maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETjojobetjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳիտաՆյութ

Համային կարոտախտ. Պարսկական խոհանոցի շունչը արտագաղթի գրականության մեջ

02.09.2019

Սկիզբը՝ այստեղ

            2011թ. լույս է տեսնում ամերիկաբնակ Դոնյա Բիժանի «Մայրիկի հայրենաբաղձության կարկանդակը. պարսկական սիրտ ամերիկյան խոհանոցում» հուշապատումը, որը հեղինակի վտարանդի ընտանիքի պատմությունն է՝ ներհյուսված ազգային խոհանոցի բույրերով ու բաղադրատոմսերով: Մ. Մեհրանը գրքի մասին գրել է. «Հուշապատումը և՛ համընդհանուր է, և՛ անձնական, խարսխված պատմության մեջ և բարձրացված խորհրդավոր տարրերով, որոնց միայն կարելի է հանդիպել ջերմ և հրապուրիչ խոհանոցում»[1]:

            «Ամերիկան ներգաղթյալների երկիր է, և մեր ընտանիքի պատմությունները հաճախ հյուսվում են մեր մանկության բույրերից, գույներից և ձայներից, մեր տատիկների ձեռքով պատրաստված արձակուրդների ավանդական կերակուրներից, մեր նախնիների լեզվով երգի պատառիկներից, քաղաքի հարազատ բույսերի և ծաղիկների բուրումնավետ օդից: …Մենք հափշտակում ենք հիշողության այդ բեկորները՝ որպես մեր տան և ընտանիքի խորհրդանիշեր: Սովորելով եփել հատուկ բաղադրատոմսով՝ սիրո արտահայտումն է նրանց հանդեպ, որոնք եկել են մեզանից առաջ, ճանապարհ` ուղղորդելու մեր կյանքն անցյալի գեղեցկությամբ և պայքարով»[2],- գրում է Բրքլիի համալսարանի և Ֆրանսիայի խոհանոցային արվեստի՝ Le Cordon Bleu հայտնի հաստատության շրջանավարտ Դ. Բիժանը:

Նշենք նաև, որ պարսկական խոհանոցի հայտնի բաղադրատոմսերից մեկի խորագիրն է կրում Մարջանե Սատրապիի 2004թ. ֆրանսերեն հրատարակված «Սալորաչրով ճուտ» («Poulet aux prunes») գրաֆիկական վեպը: Սատրապիին հատուկ երգիծանքով և մետաֆորիկ մտածողությամբ գրված վեպը պատմում է Մարջանեի մեծ հորեղբայր` ջութակահար Նասեր Աղայի ողբերգության մասին: 2011թ. վեպի հիման վրա նկարահանվում է ֆիլմ, որտեղ հանդես են գալիս հայ, պարսիկ, ֆրանսիացի հայտնի դերասաններ:

            «Սալորաչրով ճուտ»-ի՝ Խորեշթե Ալու-ի բուրմունքը հարազատ ու սիրելի մարդկանց կյանքի ու կորստի` բեկորված հուշի պատառիկների, անցյալի կարոտակեզ զգացումների մի խուրձ է, որով հյուսվում է Բիբի Քասրայիի «Համեմունքների շշնջացողները» (2013) վեպ-հուշագրությունը: Իրանի մեծանուն վտարանդի գրող Ս. Քասրայիի դուստրը` Բիբին, մեծ կսկիծով ու դառնությամբ է շարադրում իր ընտանիքի վտարանդիության պատմությունը՝ Իրանից մինչև Աֆղանստան, Ռուսաստան, Ավստրիա, որտեղ մահանում է սիրելի հայրը, և վերջնական հանգրվանը` Միացյալ Նահանգներ:

            Բիբի Քասրային սրբությամբ է պահպանում պաշտելի տատիկի հուշը, որին թողնում են հեռու՝ այն դժնդակ հեղափոխական օրերի Իրանում: Հայրենիքը ստիպողաբար լքելու, հրաժեշտի վերջին խորհուրդը տատիկի բարի, հրեշտակային դեմքի, խոսքերի հետ միախառնված սալորաչրով ճտի բուրմունքն էր, որի մեջ թաթախված էր նրա օրհնանքը պանդխտության անդարձ ճամփաները բռնած իր զավակներին:

            Սկզբում տատիկին, այնուհետև՝ Հարվարդում ուսանելու տարիներին, հորը կորցնելուց հետո Բիբին որոշում է, իր հուշերը շարադրելով և ազգային խոհանոցային արվեստ ուսուցանելով, հարգանքի, սիրո տուրք մատուցել իր երկու հարազատ մարդկանց հիշատակին: «Ես միշտ զգում եմ նրա ներկայությունը, այս ամբողջ տարածքը նվիրում է տատիկիս հիշատակին, երբեմն զգում եմ, որ նա ապրում է իմ մեջ, երբ ցանկանում եմ ինչ-որ բան, հարցնում եմ նրան կամ հայրիկին: Այդ երկու մարդիկ շատ մտերիմ են ինձ»[3]:

Լիլիթ Սաֆրաստյան

Բանասիրության թեկնածու

ԵՊՀ , Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ

Մեջբերված քաղվածքների՝ պարսկերենից և անգլերենի արված թարգմանությունները՝ հոդվածագրի

Լուսանկարները՝   amazon.com կայքի


[1] Bijan D., Maman’s Homesick Pie: A Persian heart in American Kitchen, Cover. Chapel Hill, North Carolina: Algonquin Books, 2011.

[2] Bijan D., Maman’s Homesick Pie: A Persian heart in American Kitchen, Cover. Chapel Hill, North Carolina: Algonquin Books, 2011, pp. 1-7.

[3] Egherman T., Taste of Iran: Bibi Kasrai’s plum chicken recipe — The Guardian, Wednesday 27, November 2013, https://www.theguardian.com/travel/2013/nov/27/taste-of-iran-bibi-kasrais-plum-chicken-recipe (19.08. 2019)   

No Comments

Leave a Reply