maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վահագն Ամիրջանյան

Վահագն Ամիրջանյան․ Հեղափոխական սեր

01.08.2022

Թաթոսը այդ օրը երկար մտածում էր Միլենայի մասին, հիշում, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին ցույցերի ժամանակ, այն նույն ցույցերի, երբ մենք բոլորս մի բռունցք դարձած, Մարիոյի հերոսի նման հաղթեցինք դևին, բայց մեր արքայադստերը չհասանք: Թաթոսը, սակայն, հասավ: Նկարվեցին ճաղավանդակների մոտ, գրկեցին իրար վրանի մեջ, համբուրվեցին ամբոխի առաջ, միասին կծեցին կարմիր բերետավորների ձեռքերը, որպեսզի փախչեն: Երևի նաև հաջողվեց համտեսել այլ մարմնի մասեր: Նրանց սերը մաքուր էր, ինչպես հեղափոխական «դըմփ-դըմփ հու»-ն: Նրանց հանդիպումները լինում էին միայն Ֆրանսիայի անունը կրող հրապարակում և Հանրապետության հրապարակում, մյուս փողոցներն ու շրջակայքերը զուտ զբոսնելու համար էին, բայց երևի եթե նրանք իմանային, թե ինչ է լինելու Փարիզի Աստվածամոր տաճարին, ապա միշտ կհանդիպեին Ֆրանսիայի անունը կրող հրապարակում: Սերը արվեստ է, այլանդակ մի արվեստ, որին կարելի է հասնել գեղեցիկ խոսքի միջոցով: Թաթոսը այդ օրը նկատեց կարճ հագած Միլենային և նրա հյութեղ ոտքերը նրա աչքերում վառեցին բեռլինյան լազուրը: Եվ տղայական լկտի հայացքում նա իր զոհին սիրաշահեց հետևյալ խոսքերով.

— Իսկ դու գեղեցիկ ոտքեր ունես:

Միլենան, չդիմանալով տղայի օրիորդապնդիչ արտահայտությանը, հալվեց նրա գրկում, ինչպես մեկ տարի հետո հալվեցին շատ մարդկանց հույսերը հեղափոխության բարիքների վերաբերյալ: Թաթոսը վստահ էր, որ լավագույն բարիքը իր սիրելիի կրծքերն են, և ամեն անգամ նրանց համը շուրթերին զգալիս մոռանում էր աշխատանքի գնալու մասին և  մի գեղեցիկ օր կորցրեց աշխատանքը: Հայրը դեմ էր նրա և Միլենայի հարաբերություններին․ չէ՞ որ Միլենան մեղավոր էր, որ չէր կրում հայ աղջկա բարքերը, չէ՞ որ Միլենան մեղավոր էր, որ կարճ էր հագնում, մեղավոր էր, որ իր կուսությունը կորցրել էր 16 տարեկանում՝ փաբում շատ խմելու հետևանքով: Եվ երևի դրական միակ բանն այն էր, որ գոնե հիշում էր փաբի անունը: Այդ գրողի տարած փաբն էլ, ցավոք, Թաթոսի ընկերների հավաքվելու սիրելի վայրն էր, և երբ հեղափոխության ավարտից հետո Թաթոսը Միլենային հրավիրեց այնտեղ, նկատեց, որ սիրելին այդ վայրի հանդեպ հակակրանք ունի, և այդտեղ էլ լսեց ամբողջ ճշմարտությունը, հասկացավ նրան ու խոստացավ ամուսնանալ հետը: Երեք ամիս անընդհատ նրանք սիրով էին զբաղվում կենտրոնի բոլոր հյուրանոցներում, խմում  անվերջ, դատարկում շշեր տարբեր փաբերում, մինչև Թաթոսի հայրը մահացավ: Պատճառը տղայի ընտրությունն էր. խեղճ մարդու սիրտը չդիմացավ: Այդ օրը Միլենան ընկերուհիների հետ գտնվում էր Արմեն անունով ինչ-որ  մի տղայի առանձնատանը և վայելում էր նրա ջերմությունը: Իհարկե, Թաթոսի հայրը անարդար էր աղջկա նկատմամբ: Ի՞նչ մեղավոր էր Միլենան, որ նա ցանկանում էր լավ ժամանակ անցկացնել, մի՞թե ուրիշի գրկի տաքությունը խանգարում էր նրա կուսական սիրուն:

— Ինչպիսի՞ն են էս գրողի տարած հայերը՝ թթված, կեղտոտ բերանով, մեղադրող, խուժան և անճաշակ,- կրկնում էր անընդհատ Միլենան:

Հետո եղավ թաղումը․ թաղմանը Միլենան շեղեց անգամ հանգուցյալի ուշադրությունը իր սեքսուալ սև ճղած զուգագուլպայով: Թաթոսը տխուր էր, բայց սիրելիի հմայքը նրա աչքերում փայլում էր անգամ հոր թաղմանը:

«Ի՞նչ հաճելի է տեսնել, որ բոլորը գերված են նրանով, իսկ նա իմն է»,- մտածում էր Թաթոսը, ընթացքում կործանում ինքն իրեն բարակ սիգարետով, քանի որ հաստության միակ խորհրդանիշը նրա համար ընկերուհու բդերն էին:

Թաղումից հետո կյանքը շարունակվում էր: Ոչինչ էլ չէր փոխվում, ինչպես հեղափոխությունից հետո․ զույգը շատ երջանիկ էր, միշտ թերթերի գլխավոր շապիկներին, թե ինչպես էին նրանք Մոնումենտի ավտոպարկում գրեթե մերկ վազում, թե ինչպես էին նրանք պաշտպանում տրանսգենդերներին, նշում Մարիխուանայի միջազգային օրը, իսկ այս հայերը նրանց հանգիստ չէին տալիս:

— Վա՜խ այս արյունարբու հայերը,- սիրում էին ասել, երբ երկուսով էին:

Մեկ անգամ այնպես էին ծեծել խեղճ Թաթոսին, որ Միլենան չէր կարողանում կանգնեցնել տղայի շրթունքի արյունը, թեև երբեմն ինքն էլ հաջողեցնում էր այդպես պատռել Թաթոսի «կյանք» տեսած շրթունքը:

Անցավ մեկ տարի, և Թաթոսը նորից մտածում էր Միլենայի մասին, մտածում էր, թե ինչ կարելի է նվիրել նրան: Այդ օրը որոշեց սիրելիին անակնկալի բերել լավագույն փաբերից մեկում, հավաքեց իր բոլոր փողերը։ Նրան օգնեցին նաև ընկերները։ Փակեց փաբերից մեկը, մի ֆանտաստիկ սեղան գցեց, հրավիրեց մերկապարող տղաների և․․․ իր սիրելիին: Միլենան այդ օրը շատ գեղեցիկ էր, բոլորը երջանիկ էին, պարում էին, խմում, նայում մերկապարողներին, հիանում այդ «սուրբ» արվեստով, մինչև երկնքից մի ծանր կրակ ընկավ նրանց գլխին․ հիմա էլ մահացել էր Թաթոսի մայրը: Տղան այնքան էր խմել, որ սկզբից ոչինչ չհասկացավ, միայն առավոտյան գիտակցեց տեղի ունեցածը, բայց դե ոչինչ էլ փոխել չէր կարող, իսկ այդ առավոտյան մայրը որդուն խնդրել էր կատարել հոր վերջին պատգամը՝բաժանվել Միլենայից:

— Վա՛խ, այս անհասկացող ծնողները, ինչպե՞ս կարելի է բաժանել սիրող զույգերին, ինչպե՞ս կարելի է երկուսի ստեղծածը քանդել ինչ-որ գրողի տարած, ֆնդու-ֆլան մենթալիտետի պատճառով,- ամեն գիշեր քնելուց առաջ բարձրաձայն ասում էր Միլենան:

Մոր թաղումն էլ անցավ Միլենայի նոր պիրսինգների և հագուկապի հմայքի շրջանակում:

Թաթոսին անգամ այս հանգամանքը չխանգարեց սիրել Միլենային, պաշտել նրա բոլոր թերությունները և որոշեց ամուսնության առաջարկ անել։ Բոլոր թերթերը գրում էին, որ Հայաստանում հարսանիք է լինելու, երկու «սրբապիղծների», գրում էր Բլոգնյուզը, ավելի ծանր արտահայտվում էին այլ թերթեր: Իսկ հեղափոխական «դըմփ-դըմփ հու»-ի կողմնակիցները, և ոչ միայն նրանք, բոլոր սոցիալական կայքերում ինչ հայհոյանք ասես չէին հասցնում զույգին, մինչև անգամ սպառնալիքներ, որ նրանց կվերացնեն այս երկրից, աշխարհից, կյանքից, և եթե հնար լիներ՝ տիեզերքից:

-Ա՜խ, այդ հայերը, այդ դաժան և խիղճ չունեցող հայերը, ինչպե՞ս կարելի է դուրս գալ սիրո դեմ, ինչպե՞ս կարելի է երիտասարդ զույգին այդքան անիծել,- արդեն մեծ վախով կրկնում էին իրար ամեն օր:

Բայց այս չարախոսները իրենց նպատակին չհասան. ա՛յ քեզ հարսանիք, բոլոր հայկական ավանդույթները խախտող արարողակարգով մի հիասքանչ հարսանիք եղավ: Սերը հաղթեց:

Ամուսնական առաջին գիշերը ևս թեժ անցավ, և այս անգամ էլ ամեն բան արյան և վարդերի մեջ էր, որքան էլ  կարմիր խնձորը վաղուց կերել էին: Առավոտյան բոլոր թերթերը գրում էին, որ Ծաղկաձորի լավագույն հյուրանոցներից մեկում  հայտնաբերվել է մորթված երկու դի:

-Վա՜խ, այս դաժան հայերը,- կրկնում էր նրանց շրջապատը:

Իսկ ժողովրդի մեծ մասը օրհնում էր այս մատաղը:

Ըստ լեգենդի՝ հեղափոխության ուշ գիշերներին, երբ բոլորը քնած են լինում, զույգը դուրս է գալիս Հանրապետության հրապարակ և դանդաղ երաժշտության ներքո վալս պարում:

No Comments

Leave a Reply