Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Ուսանողներին, դասախոսներին ողջունեց և շնորհավորեց ԵԹԿՊԻ-ի ռոկտոր, արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը՝ հաջողություններ մաղթելով ուսումնական և ստեղծագործական կյանքում։ Նշենք, որ Հայաստանի միակ թատերական կրթօջախը հիմնադրվել է 1944 թվականին, առաջին ռեկտորը եղել է Վավիկ Վարդանյանը։ Այստեղ է կառուցվում հայ թատրոնի ու կինոյի ներկան ու ապագան։
![](http://ardi.am/wp-content/uploads/2023/09/371847103_1352391669037982_5753168878785290842_n-1024x683.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2023/09/371801127_841016240567007_4365019558619021334_n-1024x683.jpg)
Ինչպես տեղեկացանք՝ հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ուսանողների ստեղծագործական աշխատանքներն ամփոփոխ «Art and Fun» թատերականացված շոու ծրագրով։ Ռեկտորի խոսքով՝ ուսանողների ստեղծագործական աշխատանքները հանրահռչակելն առանցքային նշանակություն ունի և ամեն հնարավոր քայլ արվում է այդ գործընթացն ակտիվացնելու համար։
![](http://ardi.am/wp-content/uploads/2023/09/371838196_1044892343543628_1906293326716246153_n-1024x683.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2023/09/371514144_1238776966819341_1449911851200486302_n-1024x683.jpg)
Թատերականացված շոույի ավարտին բակալավրիատի և մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտներին դիպլոմները հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
No Comments