maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Թատրոն

Վարդան Պետրոսյանի կիսատ Չ’թողած երգը

30.08.2019

Ամեն բան, ի վերջո, վերադառնում է  ի շրջանս յուր: Բարեբախտաբար:

Վարդան Պետրոսյանը կրկին բեմում է՝ «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացումով: Ասել, թե մեզ համար նոր բացահայտումներ եղան այս ներկայացումը դիտելիս, ավա՜ղ, մեծ չափազանցում կլինի. ո՞ւմ համար են գաղտնիք մեր դատական համակարգի անօրինակ հմայքները, որոնք հանրայնացված ու սփռված են ամենուր՝ «գաղտնի՝ ի լուր աշխարհի» համատեքստում:

Այն, ինչ համացանցը գուժել էր տարիներ առաջ, ի մասնավորի՝ Վարդան Պետրոսյանի ֆրանսուհի իրավաշտպանի շուրթերով, լիուլի բավական էր՝ կանխագուշակելու համար, թե ինչ պիտի պատմի մեզ սիրելի արվեստագետը իր հետբանտային հորինվածքում:

Ինձ համար ամենատպավորիչը երեկոյի ընթացքում հանդիսատեսի ընդգծված կարոտն ու սերն էր՝ առ Վարդան Պետրոսյան, որին, ի տարբերություն այլ, ընդունված կարգի, հոտնկայս ծափերով դիմավորեցին հենց ներկայացման սկզբում, ավելի ճիշտ՝ դեռ այն չսկսված:

«Սկսենք սկզբից»,- ազդարարեց հանդիսատեսը: Հետո պարզվեց, որ Վարդանն էլ պիտի ազդարարի. «Սկսենք սկզբից»: Այս նախադասությունը ներկայացման ընթացքում կրկնվեց մի քանի անգամ: Ու պարզ դարձավ, որ բանտային իր ոդիսականի ընթացքում արտիստը բազմաթիվ սկիզբներ է ունեցել, որոնք, այդուհանդերձ, չեն հանգեցրել տրամաբանական վերջաբանի:

Իհարկե, Վարդան Պետրոսյանն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե տարիների վաղեմության պատումին չշաղախեր այսօրյա նյութը՝ հայտնի նախարարների, երկիրը լքած կեղծանունավոր արկածախնդիրների, առտնին վարժանք դարձած բառ-ձևակերպումների տեսքով:

Եվ գիտե՞ք որն է ամենասարսափելին, որ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացման բոլոր հերոսների մեջ ամենահամակրելին քրեական հանցագործներն էին: Ահա այսպիսի պարականոն կանոնակարգումներ՝ մեր իրականության արտապատկերում: Արտիստը մի առիթով խոստովանել է, թե շատ ուրախ կլինի, եթե երբևէ իր ներկայացումները դառնան չպահանջված, եթե ինքն ստիպված չլինի խոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում է:

Կապրե՞նք մինչև այդպիսի ժամանակներ: Գուրգեն Մահարին իր բանտային գրապատումում ասում է. «Արդարությունը հիվանդանում, բայց չի մեռնում»: Ինձ հայտնի ճշմարտություններից ամենաճշմարտությունն այն է, որ հույսը վերջինն է մեռնում:

Վարդան Պետրոսյանին չլքած այդ հույսից էլ, թերևս, հառնել է այս ներկայացումը:

Լուսանկարները՝ Vartan Petrossian Վարդան Պետրոսյան ֆեսյբուքյան էջից

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply