bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibombodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibom
Արցախ ԳիտաՆյութ ՃՇ

Մենք երկրին այնտե՛ղ էինք պետք

07.08.2021

Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր



«ՃՇ»-ի հյուրն են կամավորականները՝ ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը և Դավիթ Նահատակյանը

Մասնագիտական հանրությանը Դավիթ Ստեփանյանը հայտնի է ոչ միայն ճարտարապետի իր ինքնատիպ հորինվածքային մտահղացումներով, այլև լուրջ և ծանրակշիռ վերլուծություններով, որոնք վերաբերում են թե՛ ճարտարապետությանը, թե՛ հարակից արվեստներին՝ քանդակագործություն, երաժշտություն, աչքի են ընկնում գիտական մտքի զարմանալի թռիչքով, համամարդկային արժեքների խորագիտակությամբ, ճանաչողական և իմացաբանական նշանակությամբ, խոսքի մեծ վարպետությամբ: Այս հրապարակումներից յուրաքանչյուրը ձոն է հայ ժողովրդի արարչական ոգուն, մեծերի ժառանգությանը արժանի լինելու պատգամ, ընդվզում ազգային արժեհամակարգը խաթարող երևույթների դեմ:
Դավիթի կռիվը պատերազմից շատ ավելի վաղ է սկսվել: Այն ընդամենը շարունակվել է այնտեղ…

ճարտարապետության թեկնածու, ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ասիստենտ Դավիթ Նահատակյանի անցած կրթական ուղին ձգվում է Երևանից մինչև Միլան, Նովոսիբիրսկ, Տարտու: Մասնագիտական իր ողջ զինանոցը նա ի սպաս է դրել հայ պատմաճարտարապետական ժառանգության, հայ շինարվեստի դարավոր ավանդույթների պահպանման ու արժևորման գործին. հետազոտող-վավերագրողի լրջագույն ուսումնասիրություններ, գիտական ուշագրավ աշխատանքներ, ամրակայման և վերականգնման ժամանակակից մոտեցումներ ու փորձ:
Պատերազմից մեկ օր առաջ Դավիթը Ծաղկունքի հայկական ավանդական գլխատուն- էթնոթանգարանի կավե ծածկի վերջին խնդիրներն էր լուծում. ինչ իմանար, որ օրեր անց դրա օրինակով ապաստարանի հուսալի ծածկ էր կառուցելու դիրքերում ու իր բաժին կռիվը տալու հայոց ամեն մի թիզ հողի և ամեն մի սուրբ քարե մասունքի համար:

Երկու Դավիթները խմբագրություն եկան միասին:

Միասին զինվորագրվել են սեպտեմբերի 27-ին, միասին շուրջպար են բռնել կռիվ գնալուց առաջ՝ հավաքակայանում, միասին դիրքեր են պահել, խրամատներ փորել, ապաստարան կառուցել, հետ մղել թշնամուն ու առաջ գնացել: 50 օր շարունակ: Պատերազմն ավարտվել էր, բայց նրանք դեռ այնտեղ էին:
Ծանոթացել էին «ՈՄԱ»-ի («Ողջ մնալու արվեստ») կամավորական գումարտակում, ուր շտապել էին պատերազմի լուրն առնելուն պես: Նրանցից մեկը նույնիսկ չհասցրեց ատամը բուժել, այդպես էլ իր հետ տարավ ցավը: Իսկ մյուսը մի կողմ դրեց աշխատանքային հաշվետվությունը, որով վերջնակետին էր հասցվելու Գեղարքունիքի գյուղերի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման մի ամբողջ գործընթաց: Ավելի կարևոր գործեր էին սպասում: Պատմեցին, որ իրենց հրամանատար Վարդանովի որդին էլ՝ Վաղինակը, հարսանիքի հաջորդ օրը, մեղրամսի փոխարեն, եկել էր պատերազմ: Բոլորի համար եկել է մի պահ, երբ անտեսանելի մի գիծ սահմանազատել է նրանց ամեն ինչից, որովհետև ամեն ինչից առավել հայրենիքն էր:
Պատերազմից հետո պատերազմի մասին չեն խոսել: Բառերը կարկամել են, ինչ-որ մի բան խախտվել է, ինչ-որ մի բան այնպես չի եղել: Այնպես չի՛ եղել:
Ու հիմա խոսեցին՝ ամիսներ անց: Երկու Դավիթները, ո՛չ, մեր նորօրյա Սասունցի Դավիթները:

  • Կամավորականությունը հերոսություն չէ, ազգի համար նորմալ երևույթ է:
  • Մեծ կամք է պետք, որ ամեն ինչ թողնես մի կողմ ու գնաս: Սկսվեց՝ մեր երկրին այնտեղ ենք պետք, կապ չունի՝ ընտանիք ունես-չունես, գործդ կիսատ է մնացել…
  • Պարզ երկրաչափական խնդիրները լուծելու համար պարտադիր չէին հատուկ գիտելիքներ, բայց այդ առումով շատ հրամանատարներ ցածր էին անգամ նախրապանից:
  • Էդ արկերի տակ մենք շատ հեշտ ու հանգիստ քնում էինք, բայց քուններս փախավ, երբ համաձայնագիրը ստորագրվեց:

-Ինչի՞ համար է կռվում հայ կամավորը, գաղափարական ի՞նչ դիրքերից է իր պայքարը մղում՝ հայրենիք, հավատք, արյան կանչ, պարտքի զգացում…

Դ.Ն. -Այդ բոլորը մեկ գաղափարի մեջ են, և դրանից վեհ ոչինչ չի կարող լինել: Շուրջ 300-հոգանոց կամավորական մեր գումարտակում յուրաքանչյուրն այդ գաղափարի կրողն էր: Այնտեղ մի ամբողջ սերուցք էր հավաքվել, ամեն մեկն՝ իր ոլորտում փայլատակող, գիտությունների թեկնածու, դիրիժոր, բարձր տեխնոլոգիաների մասնագետ, ճարտարապետ, ալպինիստ, ավտոէլեկտրիկ… Բայց ամեն ինչ թողած եկել էին պատերազմ: Աշխարհի բոլոր կողմերից՝ Ֆրանսիայից, Կանադայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Իսրայելից՝ հանուն գաղափարի իրենց կռիվը տալու: Եթե մարդն իր սիրած էակին, երեխաներին, ծնողին, ընտանիքը դնում է կողքի, այդ դեպքում՝ ինչի՞ համար է կռվում: Նշանակում է՝ գոյություն ունեն ավելի մեծ գաղափարներ, ինչի համար արժե գնալ պատերազմ և ինչի համար արժե մարտնչել, արժե ապրել ու մեռնել: Այդ լույսը, որ տեսնում էի բոլորի մեջ, հիասքանչ բան էր: Այդ լույսն է, որ ապագայի ջահն է վառ պահելու:

Մենք՝ բոլորով

-Կա՞ր ձեր մեջ հավատը, որ պարտության եք մատնելու հակառակորդին, թե՞ ռազմական գործողությունների անմիջական մասնակիցների աչքերով ուրվագծվում էր միանգամայն այլ ավարտ:

Դ.Ն. -Ոչ թե հավատը կար, այլ համոզված էինք, որ հաղթելու ենք: Գիտեինք, որ ինչ-ինչ խնդիրներ կան, բայց վստահ էինք և այլընտրանք չէինք տեսնում: Բոլորս էլ արդեն պատրաստ էինք այն մտքին, որ ձմեռելու ենք այստեղ՝ միգուցե քաշվենք սարերը և մեր պապերից ժառանգած խառը մարտավարության մեթոդով հասնենք հաջողության: Փորձում էինք կանխագուշակել, թե երբ կավարտվի պատերազմը: Ես, օրինակ, գրել էի՝ 2021 թվականի մայիսի 15-ին:

-Ինչո՞ւ էիր այդպես կարծում:

Դ.Ն. -Մայիսը մեր հաղթանակների ամիսն է, և, ըստ իս, այդքան կպահանջվեր թշնամուն հաղթելու համար՝ անկախ մեր ներքին շատ խնդիրներից:

Դ.Ս.-Ես երկու տարի էի պատկերացնում և տրամադրվել էի երկար կռվի: Դե՝ ուրքիան էր խառնվել, հասկանում էի, որ հեշտ լուծվող հարց չի: Եվ, ի տարբերություն իմ ընկերների, որոնց մեծ մասը հայրենապաշտության մեծ կրքեր էին կուտակել, բայց ծառայած չեն եղել, լավ պատկերացնում էի, որ մենք անգլուխ, խայտառակ բանակ ունենք, գիտեի որ պարտությունն էլ բացառված չէ, բայց գնացել էի՝ անկախ ամեն ինչից: Հենց առաջին օրերին էլ, պաշտոնական լուրերից թափվող կեղծ պաթոսին չհավատալով՝ հոռետեսական, իմ կարծիքով՝ իրատեսական կանխատեսումներ էի հայտնում՝ ընկերներիս «զարզանդահար» անելով: Ասում էի՝ դեռ սպասեք: Քարվաճառում էինք, բայց հեռվից հեռու կռահել էի, որ Հադրութը թուրքերի վերահսկողության տակ է անցել: Երկու տարի ծառայել եմ, այդ բանակի համակարգը լավ գիտեմ՝ ոտքից գլուխ, և բացի այդ՝ վերջին տարիների ապազգային քաղաքականությունն էլ վատ հեռանկար էր կանխորոշում:
Ու մի խորհրդանշական դրվագ եղավ. երբ առաջին օրը Վարդենիսում զենքերը ստացանք, հանկարծ հայտնվեց բանակային ծառայության ժամանակ հանդիպածս ամենահակակրելի կերպարներից մեկը, որը մեր զորամասի բարձրաստիճան սպաներից էր, իմ պատկերացմամբ՝ բանակում առկա արատավոր երևույթների մարմնացումը: Եվ ահա՝ 15 տարի անց հանկարծ նորից քո առջև է. միթե հիմա կողք-կողքի պետք է կռվենք: Նորից աչքերիս դեմ վերակենդանացավ այն հիվանդ համակարգը՝ իր անիմաստ առօրյայով, բենզինի և սննդի թալանով, ուր ամենագլխավորը առավոտից երեկո տաղտկալի շարային վարժություններն էին, տարածքը մաքրելը և այլ պարզունակ գործողություններ, որպեսզի վերադասից եկողին ցույց տային, թե ամեն բան տեղն է: Զինվnրին սովորեցնում էին ոչ թե կռվել, այլ պարապ օր մաշել, բանակը ոչ թե լավ պաշտպանության, այլ միջին որակի շքերթ ցուցադրելու բնագավառ էր դարձել: Եվ այսօրվա պարտության պատճառները հենց այդտեղ են. ամեն ինչ՝ կեղծիքի վրա էր կառուցված: Այդ ամենն ի ցույց դրվեց պատերազմում, երբ հրամանատարների հանցագործ պահվածքն ու համակարգի արատավորված լինելը հազարավոր զոհերի պատճառ դարձան:

-Իսկ գուցե արմատներն ավելի խո՞րն են:

Դ.Ս. -Այս աշխարհում անընդհատ իդեալիստի ու նյութապաշտի կռիվ է: Ամեն մեկն իր հերթին իր ներսում էլ կռիվ է տանում. մարդ կա՝ այդ իդեալիստական ճանապարհին է գեղեցկությունը տեսնում, մարդ էլ կա՝ այն մյուս՝ կոմֆորտի, փափուկ կյանքի՝ «որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց» սկզբունքով: Մի պատմություն գիտեմ. 1918-ի գարնանը զորավար Անդրանիկը, լսելով, որ Բաղրամյանի զինվորների մի մասը հրաժարվում է կռվել(«թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»), ապտակում է նրան և ասում. «Չգիտե՞ս, որ հայրենիքը միշտ կապրե մի բուռ չարքաշ նվիրյալների հաշվին»: Հետագայում Բաղրամյանը խոստովանել է. «Անդրանիկի ապտակն ինձ մարշալ դարձրեց»:
Այդքան մեծեր և հերոսներ ենք ունեցել, բայց ի վերջո կորցրել ենք երկու հարյուր հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ մեր օրերում ունենք ապականված բանակ ու պետություն, և սա ինձ հիմք էր տալիս հաղթելու մասին միֆական գովազդին շատ չտրվելու: Հա, նվիրյալ երեխեք կային, կային արցախյան առաջին պատերազմով անցած հերոսներ, բայց նրանք համակարգից դուրս էին մղված և լուրջ լծակների չէին տիրապետում, իսկ նորմալ համակարգ չկար:
Հենց թեկուզ՝ հրամանատարների տակտիկական սխալ գործողությունները: Ավելորդ կուտակումներ պետք չէր ստեղծել, բայց պատերազմի տարբեր բնագծերում կռվող բազմաթիվ զինվորներից լսել եմ, թե ինչպես էին զորքը շարասյունով տանում առաջնագիծ: Նույնիսկ զգուշացնելիս ասում էին՝ մեզ մի սովորեցրեք: Այդպիսի մի պատմություն եղավ մեր մոտերքում: Այն պատճառով, որ հրամանատարն առանց պատշաճ հեռավորության, «Ուրալներով» զորքը լցրել ու շարասյուներ կազմած տանում էր առաջնագիծ, անօդաչուն կոորդինատները գրանցել էր, և ճանապարհին ինքնաթիռներով ռմբակոծել էին: 104 վիրավոր և 17 զոհ եղավ: Մեր ընկերներից ականատեսներ եղան, ովքեր օգնել էին վիրավորներին Վարդենիս տեղափոխել: Այսինքն՝ եթե մարդ նույնիսկ անգրագետ նախրապան լիներ, նախիրը տանելիս՝ կարող էր բնազդով ավելի լավ կողմնորոշվել:
Եվ, որպես ճարտարապետ, չեմ կարող զուգահեռներ չտանել մեր քաղաքաշինության հետ, որն ընդամենը նույն բանակի արձագանքն է (ճարտարապետությունը բոլոր բնագավառներն է արտացոլում): Մի տարբերությամբ՝ քաղաքաշինությունը ուղղել չի լինի առնվազն 100 տարի, այն էլ՝ եթե իդեալական ծրագիր դրվի, իսկ բանակն արագ կարելի է ուղղել:

Դ. Ն. -Ես հուսով էի, որ այն ոլորտում, որը պաշտպանությանն է՝ մեր բանակը, ամեն ինչ լավ է, և շատ ճիշտ նկատեց Դավիթը՝ մեր ճարտարապետության, քաղաքաշինության վատագույն պրոյեկցիան տեսանք այնտեղ: Ինչպես մեր պատմաճարտարապետական ժառանգությունն ըստ արժանվույն չենք գնահատում և խնայում, այնպես էլ մեր զինվորին, մեր բանակը: Մինչև օրս ոչ միայն չհասկացանք, որ հարկավոր է պահպանել, խնամել, ճիշտ վերականգնել մեր պապերից ժառանգած՝ դարերի ու հազարամյակների ճարտարապետական հուշարձանները, այլև չսովորեցինք դա անել: Վերջին 30 տարիների ընթացքում վերակառուցման անվան տակ բազմաթիվ մշակութային արժեքների ձևախեղումը կամ ոչնչացումը, և կամ խրախճանքի վայրի վերածումը սերունդներին ուղղված աններելի հանցագործություն են:

-Ճարտարապետի ձեր մասնագիտությունն, անշուշտ, ոչ միայն այդ ամենին իր տեսակետն ու մոտեցումն է թելադրել, այլև մարտավարական և գործնական խնդիրներ լուծել պատերազմում:

Դ.Ս.-Բնականաբար, բաներ կային, որոնցից հասկանում էինք՝ քարտեզ, ռելիեֆ, խրամատ փորելու տեղ, նրբությունները գիտեինք: Օրինակ, սկզբից էլ առաջարկում էինք գետնափորներ կառուցել երկու-երեք հոգու համար (վրաններում էինք մնում): Մի օրվա աշխատանք էր, բայց նախ առաջարկը պետք է հասներ հրամանատարություն, որի հետ նորմալ կապ չկար և որը ոչ միայն այդ, այլև, ասենք, 300 հոգուց եկած մտքերը պետք է զտեր, որոշում կայացներ… Իսկ հետո, երբ արդեն ուզեցին, այլևս ժամանակ չկար՝ գնացինք աղավարդ: Այստեղ հրամանատարն ինձ հանձնարարեց հսկել մի արահետ: Ըստ նրա՝ եթե դրանով անցնեն, խփելու են մեր մյուս երկու թևերին: Մտածում էի՝ ափսոս չի էս զենքը, որ պիտի եղած-չեղածը մի արահետ պահի: Դիմացի հողամասի ցանկապատի դուռը բաց էր, ընկերս ասաց՝ արի փակենք, որ դռան բացվելու ճռռոցից իմանանք նրանց գալը (ես գիշերային տեսանելիության սարք չունի): Գնաց փակեց: Ամբողջ գիշեր նյարդայնացած մտածում էի՝ բա որ դուռը փակ վիճակում գտնեն ու բացելու փորձ չանեն, այլ միանգամից գնան այն կողմ՝ տղերքի վրա… Մինչդեռ իմ տեղը շատ հարմար էր, իմ դեմ ով դուրս գար՝ պիտի «հնձեի»: Մտքերս հանգիստ չտվեցին, գնացի՝ նորից բացեցի, որ գան իմ դիրքի ուղղությամբ: Սպասում եմ՝ չեն գալիս: Ամենաանդուր բանը լարված սպասողական վիճակն է: Երբ կռիվը սկսվում է, ավելի հանգիստ ես. թեև գիտես,որ տանկը եկավ՝ էլ պրծում չունես, բայց այդ պահին ամենաշատն ուզում ես որ գա, մի բան վերջապես լինի՝ վրայովդ կանցնի, դու տակը կմնաս՝ միայն էդ սպասողական վիճակին վերջ տրվի:
աղավարդում եղած ընթացքում անընդհատ փորել եմ, անձնական խրամաբջիջ եմ սարքել. քանդակագործական զբաղմունք էի գտել, ու քանի որ թաց կավահող էր՝ կամարները շատ հարմար ստացվում էին: Փայտե կամրջակ շինեցի երկու հոգու համար, որպեսզի երբ մեկս կանգնի կամրջին, մյուսը դրա տակ հանգստանա: Այդպիսի «ինքնատիպ» ճարտարապետական լուծումներ էի տվել և որոշել էի լավ ճիմապատել: Չհասցրեցի, մեզ տեղափոխեցին ուրիշ դիրքեր:

Խրամաբջիջը՝ արվեստի գործ: Դավիթ Ստեփանյան, աղավարդ

Դ. Ն. -Ճարտարապետն ու շինարարը մեծ դերակատարում կարող են ունենալ այնտեղ, որովհետև շատ լավ՝ նյութական ձևով գիտեն, հասկանում են պատերազմում իրենց մասնագիտության հետ կապված խնդիրները և իրենց կարևոր մասնակցությունը կարող են բերել դրանց լուծման գործում: Քարվաճառի հավաքակայանում մի քանի հոգանոց վրաններում էինք գիշերում, բայց քանի որ արդեն ցուրտ էր, մեզ՝ միմյանց հերթափոխող դասակների համար որոշեցինք կառուցել մի ապաստարան՝ օգտագործելով այն, ինչ ունենք՝ ավերակ անասնագոմից մնացած պատեր. հարկավոր էր սյունահեծանային կրող կոնստրուկցիաներ պատրաստել և ծածկ կառուցել, բայց այնպես, որ հնարավորինս քողարկված լիներ: Բնականաբար, նախօրոք մեր գումարտակի հրամանատարական կազմի հետ համաձայնեցրել էինք, թե ո՛ր ավերակն ենք վերակառուցելու: Հին կառույցների հետ աշխատանքի փորձ ունեի՝ գործը ես էի ստանձնել: Չունեինք մեխ, այլ շինանյութեր: Ունեինք ծառ, պարանաթել և պոլիէթիլենային պաստառ: Ծառերը կտրում էինք սանիտարական հատման սկզբունքով՝ անտառի հատկապես խիտ հատվածը փոքր-ինչ նոսրացնելու համար: Երկու դասակով, մարտական հերթափոխից հետո հանգստանալու ժամանակն օգտագործելով, բավականին արագ կառուցեցինք: Սյունահեծանային համակարգը կանգնեցնելուց հետո իրականացրինք ծածկը, որի վրա երկշերտ պոլիէթիլեն փռելով՝ հող լցրինք և ճիմապատեցինք՝ դարձնելով կանաչ տանիք: Ծածկի այդ համակարգը կպաշտպաներ հարվածներից և, բացի քողարկումից, նաև ջերմամեկուսացում կապահովեր: Ապաստարանի մեջ 2 ծառ կար՝ կեռասենի և ընկուզենի: Ավելի լավ քողարկման համար դրանք պահպանեցի՝ դարձնելով կրող կոնստրուկցիայի մաս, և տանիքի վրա արդեն բնական սաղարթն էլ էր ապահովված: Վերևից նայելիս՝ շատ հետաքրքիր բան էր ստացվել: Այնպես որ՝ մեր մասնագիտությունն այնտեղ էլ կիրառական նշանակություն ունեցավ:

-Եվ այդ կացարանը ձեզ համար ավելի թանկ պետք է լիներ, քան եթե նախագծեիք ու կառուցեիք մի ամբողջ դղյակ:

Դ.Ն. -Իհարկե: Ու շատ ցավալի էր այն թողնելը, քանի որ կառուցել էինք բոլորով, և յուրատեսակ միասնության խորհրդանիշ էր դարձել մեզ համար: Որոշել էինք՝ երբ հաղթենք, միշտ հավաքվելու ենք այստեղ… Բոլոր ծակուծուկերը փակեցինք, վառարան դրեցինք, մի քանի օր վայելեցինք և …գնացինք աղավարդ: Հետագայում իմացա, որ այնտեղ մի ջոկատ մնացել էր և վերջում, թշնամուն չթողնելու համար, ամեն ինչ ոչնչացրել, մեր ապաստարանը՝ նույնպես…

Քարվաճառում կառուցած ապաստարանը յուրատեսակ միասնության խորհրդանիշ էր դարձել նրանց համար: Որոշել էին՝ երբ հաղթեն, միշտ հավաքվելու են այնտեղ…
Հավաք՝ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղի հայկական ավանդատանը, որը նույնպես Դավիթ Նահատակյանի նախագիծն է և ինչ-որ չափով հիշեցնում է իրենց այն օրերի կացարանը:
Ամեն մարդ գալիս է իր մանկությունից, ասել է թե՝ այնտեղ են ձևավորվում ապագա քաղաքացին, ընկերը, զինվորը: Մի պահ այդ տիրույթից տեղափոխվենք ձեր մանկություն, երբ տղայական կռիվ-կռիվ էիք խաղում…

Դ.Ս. -Դրանք ավելի ուժեղ բան էին ինձ համար: Հիշո՞ւմ եք Քյորօղլուն. երբ նա առաջին անգամ հրացան է տեսնում, թուրը կոտրում, դեն է նետում՝ ասելով, թե հերոսի դարն անցավ: Ու ես դա զգացել եմ. փողոցի կռիվը, «ձիով թշնամու ճամբար մտնելն» ինձ մոտ ավելի ուժգին ու հերոսական զգացողություններ են առաջացրել, քան այս պատերազմը, ուր օդից թափվող «փողերը» կարող էին միանգամից մի ամբողջ դասակ վերացնել: Էլ առաջվա ասպետական կռիվը չէր, որից կարգին բան հասկանաս: Լավ է՝ գոնե մեկ-մեկ մանևրներ էինք անում՝ նահանջել, թաքնվել, ձորը կտրելով՝ ականապատ տարածքը շրջանցել, մի ամբողջ գիշեր գետի միջով՝ հոսանքին հակառակ քայլել. այդ վազել-շարժվելն էր մի քիչ հերոսական կռվի նմանություն տալիս:

-Այն առաջադրանքը, որը դրված էր ձեր ստորաբաժանման առջև, որքանո՞վ հաջողվեց կատարել:

Դ.Ն. -Նախ Քարվաճառն էինք անառիկ պահում (որն այդպես էլ մնացել էր, մինչև հանձնելը): Հետո՝ մեր պաշտապանության ներքո գտնվող աղավարդ գյուղի կեսը և Կարմիր շուկայի հատվածը, որոնք կենսական նշանակություն ունեին. դրանց կորուստը թշնամու համար ուղիղ ճանապարհ էր բացելու դեպի Ստեփանակերտ: Այդ տարածքներն ինչպես ժառանգել էինք, այնպես էլ պահեցինք մինչև վերջ: Քանի որ Շուշի տանող ճանապարհը մեր կողքով էր անցնում, շատ հաճախ մեզ շրջափակելու փորձեր էին արվում, ավիացիայով հրթիռակոծության ենթարկում, գրոհում մեր դիրքերի ուղղությամբ. տասը զոհ ունեցանք, մի քանի տասնյակ վիրավորներ: Բայց գումարտակն իր առջև դրված խնդիրները կատարեց, մի բան էլ ավելի՝ վերջին օրերին, երբ, ինչպես հետո իմացանք, Շուշիի մատույցներում խառնակ վիճակ էր, մենք նույնիսկ առաջ գնացինք՝ մի քանի դիրք բարելավելով: եև, ցավոք, պատերազմն այլ ավարտ ունեցավ: Ռազմական մասնագետ չեմ, բայց սկզբից մինչև վերջ տարօրինակ էր այս պատերազմը՝ այն փուլերով, որ ընթացավ, այդ ամբողջ շղթան, և բնականաբար՝ վերջում այդպիսի համաձայնագիրը: Սակայն թող այնպես չթվա, թե մեր գումարտակում իդեալական վիճակ էր՝ բնավ: Շատ խնդիրներ կային՝ օբյեկտիվ թե սուբյեկտիվ, հրամանատարական կազմից մինչև շարքային հրաձիգ՝ անկազմակերպվածություն, անփորձություն և այլն: Մեր շարքերը լքողներ նույնպես ունեցանք, որոնց թիվը փոքր չէր:

-Ի՞նչ զգացումներ էին ձեզ պաշարել պատերազմից վերադառնալիս: Ո՞ր պահն է ամենաշատը տպավորվել:

Դ.Ս. -Ամենաշատը… Նույնիսկ այդ տեսարանները չէին՝ գյուղերը լքված, տներն՝ այրված: Զորամասում փակցված Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի և մյուս հերոսների նկարներն էին, որոնց կողքով անցնում ես, որ գնաս զենքը հանձնես ու նրանք նայում են, թե ինչպես իրենց ժառանգությունը գետնով տվեցինք՝ հետ եկանք: Ամենաամոթալին դա էր:

Դ.Ն. -Մեկ ուրիշ պահ էլ կար, որն ինձ վրա շատ ազդեց: Ռուս խաղաղապահները… Մենք փոշոտ, կեղտոտ, պատերազմի ծանր բեռն ու ծանր պարտությունը շալակած՝ դուրս ենք գալիս մեր դիրքերից, իսկ նրանք մաքուր զգեստներով կանգնած՝ կարծես թե մեզ՝ «նվաստներիս» հասկացնում են, թե դուք գնացեք, մենք լավ տղերքով արդեն եկել ենք, որ պահենք… Ու այդ պահի զգացումը՝ երբ քեզ զգում ես քո հողում, բայց ոչ նրա տերը… Շատ նվաստացուցիչ էր ինձ համար: Դրանից հետո աչքիդ առաջ՝ այրվող տներ, մեր փայտահատների բանակը, որը ճանապարհն ամբողջությամբ խցանել էր… Եթե նրանք իրենց այդ բեռնատարներով գային, սատար լինեին զինվորներին, բանակին, գուցե շատ բան այլ կերպ լիներ…

Ինչ վերաբերում է նրան՝ թե հայրենիքը վաճառել են: Ո՛չ, իմ հայրենիքը չեն վաճառել: Ամբողջ հարցն այն է՝ մենք գտնո՞ւմ ենք, որ դա այլևս մեր հայրենիքը չէ: Ես այդպես չեմ համարում: Ինչքան մենք կանք՝ դա մեր հայրենիքն է: Եվ ապագա սերունդներին էլ պետք է թողնենք այդ պատգամը՝ ոչ թե ասելով «հող հետ բերեցինք» կամ «հող հանձնեցինք», այլ մեր ազգի թուլության պատճառով Հայկական Լեռնաշխարհի՝ մի հատվածին ժամանակավորապես չենք տիրապետում և, ուժեղանալով, պարտավոր ենք հետ բերել մեր պատմական հայրենիքը, սրբագրել մեր անցյալի ու ներկայի սխալները: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք այդ անելու: Եթե հանկարծ սկսվի պատերազմը, գիտե՞ք ինչքան խենթեր կզանգեն ինձ, թե՝ երբ ենք գնում, կամ՝ վերջապես սկսվեց:

-Որպես ճարտարապետ՝ երկրի անվտանգությունն ապահովող ի՞նչ միջոցառումներ եք կարևորում:

Դ.Ն. -Մեր ճարտարապետության և շինարարության մեջ շատ բաց կետեր կան, որոնք լրացնելու ուղղությամբ պետք է քայլեր արվեն. ռմբապաստարաններ կառուցել, նորակառույց հասարակական շինություններն ապահովել դրանցով, և առաջին հերթին՝ սահմանամերձ բնակավայրերը՝ համապատասխան ենթակառուցվածքներով, ռազմական և կիսառազմական նշանակության կառույցներով, որոնք նաև օրենսդրորեն պետք է պարտադրված լինեն: Ցավոք շատ մասնագիտություններ, ինչպիսիք են՝ ռազմական ինժեներություն, դիրքերի նախագծում և այլն, մեզ մոտ թույլ են զարգացած, իսկ մեր բուհում իսպառ բացակայում են:

Դ.Ս.-Ի դեպ, եթե երկուսուկես ամիս առաջ տեղի ունեցած զորավարժություններից իմացել են, որ հաստատ պատերազմ կլինի, այդքան ժամանակն էլ քիչ չէր, որպեսզի լավ ամրակայեին, երկրորդ գիծ փորվեր, բետոնացված թունելներ… Երկուսուկես ամսում դղյակներ են կառուցում չէ՞:

-Ձեզ նման երիտասարդներին ի՞նչ տվեց պատերազմը:

Դ.Ն. -Գիտակցություն: Պատերազմի ժամանակ խրամաբջիջում ընդհանուր մի բան ես զգում՝ որ պետությունը դու ես, ստանձնել ես պարտավորություն և լավ, թե վատ՝ ապագա ես կերտում, ու շատ բաներ քո ձեռքերում են՝ պաշտպանում ես մարտական ընկերոջդ թիկունքը, պաշտպանական գիծը, հետևումդ գտնվող մի կտոր հայրենիքդ, Արցախը, Հայաստանը, ընտանիքդ… Հասկանում ես, որ երբ պահը գալիս է, կարելի է ինչ-որ վեհ գաղափարի շուրջ համախմբվել և միասին ինչ-որ աշխատանք կատարել:
Ընկերներ: Այն, որ հասկանում ես՝ հարուստ ես քեզ նման մտածող մարդկանցով, որ միակը չես, էլի կան՝ տարբեր խառնվածքով, տարբեր մասնագիտությունների տեր, սակայն արժեհամակարգով, գաղափարներով քեզ նման մարդիկ. եթե նույնիսկ բառերով չեն արտահայտվում, ապա զգում ես նրանց ներկայությունը՝ թե՛ կողքիդ կանգնած, թե՛ հետևում թիկունքդ պահած: Իսկ դա մեծ ուժ է քեզ համար:

-Ինչը չես տեսնում քո առօրյա կյանքո՞ւմ: Անպայման պիտի պատերազմո՞ւմ երևա:

Դ.Ն.-Ցավոք սրտի, պատերազմում շատ բաներ սրվում են քո արժեհամակարգում, շատ բաներ արժեզրկվում, և արժևորվում են բաներ, որոնք քո կյանքում, թվում է, այդքան էլ իմաստ չեն ունեցել:

Կարելի է ասել, որ պատերազմը շարունակվում է, թեև նրա թոհուբոհը մնացել է հետևում: Անորոշ ու անկանխատեսելի զարգացումներ, բորբոքված կրքեր, հուսալքություն, հիասթափություն, պատերազմի դաշտից հասարակական կյանքի հարթակ տեղափոխված հակամարտություն՝ իր բոլոր բացասական դրսևորումներով: Որպես կառուցողական մասնագիտության տեր երիտասարդ՝ ի՞նչ ելք եք տեսնում այս ճահիճից դուրս գալու, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ապագան:

Դ. Ս.-Այդ ապագան բախտի վրա է ճոճվում: Ինչպես նախախորհրդային յոթը դարերում: Բայց հիմա ավելի հանգիստ ենք: Ես մինչև այս կռիվն ավելի լարված էի, երբ տեսնում էի՝ ուր է տանում երկրում բարձիթողի վիճակը: Պայթեց: Սա մեր Էրզրումն էր, Սարդարապատը դեռ նոր է գալու:

Դ.Ն. -Ես այդպես չեմ կարծում: Այս 20 թվականից հետո մեզ մի լավ շանս է տրված՝ ինքնամաքրվելու և նոր պետության հիմնաքարը դնելու … Վերջին շանսը՝ խելքի գալու և իրոք աշխատելու համար: Շատ փոփոխություններ պետք է անենք, արժեհամակարգեր փոխենք, և հավելելով Դավիթին՝ ասեմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է. ուզո՞ւմ ենք լավ լինի՝ կլինի, ո՞չ, ուրեմն՝ ոչ:
Այո, պատերազմը չի ավարտվել: Այն շարունակվում է այստեղ՝ մեր արժեքների ու ինքնագիտակցության համար պայքարում: Ժամանակին եթե մտածում էի՝ այսինչ բանը այդքան էլ լավ չէ կամ կարելի է մի քիչ լավացնել, հիմա մաքսիմալիստորեն եմ մտածում. պետք է ամեն մի քայլ հստակ անել, որպեսզի արատավոր երևույթներն արմատախիլ արվեն ու ամեն մի խնդիր մեկընդմիշտ լուծվի: Դա գալիս է մարտի դաշտի շատ պարզ կանոնից. կամ՝ դու, կամ՝ քեզ… Ամեն մեկն իր մասնագիտական աշխատանքից բացի, քաղաքագետն՝ իր ոլորտում, իրավաբանն՝ իր, ռազմագետն՝ իր, մեկ քայլ ավելի անի, իրենից կախված մի բան ավելի՝ իր երկրի համար: Գտնում եմ, որ սա է այսօրվա հրամայականը:

-Ինչի՞ց պետք է սկսել:

Պետք է սկսենք …սկզբից: Փորձենք կառուցել ոչ միայն նոր, հզոր երկիր, այլև նոր, գիտակից հասարակություն: Իսկ դրա համար արարչական ձիրք ունեցողներ են պետք: Այո, մեզ պետք չէ հիմա Տիգրան Մեծ, մեզ պետք է Արտաշես, մեզ պետք չէ հիմա Սասունցի Դավիթ, մեզ պետք է Սանասար: Այս պահին, այդքան ողբերգություններից հետո մեզ բախտ է վիճակվել սկսել որոշակի զրո կետից: Էպոսում Սանասարը կյանքի ավազանի ալիքների հետ պայքարելով՝ ընկնում է ստորգետնյա թագավորություն, որտեղից ստանում է իր զենքն ու հրեղեն ձին, փոխանցում սերունդներին: Եվ հիմա մենք պետք է այդ անդունդից վեր հառնենք, ստեղծենք այն ամուր հողը, որի վրա կանգնելով՝ Սասունցի Դավիթներն իրենց գործը կանեն՝ բացառելով իրենց նախորդների կատարած սխալները:

-Այն Դավիթները, որ հիմա իմ առջև՞ են:

-Այն Դավիթները, որ միշտ գալու են:

Դավիթների հետ զրուցեց Անահիտ Պողոսյանը

Տնկարանային տնտեսության, գյուղատնտեսական տեխնիկայի և այգեգործական գործիքների կայանատեղի և գրասենյակային տարածք՝ Այրումում: Նախագծի հեղինակ՝ Դավիթ Ստեփանյան:

Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի հայկական ավանդական գլխատուն-Էթնոթանգարանի վերականգնման, վերաօգտագործման և միջավայրի բարեկարգման նախագծի հեղինակ՝ Դավիթ Նահատակյան

Սյունիքի մարզի Վահանավանքի համալիրի երկհարկ դամբարան եկեղեցու ամրակայում և բարեկարգում: Նախագծի հեղինակ՝ Դավիթ Նահատակյան:

No Comments

Leave a Reply