maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան․ Վիշապամարտ (2)

29.05.2021


Սկիզբը՝ այստեղ

ԱՆՈՒՅՇՆԵՐ

Ախ, այս ի՞նչ տապ է մեր սիրտը այրում

ՀՈՐՈՏՆԵՐ

Մենք թառամում ենք․․․


ՄՈՐՈՏՆԵՐ

Ջուր հասցրեք, ջուր․․․

ԱՂԲՅՈՒՐԸ

Ես ցամաքում եմ, ջուրս հատնում է․․․

ՊԱՐԻԿԸ

Հորիզոնի մոտ խորշակն է ելնում,

Հիմա նա կայրի երկիրն ու հողը։

(Սուլոցով անցնում է խորշակը, մի պահ՝ կարմիր խավար։

Ցամաքած աղբյուրի ակից ելնում է Գիշերամայրը)։

ԳԻՇԵՐԱՄԱՅՐ

Այս ինչ եմ տեսնում, թոռնիկս ընկած,

Նա արևահար ընկած է հողին,

Ամբողջ երկիրը խորշակն է առել,

Քաջքեր,

Ինձ օգնեք՝ նրան տուն տանենք։

ԽՈՐՇԱԿ

Չեմ թողնի տանեք, նա այսպես պիտի մնա այս տեղում,

Ոչ քուն, ոչ արթուն,

Կենդանի, մեռած,

Նա չի դառնա տուն․․․

ԳԻՇԵՐԱՄԱՅՐ

Մայր հող, ընդերքդ ջերմ է ու խոնավ,

Բաց քո ծալքերը թոռնիկիս համար,

Թող սերմերի հետ մնա ընդերքում,

Մինչև տապն անցնի, մինչև մեղմանա

Արևը անմար։

(Հողը բացվում է, վերցնում է Արային ու ծածկվում)։

ՀՈՂԻ ՁԱՅՆԸ

Նրան կպահեմ այն սերմերի հետ,

Որոնք ուզում եմ ծլեցնել երկրում․․․

Իսկ դու շտապիր, որ մի ճար անես,

Տես, իմ երեսը ճաքեր է տալիս

Կարմիր խորշակից․․․

ԳԻՇԵՐԱՄԱՅՐ

Նրա եղբորը ես իմաց կանեմ,

Բոլոր ուժերին ոտքի կհանեմ,

Թող դարման փնտրեն,

Արևի տունը թող գնան, գտնեն,

Արևամորից ծնկաչոք խնդրեն․․․

Որ դու չմնաս անապատի պես,

Գնում եմ, գնում,

Շտապում եմ ես․․․

(Դուրս)

ՔԱՋՔԵՐ

Տխմար պատանի․․․

Ո՞վ պիտի նրան խոր քնից հանի,

 Ոնց նետահարեց․․․

Ինչ ապտակ կերավ․․․

 Հիմա սերմերի հետ պիտի քնի։

Տխմար պատանի․․․

ՎԱՐԱԳՈՒՅՐ

(Վարագույրի առաջ։

Գալիս է Վահեն, աքցանով բռնած քարշ է տալիս երդիկի քաջքին)։

ՔԱՋՔԸ

Ես մեղավոր չեմ,

Բաց թող ինձ, բաց թող․․․

ՎԱՀԵ

Արի, ասում եմ, թե չէ՝ ինձ գիտես․․․

ՔԱՋՔԸ

․․․Վաղ մանկությունից․․․

Միշտ կռվարար ես․․․

Ներիր ինձ, ներիր՝

Լեզվիցս թռավ ․․․

ՎԱՀԵ

Էլի դու խոսքը կտուրն ես քցում,

Այ կտրաբնակ․․․ (սեղմում է ակցանը)։

ՔԱՋՔԸ

Ախ, վախ, ցավում է․․․

Ես բան չգիտեմ՝ քնած եմ եղել։

ՎԱՀԵ

Ցույց տուր ինձ տեղը,

Որտե՞ղ պատահեց․․․

ՔԱՋՔԸ

Այ, դա կարող եմ,

Ահա, հենց այստեղ։

ՎԱՀԵ

(Հենվում է հողաթմբին) Օ՜ իմ խեղճ եղբայր․․․

Մի քիչ իմաստուն ու մի քիչ խելառ․․․

Մայր հող, ցույց տուր ինձ ծանր ավարդ,

Թե չէ ես հիմա մի վատ բան կանեմ,

Շանթեր կարձակեմ,

Բյուր մեռածներին գետնից կհանեմ․․․

ՀՈՂԻ ՁԱՅՆԸ

 Եկա՞ր։ ՈՒրեմն նայի՛ր, պատանի․․․

(Հողաթումբը լուսավորվում է, ասես ապակե դագաղում պառկած է Արան)։

Նա ո՛չ մեռած է ո՛չ էլ կենդանի։

ՎԱՀԵ

Եղբայրս անշունչ․․․ Խարդավանքի զոհ․․․

Կորուսյալ հոգի, մի բուռ կավահող․․․

Ոչ, ես չեմ հաշտվի այս սև վիճակին՝

Ինձ աշխարհ բերին կռվելու համար,

Լոկ հաղթանակի․․․

 Ելիր, եղբայրս, ձայն տուր ինձ գոնե․․․

ՔԱՋՔԸ

Խեղճ տղա, ինչպես գունատ է հիմա․․․ (Լալիս է)

Մինչդեռ վարդի պես վառ այտեր ուներ։

ՎԱՀԵ

Թող այդ սուտ ողբդ և շուտ ինձ ասա,

Ի՞նչ պիտի անեմ, որ ողջանա սա։

ՔԱՋՔԸ

Ես ի՞նչ իմանամ։

(Լալով) Ես ողջ աշխարհին նայում եմ միայն

Երդիկի ծակից,

ԵՎ այն էլ տակից։

ՁԱՅՆ

Վահե, Վահե պատանի,

Պիտի քայլես անդադար,

Մինչև արևը մարի

ԵՎ լուսինը ընկնի վար։

ՎԱՀԵ

Ո՞ւմ ձայնը հնչեց ու նզովեց ինձ․․․

․․․Ինչ ծանր անեցք․․․

Հեյ, ո՞վ է այդտեղ գաղտնաբար խոսում․․․

ՔԱՋՔԸ

Դա անմահներից մեկն է անպատճառ,

Դրանք միշտ ունեն ստելու պատճառ՝

«Արևը մարի», «Լուսինը ընկնի»․․․

Իրենք էլ գիտեն, որ այդպիսի բան

Երբեք չի լինի։

ՎԱՀԵ

Հեյ, ձայն տուր գոնե,

Թե այդքան գիտես,

ՈՒրեմն կասես,

Թե ինչ անեմ ես։

ՁԱՅՆ

Ծովի անդունդը իջիր անվարան,

Այնտեղ, ցուրտ խորքում կգտնես նրան։

ՎԱՀԵ

Հեյ, այդքան մի բա՞ն․․․

Ի՞նչ է ասում սա․․․

Ո՞Ւմ պիտի գտնեմ․․․

Ես՝ մահկանացուս, ջրի հատակո՞ւմ։

ՔԱՋՔԸ

(Ցատկոտում է) Ես էլ գա՞մ, ափից մի կուշտ կնայեմ

Ոնց ես խեղդվում։ Ինձ էլ կտանե՞ս․․․

Կայծակե թուրդ ո՞ւմ ես կտակում։

Թող ինձ մոտ մնա, շուտ հանիր գոտիդ,

Մեզ մոտ՝ ցամաքում, նա չի ժանգոտում։

ՎԱՀԵ

Կորիր․․․ (Նետում է աքցանը)

ՔԱՋՔԸ

Ինչպիսի՜ անոթ հերոսի համար․․․

Հենց որ խեղդվես, բոլորին կասեմ,

Որ իջար հատակ,

ԵՎ թրի տեղակ աքցան թողեցիր

Քեզնից հիշատակ։ (Դուրս)։

ՎԱՀԵ

Եղբայր իմ կորած, ահա երդվում եմ

Հողաթմբիդ մոտ,

 Ամեն ինչ կանեմ,

Կսուզվեմ ծովի անդունդը խավար,

Ջրածին եմ ես․․․

Երկնագմբեթի ամենաբարձր կետին կկանգնեմ,

 Հրածին եմ ես․․․

ԵՎ մինչև անգամ արևի տունը ոտքով կհասնեմ

ՈՒ ետ կներեմ քո խլած կյանքը,

Լսում ես, գիտեմ․․․

(Արագաքայլ հեռանում է)։

(Հայտնվում է քաջքը, որ զգուշորեն հետևում է նրան)։

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻ

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

(Անգեղը նստած է վանակատե գահին։

Շուրջը անդնդի ոգիներ են՝ Չարը, Ալը, Այսը, Պիզծը, Դրուժը և այլք)։

ՉԱՐ

Առավոտ բարի,

Տեր՝ ազատարար բարուց ու չարից։

ԴՐՈՒԺ

Դու հավերժական հանգիստ ու դադար։

ԱԼ

Միակդ, որ կաս ու պիտի լինես։

ԱՅՍ

Քանի որ չկաս ու չես լինելու։

ԲՈԼՈՐԸ

Օ Անգեղ, արքա անդնդի խավար։

ՉԱՐ

Ողջ տիեզերքը գլխիդ վրա է

ԵՎ ոտքերիդ տակ։

ՊԻՂԾ

Քո շուրջն է շրջում

Խավարի միջում։

(Ներս է ընկնում վիշապը։ Իրարանցում)։

ՎԻՇԱՊ

Մեծ արքա Անգեղ, ես մեղավոր չեմ,

Նա ինչպես հարկն է, չնետահարեց։

ԱԼ

Ես էի տարել նետն ու աղեղը,

ԵՎ ես իմ ձեռքով հանձնեցի նրան,

ԱՆԳԵՂ

ՈՒմ ձեռքի գործն էր աղեղն, Ալ, ասա։

ԱԼ

Դրուժն էր պատրաստել աղեղը, արքա։

ԴՐՈՒԺ

Դրուժմ ի՞նչ մեղք ունի։ Դրուժ, հա Դրուժ․․․

Իմ աղեդղները միշտ մահ են բերել։

Մեծ արքա Անգեղ, առաջին դեպքն էր։

ՉԱՐ

Ո՞վ էր ծայրակալ դրել այդ նետին,

Իհարկե, Պիղծը։

ՊԻՂԾ

Հա, գայլախազից ծայրահեղ սրած,

Չթանձազանց ուղիղ մի ծայր գերազանց,

Նետը սարքել եմ գայլի ոսկորից,

Պոչը սարքել եմ բվի փետուրից։

ՉԱՐ

Ախ, Պիզծ, Դու լռիր․․․

Քո ամեն բառը մի նախատինք է,

 Քո գոյությունն իսկ մեր չար մեծության

Սպառնալիք է․․․

Մեծ արքա Անգեղ ես՝ Չարս, ահա

Հայտարարում եմ․

Մենք մեր սխալը խոստովանում, ենք,

Բայց ոչ վիշապը, ոչ մեկ ուրիշը

Այստեղ մեղք չունեն։

ԱԼ

Մի խիստ հզոր ուժ․․․

ՎԻՇԱՊ

Ուժ մեզ անծանոթ․․․

ԱԼ

Նետի ընթացքը շեղեց իր ճամփից։

ՎԻՇԱՊ

Բոլորը տեսան, չեն խոստովանում

Գոռոզությունից։

ԱՆԳԵՂ

Մեզնից հզոր ու՞ժ․․․

Ի՞նչ ուժ էր, խոսեք։

ՎԻՇԱՊ

Մենք դա չգիտենք։

ԱԼ

Մենք չհասկացանք։

ՉԱՐ

Գետնի տակ էինք։

ՊԻՂԾ

Սև քարերի տակ։

ԱՆԳԵՂ

Ալ, դու մոտ էիր, ի՞նչպես պատահեց։

ԱԼ

Ես բոլորի պես թաք էի կացել,

Սակայն, հենց նետը աղեղին լարվեց,

Թվաց՝ մի ջերմ բան կողքովս անցավ

Անտեսանելի, զարկեց աչքերիս ու ես կուրացա։

Ես՝ հավերժական խավարի ծառան․․․

Բայց այդ հարվածից հավերժության մեջ առաջին անգամ

Իմ մութ աչքերից արտասուք հոսեց․․․

ԲՈԼՈՐԸ

Ի՞նչ, այդպիսի բան երբեք չի եղել՝

Դու պղծվել ես։

ՊԻՂԾ

Պի՞ղծն ինչ գործ ունի,

Ամեն ինչ Պիղծի վրա եք բարդում։

Ես այդ ժամանակ Նոյյան տապանից

Փայտ էի հատում,

Որ մի ասորու սուրբ մարդ դարձնեմ։

ԱՆԳԵՂ

Ուրեմն, ի՞նչ էր, ինչ էր այդ քամին,

Որ արցունք բերեց Ալի աչքերին։

ԱԼ

Արքա, դա հողմ էր շատ տարօրինակ,

Դրանից սիրտս զարկեց հաճելի,

Եվ աչքերիցս արտասուք հոսեց,

Եվ դա հաճույք էր մի անպատմելի․․․

ՉԱՐ

Ինչեր է խոսում, ցնդել է իսպառ։

ԱՆԳԵՂ

Ինչի՞ էր նման։

ԱԼ

Թե ջերմ չլիներ՝

Իր արագությամբ և պտույտներով

Կարող էր թվալ դա քաջքաքամի։

ՉԱՐ

Ի՞նչ, քաջքաքամի՞․․․

ԴՐՈՒԺ

Քաջքերն են, գուցե։

ՎԻՇԱՊ

Հիմարություն է։

Քաջքերն իմ նետը չեն կարող շեղել։

ՉԱՐ

Ուրիշ տեղ փնտրեք։ Այսինքն՝ հարցրեք։

ԱՅՍ

Թե քաջքերն էլ չեն, նրանք կիմանան։

Նրանք ապրում են ամեն տեղ, արքա։

Երբ Արեգակը իր ձեռքը պարզեց ապտակի համար,

Ես էլ զարկեցի։

Արան այսահար վայր ընկավ գետին,

Եվ ոտնամանից մի քաջք դուրս թռավ

Ու անհետացավ։

ՊԻՂԾ

Ինձ էլ ձայն տվեց, լսեք, ինչ կասեմ,

Ով էլ չտեսնի, ով էլ չիմանա,

Երդիկում ապրող քաջքը կիմանա․․․

Հաստատ կիմանա։

ՎԻՇԱՊ

Հետո ասում եք՝ Պիղծը հիմար է․․․

Քաջքը ոչ չար է ու ոչ էլ բարի։

Այսպիսի մտքեր միայն պիղծ գլխում

Կարող են ծագել։

ԱՆԳԵՂ

Դե, շտապ թռեք ու քաջքին բերեք։

ՎԻՇԱՊ

Գլորեք այստեղ, նայեք, պինդ բռնեք։

Նրա մեջքի մեջ մի ասեղ խրեք,

Որ չկարենա ձեզանից փախչել։

Կամ աքցան տարեք։

ՉԱՐ

Գնացինք, տղերք․․․

(Չարը, Ալը, Պիղծը, Դրուժը, Այսը սուլոցով ու պայթյուններով անհետանում են)։

ԱՆԳԵՂ

Շտապ պետք է պարզել հարցերը բոլոր,

Ուրեմն, իմացիր, մեռած Արայի եղբայրը արի,

Մեր չար թշնամին ճանփա է ընկել,

Նա անմահական ջուրն է որոնում,

Դու տեղը գիտե՞ս․․․

Ինչու՞ ես դողում։

ՎԻՇԱՊ

Ոչ ոք չգիտե․․․ բայց լսել եմ ես,

Որ ջուրը հրաշք

Արժանիին է տրվում միմիայն

Եվ դժվարությամբ։

ԱՆԳԵՂ

Համենայնդեպս, բոլոր ջրերի

Ելքերը փակեք։

ՎԻՇԱՊ

Բոլոր ստորգետնյա ջրամբարները

Փակ են, իմ արքա։

Բոլոր գետերի պարզ ակունքները փականքի տակ են։

Ամենապստիկ աղբյուրի ակը, կաթիլը անգամ

Հսկում է ահեղ գիշերօձերի անքուն պահակը․․․

Եվ մեր ծրագրի առաջին մասը իրագործվում է

Մի քիչ այլ ձևով՝

Արևատապն է իշխում աշխարհին,

Հողի երեսին ամեն ինչ այրված, մեռած է արդեն,

Ինչ մնացել էր՝ խորշակը տարավ․․․

ԱՆԳԵՂ

Մենք էլ քիչ վնաս չենք կրում այստեղ՝

Դիվաբույն դառած խիտ անտառները

Արդեն սկսել են անապատ դառնալ։

ՎԻՇԱՊ

Այդ տեղերին ես քիչ ջուր եմ տալիս։

ԱՆԳԵՂ

Եթե այդ տղան հասնի իր ջրին,

Արևն էլ նրա եղբորը ների,

Մեր ամբողջ գործը տանուլ է տրված․․․

Արևատապին պիտի հաջորդի

Խավարը անգո ու հավերժական․․․

Որտեղ մենք կապրենք առաջվա նման,

Երբ Քաոսն էր մեծ,

Արդ, ջրհեղեղը մեզ չհաջողվեց,

Հրաբուխներն արդեն շատ թույլ են գործում,

Մարդկանց չար կեսին ու հիմարներին

Որքան մղեցինք դեպ աշխարհի վերջ

Նրանք խաբվեցին այն բարի կեսի

Խարդավանքներին։

Այս ծրագիրն է մեր հույսը վերջին,

Բայց այդ պատանին․․․

Ասա, ինչպե՞ս են մեր զորքերը քաջ։

ՎԻՇԱՊ

Գերազանց, արքա։

Նհանգը ջրում, ծովացուլի հետ

Միշտ էլ պատրաստ են չարիք թափելու,

Հուշկապարիկը խավար անտառում

Եվ Շահապետը կիրճի խավարում

Հսկում են անդուլ․․․

Իմ Մարդագայլը և իմ Համբարուն

Արդեն նորանոր ցավեր են ծնում

Մարդկության համար․․․

ԱՆԳԵՂ

Ինչ գնով լինի, Վահե պատանուն

Պիտի կանգնեցնենք․․․ Դարձյա՞լ դողում ես,

Ինչու՞ ես դողում։

ՎԻՇԱՊ

Սարսափում եմ ես։

Նրա կայծակե սրի այրոցը

Մարմնիս մեջ է․․․

Դեռ այրվում են իմ ողջ անդամները

Նրա զարկերից։

ԱՆԳԵՂ

Գիտեմ, իմ վիշապ, դու քանի անգամ

Ելել ես մարտի շանթարձակի դեմ

Այդպես, բացարձակ։

Ու միշտ էլ վերջում պարտություն կրել։

Եվ այդ ամենը քեզ դաս չի եղել,

Որ մյուս անգամ գաղտնի աշխատես,

Ծածուկ, գետնի տակ, ջրի անդունդից,

Քարայրներից մութ․․․

Պարզամիտ վիշապ,

Դու պիտի կռվես քո զորքի ձեռքով,

Ինքդ չերևաս։

Նա քեզ տեսնելիս հզորանում է․․․

Բայց տես, բերում են երդիկի քաջքին։

(Ոգիները ներս են գլորում քաջքին, որն աղմուկով դիմադրում է)։

ՔԱՋՔԸ

Ես ի՞նչ եմ արել, ինձ համար խելոք

Նստել եմ տանը,

Միայն չեմ թողնում, որ տատը կարի

Հարևան տանը իր կարկատանը․․․

Մատս դրել եմ ասեղի անցքին,

Որ անցքի միջով իր թելը չանցնի․․․

․․․Ինչու՞ եք տանջում, ինչու՞ բերեցիք

Այս վիհերի մեջ․․․

(Նկատում է Անգեղին, սարսափից գետին է փռվում)։

Օ, Անգեղ, տերդ չար ու խավարի,

Նա հիմա խեղճիս կդարձնի բոց,

Որ քիչ թափառեմ խավարի միջում

Ու հանգեմ իսպառ, դառնամ սև ածուխ՝

Մոխիր մի պտղունց․․․

Այդպես մի նայիր․․․

Արքա, խնայիր․․․

ՎԻՇԱՊ

Հապա, զեկուցիր, այս երկու օրը

Ինչե՞ր ես արել։

ՔԱՋՔԸ

Ես միայն ձիու պոչը հյուսեցի,

Մի ջահել աղջիկ մի պառավ մարդու

Հետ պսակեցի,

Բայց գորտնուկ դրի աղջկա մատին,

Որ անց չկացնի մատին մատանին․․․

Էլ ինչ եմ արել․․․

Հա, հա, հիշեցի՝

Մեկ էլ ճաշի մեջ դառը խոտ լցրի,

Կուժը կոտրեցի, ջուրը թափեցի,

Դարպասի դուռ էլ դրսից կողպեցի․․․

(Բոլորը ծիծաղում են)։

ԱՆԳԵՂ

Լավ, հանգստացիր, քեզ չեմ պատժելու՝

Դու պստիկ, սիրուն բաներ ես արել։

ՔԱՋՔԸ

Այո, շատ սիրուն ու պստիկ բաներ

Կատակներ պես-պես ու զվարճալի․․․

ԱՆԳԵՂ

Իսկ հիմա լռիր ու պատասխանիր միայն մի հարցի,

Ինչպե՞ս պատահեց, որ աչքին ուղղված մեր նետը շեղվեց

Ու ծովը ընկավ արևատապը զսպող թռչունը, այն էլ՝ վիրավոր։

ՔԱՋՔԸ

Հրանույշն էր դա՝ օջախի ոգին՝

Նա, որ սիրում է քնած Արային։

ԱԼ

Ահա, ինչու էր հողմը այնպես ջերմ։

ՔԱՋՔԸ

Նա հավաքել էր քիչ մայրական սեր, Հայրենիքի սեր,

Եղբայրական սեր,

Հայրենակարոտ ու հողի կարոտ, և միացնելով իր մեծ սիրո հետ

Դարձրել հզոր, պայթուցիկ խառնուրդ,

Փչել աղեղից դուրս թռած նետին․․․

ՊԻՂԾ

Ահ, սերը դարձյալ, այդ ուժը անհայտ,

Որքան անգամ եմ ես պզծել նրան,

Թաքցրել հողում, մրոտել, ցեխել․․․

Տեր, մենք անզոր ենք այդ ուժի առաջ։

ԴՐՈՒԺ

Որքան անգամ եմ ես դավել նրան,

Խանդի, կասկածի, դավաճանության

Սրով թրատել․․․ Բայց ամեն անգամ

Կտրտված տեղից ծիլեր է տվել․․․

Տեր, մենք անզոր ենք այդ ուժի առաջ։

ԱՆԳԵՂ

Ուրեմն, լսեք, հրաման մի նոր ու սաստկական,

Մեծ ու վերջնական։

Բոլոր ուժերին, ով ծառայում է հավերժ խավարին

Չար ու ապական,

Ով հավերժության բոցե կնիքն է

Կրում ճակատին․

 Անկախ այն բանից՝ միակնանի է,

Թե հարյուրաչյա,

Հրաման․

Բոլորին,

Ամեն ինչ անել՝

Ամպրոպամարտիկ Վահե պատանուն

Իր ճամփից հանել

Ու նետել երկրի

Խորխորատները։

 ԵՎ վերջ։

 Կատարել։
Վարագույր

Շարունակելի

No Comments

Leave a Reply