maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobet günceljojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobet girişjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortklasbahisseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetjojobetonwincasibomsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Թերեզա Ամրյան/ Լվացքի պարանի վրայից

25.02.2024
Թերեզա Ամրյան

Բեմալն առաջին անգամ Լուիզային տեսավ, երբ միջոցառումից առաջ աշխատակիցներին ցույց էր տալիս, թե սրահի և միջանցքի որ մասերում պետք է տեղադրեն սեղանները, որ մասերը պետք է ազատ մնան։ Լուիզան հաստ շրթունքներ ու գրավիչ ժպիտ ուներ, այնքան նման էր Բեմալի համադասարանցի Ալմաստին։ Երեք ամիս առաջ Բեմալն աշխատանքի էր անցել Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչությունում, ևայդ օրն աշխատավայրում առաջին միջոցառումն էր։ Միջոցառման ժամանակ եվրոպացի և ռուս հյուրերը վայելում էին Լուիզայի և նրա գործընկերների դասավորած մրգերը, թխվածքները, սուրճ էին խմում և զրուցում։ Բեմալը միայն տեղացի գործընկերների հետ էր խոսում, ամաչում էր զրուցել ռուսների և արտասահմանցիների հետ․ ո՛չ ռուսերեն գիտեր, ո՛չ անգլերեն։ Բեմալի սիրտն արագ էր բաբախում, հուզմունքով հետևում էր ժամանակ առ ժամանակ միջանցքով անցնող Լուիզային։ Երբ հյուրերը մեկը մյուսի հետևից սկսեցին հեռանալ, Բեմալը մոտեցավ Լուիզային, ներկայացավ ու հարցրեց նրա անունը։ Լուիզան պատմեց իր մասին և առիթից օգտվելով՝ գովազդեց  ֆուրշետ ծառայություն մատուցող իր ընկերությունները։ Բեմալն ամաչելով ասաց, որ շատ կցանկանար նորից հանդիպել Լուիզային և ստացավ ֆուրշետ ծառայության այցեքարտն ու Լուիզայի հեռախոսահամարը։ Վերջում Լուիզան ծիծաղելով հարցրեց․

– Իսկ Բեմալը հունակա՞ն անուն է, թե՞ իսպանական։

Բեմալը ժպտալով պատասխանեց․

– Դու շատ լավ գիտես, թե Բեմալն ինչ անուն է։

Լուիզան իրեն չկորցրեց․

– Հորեղբայրս մի մտերիմ ընկեր ուներ, անունը Սաբրի էր։ Նա և հորեղբայրս միասին էին բանակում ծառայել։ Սաբրին ձերոնցից էր։ Երբ մենք փոքր էինք, հորեղբայր Սաբրին ամեն գարուն և աշուն մեզ համար դալ էր բերում։

Բեմալն ու Լուիզան սկսեցին հանդիպել։ Լուիզայի առանձնատունը քաղաքի նոր կազմավորվող թաղամասերից մեկում էր։ Գեղեցիկ տուն ուներ Լուիզան, կարծես Բեմալի երազանքների առանձնատունը լիներ․գուցե դա էր պատճառը, որ Բեմալն ամաչում էր հարցնել, թե ինչ գնով կամ ինչպես է Լուիզան այն ձեռք բերել։ Վերջին ամիսներին Բեմալը հաճախ էր վիճում իր ծնողների հետ․ ծնողներն ասում էին․ «Աշխատանք ու տուն ունես, ամուսնացի՛ր մեր հարևանի աղջկա հետ»։ Բեմալն ասում էր, որ չի շտապում, հակառակվում էր, բայց  չէր համարձակվում ծնողներին հայտնել, որ ինքն արդեն Լուիզա ունի, և իր Լուիզան իրենց ազգից չէ։ Եթե ընտանիքում իմանային այդ մասին, մայրը չէր դիմանա հարվածին, կանիծեր, հայրը կհայհոյեր․․․ Բեմալի մեծ գերդաստանում դեռ ոչ մի այլազգի հարս չէին տեսել։

Գյուղատնտեսության նախարարությունում գործերն օրեցօր շատանում էին, Բեմալը որոշ բաներ չէր հասցնում անել, որոշ բաներ չէր կարողանում գլուխ բերել, նյարդերը լարվում էին։ Տնից հեռանալու և Լուիզայի առանձնատանը տեղավորվելու ժամանակն էր․ հո առանձնատուն չէր՝ Բեմալի երազած տունն էր։ Ասում էին՝ Լուիզան ժամանակին թանկ էր վճարել դրա համար։

Լուիզայի մոտ տեղափոխվելու առաջին շաբաթվա ընթացքում Բեմալն իրեն վերականգնողական կենտրոնի այցելուի պես էր զգում․ անհագորեն վայելում էր Լուիզայի պատրաստած մեղրաջուրն ու նրբահամ օշարակները։ Երկրորդ շաբաթը կարծես մեղրամիս լիներ, և Բեմալը Լուիզայից ստանում էր այն ողջ ջերմությունը, որ ոչ ոքից չէր ստացել։ Կրքով պարուրված «մեղրամիսին» հաջորդեցին սովորական ամիսներն ու առօրյան, որը Լուիզան լուսավոր ու ոգեղեն էր դարձնում։ Ամեն առավոտ Լուիզան կաթով սուրճ էր պատրաստում Բեմալի համար, հարցնում էր՝ ինչպես է քնել, ինչ երազներ է տեսել։ Երբ Բեմալն աշխատանքի էր գնում, Լուիզան համբուրում էր նրան ու ծիծաղելով ասում․ «Ինձ համար շոկոլադ կբերես»։ Եվ ամեն անգամ Բեմալը հիշում էր «Դերբի» շոկոլադը, որ տասներեք տարեկանում նվիրեց համադասարանցի Ալմաստին և փորձեց համբուրել նրան։ Լուիզայի ֆուրշետ ծառայություն մատուցող ընկերությունների աշխատանքը սկսվում էր կեսօրից հետո, և Լուիզան հասցնում էր ընթրիքի համար ուտելիք պատրաստել՝ մսով կերակուրներ և անպայման սպաս։

Լուիզայի առանձնատան երկրորդ հարկում մի սենյակ կար․ պատերի փոխարեն ապակիներ էին և սպիտակ շերտավարագույր: Ամեն կիրակի Բեմալն ու Լուիզան նստում էին այդ սենյակի գորգին, ուրցի թեյ խմում և զրուցում իրականացած ու անիրականանալի երազանքների մասին։

– Մի ժամանակ երազում էի դահուկասահ դառնել։ Բարձր սարերից շռնդալից կերպով ցած սահելը հա՛մ վախեցնում է, հա՛մ փառավորում է հոգիս․․․․

– Ես երազում էի պարուհի դառնալ, կյանքը թույլ չտվեց։ Բայց քեզ հանդիպելուց հետո հոգիս է պարում, Բեմա՛լ։

– Հիշո՞ւմ ես քո առաջին սիրո մասին։

– Ես փոքր ժամանակ ընկերուհուս հայրիկին էի սիրահարվել։ Դատապարտելի կամ ծիծաղելի է թվում, չէ՞։ Ընկերուհուս հայրիկը ճարտարապետ էր, ամբողջ օրը ինչ-որ բաներ էր գծում ու հաշվում։ Իսկ դու հիշու՞մ ես՝ ով էր քո առաջին սերը։

– Ես  մեր հարևան Ֆլորային էի սիրահարվել։ Հորաքրոջս ընկերուհին էր․․․ Գիտե՞ս էն ժամանակ ինչ էի անում, Ֆլորայի լվացքի պարանի վրայից գողանում էի նրա թաշկինակները․ ես էլ չգիտեմ՝ ծիծաղելի՞ է, թե՞ դատապարտելի։

Թաշկինակնե՞րն էիր գողանում, ի՜նչ ռոմանտիկ է, Բեմա՛լ։

– Մի քանի տարի առաջ Ֆլորան հեռացավ․ քովիդը չխնայեց նրան։

Արևի ճառագայթները ջերմությամբ էին լցնում սենյակը։ Բեմալի հայացքը ժամանակ առ ժամանակ քարանում էր, երբ աչքով էր ընկնում Լուիզայի լուսնաձև վզնոցը։

Ընկերները նկատում էին, որ Բեմալը շատ էր փոխվել․ սկսել էր բրենդային շապիկներ ու կոստյումներ հագնել։ Հաճախ կատակում էին․

– Այ տղա, Բեմա՛լ, էդ կաշվե կոշիկներդ շվեյցարական ժամացույցների հե՞տ ես բռնացրել։

Երևի կարծում էին՝ Բեմալի գործերը լավ են, Գյուղատնտեսության նախարարությունն էլ ծաղկում է․․․ Քչերը գիտեին, որ Բեմալը Լուիզայի նվերներն է վայելում, իսկ իր աշխատավարձն ու հավելավճարները տնտեսում է․ ուզում էր աֆրիկյան ջայլամներ գնել և ֆերմա բացել։

Լուիզան հաճախ խոսում էր իր և Բեմալի ապագա հարսանիքի մասին։ Ասում էր, որ վերջապես իր երազած հարսանեկան հանդեսը կլինի՝ ճերմակ սփռոցներով սեղաններ, սպիտակ շոր․․․ Բեմալն ասում էր, որ ինքը պետք է խոսի իր ընտանիքի անդամների և իր ազգակիցների հետ։ Լուիզայի հարցերից խուսափելու համար Բեմալը մարզասրահ էր գնում, իսկ Լուիզան միացնում էր իր համակարգիչը և սկսում ուսումնասիրել ֆուրշետների նոր պատվերները։

Գարնանային մի երեկո՝ Բեմալի ծննդյան օրը Լուիզան ասաց, որ նվեր է պատրաստել։ Նա  Բեմալին նկուղ ուղեկցեց, բացեց դուռը և ցույց տվեց նվերը։ Անկյունում գինու մեծ դարակաշար էր։ Բեմալը մոտեցավ ու սկսեց տնտղել հայկական, ֆրանսիական, իսպանական գինիները։ Ի նշան երախտագիտության՝ Բեմալը համբուրեց Լուիզայի ձեռքերը և ասաց, որ երբեք նման թանկ նվեր չէր ստացել։ Հետո Բեմալը պատմեց, որ առաջին անգամ գինի խմել ու հարբել էր տասնհինգ տարեկանում, ինչ-որ տոնի ժամանակ։ Լուիզան ասաց, որ երազում է՝ իրենց հարսանիքին գինի հոսի։  Բեմալը լռեց և ասաց, որ ուզում է այցելել իր ծնողներին ու խոսել իր ազգակիցների հետ։ Հաջորդ օրը առավոտյան Լուիզան դռան առջև համբուրեց Բեմալին և ասաց․

– Ձեր գյուղից ինձ համար դալ կբերես։

Երեկոյան Բեմալը իր եղբոր տասնմեկ-տասներկու տարեկան որդիների հետ վերադարձավ գյուղից և ասաց, որ իր պատանի ազգականները մի շաբաթով հյուր ենեկել։ Տղաները մանկական պարզությամբ ու անկեղծ հիացմունքով նայեցին հորեղբոր ընկերուհուն։ Հաջորդ օրը Լուիզան նրանց ցույց տվեց քաղաքը և քանդած սարի տեղում կառուցված կարուսելը։

 Ամռան երեկոներին Լուիզայի ընկերները հավաքվում էին առանձնատան բակում, գարեջուր խմում, զրուցում, «մաֆիա» խաղում։ Խաղի ժամանակ Բեմալը չափազանց ոգևորվում էր, պատկերացնում էր, որ ինքն օրենքով գող է կամ քրեական հեղինակություն (նրանց մասին էլ փոքր ժամանակ իր հորեղբորից էր լսել)։ Խաղի ավարտից հետո հյուրերը գնում էին։ Բեմալը նկուղից գինի էր վերցնում և բարձրանում՝ տանիքի վրա զբոսնելու, գինին վայելելու և «մաֆիայի» իր հաղթանակների մասին մտորելու։ Մենակ հարբելիս իրեն Կոզա-Նոստրայի անդամ էր զգում, հիանում էր առանձնատնով, հիանում էր ինքն իրենով, երբեմն չէր հավատում, որ իր երազանքների տան տանիքին է կանգնած։ Նոր կազմավորվող թաղամասի բոլոր առանձնատները մեծ ու շքեղ էին, բայց Լուիզայի առանձնատունը տարբերվում էր նրբաճաշակությամբ, բակի և այգու գողտրիկ տաղավարներով։ Ասում էին՝ նման առանձնատները էժան չեն լինում։

Բեմալի աշխատավայրում խնդիրները շատացել էին, որովհետև անասնաբուծությունն օրեցօր ծաղկում էր։ Լուիզան ամեն ինչ անում էր ընտանեկան ջերմությունը պահպանելու և Բեմալին ուրախացնելու համար․ նույնիսկ ամիսը մի անգամ Բեմալի եղբոր տղաներին սրճարան ու կարուսել էր հրավիրում։ Բեմալը հաճախ ուշ էր վերադառնում աշխատանքից, երբեմն այնքան հոգնած էր լինում, որողջ կիրակի օրը քնում էր։ Թեպետ նախկինի պես Լուիզայի հետ չէր նստում, չէր թեյում ապակեպատ սենյակում, բայց Լուիզան հավատում էր, որինքն ու Բեմալը շուտով զագս կգնան։ Բեմալը նախկինի պես սիրահարվելու և լվացքի պարանի վրայից սիրեցյալի թաշկինակները գողանալու մասին չէր պատմում, շատ ուշ էր տուն գալիս, քուն էր մտնում և խոսում էր քնած ժամանակ։ Լուիզան համբուրում էր քնած Բեմալին, ու չէր հասկանում, թե Բեմալն ինչ է ասում․ Բեմալի մայրենի լեզուն չգիտեր, թեպետ Բեմալի եղբորորդիներից մի քանի բառ սովորել էր․ կարող էր Բեմալի մայրենի լեզվով ասել․ «Իմ անունը Լուիզա է», «Ինչպե՞ս ես», «Ես սիրում եմ քեզ»։ Լուիզան մտերմացել էր Բեմալի եղբոր որդիների հետ, հարազատ զավակի պես սիրում էր նրանց և վայելում նրանց սերը։ Թվում էր, թե պատանիներից հետո էլ Բեմալի ընտանիքի մյուս անդամները հերթով կգան ապագա հարսի հետ ծանոթանալու կամ իրենց տուն կհրավիրեն նրան։ Բեմալն օրեցօր ավելի հոգնած ու նյարդային էր դառնում․ նախարարությունում գործերը շատ էին։ Բեմալն աշխատավայրում այլևս չէր հասցնում պատասխանել Լուիզայի հեռախոսազանգերին, արագ անջատում էր բջջայինը և մի կողմ դնում։ Լուիզան անհանգստանում էր և քաղաքային հեռախոսահամարով զանգահարում էր Բեմալի քարտուղարուհուն։ Բեմալը տուն էր գալիս կեսգիշերին, նկուղից գինի վերցնում, շշից խմելով գալիս էր Լուիզայի մոտ և ասում․

– Ինչո՞ւ ես զանգել իմ քարտուղարուհուն։ Այլևս իմ գործի տեղ չզանգահարես, ամոթ է։

Հետո Բեմալը գնում էր տանիքի վրա զբոսնելու։ Տանիքից այնքան լավ էր երևում նոր կազմավորվող թաղամասը, վերևից այն կիսալուսնի ձև ուներ։ Երբեմն Բեմալը մտաբերում էր, որ ինքը շատ վաղուց էր եղել այդ թաղամասի տարածքում։ Երևի իր եղբոր երեխաների տարիքին էր, երբ դեռ այդ տարածքն ամայի էր, ու թաղամասի փոխարեն Սադախլուից բերված հագուստի շուկա կար։ Հիշում էր, որ իր առաջին ջինսե տաբատն այդ շուկայից էին գնել։ Լավ հարբելուց հետո Բեմալը Լուիզայի սենյակ էր գալիս ու պառկում։ Հետո ողջ գիշեր քնած ժամանակ հայհոյում էր․ Լուիզան հասկանում էր՝ կողակիցն ինչ է ասում, որովհետև Բեմալը մայրենի լեզվով չէր հայհոյում։ Առավոտյան Լուիզան կաթով սուրճ չէր պատրաստում, և Բեմալը թանկարժեք շապիկներով չէր գնում աշխատանքի։ Ամեն երեկո Բեմալն ու Լուիզան վիճում էին ու բղավում․

– Ամաչում եմ, հասկանո՞ւմ ես, իմ քարտուղարուհին, գործընկերներս, նրանց օգնականները ծիծաղում են ինձ վրա։ Այլևս մի՛ զանգահարիր իմ աշխատավայր։

–Ինչո՞ւ չես ուզում, որ օրինականացնենք մեր հարաբերությունները։

–Ես չեմ շտապում, դու ի՞նչ ունես շտապելու։

–Ո՞ւր ես գնում գիշերները, ինչո՞ւ ես ուշ տուն գալիս։

Երբեմն Բեմալը չէր դիմանում ու ապտակում էր․․․ Լուիզան արտասվում էր, իսկ Բեմալը գինի էր խմում, զբոսնում էր բակում, հետո գնում էր ապակեպատ սենյակ և մինչև լուսաբաց մայրենի լեզվով երգում էր։

Այդ օրն էլ Բեմալը ուշ եկավ, մտավ սենյակ և ցանկացավ գրկել Լուիզային․ կարծես ուզում էր ինչ-որ բան փոխել։ Լուիզան թերահավատորեն նայեց Բեմալին ու մի կողմ հրեց նրան։ Բեմալը ցնցվեց․․․ Վաղուց ոչ մի կին այդպես չէր հրել նրան։ Վաղուց, շատ վաղուց համադասարանցի Ալմաստն էր հրել։

– Ե՞րբ ենք զագս գնալու,–  հարցրեց Լուիզան։

– Սպասի՛ր, դեռ դրա ժամանակը չէ, –  հատակին նայելով ասաց Բեմալը։

Լուիզան ոչինչ չասաց, հոգնել էր վեճերից․Բեմալը մի շիշ գինի վերցրեց ու գնաց տանիքում զբոսնելու։ Նորից նայեց նոր կազմավորվող թաղամասին։ Բեմալը շահել էր․․․Շքեղ էր Լուիզայի առանձնատունը, ասում էին՝ նախկին սիրեկանն է նվիրել։

Հաջորդ օրը Լուիզան լողավազան գնաց։ Մարմնի վրայի կապտուկները թաքցնելու համար երկար էր բացակայել։ Լողավազանի կողքին հանգստանալու և հյութ խմելու ժամանակ Լուիզան մտերիմ ընկերուհուն պատմեց, որ Բեմալը հարբում ու ծեծում է իրեն, ապա ավելացրեց․

– Արդեն մի շաբաթ է, ինչ Բեմալը տանը չի քնում։ Կեսգիշերից հետո վեր է կենում, գիշերազգեստով դուրս է գալիս տնից և վերադառնում առավոտյան ժամը հինգին-վեցին։

–Չպետք է թույլ տայիր, որ տղամարդը ձեռք բարձրացներ քեզ վրա, նա ի՞նչ տղամարդ է․․․Անհրաժեշտ է հետևել և պարզել, թե ուր է գնում։

– Վախենում եմ հետևել, բա որ խփի․․․

Մի քանի օր հետո հերթական վեճից հետո Բեմալը հարբեց ու քնեց, Լուիզան փակեց աչքերը և լռեց։ Հետո Բեմալը գիշերազգեստով դուրս եկավ տնից, և Լուիզան պատուհանից տեսավ, թե ինչպես Բեմալն անցավ ցանկապատի վրայով, մտավ հարևանի այգի, լվացքի պարանի վրայից ինչ-որ բան վերցրեց, մոտեցրեց քթին ու նորից ցանկապատի վրայով անցնելով՝ վերադարձավ Լուիզայի այգի։ Տուն չմտավ, քայլեց դեպի նկուղ։ Լուիզան լուռ հետևեց Բեմալին։ Նկուղի լույսն անջատված էր, դուռը՝ կիսաբաց։ Ներսից Բեմալի ձայնն էր լսվում, երգում էր իր մայրենի լեզվով։ Լուիզան մոտեցավ նկուղի դռանը, փորձեց մտաբերել, թե որտեղ է լույսի անջատիչը․ երկար ժամանակ նկուղ չէր գնացել։ Ներս մտավ ու միացրեց լույսը։ Նկուղի անկյունում գինու դատարկված դարակաշարն էր։ Բեմալը նկուղում պարան էր կապել և փռել հարևանուհու պարանից գողացած իրերը։ Լուիզան երկու ձեռքով բռնեց Բեմալի ուսերը և ցնցեց։ Բեմալը չնկատեց Լուիզային, շարունակեց երգել և անկանոն շարժումներ անել իր կապած «լվացքի պարանի» մոտ, որից կանացի գույնզգույն վարտիքներ էին փռված։ Բեմալը չէր տեսնում, Բեմալը չէր լսում, Լուիզան փորձում էր արթնացնել նրան։

No Comments

Leave a Reply