maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վահան Տեր-Ղազարյան

Վահան Տեր-Ղազարյան․ Ճանապարհ

28.04.2021

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուն, որտեղ տեղ են գտել համանուն վիպակը, տարբեր տարիներին գրված պատմվածքները։ «Ճանապարհը» սույն ժողովածուից է։

****
Նրա հետ կին կար, և նա ստիպված էր պաշտպանել երկու հոգու… գուցե և՝ երեք։ Ի՞նչ իմանաս… Կինը, իհարկե, ոչինչ չէր ասել։ Նրանք քիչ առաջ ճանապարհին էին հանդիպել, սակայն կնոջ աչքերի մեջ նայելով՝ նա խորքերից տեսնում էր մի զույգ ուրիշ աչքեր, կապույտ, ինչպես իր աչքերն են։ Եվ համարձակ, ինչպես իր աչքերն էին հիմա։ Ինչո՞ւ էր տղամարդուն թվում, թե երեխայի աչքերը կապույտ են լինելու… Այնպես, կապույտ և վերջ։ Իսկ կնոջ աչքերը սև էին, մազերն էլ էին սև, հոնքերն էլ, թարթիչներն էլ։ Եվ երբեմն տղամարդուն թվում էր, թե կնոջ աչքերը կապույտ են, և այդ երեխան էր նայում կնոջ աչքերի միջից։

Քայլում էին լուռ։ Որտե՞ղ էր սկսվել այս անսկիզբ ճանապարհը, որտե՞ղ էր վերջանալու այդ անվերջ ճանապարհը… Կինը գիտեր` ուր է գնում։ Տղամարդն էլ գիտեր, թե ուր է գնում կինը… Իսկ ինքը պիտի ետ գնար։ Դարձյալ դիակների ու այրված տների աշխարհը…

Մի պահ կորցնելով ճանապարհը՝ նա շփոթված կանգ առավ, մոլորուն հայացքը պտտեցրեց շուրջը, նայեց նոսրանտառին, լեռան լերկ կատարին… արևամուտը հեռու լճերը ոսկեզօծել էր, հորիզոնը փակող կապույտ լեռնապարը ոսկե ուրվագիծ էր հագել, վարդագույն փետրաձև ամպերը ոսկե եզրագծեր ունեին, բարձր բարդիների կատարները ոսկեփայլ ճոճք ունեին… Առապարի արահետն իջնում էր ոսկե ալիքները թավալող գետի ափը… Սակայն դա չէր իր ճանապարհը… իր ճանապարհն անցնում էր չոր, ճաքճքած հողի, փուշ ու տատասկի միջով։

Վերստին գտնելով ճանապարհը՝ նա քայլեց առաջ։ Կինը, որ նույնպես կանգ էր առել և ծանր շնչում էր, հետևեց նրան` շունչը ետ բերելով։ Երբեմն տղամարդը շրջվում էր ու նայում կնոջ սև աչքերին, իսկ եթե երկար էր նայում, հետո կտրուկ շրջվում էր, քանի որ կնոջ սև, հոգնած աչքերը աղերսող էին դառնում, դառնում էին երեխայի կապույտ աչքեր, ապա համարձակ ու պահանջող էին դառնում…

Աշխարհը մեծ էր, ճանապարհների կնճիռներով ակոսված մեծ ու ծերացած աշխարհ… ճանապարհը դարձել էր վաղուց նեղ մի կածան, որ թեքությամբ ձորն էր իջնում։ Ներքևից մի մարդ էր մագլցում կածանով` բահն ուսին։ Իսկ իր ուսին հրացան էր…  «Տես, է՜,– մտածեց տղամարդը,– նույն կածանը մեկի համար վերելք է, մեկի համար` վայրէջք…»։

Ձորում՝ ծառերի տակ, աղբյուր կար։

«Հանգստանալու ժամանակը չէ,– մտածեց տղամարդը,– արևը մայր մտավ…»։ Կինը վախվորած շուրջը նայեց, հետո տղամարդու արևախանձ ծոծրակին ու կռացավ ջուր խմելու։ Տղամարդն էլ նստեց մի քարի, հոգնած նայեց ջրին ու ծխախոտ փաթաթեց։

Ստվերները երկարեցին։ Մի քարափի ստվերը ծածկեց մյուս ափի քարափը։ Մայրամուտը շատ մոտ էր, և գետի այն ափին խաղաղության երկիրն էր։ Իսկ ինքը պիտի ետ դառնար պարտքեր հատուցելու… նայեց կնոջ աչքերին ու մտածեց, որ նրա ամուսնու այլանդակված դիակն էլ պիտի կապույտ աչքեր ունենար։ Որքան դժվարությամբ պոկեց սրան դիակից…

Նա զգուշորեն շալակեց կնոջն ու զգաց նրա մարմնի ջերմությունը։ Ապա մի ձեռքով բռնեց հրացանը ու մտավ գետի խավարող կոհակների մեջ։ Երբ ձորից դուրս ելան ու քայլեցին հնձած արտերով, ցորենի կարճ ցողունները ծակծկեցին կնոջ բոբիկ ոտքերը։

– Հասանք, հա՛, բալե՛ս, հասանք, հա՜, – շշնջաց նա ու աչքերը կկոցելով՝ կամացուկ ժպտաց։

– Հը՞,– հարցրեց տղամարդը։

Կինը չլսեց։

– Ինքն իրեն է խոսում խեղճը,– հոնքերը կիտեց ու սեղմեց շուրթերը։– Լուսով հասնելու ենք։

Հեռու քարին մի քարագույն կաքավ էր նստել։ Տղամարդու սուր աչքն անմիջապես նկատեց։ Հրացանն ուղղվեց օդում, և ցուցամատը սեղմեց ձգանը։ Կաքավը թռռալով բարձրացավ օդ, հետո քարի պես ցած ընկավ։ Տղամարդը մոտ վազեց, կաքավն ընկել էր իր բնի վրա ու քանդել այն։ Տղամարդը, չգիտես ինչու, մեղավոր հայացքով նայեց կնոջ կողմն ու վերցնելով խփված թռչունը՝ գցեց ուսից կախված տոպրակն ու մոտեցավ նրան։ Կինը խղճահարությամբ նայում էր թռչնի դիակին, իսկ երբ այն անհետացավ աչքից, քայլեց առաջ։

Հետո հեռվից ծուխ երևաց, նորաստեղծ, թե վերականգնված գյուղի հարթ կտուրները… Գյուղ հասան։ Ինչ-որ տան մոտ կինը տղամարդուն սկսեց համոզել, որ ներս գա։

– Ետ պիտի գնամ,– հրաժարվեց տղամարդն ու շարունակեց ճանապարհը։ Գյուղից դուրս գալիս տղամարդու աչքերը կորցրին մռայլ ու վճռական արտահայտությունը, դարձան հոգնած… մութն ընկել էր։ Նա սկսեց լարված դիտել շուրջը, քիչ անց կանգ առավ ու նայեց գյուղի կողմը… ապա քայլեց՝ ուշադիր որսալով ամեն շշուկ…

Մի՞թե չէր վերջանում ճանապարհը։

Արդեն օրերով թափառում էր գետի այն ափի ամայության մեջ, ու ոչինչ չկար, արդեն ոչինչ չկար… Դատարկ էր, ամայի… Նա դարձյալ կանգ առավ, ապա ետ քայլեց, մտավ գյուղ ու ծեծեց գյուղի ծայրի կիսավեր տան դուռը։ Կինն արդեն կրակ էր վառել…

Պառկելուց առաջ նա դարձյալ մտածեց, թե ի՞նչ գույն ունեին կնոջ ամուսնու աչքերը, հետո հիշեց կաքավն ու տոպրակը մեկնեց կնոջը։ Ողջ գիշեր գետի այն ափին ոռնում էին արդեն քաղցած գայլերը։

No Comments

Leave a Reply