bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
ԳրաԴաշտ Վահան Տեր-Ղազարյան

Վահան Տեր-Ղազարյան. Տիպանգո (վիպակ)

06.05.2020

Դեն Ալարոդ

Եվ սեղմած հուժկու ծնոտներիս մեջ,
Ես կյանքի վերջին բառն եմ պիրկ պահում.
Ճշմարտություն:

Սիկաու «Հատ. վերջին գիրք»

Երևի արևը զենիթին հասավ:

Բացատը լուսավորվեց, խոտերն էլ դեղնավուն երանգ ստացան:
Խիտ թփուտը կիսվեց, հայտնվեցին գիտաշխարհագրական արշավախմբի անդամները:

— Գեղեցիկ տեղ է,- խոսեց մեկը,- գուցե այստեղ էլ սնվենք…

Արշավախմբի ղեկավարը զննեց բացատն ու գլխով արեց:

Մոտակա քարայից վայեց բուն, գիտաշխարհագրական արշավախմբի անդամները սարսռացին, քանի որ կուսական վայրում ցերեկային ժամին հեշտ չէր սառնասիրտ լսել բուի վայունը: Մարդու սնոտիապաշտ նախնիները արթնացան: Ղեկավարը, թաքցնելով սարսուռը, նայեց ծառերի արանքից երևացող լեռանն ու դրա ստորոտով հոսող գետին:

— Աղբյուր փնտրեք,- ասաց նա,- այստեղ պետք է որ լինի:

Երկու հոգի քայլեցին դեպի գետը:

— Այս կողմերում աղբյուր չկա:

Ձայնը հնչեղ էր ու առնական: Բոլորն ապշած շրջվեցին դեպի թփուտը, որտեղից լսվեց ձայնը:

— Խորհուրդ չէի տա այդ կողմը գնալ,- շարունակեց ձայնը:

Թփուտը կիսվեց, և հայտնվեց մի հսկայատիպ մարդ, բայց այնպես անշշուկ, ասես գետնի վրայով չէր քայլում: Հագին ծոպավոր քաթանից տաբատ էր և մորթե կարճ բաճկոն: Մազերը շեկ էին, երկար, դեմքն էլ վաղուց ածելու երես չէր տեսել: Աչքերն էլ կապույտ էին: Նույն թփուտից հայտնված երկու ահագին լայկաները անվստահությամբ նայում էին մե՛րթ տիրոջ աչքերին, մե՛րթ արշավախմբի անդամներին: Շիկահեր հսկան խոտերին դրեց տասներկու տրամաչափի երկփողանին և անգլիական թամբը:

— Հարգանքներս, — խոսեց նա այնքան հանգիստ, ասես երեկ էր բաժանվել նրանցից և այսօր հանդիպում է կինոթատրոնի տոմսարկղի մոտ:

— Ինչո՞ւ չգնալ այն կողմ,- հարցրեց արշավախմբի ղեկավարը:

— Իսկ կրակել գիտե՞ք,- պատասխանեց շիկահերը,-  միևնույն է, այնտեղ աղբյուր չկա,- կարճ լռությունից հետո ավելացրեց նա,- սպասեք մի րոպե:
Նա անհետացավ թփերի մեջ, հետո հայտնվեց՝ մի խոշոր նժույգի սանձից բռնած: Ձին կապելով ծառին՝ նա թամբից վայր բերեց գալլոնը:

— Այնքան էլ սառը չէ, բայց յոլա կտանի:

Գետի այն ափից երկարաձիգ սուլոց լսվեց, ապա կրակոց: Ժայռերն արձագանքեցին: Լայակներն ուրախ հաչ բարձրացրին:

-Մեկ ամսից ձյուն կգա,- խոսեց շիկահերն ու խլելով հրացանը՝ կրակեց օդ: Գետի մյուս ափից մի ձիավոր ջուրը մտավ: Հազվադեպ ձիեր կարող էին կտրել լեռնային գետի կատաղի հոսանքը: Հետո ափ դուրս եկան էլի երկու լայկաներ ու ուրախ կլանչով նետվեցին բացատ: Հայտնվեց ձիավորը, ճարպիկ շարժումով ցատկեց ձիուց ու մոտեցավ խմբին: Նա փոքրամարմին էր, ջլապինդ, բզեզի պես սև, բայց արտակարգ գեղեցիկ դեմք ուներ: Աչքերը հրացայտ էին: Հագնված էր ճիշտ շիկահերի նման: Ձիու թամբից վար բերելով գալլոնը՝ նա դիմեց խմբին:

— Այս կողմերում խմելու ջուր չկա:

Հետո նկատելով գալլոնը՝ շիկահերն ասաց.

— Իմացանք, որ այս կողմերով եք անցնելու:

— Ինչպե՞ս թե,-  զարմացավ մի աղջիկ:

— Ձեր ծուխը նկատեցինք,- պատասխանեց նա ու շրջվեց դեպի տղամարդիկ,- իսկ թույլ սեռի ներկայացուցիչներին ինչո՞ւ եք քարշ տվել այս դժոխքը:

— Լավ է, չէ՞, մեզ մոտ:- Նա քրքջալով նայեց չորս կանանց:

Ի տարբերություն շիկահերի՝ նա շատախոս ու մարդամոտ անձնավորություն էր, բայց անհրաժեշտության դեպքում կարող էր լռել:

— Իսկ Դե՞նն ուր է,- հարցրեց շիկահերը նրան:

— Գնաց լուսանի հետևից:

— Ա՜խ, ավազա՛կ, երիցս ծովահե՛ն,- պոռթկաց հանկարծ շիկահերը,- ախր ես նրան շատ լավ եմ ճանաչում, մինչև վրեժը չլուծի, չի հանգստանա: Ես էլ մտածում եմ, թե ինչու, մեկ ամսից ավելի է, ո՛չ կարգին ուտում է, ո՛չ խմում, ո՛չ քնում:

— Քո գնալուց հետո գտավ հետքը: Մի դեմքին նայեիր, յոթ գույն ընդունեց, դարձավ ծիածան: Էլ ոչինչ չասաց, ձին մտրակեց, սուլեց շներին ու կորավ: Իսկ շներն էլ իր խելքին են: Դոլլիի զոհվելուց հետո անընդհատ ոռնում էին: Հիմա հո հետքը գտան: Խեղճ Դոլլի: Ինչպես էր ոռնում: Տես՝ ինչ եմ բերել: Հյուրերին լավ կընդունեք: Հը՞, Փիղ, ասում եմ՝ տասը տարին մեկ էլ հյուր չի պատահում:

Փոքրահասակը վազեց դեպի ձին ու թամբից վար բերեց խփված եղնիկը: Նա հարցական նայեց շիկահերին, որին էլ հենց Փիղ էին կոչում: Վերջինս գոտուց դուրս քաշեց կացինն ու սկսեց կրակի պատրաստություն տեսնել: Փոքրահասակն էլ հանեց դանակն ու սկսեց մաշկել որսը:

— Մեզ մոտ լավ է, չենք բողոքում, միայն ծխախոտ չկա: Դե չծխելն ավելի լավ է: Միայն կուշտ ուտելուց հետո կուշտ ծխելու ցանկություն եմ ունենում: Հիմա, հիմա, թող կրակը նստի,- շրջվեց նա դեպի շիկահերը,- հիմա Դենը կգա, գինին նրա մոտ է: Մեր այգու խաղողից է,- ասաց նա խմբին:-  Ինքս եմ պատրաստել: Իմ հայրն էլ էր գինեգործ, պապս էլ, պապիս պապն էլ… Դե, անգործ մի՛ կանգնեք, մի քսան հատ երկար և ուղիղ մասրենու ճյուղ կտրեք,- դիմեց նա տղամարդկանց,- օգնեք միսը կտրատենք,- ասաց նա աղջիկներին,- այստեղից բռնիր, ա՛յ ապրես, ա՛յ, ինչ եմ ասել… Հիմա, հիմա, ի՜նչ անհամբեր մարդ ես,- գոռաց նա շիկահերի վրա, չնայած վերջինս ոչինչ չէր ասել:

Շիկահերը ժպտաց ու օրորեց գլուխը:

— Յուհուուու…- հնչեց մոտկա բլրից և բլրագագաթի վրա՝ երկնքի ֆոնին, երևաց ձիավորի սև ուրվագիծը: Շներն ուրախ հաչ բարձրացրին:

— Դենն է,- շշնջաց փոքրահասակը, որին Պստիկ էին անվանում:

— Դա նրա հաղթանակի կանչն է,- ասաց շիկահերը:

— Յուհուուու…-  նորից հնչեց, և ձիավորը ցած սլացավ բլրից դեպի գետը: Պստիկը թափ տվեց արյունոտ ձեռքերը ու հրացանը խլելով՝ փամփուշտ դրեց մեջը: Կրակոցը թնդաց:

— Իսկ ինչո՞ւ կանչով չենք պատասխանում,- հարցրեց աղջիկներից մեկը:

— Հրացանի ծխով նա կարող է որոշել մեր տեղը,- պատասխանեց Պստիկը:
Ձիավորը հասավ ջրին:

— Գրողն ինձ տանի, եթե նա չի պատրաստվում գետից ջուր խմել,- զարմացած բացականչեց Փիղը:

— Այդ ցեղաջո՞ւրը,- ապշեց Պստիկը,- չի կարող պատահել:

— Նա ընկավ,- ձեռքն աչքերին հովանի արած՝ ասաց Փիղը,- ինչ-որ բան է պատահել:

Մյուս ափում ձիավորը հանեց շորերն ու մտավ ջուրը:

— Ցնդե՞լ է, ինչ է,- գոռաց Պստիկը,- ինչո՞ւ գինին նրա մոտ թողեցիր:

Բոլորը վազեցին գետափ: Մյուս ափում մարդը դուրս եկավ ջրից, հագուստները դրեց թամբին ու սանձից բռնելով՝ նետվեց ջուրը: Երկու շները, ձին և մարդը մե՛րթ անհետանում էին կատաղի ալիքների մեջ, մե՛րթ հայտնվում ասես հրաշքով:

— Դե վերջապես սա ի՞նչ բան է,- պայթեց Փիղը,- նա հիմնավորապես խելագարվել է:

Փոքրահասակը վազեց, բերեց պարանն ու սկսեց անհավատալի արագությամբ հավաքել, հետո տվեց Փղին: Պարանը սուլեց օդում և ջուրն ընկավ: Մարդը փորձեց որսալ պարանի ծայրը, բայց անհաջող: Նորից պարանը պտտվեց գլխավերևում: Ջրում մարդն սկսեց ավելի արագ լողալ, նրան հաջողվեց որսալ ծայրը: Փիղը ձգեց արագորեն: Առաջինը ափ ելավ ձին, հետո՝ մարդը: 

-Ողջո՜ւյն, Պստիկ, ասում էի, չէ՞,- ժպտաց նա,- շներին հանեք:

Բայց շներն արդեն ափում էին:

Փրկվածը ժպտալով փակեց աչքերն ու քիթ-բերանի վրա  շրմփաց գետնին: Բոլորը տեսան նրա մեջքն ու պարանոցը, որոնց վրա երևում էին հզոր թաթերի հետքերը: Մարմինը սոսկալի ծվատված էր:

— Առանձնապես բան չկա,- խոսեց Փիղը,- արյան կորստից է:- Նա ընկածին ուսին դրեց:

-Քեզ համար միայն մի հիվանդություն կա աշխարհում՝ արյան կորուստ,- զայրացավ Պստիկը,- եթե վրադ թնդանոթից կրակեն, կասես՝ արյան կորուստ է:

— Հերիք է փնթփնթաս, Պստի՛կ:

Նրանք ուշագնացին պառկեցրին հարմար դիրքով:

— Դենը միշտ այդպիսին էր,- խոսեց Պստիկը:

— Դե վերջացրու,- գոռաց Փիղը,- ասես հանգուցյալի մասին ես խոսում:
Բայց Պստիկը չէր ուզում  վերջացնել:

— Իսկ դու ձայնդ գլուխդ մի՛ գցիր, շիկահեր սատանա,- աղմկեց նա,- ես կյանքում քեզանից շատ բան եմ տեսել: Ինձ եթե լսես, ավելի երկար կապրես՝ իհարկե ի վնաս մարդկության…

Շիկահերը հռհռաց:

— Սպանեցիր, Պստիկ, ախր քնած տեղդ էլ ես խոսում, է՜…

— Կա՛ց,- լրջացավ Պստիկը,- ուշքի է գալիս:- Աղջիկնե՜ր, հապա մի մոտ բերեք շարժական հոսպիտալը,- ասաց նա՝ հայացքով ցույց տալով դեղարկղը և շարունակեց սառը ջրով լվանալ սոսկալի վերքերը:- էհեեե՜յ, Դե՛ն, դու դեռ կենդանի՞ ես, հնացած կախարան…

Դենը տնքաց ու բացեց աչքերը:

— Մի կում,- ասաց նա:

— Ջուր տուր նրան,- ասաց շիկահերը:

— Համա թե խո՜զն ես, հա՛, Փիղ,- տնքաց Դենը,- գինին թամբիս վրա է:
Շիկահերը մոտեցավ թամբին, գինու գալլոնն ու պարկը քարշ տալով բերեց:

— Պարկը բաց արա,- ասաց Դենը Պստիկին:

Շիկահերը դժվարությամբ պարկից դուրս քաշեց զարմանալի խոշոր լուսանը: Նա ապշած ձգեց դիակը խոտերին ու Պստիկին դարձավ:

— Պահ, իզուր չէի ասում, որ միայն Դենը կարող է ինձ զարմացնել: Ուրեմն սա՛ է, հա, վերջապես տեսա քեզ, սիրելիս,- դիմեց նա լուսանին:

Գիշատիչը ապակե աչքերը հառել էր երկնքին, աչքի խնձորները դուրս էին ընկել ակնակապիճներից: Լեզուն երկար կախվել էր:

— Խեղդե՞լ ես,- հարցրեց Փիղը Դենին:

— Ծառից ուղիղ մեջքիս թռավ,- տնքաց Դենը,- դուք Սենցիին նայեք, նա վիրավոր է:

— Դրա համա՞ր էիր լողալով գալիս, խելա՜ռ,- բացականչեց Պստիկն ու մոտեցավ վիավոր ձիուն:

-Նրան հարկավոր է տուն հասցնել,- ասաց աղջկներից մեկն ու անմիջապես էլ լռեց:

— Տո՞ւն,- հարցրեց ղեկավարը,- ծիծաղեց ու շուրջը նայեց:

-Իսկ ի՞նչ կա որ,- նեղացավ Պստիկը,- հապա եկեք մի պատգարակ սարքենք:

-Ի՞նչ պատգարակ, ոտքով կգամ,- բացականչեց Դենը,- առաջին անգամ չէ,- և նստելու փորձ արեց: Աչքերը փակվեցին, ու նա կորցրեց գիտակցությունը:

Նրան պառկեցրին պատգարակի վրա ու տարան:

Քայլում էին նեղ արահետով: Շները հոտոտելով խուզարկում էին թփուտները: Առջևում, անընդհատ դասախոսելով, գնում էր Պստիկը՝ հրացանը պատրաստ պահած: Խումբը վերջափակում էր Փիղը: Մոտ մեկ ժամ քայլելուց հետո կանգ առան մի սքանչելի կիրճում՝ գետակի ափին, որ սկիզբ էր առնում մոտկա ժայռի տակ՝ վճիտ աղբյուրից: Ուռիների ու բարդիների շարքն ուղեկցում էր գետակը: Ժայռի տակ մի փոքրիկ ամրոց կար՝ ատամնավոր պարիսպներով, որի շուրջը փորված խանդակով հոսում էր գետակը՝ լայն ու խոր ջրանցք կազմելով: Սքանչելի, փոքրիկ ջրվեժն ու ճերմակ քարայրը լրացնում էին տեսարանը:

Ժամանակն է նշել, որ խմբի կազմում կար մի աղջիկ՝ սքանչելի, արտասովոր գեղեցկությամբ, որը մեծ դեր պիտի խաղար հետագա դեպքերում և մինչև ականջների ծայրը սիրահրվեր Դենին:

Ժամանակն է նշել նաև, որ այս ամբողջ պռատ պատմությունը երազանք էր միայն, երազանք մի մարդու, որ այս բոլորը երազում էր քնելուց առաջ, գլուխը վերմակի տակ մտցրած: Նա երբեք չէր տեսել այս բոլորը, ո՛չ կուսական անտառները, ո՛չ այն աղջկան… Դրանք նա ստեղծել էր իր արտասովոր հարուստ երևակայությամբ: Այնտեղ՝ նրա աշխարհում, դրանք գոյություն ունեին և՝ ավելի իրական, քան ամբողջ նրան շրջապատող իրական աշխարահը:

Այսպիսով, քսանամյա մի երիտասարդ երազում էր տարօրինակ համառությամբ և այդ մասին ոչ ոքի չէր պատմում՝ վախենալով ծաղրից և ունենալով դրա դառը փորձը:

Շարունակելի



No Comments

Leave a Reply