maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomJojobetJojobet girişJojobetjojobetjojobetgaziantep escortgaziantep escortjojobetjojobethacklinkmarsbahismarsbahismislibetmarsbahisceltabetmatadorbetgates of olympushttp://www.robinchase.org/https://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomJojobetJojobet girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahisjojobet girişgrandpashabetcasibom girişmarsbahis girişmarsbahismatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbet girişjojobetjojobetdinamobetbetebetonwinmeritkingsekabetimajbetmarsbahismatbetonwinjojobetdeneme bonusuMarsbahisjojobetjojobethacklinkextrabet girişHoliganbet216jojobetjojobetjojobet
ԳրաԴաշտ

Յոթ աստղակաթ հեքիաթ․ Աստղաձիուկը

05.06.2020

Նախորդիվ՝ Ժպտացող աստղեր

Կար չկար մի փոքրիկ ձիուկ: Աշխարհի ամենադաստիարակված ձիուկն էր: Բարձր չէր խրխնջում, ոտքերով չէր աղմկում: Հյուր գնալիս տանտիրուհուն ատամներով ծաղիկներ էր տանում: Ու հավատացեք, ո՛չ մի, ո՛չ մի հատիկ ճանապարհին չէր ուտում: Բայց դաստիարակված լինելը չէր նրա ամենամեծ առանձնահատկությունը: Թռչե՜լը: Պեգա՞սն էր, հարցնում եք: Չէ՛, չէ՜ …. ո՛չ մի թև չուներ: Ոտքերը տարածում էր՝ մեկ, երկու, երեք, չորս ….  ու թռչում: Այդպես հասնում էր աստղերին, պոչով խուտուտ տալիս դրանց, տիեզեքում վրնջում, թռչում,  իջնում ցած:

Էսպես մի առավոտ, երբ դեռ արևը դուրս չէր եկել, տուն էր վերադառնում: Հոգնած քայլում էր  լռության մեջ, կամացուկ դոփում, որ մարդիկ զարթնեն, պոչը շարժում էր, իր երազներն օրորում:

…Ու ձիուկը երազում էր, որ մի օր մի աստղ կգա, կխառնվի իր բաշին, հետո ճակատին կփայլի: Մարդիկ կտեսնեն այն ու կասեն. «Ճանաչո՞ւմ եք այս ձիուկին: Աստղաձիուկն է: Ամեն օր թռչում է երկինք, ու աստղիկները զնգում են: Չե՞ք հավատում, ճակատի աստղի՛ն նայեք»:

Ձիուկը գիտեր, որ եթե մարդիկ այդ աստղը տեսնեն, մեկ-մեկ էլ իրենք կտարածեն թևերը՝ մեկ-երկու… ու կճախրեն տիեզերքում, թեկուզ՝ բոլորից թաքուն:

Հաջորդիվ՝ Կետն ու աստղերը

Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի

No Comments

Leave a Reply