maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Իսրայել Ասրյան Կինո

Վիշտը փոխում է ձևը, բայց երբեք չի վերջանում

15.03.2020

Նա ունի փառք, հարստություն, լավ արտաքին, տաղանդ ու հարգանքի արժանի դերասանական կարիերա, որը բարձունքում է արդեն երեք տասնամյակ։ Եթե մեկն արժանի է լավ բաների, դա Կիանուն է: Չնայած իր ունեցած հաջողություններին՝ նա ունեցել է բավականին ողբերգական անցյալ։

Կիանու Ռիվզը ծնվել է 1964-ին Բեյրութում: Մայրը բրիտանացի էր, հայրը՝ չինացի: Հայտնի չէ, թե հայրը՝ Սեմյուել Նոուլին Ռիվզը, երբ է լքել ընտանիքը: Ոմանք ասում են՝ Սեմյուելը գնաց, երբ Կիանուն երկու տարեկան էր, ոմանք՝ երեք, իսկ հայրը պաշտոնապես ասել է, որ տնից հեռացել է, երբ տղան հինգ տարեկան էր:

«Ես իմ վերջին արձակուրդն անցկացրի նրա հետ, երբ 13 տարեկան էի»,- ասել է Կիանուն:- «Մեր հանդիպման վերջին օրը նստած էինք ծածկապատշգամբում ու նայում էինք մութ երկնքին։ Այդ երեկո նա գրեթե ոչինչ չասաց։ Հաջորդ օրը մեզ օդանավակայան տարավ… Դրանից հետո տասը տարի նրանից ոչ մի տեղեկություն չենք ունեցել։ Ո՛չ զանգ, ո՛չ նամակ, ոչի՛նչ»։

Կիանուն հինգ տարում սովորել է չորս ավագ դպրոցում: Նա և իր քույրը՝ Քիմը, դիսլեքսիկ էին (սովորելու հետ կապված դժվարություն, մասնավորապես՝ կարդալու դժվարություն — Ի. Ա.), բայց չնայած դրան, Ռիվզը ասել է, որ ինքը վատ չի սովորել դպրոցում։

Կիանուն արագ ընկերանում է դերասան Ռիվեր Ֆենիքսի հետ, երբ նրանք հանդիպում են «I Love You to Death» («Ես քեզ մինչև մահ սիրում եմ») ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանք շատ մտերիմ էին: Երբ Կիանուն ստանում է «My Own Private Idaho» ֆիլմի սցենարը և հասկանում, որ հատվածներից մեկը շատ է համապատասխանում Ռիվերին, ավելի քան հազար մղոն է անցնում մոտոցիկլով, որպեսզի սցենարը փոխանցի նրան։

Սակայն հենց այդ ֆիլմի նկարահանման ժամանակ Ռիվերը թմրանյութերից կախվածություն է ձեռք բերում, ինչը մի քանի ամսից խլում է նրա կյանքը։
Կիանուն 23 տարեկան էր, երբ մահացավ ընկերը։

Քիմ Ռիվզը մի քանի տարով փոքր էր Կիանուից: 1991 թվականին նրա մոտ ախտորոշվում է լեյկեմիա, և գրեթե մեկ տասնամյակ նա պայքարում է այդ հիվանդության դեմ: 1999-ի դրությամբ վերականգնման փուլում էր: Կիանուն սիրով աջակցում էր քրոջը հիվանդության ամբողջ ընթացքում։

1998-ին Կիանուն հանդիպում և սիրահարվում է Ջենիֆեր Սայմին, կին, որին նա նկարագրում էր որպես իր ամբողջ կյանքի սեր։ Մեկ տարի անց նրանք սպասում էին իրենց առաջին երեխային։ Նրանց դուստրը՝ Ավա Արչեր Սիմես-Ռիվզը, մահացած է ծնվում:
Կիանուն և Ջենիֆերը չեն հաղթահարում երեխայի կորուստը: Նրանք բաժանվում են ու մնում լավ ընկերներ: 2001-ին՝ 28 տարեկան հասակում, Ջենիֆերը մահանում է ավտովթարից:

Կիանուն ասել է, որ իր կյանքը նույնը չէ բոլոր այդ կորուստներից հետո. «Վիշտը փոխում է ձևը, բայց երբեք չի վերջանում: Մարդիկ սխալվում են, ենթադրելով, որ կարող են հաղթահարել ու ասել. «Ամեն ինչ անցել է, ու ես լավ եմ»: Նրանք սխալվում են: Երբ մադիկ, որոնց սիրում ես, այլևս չկան, դու մենակ ես: Ես կարոտում եմ այն վիճակը, երբ նրանց կյանքի մի մասն էի, նրանք էլ՝ իմ։ Հետաքրքիր է՝ ինչպիսին կլիներ ներկան, եթե նրանք այստեղ լինեին, ինչ կարող էինք միասին անել։ Ես կարոտում եմ այն բոլոր մեծ բաները, որ երբեք մերը չեն լինի»։

Թեև Կիանուի պատմությունն անվիճելիորեն տխուր է, այն միաժամանակ ոգևորիչ է։ Կիանուն իր դժվար ճանապարհի հետևանքով ոչ միայն չի դառնացել (յուրաքանչյուրս կդառնանար), այլև դարձել է կարեկցող, իմաստուն և հասուն։ «Ամենը, որ դուք կարող եք անել, հուսալն է , որ վիշտը կվերափոխվի: Դուք նորից միասին կլինեք հիշողության մեջ, որտեղ կգտնեք մխիթարություն և հաճույք, ոչ թե պարզապես կորուստ»,- ասել է նա:

Հիմա Կիանուն հայտնի է Հոլիվուդում՝որպես ամենաառատաձեռն ու բարի մարդկանցից մեկը։ Կիանուն պայքարում էր «դևերի» դեմ, և նա դա անում էր գեղեցիկ:

«Կորուստներ ունենալով է, որ ես սկսել եմ գնահատել կյանքս,- ասում է նա:- Կյանքը թանկ է և արժանի է այդ գնին»:

Աղբյուրներ՝distractify.com, The Tragic Life of Keanu Reeves

Անգլերենից փոխադրեց Իսրայել Ասրյանը

No Comments

Leave a Reply