maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonbahsegelsahabetpiabellacasinosahabetbahsegeldeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommariobetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibomsahabetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelimajbet
ԳրաԴաշտ Վահագն Ամիրջանյան

Վահագն Ամիրջանյան․ Խախտված պատվիրան

09.01.2022

8-ում էի, երբ մեր զուգահեռ դասարանի աղջիկներից մեկին խելառի պես սիրում էի: Ու էնպես ստացվեց, որ սկզբից ես էի նրան սիրում, հետո՝ նա ինձ, հետո՝ միասին, բայց էդպես էլ միմյանց համ չզգացինք: Մոտ 7 տարի էր անցել էդ օրերից, երբ պատահաբար Մոնումենտում սեփական «որսի» ակնկալիքներով քայլելիս հանդիպեցի էդ հրաշքին: Էնպես էր փոխվել, էնպես էր ծաղկել, որ գլուխս կորցրի միանգամից:

— «Ա՜յ քեզ շեկ մազեր, ա՜յ քեզ կրքոտ մարմին»,- կասեի ես, եթե լիներ սա բրազիլական մի անհաջող սերիալ, բայց սա սերիալ չէր, թերևս նմանություն ուներ:  

Դե, որ ասեմ միանգամից խիզախեցի և անունը գոռացի, կխաբեմ, մի քիչ սպասեցի, ինչպես սպասում են առյուծներն իրենց եղնիկին «թակարդը» գցելու համար, աչքերով ամեն տեղը ուսումնասիրեցի և, հոպա՛, անցա հարձակման, ինչպես առյուծները միանգամից կառչեցի մարմնից՝ ողջագուրվեցինք: Նա ինձ շատ լավ էր հիշում, էն իր փոքրիկ աչուկների մեջ կրակը ավելի էր թեժացել ու էն քաղցր շուրթերում, որոնց համին անծանոթ էի, նոր երգեր էին ձոնվում: Կարծես թե մի գանգրահեր աղջնակ կիթառը ձեռքին Լենոն էր նվագում և երգում: Դեռևս փոքրուց սիրում էր երգել, հենում էր իր սլացիկ մեջքը դպրոցի պատերից մեկին և էդ թվերին ինչ հայտնի երգ կար սկսում էր երգել, որ ավելի ճիշտ պատկերացնեք՝ խզարում էր: Միշտ երգում էր հայտնի Բիթլս խմբի ամենահայտնի երգը: Դե երևի գուշակեցիք, որ երգն էր, հա՛, հա,՛ հենց «Yesterday»-ը: Հիշում եմ՝ հենց էդպիսի օր էր, երբ տեսա նրան, էնպես քնքուշ ձայն ուներ, որ ամբողջ մարմինդ սկսում էր դողալ, անգամ ոտքերդ էին թուլանում, իսկ սիրտդ էնպես արագ էր խփում, որ թվում էր՝ ուր-որ է կպայթի (դե հասկացա՛ք, քորփա վախտերը սենց էինք սիրահարվում): Անցյալում նրան սիրելու, հետը շփվելու միտքը ինձ հանգիստ չէր տալիս, բայց էդպես էլ չխիզախեցի և բաց թողեցի:  Տարիներ հետո նա գտավ իր ընտրյալին, նշանվեց, իսկ ես մնացի միայնակ ինչպես միշտ, որքան էլ անընդհատ կողքիս տարբեր աղջիկներ եկան-գնացին: Եթե ասեմ սիրելու մեծ շնորհ ունեմ՝ կստեմ, երևի ուղղակի երկնային ուժերից տրված սուր լեզու ունեմ, ինչի շնորհիվ էլ աղջիկներին ինձնով եմ անում, թերևս մեր օրերում երկար լեզու ունենալը երբեմն ասոցացնում են այլ  բանի հետ, իսկ էդ մեր հագով չի, գոնե էս պատմվածքում, գոնե կյանքում: Մի խոսքով նրան տեսա, ահագին քայլեցինք, խոսեցինք նոր պառլամենտական խժըդըժներից, նոր երկիր կառուցելու սպասումից, նրանց տակի հարևան Արտակի անտանելի խռռոցից, վերհիշեցինք ամեն ինչ, ինչ հնարավոր էր, բացի սիրո հետ կապված թեմաներից: Վերցրի հեռախոսահամարը, որպեսզի հետո էլի կարողանանք շփվել: Էդ գիշեր առանց դադարի լուսացրինք՝ խոսելով ամեն ինչից, նա ամբողջովին մոռացավ իր նշանածին, ես էլ իմ բոլոր անհաջող սերերը, իսկ ինչ ամենակարևորն է վերջինին, ում երբեմն մեկումեջ հիշում էի, տխրում, անիմաստ խմում, իսկ հետո սկսում հայհոյել՝թե բա շան քած (էս էլ ֆիլմերի հայերեն կրկնօրինակներից եմ սովորել): Ի վերջո, հիշեցինք մեր մանկության սերը և որոշեցինք մի երեքշաբթի օրով խախտել էդ 6-րդ, էէէ, 7-րդ պատվիրանը:

Սկզբից պարզապես հանդիպում նշանակեցինք, բայց  ես էլ հո հիմար չեմ, երբ աղջիկը ասում է՝ ե՛կ առավոտյան ժամը 8-ին հանդիպենք Օպերայում, որ ոչ ոք չտեսնի. դա «տղայական» բառարանով նշանակում է՝ արի՛ սեքսով զբաղվենք: 

ՈՒրեմն անտանելի առավոտ էր, նողկալի, քանի որ քնիցս ժամը 7-ին էի արթնացել: Իսկ երբ շուտ եմ արթնանում, աշխարհի տակից ելած ամեն հայհոյանք հիշում եմ, պապուս ասած՝ «աշխարհին գետնով եմ տալիս»: Որքան էլ ցանկությունս մեծ էր նրան տեսնելու, մեկ է՝  առավոտներից խորշում եմ և իզուր չէ, որ  իմ սիրելի արտահայտություններից մեկն էլ Բեգբեդերի գրքից է՝ էս թեմատիկայով: էդ միտքը մոտավորապես էս տեսքը ունի, որ առավոտյան հնարավոր չէ ինչ-որ մեկին սիրել: Բայց պարտավոր էի մարմնիս համոզել հենց առավոտյան բառիս բուն իմաստով ինչ-որ մեկին սիրել: Բայց չէ՞ որ նա ինչ-որ մեկը չէր, ինքը՝ իմ մանկության ամենամեծ սերերից էր, որին ես էդպես էլ չէի հասել, չէ՞ որ նա էն քաղցր աղջիկն էր, որ ամեն անգամ իր ձայնով ինձ ուժ էր տալիս: Հիշում եմ, երբ մտահոգված էի լինում, խնդրում էի, որ երգեր, երգում էր, գլուխս դնում էի ուսին և հանգստանում, թերևս էդ ժամանակ լավագույն ընկերներ էինք, բայց երկուսս էլ տենչում էինք սիրել միմյանց: Հետո նա 9-րդ դասարանից գնաց այլ դպրոց, ես՝ այլ. ընկերությունն էլ ավարտվեց: Ցավոք, էսքան տարի  ինձ ստել էի, որ ինքը իմ կյանքում մեծ նշանակություն չի ունեցել, բայց մենք տղերքս էլ երբեմն գիշերը ամուր սեղմում ենք բարձը և տառապում, երբեմն լաց լինում, որ ինչ-որ մեկին կորցրել ենք: Այսպիսին էր նրա կորուստը: Միայն տարիներ հետո խիզախեցի ընդունել, որ հնարավոր չէ սրտիդ հավերժ խաբել:

 Առավոտյան շատ ցուրտ էր: Իսկ ես ուզում էի կինոյի տղեն լինել: Դրա համար էլ հատուկ կարգի բերեցի մորուքս, հագա  սիրելի վերարկուս և պիջակս, շտապեցի հանդիպման: Երբ բաց արեցի տաքսու դուռը և իջա մեքենայից միանգամից նկատեցի նրա շքեղաշուք ներկայությունը Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղ անգամ հենց ինքը Արամ Խաչատրյանի արձանը հիացած նայում էր նրան, չգիտեմ հասկացել էր, որ երաժիշտ մարդ է, թե պարզապես գերվել էր նրա տեսքով, բայց որ ես խելագարվել էի նրա տեսքից,  պետք էր կույր լինել, որպեսզի չնկատել: Գրկեցինք միմյանց այնքան մեծ խանդավառությամբ, կարծես թե այլևս  իրար չէինք տեսնելու, երևի հենց էդպես էլ պայմանավորված էր կյանքի օրագրերից մեկում: Բայց ինչ իմանաս՝ ինչ է քեզ սպասում հաջորդ օրը, չէ՞ որ մենք երբեմն ապրում ենք էնպես, որ ամբողջ կյանքներս չենք կարողանում հասկանալ, թե ինչպես չապրեցինք այլ կերպ: Մի քանի րոպե անմահացանք վայրկյանների մեջ, հետո որոշեցինք քայլել, բայց,  բնավորությանս համաձայն, երկար քայլել չհամաձայնեցի, նստեցինք առաջին պատահական տաքսին և արդեն Անգլիական այգում էինք: Այգու խունացած նստարաններից մեկին էս 8 տարիների մեծ սերը արտահայտեցինք ամբողջ ուժով, իսկ հետո շարունակեցինք մոտակա հյուրանոցներից մեկում: Մինչև մտածեցի, որ սխալ ենք անում, արդեն շատ ուշ էր, որքան էլ սկզբից արդեն գիտեի՝ ինչի էի գնում: Նրա շնչի հետ շնչելը հրաշք էր, իր շուրթերի համը պարզապես կախարդելի էր, երկար ժամանակ ոչ մեկի մեջ այդ համն ու հոտը չէի զգացել, էդ կիրքը չէի զգացել, էդ հավերժականությունը, էդ իմ թուլությունը, էդ քաղցր մեղքը: Մենք՝ տղերքս, երբեմն կարիք ունենք թուլանալու, ոտքներս ծալելու, ձեռքներս դնելու աղջկա գոտկատեղին և անուշ քուն մտնելու նրա գրկում: Հանդիպումից որոշ ժամանակ անց զանգահարեցի նրան:  Համարը անհասանելի էր: Վախեցա: Չգիտեմ, ինչ-որ անծանոթ զգացում սեղմեց կոկորդս, էդպիսի տարօրինակ բան երբեք չէի զգացել, ինձ թվում էր՝ ինչ-որ բան այն չէ և  կործանել եմ ինչ-որ մեկին, կամ էլ գուցե հենց ինձ: Մեղքի զգացումը խրվեց սրտիս մեջ, էն մանկության հրաշք սերը վերածվեց սեփական վայելքների համար փշրված տարփալի րոպեների ու գլուխս կախ անելով՝ սկսեցի ինքս ինձ տանջել, իսկ երբ իմացա, որ իր նշանածի հետ մեկնել է երկրից, վերջնականապես   հասկացա, որ ստորություն եմ արել, բայց ուշ էր ինչ-որ բան փոխել: Հուսով էի, որ կզանգեր ու իր էն հրաշք ձայնով կասեր, որ սիրում է ինձ և որ ամեն բան կարգին է, ես էլ կխոստանայի նորից դառնալ իր մոտ ընկերը, բայց զանգը ստանալու հետ հասկացա, որ, բացի մեղադրանքներից, ուրիշ ոչինչ չեմ լսում, նա մեղադրում էր երկուսիս, որ կործանեցինք էն մաքուր, կուսական սերը, որը վաղուց թաղվել էր երկուսիս սրտում: Դրանից հետո խոստացանք միմյանց այլևս չտեսնել, մեկ է, նա երկրում չէր և այլևս չէր գալու: Ես էս ամենը գիտակցելով, ընկնելով մտատանջանքների մեջ սկսեցի ինձ արդարացնել.

— Հազար անգամ ասել եմ, էլի, ես էդ 6-րդ պատվիրանը չեմ խախտում:  Լա՛վ, եկե՛ք ճշտենք․ էդ 6-րդն է՞, թե՞ 7-րդը: Հըմմ, փաստորեն 7-րդն էր․․․

No Comments

Leave a Reply