maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalcasibomjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleultrabetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisonwin girişcasibomsekabetonwinonwin nakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovebets10 girişMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibomtipobetjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelerijojobetonwinonwincasibom girişspinco
ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Սիրենների ժխորը

04.11.2023

     Պաթոլոգներն իրենց գործունեության ոլորտից դուրս են թողել մի շատ կարևոր բնագավառ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂՑԻ բնագավառը։ Չգիտես՝ դա մարդուն տրված շնո՞րհ է, թե՞ պատիժ։ Այդ քաղցի բացատրությունը իմաստասիրական տեսակետից կարող էր լինել Պլատոնի քարանձավի մոդելը․ մենք այստեղ՝ ստվերների այս աշխարհում, այնկողմնային, ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ստվերների վրա ենք ճգնում, դրանք՝ ըստ մեր հոգևոր՝ այնկողմնայինից տրված ընդունակությունների սահմաններում՝ փորձելով գունավորել և ստանալ «բնօրինակին» մոտ պատկերներ, մոտավորապես անելով նման մի բան, ինչ որ անում են կինեմատոգրաֆում՝ սև-սպիտակ հին կինոժապավենները դարձնելով գունավոր։ Ողջ մարդկային արվեստի, գրականության, փիլիսոփայության և հոգևոր մնացած ոլորտները զբաղված են եղել և զբաղված են հենց դրանով ։ 

      Մարդկային երևակայության քաղցի բավարարման անգերազանցելի հուշարձան է եղել Կոլիզեյը, որտեղ գլադիատորները պատերազմ են բեմադրել, նույնիսկ արենան՝ ասպարեզը, ջրով են լցրել և բեմադրել ծավալուն ծովամարտեր։ Հետագայում անգլիացիները մարդկությանն ազատեցին այդ տառապանքներից՝ հայտնագործելով ֆուտբոլը և ստադիոնների տարածությունները լցնելով, հայացքները հագեցնելով դույնով։

       Գնալով մարդկային ուղեղն «ինքնաբավ» է դառնում, այն կարող է այլևս արտաքին բեմադրությունների կարիք չունենալ և «սպառել», բավարարվել իր «ներքին պաշարներով», նրա համար գնալով միևնույնն է դառնում՝ երևակայության սնուցիչը արտաքի՞ն, թե՞ «ներքին», սեփական ծագում ունի։ Արդեն իսկ տեսնում ենք տանը, հասարակական տրանսպորտում, ամենուրեք՝ բջջային հեռախոսների ու սմարթֆոնների մեջ խորասուզված, արտաքին աշխարհից բառացիորեն անջատված-հրաժարված ադամորդիների։ Վաղը գուցե դրա կարիքն էլ չլինի, ուղեղները սնվեն հենց իրենց մեջ պատվաստված չիպերից և առանց ստեղներ սեղմելու, մտավոր հատուկ պրիոմներով միանալով իրենց ցանկացած, նախընտրած անձանց «չիպապատվաստներին»։ Դաժան պատկեր է, բայց՝ լիովին հնարավոր։

      Երևակայական քաղցի բավարարման առանձնահատուկ միջոց է եղել և դեռևս մնում է թատրոնը։ Արքաները հատուկ օթյակներ են ունեցել թատրոններում, այժմ էլ կառավարության ղեկավարներն են դրանցում ընկողմանում։ Հիմա գնալով ինչ-որ դժոխային կերպարանափոխություն է տեղի ունենում․ աշխարհի բախտը որոշող քաղաքական լիդերները իջնում են օթյակներից և անմիջապես հենց իրենք են սկսում խաղալ բեմերում (այդ բեմերը ընդունելության պալատական սրահներն ու դահլիճներն են, որտեղ ընդունում են իրենց «ասիստենտներին»՝ զանգվածային լրատվության միջոցներին)։ Դերասաններին պետք է հավատալ, հանդիսատեսին լավ դերասանը «ներքաշում» է իր պայմանական աշխարհը՝ իր խաղը «իրական» դարձնելու համար։ Հանդիսատեսն էլ է դա ցանկանում․ նա համաձայն է խաբվել՝ միայն թե բավարարի իր երևակայության դժոխային քաղցը։ Պետությունների ժամանակակից քաղաքացին մի յուրահատուկ Տանտալոս է՝ երևակայականի անզուսպ ծարավը հագեցնել փորձող մի տառապյալ։

     Ֆրանց Կաֆկան մի չքնաղ կարճ պատմվածք ունի՝ «Սիրենների լռությունը» վերնագրով։ Այդ պատմվածքում առասպելական Ոդիսևսն իր զինակիցներով ծովում հանդիպում, «առերեսվում» է սիրեններին։ Սիրենները պատրաստվում են իրենց ձայնարկություններով կործանել նրանց՝ «ըստ Հոմերոսի», բայց «ըստ Կաֆկայի»՝ ոդիսևսականները, հիմա չեմ հիշում ինչ կերպ, սադրում են սիրեններին, և սրանք ջղաձգվում-կործանվում-սուզվում են ծովի խորքերում։ Ոդիսևսի նավազները չեն հավատում սիրենների խաղին, ինչի հետևանքով դրանք կործանվում են։ Ասել կուզի՝ քաղաքական լիդերներին, ժամանակակից այդ վիրտուոզ դերասանների խաղին պետք է հավատալ, պետք է ներքաշվել նրանց խաղի պայմանականությունների մեջ, այլապես նրանք կկործանվեն Կաֆկայի սիրենների պես․․․

Լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

No Comments

Leave a Reply