maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Թալան, ընձյուղ, երազ խաղաղություն

18.07.2020

 Սրանք, ընկերունք են, աչքդ էլ հանեն, իրենց, մեկ է, սիրում ես: Ասողը մեր Վաչիկն է: Հարյուր տարվա ընկեր ենք, հարյուր հարց է ծագել մեր մեջ, թերխաշ ենք մնացել, մեկը մեկին՝ զիջել-չի զիջել, բայց՝ մեկ է, Ցեխծյորի ճանապարհը՝ քաղաքից որ դարուպարան է եղել, իսկույն համարը հավաքել. 

— Բարիօր, եղբայր, էս, ոնց որ, թունդ ես զբաղված: Մեղք են էդ երեխեքը քո ձեռքին, բաց թող՝ տուն գնան,- կատակել եմ վարժապետ ընկերոջս հետ:

-Ալո՛, ալո՛, խոսողն ո՞վ ա… Վա՜յ, Արա՜մ, դո՞ւ ես, էս որտեղի՞ց ես զանգում,- նա սուտ չճանաչելու է տալիս սկզբից, բայց ձայնն իրեն մատնում է, որ ուրախ է իմ զանգից: 

— Վաչագա՛ն, հավատա՛, Ղաչաղի կամրջից եմ խոսում հետդ, մեքենայի միջից, ե՞րբ ես տուն գալու քո Կիչանից, իրար մի տեսնենք, մի օրով եմ եկել:

-Դե չգայիր, էլի, մի օրս ո՞րն ա…

Այսպես՝ թանկագին մարդ: Վիճենք, երկու բաժակ խմենք, երրորդից՝ սիգարետ վառենք, ծեծված, ընդհանուր բաներ խոսենք, անցնենք քաղաքականության, սրան-նրան քննարկենք, գժտվելու հասնենք, մեկ է, պիտի մի քանի օրից իրար կարոտենք, պիտի մտածենք, թե ինչ ենք անելու: Իսկ մենք հետաքրքիր զբաղմունք շատ ունենք, թեկուզ՝ գլխներիս փչի, թե Քարվաճառ ենք գնալու, այսինչը մեզ մեղու է խոսք տվել, մի արկղ կտա, մեկն էլ փողով կառնենք: Բիզնես ենք սկսում, թքած վատ կյանքի վրա…

Գնացինք:

…Ուր որ է, Սրխավենդ-Բաշիրլար-Ղարաչիլար պիտի ետ տային մերոնք, ամեն կողմից տղերք էին հավաքվել, ազերիները համը հանել էին, Կիչանի հալը հալ չէր: Սրխավենդից դեպի աջ՝ Ղազանչու կողմերը, մի ցից բլրակ կա, այդպես էլ տղաները կոչում էին՝ Վըսոտա: Թուրքը մեծ տրամաչափի գնդացիր էր դրել, ետևը՝ թանձր անտառ, մնացած երեք կողմում՝ հայերը, ու՝ օրուգիշեր սանրոցի: Երկինքը կերել է անմեղ գնդակի ծակոցը: Մի խոսքով, սա այն վայրն է, որտեղ Վըսոտայի վրա դրած միամիտ գնդացիրը իր խուլ ճարճատյունով, իրականում, կտրում էր Մարտակերտի շրջանը մնացած Ղարաբաղից: Աղդամը հո՜ մեր ձեռքին չէր, երկրորդ՝ Մարտակերտ գնացող ճամփան ասֆալտն էր՝ Ասկերան-Աղդամը, բայց փակ էր, գրողը տանի: Եթե մարդիկ պարտադրվում են զենք վերցնել, առավել ևս՝ հանապազօրյա խնդիր է լուծվում, սրա՝ արդեն մենք անունը դրել ենք՝ Ազատամարտ: 

Նորություն չէ..

Վաչիկը վաշտի հետ մտել է Սրխավենդ: Տեղացիները վաղօրոք զինքը տվել էին Առանին, վաղօրոք տուն-տեղ տարել-հասցրել ապահով տեղ: Այդ գյուղերում, ինչ է՝ կռիվ է սկսվել, մարդմուրդ չի ապրել, հեռուներից եկած ասկերների հետ, իրենց ապրուստը պահպանելու համար, ամեն տնից ուղղակի մի-մի թուրք տղամարդ էր մնացել: 

Մեր Կիչան էլ չկա շինական, կամավոր տղերքն են դիրքերում,  դուրսը՝ վայրի, խրտնած հավք, սարսուռ գիշերներ:

Կռիվը մի քանի ժամ է տևել, այստեղի հայն ու թուրքը երեկվա հարևան են, հեռվից եկած ասկերը մի հուշտի է սպասում կամ զենիթային ահեղ գնդացրի մի ծանրումեծ կրակահերթի, ի՜նչ է կորցրել նա այս օտար տեղը, իրեն իսկույն տվել է Բաշիրլարի ջղանոտին, հետո հասել Քյանգյառու, ճողոպրել, զենքը ձեռքին՝ հասել Աղդամի ցածրուտները: Կիչանի թումբ մերոնք «շիլկա» բերեցին, կապեցին թուրքի Բրեստին. անունն է Բրեստ, մի քանի զարկից՝ հարյուր տարվա մեռելի նման լռեց: «Շիլկան» մի սղոցել սղոցեց բլրակը, հենակետը փոշու մեջ կորավ, տղաները խումբ-խումբ մտան թուրքի ձորը: Պատմելը հեշտ է, մայրեր, քույրեր, տատուպապ մեռել-վշտահար են եղել նրանց ետևից, ձորը պայթում է, առաջին կռիվն է, գրքում են կռիվ տեսել:

Թուրքը, ասացի, նախօրոք տարել էր անասուն, տնամեջ, շոր-շիրթ, բայց մեկ է՝ զինվորը, որ մտավ նոր բնակավայր, դիրքավորվեց, տեղանքը հայտարարեց գրաված, հաջորդ քայլով պիտի դիմի թալանի: Այո, խոսքս ավարի, հակառակորդի թողած-չթողածը ժողովելու, աչքը բռնած բանը իրենն անելու մասին է: Թալանը լինում է կազմակերպված, երբ ռազմավարական բեռները զորքն արագ թիկունք է տեղափոխում՝ սեփական պետքերը հետագայում հոգալու համար, լինում է նաև՝ մասնավոր, երբ դիրքում նստած տղաները իրենցից հատուկ խումբ են սարքում, որ զբաղվի զուտ թալանի հարցով, ինչ աչքները տեսնի՝ բերեն-կիսեն իրենց մեջ: Պատերազմի օրենք է:

Վաչիկն ու Գագոն մի թաղի ընկերներ են, տարեկից, մի որսի խմբից, վաղուց, շա՜տ վաղուց են իրար հետ սկսել աղուհաց կիսել: 

Հիմա մտել են թալանի: Վաչիկն է հետո կատակով պատմում: Նա առհասարակ պատմող է. որ հանգամանքները իրար գային, նրանից հիանալի մի արկածային գրող դուրս կգար: Երբ մի քանի բաժակ խմած է, նրա գեղարվեստական զրույցներն անվերջանալի են: Ու որ նրա ամեն մի պատմած հմայքոտ վերջաբան ունի, չես էլ ուզում հավատաս, թե միգուցե հնարել է:

— Ա՛յ մարդ, ո՜ր մի պադվալ մտնում ենք՝ մաքո՜ւր, դե տների մասին՝ խոսք չկա, որը՝ վառված, որը՝ մինչև վերջին ասեղը սրբած-տարած,- նա է պատմում,- ավտոմատը ձեռքներիս՝ եկանք Ղարալարի ծերի տներից մինը, քացով դուռը բացեցինք, է՛ս անկյուն-է՛ն անկյուն, մեկ էլ՝ Գագոն պադվալից ձեն տվեց, թե մի իջիր էստեղ, շուտ արա: Իջա, ի՜նչ տեսնեմ, սեղանը սարքած, հավատա՝ նոր եփածոն ափսեի մեջ, շոգին դեռ բարձրանում ա: Մտքովս իսկույն վատ բան անցավ, ասացի՝ արա՛, միգուցե էս մոտերքին զասադա են նստել, արի՛, մի քիչ սպասենք. դուրս եկանք բակ, էսուէնկողմ՝ շունչ չկա: Գագոյի աչքերը կծիկրակ են անում, ոնց որ սեղանի տակ բալոն ա տեսել: Կակազելով, թե.

-Լավ, է՜,  դը-դը-դը-րա-րաաա՜նց մը-մը-մմերը, սոված մեռա, արի մը-մը-մըտնենք, մի կտոր բան ուտենք, մեր թու-թու-թուրքերն են, էլի, թույնը դրանց ո-ո-որտեղի՜ց: Մեզ նման համբալ շենացի են, ափալ-թափալ թողել, ճղել են… 

— Իջանք նորից պադվալ,- հռհռալով պատմում է Վաչիկը,- Գագոն՝ իրենից գոհ, ուրախ-ուրախ, երեք լիտրանոցը սեղանի տակից հանում է, բաժակները լցնում, թե՝ «Լավ լինենք, գլխներիցս մազ չպակասի, էս ղալմաղալից շուտ պրծնենք»: 

Չրխկացնում ենք, ինքը թափով արաղը ներսն է նետում, մի քիչ դադար եմ տալիս դիտմամբ, բաժակը ձեռքիս խաղացնում, բայց արդեն ծիծաղս զսպել չի լինում: 

— Հը, ի՞նչ կա, խի՞ չես խը-խը-խմում,- չքմեղած ասում է նա: 

— Ուզում եմ՝ սպասեմ-տեսնեմ՝ լավ ես պրծնո՞ւմ, թե՞ էն կինոյի շան օրն ես ընկնելու մի պատառ հետո:

Գագոյի լեզուն մի պահ սառեց, մեկ էլ գլխի ընկավ, որ կարծես թե կատակում եմ:

— Սը-սը-սըրան նայի, իսկա-կա-կան գյո-գյո-գյո… ա, էէէ՜…

Տալիս-ծիծաղում ենք: 

Մինչև հիմա, Գագոն քաղաքից որ զանգում է մեկ-մեկ, էդ ենք հիշում:

Մարտ ամիս էր, Վաչիկին ասում է. «էդպես էլ մի կարգին թալան չպատահեց: Համ էլ՝ տատս կմեռնի, բայց չի թողնի մեր դարպասով հարամ բան մտնի, աչքս մի բանի վրա չէր»: Շենի տղա, մտնում է Ղարալարի այգիներից մեկը, աչքը աշնան պատվաստ արած դալար մատաղատի է տեսնում, կեղևի ու հասակի վրա է ջոկում, որ արքայանարինջ է: «Ըհը՛, այ սա ա իմ թալանը»,- ուրախ սիգարետի ծուխը ներս է քաշում, պատմում է նա: «Ինձ ուրիշ բան պետք չի, դու ասա մեր հողում գարունքին պռոկ բացի, բողբոջ տա, ինչքան հիշում եմ, մեր հանդով հարամ բան չի երբեք մտել, իսկապես: Մի կողմից էլ՝ դե ծառին ի՜նչ հարամ, էէէ՜…»…

Ամեն անգամ նոր տարվա շեմին քաղաքից զանգում եմ Վաչիկին, նա խոսքի մեջ աճապարում է.

— Էս գալիս ես, վայ թե, օտպո՞ւսկ ես վերցրել էլի: 

— Չէ, գալիք տարիդ շնորհավոր, ախպեր, միշտ լավ եղիր ընտանիքով: Խաղաղություն լինի…

— Ա՜խ, Արամ, Արա՜մ, գիտես ի՞նչ ես կորցնում: Արաղ, ի՜նչ արաղ, էն կարալյոկները հիշո՞ւմ ես Ղարալարի: Ո՜նց են բռնել, ասա. զահլես գնացել ա տարվա էս վախտը, աման չկա՝ թե մեջը լցնեմ, խլաթել չկա: Ամեն երկնային տարի: Փա՛ռք աստծո, թեթև էր ձեռքներս…

Արամ Ալավերդյան

No Comments

Leave a Reply