bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Անի Անտոնյան ԼուսաԳիր ՄարզաԴիտակ

Սյունիք․ ճամփորդական էսքիզներ

24.07.2021

****


Տաթևի վանական համալիր, Սատանի կամուրջ

Ես մարգարեներին չեմ հավատում։ Բայց հերիք է նեղլիկ, ձորամերձ ոլորաններով լեռն ի վեր հասնել Տաթևի վանական համալիր, սկսում ես հասկանալ, որ դա քո կյանքի ամենատպավորիչ վերելքն էր, որ դու կանգնած ես երկնակամարի տակ ու հնարավորություն ունես քեզ հուզող հարցերը տալու։ Եվ բնավ պարտադիր չէ հենց Աստծուն կամ Տեր Հորը․ այստեղ ամեն քար, ամեն խուց իր պատմությունն ունի, իր արձագանքը, իր պատասխանը։ Գտի՛ր քո անկյունն ու խաղաղվի՛ր։

Ամռանը Տաթևի վանք պիտի գնալ մայրամուտից առաջ, տեղավորվել կոկիկ նստարաններին կամ չոր խոտին, որի միջից տեղ-տեղ վերջին դեղնած ուրցն է բուրում, ու հաշվել շրջակա ուրվագծերին իջնող արևի շողերը։ Ձեռքդ գցի՛ր խնձորենու կամ սալորենու ցանկացած ճյուղի ու զգա՛ կիսահաս պտղի համը։ 

Վանքի շեմին թո՛ղ բոլոր աշխարհիկ քմահաճույքներդ ու խորանին մոտեցի՛ր փակ ծնկներով, գլուխդ՝ շղարշով ծածկած։ 

Հեռացի՛ր՝ հավատալով։ 


****

Խնձորեսկի ճոճվող կամուրջը

Փայտե, ճռճռան աստիճաններն իջնում են դեպի սաղարթախիտ անդունդը։ Շունչդ կտրվում է մերթ ընկնելու վախից, մերթ չորսբոլորը ժայռերի ու կանաչ բնության ներդաշնակ հպումից։ 

«2012-ի մայիսի 9-ին կամուրջը բացեցինք։ Գիտե՞ք, թե դրանից հետո, է՜, զբոսաշրջիկների թիվն ինչքան ավելացավ։ Տաթև գնացողներին չենք զիջում»,- հպարտությամբ պատմում է ծնունդով Խնձորեսկից պապը, որը տեղի երկարամյա ուղեկցորդն է։ Ասում է՝ երկու Խնձորեսկների (հին ու նոր, հեղ․) պատմությունն իր պես մանրուքներով ոչ ոք չգիտի։ Կարող է վարժ հայերեն ու  ռուսերեն ներկայացնել։ 

Չորս եկեղեցիներից միայն Սուրբ Թադևոսը մտանք։ Սրբատեղիում թաշկինակով երազանք «ամրագրելն» այստեղ ընդունված չէ․ բնության մաքրությունը հսկում է եկեղեցու մոմավաճառը։ Մոմն էլ վաճառքի չէ․ վերցրու՛՝ որքան ուզես, նվիրաբերի՛ր՝ որքան կամենաս։

Հետդարձին պապը ճամփորդներիցս խոստում է «կորզում», որ կվերադառնանք։ Պատերազմից հետո բերքն ավելի առատ է թվում, արկղերով խնձորն էլ ու՞մ պիտի բաժին հասնի։ 



****

Շաքիի ջրվեժ

Ասում են՝ թշնամին Գեղարքունի գավառից 93 կույս աղջիկ է ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին։ Որոտանի կիրճ հասնելով՝ աղջիկները խնդրում են լողանալ գետում և մաքրվել ճանապարհի փոշուց։ Բոլորն անհետանում են, միայն Շաքե անունով կապուտաչյա մի աղջնակ է  փորձում գետակի միջով փախչել։ Երբ թշնամիները հասնում են նրա հետևից, նույն վայրկյանին ջրի մեջ հրաշքով մի ժայռ է գոյանում, և ջուրը գահավիժելով իր ճերմակ փրփուրների տակ ծածկում է Շաքեին։ Դրանից հետո թե՛ ջրվեժը, թե՛ գյուղն անվանում են Շաքի։ 

Ինչ խոսք, հայկական ավանդազրույցները գրավիչ են, հատկապես՝ ոչ տեղացիների համար, որոնք պատրաստ են քարքարոտ ճանապարհով մոտ 1 կիլոմետր երթևեկել՝ վառ տպավորություն ու լավ լուսանկարներ ունենալու մոլուցքով։ Եվ բնավ չպատկերացնել,  որ ոչ հանգստյան օրերին Շաքիի ՀԷԿ-ի աշխատանքի պատճառով ջրվեժը կարող է իսպառ ցամաքել։ Այս առումով բավական հաջողակ դուրս եկանք․ քարանձավերն ու չորացած ցողուններին փաթաթված պտուտակաձև խխունջները հաշվելով՝ հայտնվեցինք 17 մետրից ցած թափվող չքնաղի առաջ։

Շիթերը քամուց լցվում են ծոծրակիդ, սարսռում ես մի պահ․ բայց հենց է՛դ է քո ուզածը։ 

Անի Անտոնյան
Լուսանկարները՝ հեղինակի

No Comments

Leave a Reply