bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
Կերպարվեստ Մովսէս Ծիրանի

Յակոբ Յակոբեան․ Մեր վերջին հանգրուանը կամ «Մարդկային վերաբերմունքի բացակայութենէն…»

19.02.2024

Երեւան, 1973, Ձմեռ

Սիրելի ընթերցող

Երբ ընկերոջս՝ Լեւոնի (Չուգասզեան) ներկայութեան խօսք բացուեցաւ Յակոբեանի արուեստանոցը այցելելու մասին, ինք եւս ցանկութիւն յայտնեց հետս գալու…: Մինչ այդ, թէեւ Ռազմիկենց (Դաւոյեան) տունը հանդիպած էի անոր քանի մը անգամներ, սակայն դեռեւս իր արուեստանոցը չէի այցելած: Լաւը այն եղաւ որ երթալէ առաջ Լեւոնը որոշ տեղեկութիւններ տուաւ Յակոբեանի եւ անոր արուեստի տեսակի, բնոյթի ու որակի մասին…: Զրոյցը սկսաւ վարել Լեւոնը, ես աւելի լսողի դերի մէջ էի, քան հարցեր կամ կարծիք յայտնողի: Յակոբեանը իրարու ետեւէ պատին տակ շարեց բնանկարներ, որոնք գորշ ու մոխրագոյն գոյներով բնաշխարհ մը կը պարզէին մեր դիմաց… բայց առանց մարդկային շունչի: Երբ Լեւոնը ակնարկեց այս մասին, ան ըսաւ. 

Այո՛, ուրիշներն էլ են ասում, որ կեանքը գրեթէ բացակայում է իմ ստեղծագործութիւնների մէջ: Դուք վարժուել էք Սարեանի, Կալենցի կամ Մինասի  ուրախ ու պայծառ գոյներին: Ես նկարում եմ սեւ-սպիտակի հետ մոխրագոյն ու սրճագոյն երանգներով: Սրանք ես վերցնում եմ Հայաստանի բնութիւնից: Ես չեմ կարող խաբել, այդպէս եմ տեսնում, այդպէս էլ նկարում եմ: Յայտնի խօսք է «Արուեստը կեղծիք չի ընդունում»

-Այսի՞նքն…

Այս անգամ ան անկիւններէն հանեց ու մեր դիմաց դրաւ Եգիպտոսէն իր հետ  բերած կարգ մը գեղանկարներ, ինչպէս՝ «Դերձակը», «Վիշտը» եւ կամ «Մարդը եւ Բոյսը», որոնք իրենց արտայայտչականութեամբ ցնցող տպաւորութիւն ձգեցին մեզ վրայ: Յատկապէս վերջինը, նկար մը՝ որուն վրայ պատկերուած էր մերկ տառապեալ գեղջուկ մը, անապատի՝ անծայրածիր ամայութեան մէջ պպզած՝ երկու ափով նոր ծլած բոյս մը կը պաշտպանէր… Կենաց ծա՞ռը թէ առհասարակ կեանքը: Ան խոր շունչ մը քաշեց ու մատնացոյց ընելէ ետք կերպարները՝ բացատրեց.

-Երբ ես Եգիպտոս էի, մենակեաց ու խեղճ մարդիկ էի նկարում: Նրանց թշուառութիւնը ոչ ծուլութեան հետեւանք էր եւ ոչ էլ ապիկարութեան, այլ  պայմանաւորուած էր իրենց ազնուութեամբ, համեստութեամբ ու մարդկայնականութեամբ… 

-Իսկ հո՞ս…

-Հոս ես խեղճ Մարդ չեմ տեսնում, այդ պատճառով ալ իմ պատկերած բնաշխարհը ամայի է ու գրեթէ միագոյն… 

-Բայց ի՞նչպէս կը բացատրուի այս բոլորը… 

-Իմ տեսած ու պատկերած հայրենի բնաշխարհը… տարբեր է միւսներից: Լաւատես լինել չի նշանակում անպայման զօրաւոր գոյներ օգտագործել: Անոնք, որոնք վառ ու պայծառ գոյներով են պատկերում Հայաստանի բնութիւնը, ատիկա իրենց գիտնալիքն է ու իրաւունքը…: 

Իմ պարկեշտ ընթերցող… տպաւորուած իր խօսքերէն, պարզապէս կարծիք մը յայտնած ըլլալու համար,ս ըսի. 

-Այնուամենայնիւ, այս բնանկարները թէ՛ ինքնատիպ են, թէ՛ արտայայտիչ եւ թէ գեղեցիկ, սակայն պատկերուած բուսականութիւնը, յատկապէս՝ որթատունկի ճիւղերն ու ոստերը, կարծէք թէ այս տնանկ ու լքուած «եգիպտացիներու» նման,  իրենք եւս իրենք իրենց մէջ կը գալարուին ու կը տագնապին…: Արդեօ՞ք լոյսի եւ կամ ջերմութեան պակասէ՞ն է որ կը տառապին, թէ՞ առհասարակ  կեանքի բացակայութենէն…

— Զիրենք խնամող մարդու, աւելի ճիշդը՝ մարդկային վերաբերմունքի բացակայութենէն…: Յետոյ նկատի առէք, որ ձեզ հետ ես ազատ եմ խօսում, նոյն բաները չեմ կարող ասել լրագրողների կամ պաշտօնական անձնաւորութիւնների ներկայութեան: 

Իմ իրատէս ընթերցող, ինչ մեղքս պահեմ,  Լեւոնն ու ես իրար նայեցանք զարմացած… որովհետեւ, առաջին անգամն էր, որ նման համարձակ կարծիքներ կը լսէինք գեղանկարիչէ մը, որ թէեւ իր նախորդները չէր ունեցած Հայաստանի մէջ, բայց  հետագային իր բացայայտած ու պատկերած հայրենի բնաշխարհը շատերուն ներշնչեց… 

Երեւան, Ժամանակակից արուեստի թանգարան, 1977,  Ձմեռ

Այն ատեն, Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայի Ժամանակակից արուեստի թանգարանը համեմատաբար շատ փոքր էր, ու գրեթէ անխնամ վիճակի մէջ… ոչ կլոր սրահները կային եւ ոչ ալ դիմացի ցուցասրահը: Տնօրէնը (Հենրիկ Իգիթեան) ցուցասրահի քանդակներն ու գեղանկարները պարբերաբար կը փոխէր… հիներէն շատեր կը հանէր ու նորեր կը տեղադրէր…: Նորութիւններուն հաղորդուելու համար, գացի Ժամանակակից արուեստի թանգարան, ուր հազիւ ներս մտայ, քարտուղարուհին դիմացս կտրեց ու ցած ձայնով ըսաւ. 

-Մովսէս ջան, Իգիթեանը ներսում՝ ներվային վիճակում է… ընկերների հետ… չգիտեմ…

Գրասենեակի դուռը բաց էր… առանց քարտուղարուհիին թոյլտուութեան սպասելու ներս մտայ: Հոն էին Խարազը (Էդուարդ Խարազեան), Էլիբէկն (Ռոպերթ Էլիբէկեան) ու Արայիկը (Արա Շիրազը): Լարիկը (այն ատեն Հենրիկ Իգիթեանը մեր ընկերական շրջանակներու մէջ կը ճանչցուէր իբրեւ Լարիկ), զիս նշմարելով հանդերձ, բորբոքուած շարունակեց.

-Սա ախոռ է, ոչ թէ թանգարան, գնում ես արտասահմանեան պատկերասրահներ, զգում ես, որ արուեստը արժէք ունի…: Մերոնք բանի տեղ չեն դնում ոչ մեզ եւ ոչ էլ մեր արուեստը… երբ արտասահմանից հիւրեր են գալիս, նայում եւ գնահատում են մեր արուեստագէտներին, ես ամաչում եմ ասել, որ այս հիմնարկի տնօրէնը ես եմ: Սա խայտառակութիւն է… հարկաւոր է մի բան անել…

Հաւանաբար դեռ պիտի բողոքէր, եթէ հեռաձայնը չհնչէր…: Լարիկը ընկալուչը վերցուց, հանդարտեցաւ ու սկսաւ գրեթէ միավանկ բառերով պատասխանել…

-Այո… նո՞ր… ինչո’ւ չէ… շատ լաւ… հիմա… 

Քանի մը վայրկեան լսելէ ետք աւելցուց.

-Հենց հիմա գալիս ենք… ընկերներով:

Ապա դառնալով դէպի մեզ ըսաւ.

-Տղերք, Յակոբը նոր նկար է նկարել… Թերաւարտ վիճակում ես տեսել եմ այն: Թէեւ աւարտել է, բայց դժուարանում է ցուցադրել: Գնանք տեսնենք ի՞նչ կարող ենք անել…

Խարազն ու Արայիկը չեկան: Գացինք Լարիկը, Էլիբէկն ու ես: Նկարը բաւականին մեծ էր ու ցնցող: Անծայրածիր տարածութեան մէջ պատկերուած էր սնամէջ հագուստներով ամբոխ մը, ուր ոչ գլուխ ու վիզ, ոչ ձեռք ու ոտք եւ ոչ ալ մարմնի որեւէ մաս կ’երեւէր: Այս նկարի մէջ կարծէք թէ ժամանակը կանգ առած է ու մարդկութիւնը անհետացած, սակայն մնացած է անոր հետքը… հագուստի կերպին մէջ,  իբրեւ բողոք ու ընդվզում…: Ինքնուրոյն լուծումներով այս ստեղծագործութիւնը ուղղակի ցնցիչ էր ու խիստ տպաւորիչ…: Յակոբեանը խօսքը ուղղելով Էլիբէկին ու ինծի սկսաւ բացատրել.

-Վերջերս շատ է խօսւում նեթրոնային ռումբի մասին, որ աթոմական ռումբից աւելի սարսափազդու է, որովհետեւ առանց միջավայրին վնասելու ոչնչացնում է ողջ կենդանական աշխարհը, դրա համար ես կ’ուզենայի այս նկարին անունը դնել «Նեթրոնային ռումբին ժամանակը», սակայն Լարիկը առաջարկում է, որ անունը դնենք «Նեթրոնային ռումբին Ո՛չ»: Սա մի քիչ շատ «պլաքատային» է հնչում, ոնց որ մայիսմէկեան «լոզունգ» լինի: Չէ՞ք կարծում, որ իմ առաջարկը աւելի յարմար կը լինի…

Մինչեւ որ Ռոպերթն ու ես մեր հերթին կարծիք յայտնէինք, Լարիկը,
Յակոբի խօսքը կտրելով, շարունակեց.

Այս օրերին լինի արտասահմանում թէ մեզ մօտ, ահագին բողոքներ կան, նոյնիսկ ցոյցեր են կազմակերպւում նեթրոնային ռումբին դէմ, ես առաջարկում եմ  «Նեթրոնային ռումբին Ո՛չ»… տարբերակը, որովհետեւ  «Ժամանակ» հասկացողութիւնը բազմիմաստ է, կարող է տարբեր տեսակի մեկնաբանութիւնների տեղիք տայ: Աւելի լաւ. թող որ որմազդի վայել անուն լինի. «վերեւներից» կ’ընդունեն իբրեւ իրենցը, իսկ  ընդդիմադիրներն էլ բողոքելու պատրուակ չեն ունենայ: Սրանով թէ՛ իշխանութիւնները գոհ կը լինեն, թէ՛  Յակոբը կը ձերբազատուի տարբեր մեկնաբանութիւններից եւ յաւելեալ խօսակցութիւններից:

Իմ «ճկուն» ու հնարամիտ ընթերցող

Այսպէս էր Լարիկը, ըմբոստ, յանդուգն ու նաեւ՝ հնարամիտ: «Նեթրոնային ռումբին Ո՛չ»ը նախ ցուցադրուեցաւ Իգիթեանի մօտ՝ Երեւանի ժամանակակից արուեստի թանգարանէն ներս, ուր Կարեն Տէմիրճեանն իսկ այցելեց ու գնահատեց: Ապա տարուեցաւ Մոսկուա ու խորհրդային այլ երկիրներ, արժանանալով բացառիկ ընդունելութեան ու բարձրագոյն գնահատանքներու: Անոր համբաւը հասաւ նաեւ արտասահման, ու խորհրդայինները չափազանց գոհ մնացին…: Մինչ այդ Յակոբեանը արդէն իսկ կայացած արուեստագէտ էր, որուն բարձրորակ ու ինքնատիպ արուեստը, գնահատուած էր հայրենի ամենադժուարահաճ մտաւորականութեան ու արուեստաբաններու կողմէ իսկ: Հակառակ այս բոլորին, սակայն որոշ վերապահութիւններ կային իր ու իր արուեստի հանդէպ, ու ինք «մենաշնորհեալ» արուեստագէտներու խումբին մաս չէր կազմեր: Թէեւ ատկէ ետք Յակոբեանը սկսաւ պետականօրէն մեծարուիլ… տեսականօրէն, սակայն գործնականապէս պէտք եղած գնահատանքը չստացաւ, ու շարունակեց ստեղծագործել նկուղային բնոյթի եւ համեմատաբար փոքր արուեստանոցի մը մէջ…:

Այս իւրօրինակ ստեղծագործութիւնը ճանչցուեցաւ իբրեւ «Նեթրոնային ռումբին Ո՛չ», այնուամենայնիւ Յակոբեանը յետագային նոյնանման յղացքներով շարք մը ստեղծեց… ներշնչուած ցեղասպանութենէն, որուն ամենավերջին դրսեւորումը եղաւ «Սումկայիթ»ը, 1989-ին:

Երեւան, «Կոմիտասի» յարակից փողոց, 1978, Ուշ աշուն

Իմ լաւ ընկերներէս՝ ճարտարապետ Պետրոս Ապաճեանի եւ գեղանկարիչ Բագրատ Գրիգորեանի հետ պայմանաւորուած էինք այցելելու Յակոբ Յակոբեանի նախկին նկուղային բնոյթի արուեստանոցը: Պատահաբար հոն էր նաեւ Պէյրութէն երգիծանկարիչ, արուեստաբան եւ հրապարակախօս Գրիգոր Քէօսէեանը: Յակոբեանը զինք ներկայացուց իբրեւ բանիմաց ու բարձր ճաշակի տէր մտաւորական ու աւելցուց.

-Գրիգորը, իր գործընկերոջ՝ Քնարիկի (Ագիսկալ) հետ միասին, «Հայկական գոյներ» ընդհանուր խորագրին տակ ցուցահանդէս մը կազմակերպեց Պէյրութի «Մոտիւլ Արթ» ցուցասրահին մէջ, որ մեծ ընդունելութիւն գտաւ Պէյրութում:  

Մենք լսած էինք այդ ցուցահանդէսի մասին, եւ ուրախ եղանք որ կը ծանօթանանք անոր մէկ կազմակերպիչին հետ: Եւ իրապէս, այն ատեն Լիբանանի մէջ երեւոյթ դարձաւ այս ցուցահանդէսը, ուր ցուցադրուեցան Մինաս Աւետիսեանի, Արտաշէս Յունանեանի, Գրիգոր Խանճեանի, Յակոբ Յակոբեանի, Սարգիս Մուրատեանի, Ռոպերթ Էլիբէկեանի եւ այլ քանի մը գեղանկարիչներու ստեղծագործութիւնները…:

Այդ օրերուն, Յակոբեանը աւելի մեծ արուեստանոց ու միաժամանակ, աւելի յարմարաւետ բնակարան կ’ուզէր ունենալ… արդարօրէն: Հակառակ անոր, որ ինք պատրաստ էր ամբողջութեամբ իր վրայ վերցնելու ծախսերը, քանի մը տարի ձգձգուելէ ետք միայն, ի վերջոյ ան իրաւունք ստացած էր Կիեւեանի կամուրջին մօտ, գրողներուն յատկացուած բազմահարկ շէնքի տանիքին իր ճաշակով արուեստանոց- բնակարան կառուցելու: Երեւանի գլխաւոր ճարտարապետի՝ Ճիմ Թորոսեանի յանձնարարութեամբ, անոր կառուցումն ու ձեւաւորումը վստահուած էր մեր ընկերոջ՝ Պետրոս Ապաճեանին, որ այդ շէնքին վրայ ամբողջ յարկ մը աւելցուց, բաւարարելու համար Յակոբեանի պահանջները: Մինչ Պետրոսն ու Յակոբը, արուեստանոցի եւ բնակարանի բաժանմունքներու յարմարաւետութիւնը կը քննարկէին, Բագրատն ու ես շարունակեցինք զրուցել Գրիգորի հետ, որ իր արուեստաբանական իմացութեամբ լաւ տպաւորութիւն ձգեց մեզ վրայ: Ան ընդհանուր գնահատական մը տալէ ետք հայրենի ժամանակակից գեղանկարչութեան մասին… (առանց մոռնալու Բագրատ Գրիգորեանն ու Հենրիկ Էլիբէկեանը), շեշտը դրաւ Ար. Յունանեանի եւ Յ. Յակոբեանի վրայ, իբրեւ «ուրոյն նկարագիր ու ոճ» (բառերը իրն են) ունեցող արուեստագէտներ, որոնց ստեղծագործութիւնները յատուկ գնահատանքի արժանացած էին Լիբանանի լրատուամիջոցներուն ու յատկապէս արուեստասէր հասարակութեան մօտ:

Յակոբը գոհունակ սրտով յայտարարելէ ետք, որ ի վերջոյ ինք եւս իր կարգ մը «մենաշնորհեալ» վրձնակիցներու նման, պիտի ունենայ իր յարմարաւետ արուեստանոցն ու բնակարանը, ըսաւ.

-Դիւրին չէ Հայաստանէն արուեստ դուրս հանել ու ցուցադրել Պէյրութի մէջ: Գրիգորը կրցաւ Մշակութային կապի կոմիտէի վստահութիւնը շահիլ եւ իրագործել այն…: Այս ցուցահանդէսը կարեւոր իրադարձութիւն եղաւ մեզի՝ հայրենի արուեստագէտներուս համար…

Իսկ Գրիգորը, համեստ ու սակաւախօս ըլլալով հանդերձ, չկրնալով իր խանդավառութիւնը զսպել՝ աւելցուց.

-Այս ցուցահանդէսը կարեւոր իրադարձութիւն եղաւ նաեւ Լիբանանի արուեստագէտներուն համար, ու նոյնիսկ որոշ գեղանկարիչներ սկսան ստեղծագործել՝ ներշնչուելով Յունանեանի եւ Յակոբեանի արտայայտչաձեւերէն:

Պէյրութ, 1995, Աշուն

Լիբանանի քաղաքացիական պատերազմի աւերներէն ու արհաւիրքներէն ետք, ապագայի խաղաղ օրեր կը խոստացուէին ժողովուրդին: Յակոբեանը իր կողակիցին՝ Մարիին հետ Պէյրութ հրաւիրուած էր ցուցահանդէս տալու «Ռոշան» ցուցասրահին մէջ, որ յաջողութեամբ պսակուեցաւ: Առաջարկեցի զիրենք Այնճար  տանիլ… թէկուզ քանի մը օրով: Թէեւ ժամանակի սահմանափակ ըլլալու հետեւանքով չկրցան Այնճար գալ, սակայն ցանկութիւն յայտնեցին այցելել մեզ՝ մեր Մար Մխայէլի բնակարանը, յատկապէս տեսնելու եւ շնորհաւորելու համար երեխաս՝ Հերակը, որ մանուկ էր տակաւին: Ընթացքին խօսք բացուեցաւ Հայաստանի անկախութեան ու հայրենադարձութեան մասին…: Ես ըսի, թէ որոշած եմ հօրս «կտակը» իրագործել, երբ հետաքրքրուեցաւ՝ աւելցուցի, թէ հայրս հետեւեալը պատուիրած էր մեզի.

«Գուցէ ես Հայաստանի անկախութիւնը չտեսնեմ, բայց դուք կը տեսնէք, իսկ երբ անկախանայ, նախ՝ գերեզմանաքարիս վրայ կը փորագրէք անկախացման թուականը եւ յետոյ կ’երթաք Հայաստան ու հոն կ’ապրիք, իսկ եթէ հնարաւորութիւն չունենաք հոն մշտական բնակութիւն հաստատելու, ապա անպայման հայրենիքի մէջ տուն եւ հողամաս կը գնէք: Իմ թոռներս արաբ, ֆրանսացի կամ ամերիկացի եղեր են… ռուս, թուրք թէ չինացի նոյնն է… ազգային կորուստը, ազգային կորուստ է…: Ես երեք անգամ տուն ու տեղ լքած ու արտագաղթած եմ: Այս «հիւրասէր» Լիբանանը եւս մեր վերջին հանգրուանը չի կրնար ըլլալ…: Անձնապէս իբրեւ հայրենիք Մուսալեռը պիտի նախընտրէի, սակայն երկար դարեր հոն ապրելէ ետք, պարզուեցաւ, որ հոն եւս մենք տեղ չունինք…»:

Խօսքս չաւարտած՝ Յակոբը ընդմիջեց զիս.

-Ճիշդ է հայրդ: Ես ալ երեք անգամ տուն ու տեղ լքած եւ ապա փոխադրուած եմ հայրենիք, որովհետեւ միայն Հայաստանը կրնայ հայրենիք ըլլալ մեզ: Ես ալ Արեւմտահայաստանը պիտի նախընտրէի, բայց… ու՞ր է…: Ծնած ու մեծցած եմ Եգիպտոս, ուսումս ստացած եմ Կիպրոսի եւ Ֆրանսայի մէջ: Քառասուն տարեկանիս ներգաղթեցի Հայաստան, որովհետեւ գիտէի, որ օտար հողերէն ոչ մէկը եւ ոչ ալ միւսը իմ վերջին հանգրուանը չի կրնար ըլլալ: Հակառակ անոր որ, առաջին տարիներուն (ըլլայ գոյատեւելու թէ ստեղծագործելու առումով), լուրջ դժուարութիւններու հանդիպեցանք, այնուամենայնիւ ես համոզուած էի, որ հայուն վերջին հանգրուանը ի վերջոյ միայն Հայաստանը կրնայ ըլլալ… թէկուզ խորհրդային կացութաձեւի տակ, որ չկայ այսօր… Սփիւռքը մինչեւ հիմա անկախութեան կը սպասէր, կը զարմանամ, թէ ինչո՞ւ զանգուածային ներգաղթ չեն կազմակերպեր…

-Ես ալ զարմացած եմ… մէկ կողմէ հայրենի իշխանութիւնները հետաքրքրուած չեն թուիր ըլլալ այս ուղղութեամբ, եւ միւս կողմէ ալ ըլլայ Լիբանանի թէ Սուրիոյ մէջ հայերը համեմատաբար լաւ դիքերու վրայ են եւ լաւ կ’ապրին, դժուար պիտի ըլլայ զանոնք իրենց տեղէն շարժելը…

-Ես քաղաքագէտ մը չեմ: Մովսէս ջան, թէեւ այս օրերուն, լաւատեսական մթնոլորտ մը կը տիրէ այս երկրին մէջ, սակայն ապագան մռայլ կը թուի ըլլալ… Մովսէս… կարծես թէ վախ մը կայ մէջս… Եգիպտոսի կամ միւսներու ճակատագրին կրնայ ենթարկուիլ… այս կարեւոր գաղութը եւս… Այո՛, եթէ ինքնութեան հարց ունինք, մեր վերջին հանգրուանը Հայաստանը պէտք է որ ըլլայ…: 

Ի վերջոյ, Յակոբ Յակոբեանի վերջին հանգրուանը եղաւ Հայաստանը: Հոն մահացաւ ու արդարօրէն թաղուեցաւ Կոմիտասի անուան պանթէոնը, մեր միւս մեծագոյն արժանաւորներու կողքին…, սակայն դժբախտաբար մինչեւ հիմա չկրցաւ ունենալ իր «Թանգարանը»…

Երեւան, 2012, Յունիս

Վերջին անգամ Յակոբեանին հանդիպեցայ Կիեւեան պողոտայի վրայ կառուցուած այն բնակարան-արուեստանոցը, որուն մասին խօսեցանք վերը: Հետս էին նաեւ իմ գործակից գեղանկարիչ ընկերներէս Սուրէն Ոսկանեանը, Վահրամ Դաւթեանը, Դաւիթ Դաւթեանն ու Վահան Ռումելեանը: Յակոբը երբ իմացաւ, որ այդ տարին «ԲԱԳԻՆ»ի յիսնամեակն է, ան շնորհաւորական երկտող մը ստորագրեց, ուր կ’ըսէ. «…Լաւ յիշատակներ ունեմ Մովսէսից, քանի որ ես Ռազմիկի (Դաւոյեան) հարեւանն էի, ինքը գալիս էր Ռազմիկի մօտ, եւ ես էլ իջնում էի եւ հանդիպել ենք միշտ: …Այստեղ կ’ուզեմ նշել, որ Մովսէսը որ ինձ «ԲԱԳԻՆ»ներ էր բերում, ինձ համար մեծ ուրախութիւն էր…»:

Իմ ուսումնատենչ ու իրատես ընթերցող

Յակոբ Յակոբեանի հետ յաճախակի հանդիպումներն ու զրոյցները ոչ միայն «մեծ ուրախութիւն էին» ինծի համար, այլ նաեւ՝ տեսակ մը «համալսարան» Փոլ Կիրակոսեանի, Սօս Սարգսեանի, Ռաֆայէլ Իշխանեանի, Հրանդ Մաթեւոսեանի եւ կամ այլ մեծերու նման…:        

 Մովսէս Ծիրանի
(Մոնթրէալ, 2024, Փետրուար)                                                                                
                                                                                                                            

No Comments

Leave a Reply