maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վահան Տեր-Ղազարյան

Վահան Տեր-Ղազարյան․ Ձկան արցունք (3)

24.10.2021

Սկիզբը՝ այստեղ

Հաջորդ օրն իսկ Սիմոն Պարսամյանի զոքանչը մի ցելոֆանե տոպրակ վերցրեց, մեջը ջուր լցրեց, բերանը կապեց ու գնաց ձկան խանութ: Բայց այստեղ նրան հայտնեցին, որ իրենց մոտ միայն ուտելու ձկներ են վաճառում: Հետո նկարագրեցին ակվարիումային ձկների խանութի տեղը, և զոքանչը, որոշ որոնումներից հետո, գտավ խանութը: Ցելոֆանե տոպրակը ձեռքին՝ նա սկսեց թափառել ակվարիումների մեջ և ոչինչ չկարողացավ ընտրել: Խանութում մարդ չկար, միայն խորքում՝ ակվարիումների հետևը, ջրի մեջ աղավաղված երևում էր վաճառողուհու դեմքը:

— Ներեցեք,- դիմեց զոքանչը վաճառողուհուն,- ի՞նչ ձուկ խորհուրդ կտայիք պահել:

Վաճառողուհին տխուր նայեց նրան ու թոթվեց ուսերը: Ձկները նրա համար շատ ավելին էին, քան ողջ կյանքը: Վաղուց էր արդեն, որ  նա իր ողջ քնքշությունը ձկներին էր տվել` չունենալով երեխաներ և ապրելով մենակ: Ձուկ… ձկների մեջ էր իր երջանկությունը գտել գեղեցիկ տիկինը, և ոչ թե այն պատճառով, որ բնականից հակում ուներ ծովային կյանքի նկատմամբ, այլ հանուն նրանց լռության: Ի տարբերություն մարդկանց՝ ձկները գաղտնապահ էին և չափազանց վստահելի: Կաթնասունների նկատմամբ ատելություն չուներ գեղեցիկ տիկինը, բայց դառնացած հոգով էր հիշում ամուսնուն, անգաղտնապահ հարևան-հարևանուհիներին, բամբասկոտ կանանց, որոնք իրենց պատիվն էին փրկում` ուրիշներին կործանելով: Եվ միայն ձկներն էին, որ բերան ունեին` միայն ջուր կուլ տալու համար, աչքեր ունեին, բայց` հայացքից զուրկ, և գեղեցիկ տիկինն իր գաղտնիքները միայն նրանց էր վստահում: Նրան թվում էր, թե ձկները լսում են իրեն և դառնագին արտասվում, բայց մի՞թե ջրի մեջ երևում էր արցունքը: Միայն ակվարիումի ջրի մակարդակն էր բարձրանում: Համենայն դեպս, այդպես էր թվում գեղեցիկ տիկնոջը: Եվ թվում էր նրան, թե իր չթափված արցունքները, որ դառնագին հառաչանքների կերպն ունեին, շատ նման էին ձկան արցունքներին: Դրանք ձուլվում էին իրենց միջավայրին, օդին: Գաղտնիքը մնում էր գաղտնիք, գաղտնիքները` գաղտնիքներ, իսկ գեղեցիկ տիկինը որոշ թեթևացում էր ապրում` իր երջանկությունը գտնելով նման փոքրիկ հաճույքների մեջ:

Այդ պատճառով էլ Սիմոն Պարսամյանի զոքանչը գեղեցիկ տիկնոջը չզայրացրեց, այլ միայն տխուր ժպիտի առիթ տվեց: Զոքանչին նայելիս, չգիտես ինչու, նա մի դեպք հիշեց, այն հեռավոր և տխրահուշ ժամանակների մի բեկոր, երբ ինքը դեռ ծանոթ չէր ձկներին: Հիշեց ամուսնու կատաղի դեմքը լուսաբացից առաջ: Հիշեց այն գեղեցիկ երիտասարդին, որ փախուստի էր դիմել իր տնից և մորեմերկ ցատկել էր ցանկապատի վրայով, և այդ ամենը պատճառ էր դարձել իր միայնակ կյանքի, ձկների նկատմամբ վստահության, որը հետո փոխվեց սիրո… Հիմա էլ գեղեցիկ տիկինը նկատում էր գեղեցիկ երիտասարդին, և ոչ միայն նկատում, բայց այն մեկին, նրա ջերմ շնչառությունը, նրա աչքերն ու ձեռքերը չէր կարողանում մոռանալ… Որքան անակնկալներ ունի կյանքը: Իր դժբախտության պատճառն էր իր ցանկալին:

-Ինչու՞ ես լռում, ձո՛ւկ, ո՞վ ցատկեց պատի վրայով,- գոռում էր ամուսինը, և եթե նա համարձակություն ունենար բակ դուրս գալու, ապա իրենից ուժեղ ու գեղեցիկ ախոյանի փոխարեն տեսնելու էր մերկ ու կիսաշունչ մի արարածի` ճզմված թթվի տակառի տակ:

-Սուսերակիր,- ասաց գեղեցիկ տիկինը և մտածեց. «Այս հպարտ ձուկն այնքան նման է նրան: Որքան ասպետություն կա ամեն շարժումի մեջ»:

-Ի՞նչ,- զարմացավ զոքանչը:

-Ահա, այս ձուկը կոչվում է սուսերակիր:

Զոքանչը սկսեց ուշադրությամբ զննել ձկներին: Կարճ դիտումներից հետո նա հանգեց հետևյալ եզրակացության:

-Որքան նման է իմ փեսային,- ասաց նա,- բերանը խուփ է անում, ոչ մի խոսք չի ասում, բայց հպարտ-հպարտ ման է գալիս իր բնակարանում, և չես էլ հասկանա` ինչով է այդքան հպարտանում: Իր ազնվությամբ,- և զոքանչը, ավելի ևս հուզվելով, անցավ փեսայի ազնվության թեմային,-ո՞վ է նրա ազնվության համար մի ծակ կոպեկ տալիս: Բոլորն էլ ուտում են, իսկ ինքը ծակ գրպանով շրջում է ու հպարտանում…

-Լողում է,- ասաց գեղեցիկ տիկինը:

-Ո՞վ է լողում,- հարցրեց զոքանչը:

-Դուք ասացիք` ման է գալիս: Ձկները լողում են:

-Ի՞նչ ձուկ, ես փեսայիս մասին եմ խոսում: Նա այս ձկան նման է:

-Հա՜,- ասաց գեղեցիկ տիկինը և տարօրինակ հայացքով նայեց զոքանչին:

-Տվեք, հենց այս ձկից տվեք, թող տեսնի ու ճանաչի իրեն:

Երկու սուսերակիրներից հետո զոքանչը գնեց ևս մի զույգ շախմատաձև գուպպի, ինչպես ինքն արտահայտվեց` ֆոնի համար, և շատ զարմացավ, որ ֆոնն ավելի թանկ արժե: Նա դուրս էր գալիս խանութից, երբ, ակամա ճիչով, գեղեցիկ տիկինը կանգնեցրեց նրան:

-Իսկ ինչի՞ մեջ եք պահելու ձկներին: Այդ ցելոֆանի՞:

Հարցն անակնկալ էր, և զոքանչը պատրաստ էր արդեն ամեն տեսակի հարցերի պատասխանելու: Նա լռությամբ սկսեց ակվարիում ընտրել:

-Իսկ ձեր բնակարանը հարավայի՞ն կողմում է, թե՞ հյուսիսային,- անսպասելի հարցասեր դարձավ գեղեցիկ տիկինը:

-Կենտրոնում,- պատասխանեց զոքանչը,- իսկ ի՞նչ կապ ունի դա ձկների հետ:

-Մեծ կապ: Կլիման մեծ ազդեցություն է ունենում ձկների առողջական վիճակի վրա: Ասացեք՝ որտե՞ղ է տեղադրված ձեր շենքը:

Զոքանչը հայտնեց շենքի ճշգրիտ տեղադրությունը, հարկը:

-Աա՜, ի՞նչ եք ասում: Մորաքույրս հենց դիմացի շենքում է ապրում:

-Ըհը՜,- մռռաց զոքանչը:

Նա կանգնած էր մի արտառոց տեսքի ակվարիումի առաջ և մտմտում էր:

-Իսկ ձեր լուսամուտները ո՞ր կողմ են բացվում,- շարունակեց հարցապնդել գեղեցիկ տիկինը:
Զոքանչն այդ հարցին էլ պատասխանեց ամենայն արժանապատվությամբ:

— Հա՜, ձեր բակում մի ժամանակ ցանկապատ կար,- ասաց գեղեցիկ տիկինը:- Գիտե՞ք, ցանկապատը շատ լավ է ազդում ձկների վրա: Հականո՞ւմ եք, դա պատ չէ: Նրա ստվերը շատ անկայուն է: Իհարկե, եթե ակվարիումը դնում եք ցանկապատի այս կամ այն կողմում, արևը չի ընկնում ձկների վրա, այլ միայն իր տաք ճառագայթներով շոյում է նրանց, շոյում, գգվում, գրկում ու համբուրում… Ակվարիումի մեջ լինում է մի տեսակ ջերմ մթնոլորտ… Ներեցեք, ձեր տանը տղամարդ կա՞…  Հա՜, ձեր փեսան: Հայտնեցեք նրան այս բոլորը: Եթե հնարավոր է ցանկապատ ստեղծել, թեկուզ մի փոքրիկ, ձկների համար շատ լավ կլինի, և բոլորի համար էլ շատ լավ կլինի…

Զոքանչն ապշած նայում էր վաճառողուհուն: Իսկ վերջինս անմեղ, կապույտ աչքերը հառել էր զոքանչի կնճռոտ, շպարված դեմքին ու գլխով էր անում:

-Լա՛վ,- ասաց զոքանչը,- ես ամեն ինչ կանեմ… Որ… որ ձկների համար լավ լինի: -Իսկ այդ ակվարիումը ձեզ դո՞ւր է գալիս,- շարունակեց վաճառողուհին` ցույց տալով տակառանման, արտառոց ակվարիումը:

-Շատ է դուր գալիս,- ուշքի գալով չարախնդաց Սիմոն Պարսամյանի զոքանչը:- Տվեք ինձ հենց այդ ակվարիումը:

-Իհարկե,- ասաց գեղեցիկ տիկինը:- Ըստ գիտության վերջին խոսքի՝ տակառը ամենամեծ տարողությունն է ունենում: Տանը երեխաներ կա՞ն:

-Այո՛, երկուսը,- պատասխանեց զոքանչը:

-Ոչինչ,- ասաց գեղեցիկ տիկինը,- դա չի խանգարի:

-Ի՞նչը,- ապշեց զոքանչը:

-Հա, ես ուզում էի ասել, որ նրանք կդժվարանան կոտրել այս տիպի ակվարիումը: Սա շատ կայուն ձև է:

Այդ ընթացքում գեղեցիկ տիկինը մի քանի խխունջ ու խոտեր էլ ընտրեց:

— Սա էլ խանութի նվերը՝ ձկներին մատուցած երջանկության համար,- և արդեն դռների մեջ ավարտեց,- ձուկ պահելն ավելի լավ սպորտաձև է, քան թռիչք-բարձրությունը:

Ապշած զոքանչը նստեց տաքսի և իր գնումներով մեկնեց տուն: Գեղեցիկ տիկինը հրաժեշտի հայացքով նայեց իր ձկներին ու թվաց նրան, թե իր երջանկությունից մի հատված պոկեցին ու տարան հեռու` օտար մարդկանց կյանքը լուսավորելու: «Իսկ եթե սխալվո՞ւմ եմ…,- մտածեց նա:- Իսկ եթե նա է` բայց երջանի՞կ է…»: Բայց անմիջապես հիշեց զոքանչի դեմքն ու ժպտաց. երջանի՞կ…

Շարունակելի

No Comments

Leave a Reply