maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama jojobetgiriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Լռությունից անդին

03.01.2024

Մաս 1

Ամակդ Երուսաղեմ

Երևանի ընթերցող չունեցող գրադարաներից մեկում էր աշխատում Մարոն: Էդպիսին էին հայաստանյան գրեթե բոլոր գրադարանները 90-ականների սկզբին: Տնօրենը հանձնարարել էր տեսակավորել գրքերը, առանձնացնել մակագրվածները չմակագրվածներից: Տասնյակ հազարավոր գրքերի կույտը վախեցնում էր իր ահռելիությամբ, քայքայվածությամբ, բորբոսով, անանհրաժեշտությամբ: Ողջ գիտակցական կյանքը գրքի պաշտամունքով ապրած Մարոն նայում էր գրադարարակներին ու մտածում, որ գրքերն էլ իր ու շատերի նման ավելորդ մի բան են դարձել, որ դրանց գոյության համար ինչ-որ նպատակ հորինելը պարզապես անպտուղ ջանք է:

Ինչևէ, տնօրենն այդ նպատակը հորինել էր արդեն: Մարոն օրվա ընթացքում մի քանի տասնյակ, երբեմն հարյուրից ավելի գիրք էր բացում, փնտրում մակագրությունները հնարավոր էջերում, կազմի դարձերեսին ու տեղադրում համապատասխան բաժնում:

Աշխատանքային օրվա ավարտին նա հավաքեց սեղանը, թեթև շպարեց դեմքը, ներկեց շրթունքները, թևի տակ դրեց անփող պայուսակն ու դուրս եկավ աշխատավայրից:

Դեռ երեկվանից որոշել էր հարիսա եփել. մեծ շքեղություն՝ համատարած սովի պայմաններում:

Բակ մտնելուն պես տեսավ Ելենին: Վաղուց չէին հանդիպել, թեև ապրում էին հարևան շքամուտքերում: Մինչ Մարոն կհասցներ փախցնել աչքերը, Ելենը չափեց նրան ոտքից գլուխ՝ հեգնական-արհամարհական հայացքով: Էդ հայացքը Մարոյին հետապնդեց ժամեր շարունակ: Նա ինքն իրեն ուտում էր, ուզում, բայց չէր կարողանում անիծել հղի կնոջը:

Ծանր տվայտանքներից, հարիսայի պղինձը միալար հարելու թմբիրից Մարոյին հանեց չաչանակ հարևանուհին.

-Մարո՜, ախչի Մարո՜, աչքդ լո՜ւյս:

-Աչքալույսով մնաս, ի՞նչ է եղել, Աիդա,- մոտենալով պատշգամբի բազրիքին՝ հարցրեց Մարոն:  

-Լողլողի փորը ճղճղել, էրեխուն մի կերպ հանել են: Ինքը մեռել ա, էրեխեն՝ չէ:  Տուն քանդողին Աստված պատժեց: Դե թող հիմի էլ ուրիշի մարդուն քաշի վրեն:

-Ի՞նչ լողլող, ի՞նչ տուն քանդող,- չհասկացավ Մարոն:

-Մարդուդ լողլողը՝ Ելենը:

Ելենին բարձրահասակ լինելու պատճառով էր լողլող պիտակը կպցրել գաճաճ Աիդան:

-Մի ժամ առաջ էր, որ հիվանդանոց տարան,- շարունակեց,- երեսին գույն չկար, մի հանգի ղժում էր…

Մարոն քարացավ: Ինքը չէր անիծել: Չէ՛, հաստատ չէր անիծել Ելենին:

Պատշգամբի տակ կանգնած Աիդան չսպասեց հրավերի: Ցնցող նորության մանրամասները պատմելու «բարի» նպատակով տիրաբար հրեց Մարոյի տան՝ երբեք չփակվող դուռն ու մտավ ներս: Մարոն միշտ խուսափել էր այդ կնոջ բամբասանքներին ականջ կախելուց, բայց եթե նա ասելիք էր ունենում, ոչ մեկի թույլտվությանը չէր սպասում:

-Դու գոնե գլխի՞ էիր, որ էդ բոզը մարդուցդ ա հղի:

-Ես ոչ էլ գիտեի, թե հղի է,- ստեց Մարոն՝ Աիդայի բերանը հնարավորինս արագ փակելու հույսով:

Սկզբում Ելենը Գևորգի հետ կապը թաքուն էր պահում: Երբ հղիացավ, սկսեց հպարտ-հպարտ ման գալ շենքի բակում՝ իր հղիությունն իբրև հաղթաթուղթ թափահարելով բոլորի, այդ թվում՝ Մարոյի առաջ: Բացահայտ, պահանջատիրոջ կեցվածքով գնում էր Գևորգի վետերոկ, որ նա բացել էր սովետի փլուզվելուց հետո, ներկայացնում ցանկությունների ցուցակը, ստանում ուզածն ու տոպրակներով բեռնված՝ գալիս տուն: Մի անգամ նվերները ձեռքին մտել էր շենքի բակ: Պատշգամբում կանգնած Մարոյի ու նրա հայացքները խաչվել էին:

«Տեսա՞ր, որ ես էլ քո մարդու սերմից բաժին ունեցա»,- ճչացել էր Ելենի անպատկառ հայացքը:

«Ուրեմն, անիծվածը ես եմ, ոչ թե՝ սա: Ես կորցրի երեխայիս ու ամլացա, իսկ սրան, որ բոլորը չբեր էին կարծում, Աստված օրհնեց»,- լուռ կուլ էր տվել Մարոն իր պարտության դառը դեղահաբը՝ աչքը դժվարությամբ կտրելով Ելենի փորից ու ծանոթ տոպրակներից:

Որ երեխան Ռուբենից չէր, Մարոյի համար պարզ էր հենց սկզբից. ամիսներով անկողնուն գամված, շագանակագեղձի քաղցկեղով տառապող տղամարդուց՝ ի՞նչ երեխա: Բայց և ուժ չուներ ինքն իրեն խոստովանելու, որ… Իսկ բակում, հետո էլ ամբողջ թաղում շատ արագ բերնեբերան էր անցել ու Մարոյի ականջին հասել լուրը: Ոմանք կարեկցանքով, ոմանք չարախնդությամբ փսփսացել էին, թե Մարոյի տունը քանդվում է, թե էն անառակը Գևորգին առնել-թռնելու մտքին է… 

-Ախչի, հետո էլ ինձ կսարքեք լղլղչի, խառնակիչ: Որ ես չլինեմ՝ որտեղի՞ց կիմանաք՝ որիդ տանն ինչ ա կատարվում: Ամբողջ թաղը, բերանի ծամոն սարքած, խոսում էր մարդուդ ու դրա մասին, դու՝ հե՜չ: Կիսամեռ Ռուբենի մահից կես տարի հետո փորը լցրած ֆռֆռում էր, մենք էլ դրա փայ էշն էինք, էլի:

-Ռուբենի մահից կես տարի անցա՞վ: Ոնց որ երեկ լիներ, որ բակով մեկ ձայնը գլուխը գցած՝ աղիողորմ ողբում էր խեղճ մարդու վրա, իբր սիրող, հոգատար կին է:

-Երեկ ու երեկ չէ մյուս օրը Ելենի մարդը քո Գևորգն ա եղել: Ռուբենն ընդամենը զոնտիկ էր, զո՛ն-տի՛կ: Մի քիչ կտրվի էդ հոտած գրքերից ու հետս կոֆե խմի, շատ բան կիմանաս: Հա՛, ես բացբերան եմ, բայց հո սուտ բան չե՞մ ասում: Ում ինչ պետք ա, էն եմ ասում: Գիտես՝ քի՞չ են էս թաղում ուղտի ականջին դանթողները: Ես ձեր բուդիլնիկն եմ, հասկացե՛ք:

-Ամակդ Երուսաղեմ,- խեթեց Մարոն:

Աիդան բան չհասկացավ Մարոյի ասածից, բայց հարմար տեղավորվեց խոհանոցի թախտին ու սկսեց:

Երեք օր առաջ վատ երազ է տեսած եղել Ելենը: Լեզուն կապ ընկած՝ մտել է կողքի հարևանուհու՝ դասախոս Արաքսյա Սուրենովնայի տուն ու պատմել.

-Տեսածս կենդանին ո՛չ մուկ էր, ո՛չ կռիս, բայց դրանց շատ նման մի բան էր: Ես երեխուս ծնեցի, տղա էր, ուզեցի՝ գրկեմ, էդ կրծող անասունը թռավ վրաս, ատամները խրեց կոկորդս: Սառը քրտինքի մեջ արթնացա, վախեցած կողքերս նայեցի, մտածում էի՝ տանս մեջ ա էդ անտերը…

Արաքսյա Սուրենովնայից խնդրել էր իր գրքերը բերել, որ կենդանիների նկարները նայի, իմանա տեսած կենդանու անունը, գնա Վարսիկի մոտ՝ նրա երազահանով պարզի տեսածի իմաստը:

Արաքսյա Սուրենովնան բերել-շարել էր ունեցած պատկերագրքերը: Ելենը գտել էր երազի հրեշին:

-Tуш-кан-чик,- վանկ-վանկ կարդացել էր անծանոթ կենդանու անծանոթ անունը ռուսերեն գրքում, հետո անօգնական նայել գիտնական կնոջը:

-Սրա անունը Վարսիկի երազահանում կլինի՞,- թոնթորացել էր,- էդ երազահանը հարյուր տարի առաջ Վարսիկի պապն ա առել կնկա համար Թուրքիայի եսիմ որ ջհանդամից, դրա մեջ ռուսերեն բառեր չկան:

-Արևմտյան Հայաստանի՛ց, աղջի՛կ: Էդ խելքով էլ երեխա պիտի դաստիարակես,- զայրացել էր Արաքսյա Սուրենովնան:

Հետո դժկամորեն գրապահարանից հանել էր ռուս-հայերեն հաստափոր բառարանը:

-Վարսիկին կասես՝ երազում ջերբոա ես տեսել: Հիշի՛ր՝ ջերբոա: Թեև չեմ հասկանում, թե էդ անգրագետ կինը ոնց է կարդում հնատիպ երազահանը: 

Ելենը թուղթ ու գրիչ էր ուզել, կենդանու հայերեն ու ռուսերեն անունները գրել վրան, վազել Վարսիկի ծակուռը:

Վարսիկը բախտ բացող էր, թաղի, անգամ՝ քաղաքի մարգարեն, էքստրասենսը, մի խոսքով՝ Կաշպիրովսկին: Նրա տան դռներին հերթ կանգնողները երբեմն գիշերում էին հենց փողոցում՝ շեմի մոտ փռված խսիրների վրա, լավագույն դեպքում՝ իրենց այդտեղ բերած ավտոմեքենաների մեջ: Վարսիկի մոտ ընկնելը նախապաշարված այդ ամբոխի համար բաղձանք էր, Աստծու պարգև: Իսկ ամբոխը բազմազան էր. տանը մնացած աղջիկներ, անբուժելի հիվանդներ, սկեսուրներից հալածված հարսներ, ամուսիններից դավաճանված կանայք, չար աչքից տուժած անհաջողակներ, թուղթուգրի զոհեր և այլն, և այլն:

Թաղում մի քանի հոգի արտոնյալ էին, նրանք կարող էին մտնել Վարսիկի տուն՝ ցանկացած պահի, ցանկացած օրակարգով: Մեկն Աիդան էր: Սա, բնավորությանը համաձայն, դեսից-դենից շաղակրատում էր Վարսիկի դռանը հավաքվածների հետ, ապա բակի կողմից աննկատ սողոսկում նրա սենյակ ու հաղորդում կորզած տեղեկությունները:

-Ձեր մեջ Անոն ո՞վ ա, հիվանդ էրեխա ունի,- դեմքին կատարյալ անմեղություն նկարած՝ իր խցից ձայն էր տալիս պայծառատեսը:

Ու Անոն քիչ էր մնում ուշաթափվեր իրեն վիճակված բախտավորությունից:

Աիդայի թեթև ձեռքով Ելենը դարձավ Վարսիկի մշտական հաճախորդը: Նրա դարդերը շատ էին ու բազմաբովանդակ: Աիդան, որպես իրազեկ տեղեկատու, լավ գիտեր, թե կյանքի որ փուլում, ինչ փորացավ ունի Ելենը: Թաղում հայտնվելու առաջին տարիներին չբերությունն էր սրա դժբախտությունը: Ինչ թույն ու թարախ ասես չլցրեց փորը՝ Վարսիկի ձեռամբ պատրաստված: Էն ժամանակ, երբ նա ու Մարոն ընկերուհիներ էին, Մարոն հաճախ կատակում էր.

-Դու Ռուբենի հետ քնո՞ւմ ես, թե՞ մենակ Վարսիկի սարքած անմահական ջրերի հույսին ես: Խելքի՛ արի, էդ վհուկի պատճառով մի ցավի տեր կդառնաս:

Ելենը կոտրված ժպտում էր ու մաղձոտում. ոմանք ընդամենը քնում են իրենց ամուսինների կողքին ու առավոտյան հղի արթնանում, իսկ ինքը տապակվում է սեփական յուղի մեջ ու դեռ ծաղրվում:

Որոշ ժամանակ անց Ելենի ուզածը Ռուբենին թուղթուգրերով կալել-կապելն էր. իր երկարամյա չբերությունը խթանել էր ամուսնու սերը ռուսաստաններում ծնված «բճի» հանդեպ: Ռուբենն սկսել էր արձակուրդներին որդու մոտ գնալ, հաճախակի ծանրոցներ ուղարկել:

Ավելի ուշ Ելենն անցավ նոր մարտավարության: Մարոյի հեգնանքը, Գևորգի փողոտ գործը, նրանց առողջ, սիրուն երեխան՝ Գարոն, խոցի պես կրծում էին Ելենի հոգին: Ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես ձեռնարկեց և սկսեց քայլ առ քայլ գլուխ բերել իր վտանգավոր խաղը:

Ռուբենն արդեն անկողնային հիվանդ էր, որ սա մտքին դրածի մասին խոսել էր իր անձնական օգտագործման ամենափրկիչը դարձած Վարսիկի հետ: 

-Թուղթուգիր կանե՞ս: Ուզում եմ տղամարդուս փոխեմ: Երևի ուրիշից հղիանամ,- ասել էր՝ առանց ձևականությունների:

Վարսիկն ուզել էր էդ ուրիշի նկարն ու կարկամել…

Աիդան հենց սկզբից էր իմացել Գևորգի ու Ելենի մասին, բայց Մարոյին բան չէր ասել: Հաշվարկել էր Ելենից ստացվող իր ու Վարսիկի եկամուտը, գցել-բռնել-եզրակացրել. «Թող ինձնից դուրս չգա, մեկ ա՝ գողի ու բոզի ճամփեն քառասուն օր ա»:

Երազ տեսած օրը Ելենը մտել էր Վարսիկի սենյակ՝ ձեռքին Արաքսյա Սուրենովնայի տանը գրած թղթի կտորը: Վարսիկը յոթ տակ փաթաթանները բացել, հանել էր սևացած, քրքրված կազմով գիրքը: Ամեն անգամվա պես, միայն իրեն հայտնի հունարով, կարդացել էր ջերբոայի մասին գրվածը. «Եթե տղամարդը երազում ջերբոա տեսնի, հարստության նշան է, ջերբոան ցույց է տալիս բարիքի չափը, որը գալու է, ու տեսանողը վայելելու է այն երջանիկ և հանգիստ՝ Ամենակարող Աստծո հրամանով»:

Գիրքը փակել էր, աչքերը հառել կիսամութ սենյակի առաստաղին, ձայնին խորհրդավորություն հաղորդել ու մեկնաբանել.

-Էդ երազը դու չես տեսել, փորիդ միջի տղեն ա տեսել: Երազն ասում ա, որ տղեդ շատ հարուստ մարդ կդառնա: Ջերբոան նրա համար ա հայտնվել:

Ելենը շռայլ վարձատրել էր Վարսիկին ու խաղաղված հեռացել:

Երեկոյան Վարսիկն Աիդային խոստովանել էր, որ երազահանում գրվածը Ելենի համար լրիվ չի կարդացել, մեղքը եկել է:

Աիդան, որ անգիր էր արել երազի մեկնաբանության թաքցրած հատվածը, բառ առ բառ հաղորդել էր թաղի հետաքրքրասերներին, ու բոլորը լսածից սահմռկել էին: «Ջերբոայի երազը,- գրված էր եղել Վարսիկի երազահանում,- տեսանողի համար նախազգուշական երազներից է: Երազում ջերբոան կարող է վերաբերել մի կնոջ, որը մարդկանց միջև շատ վեճեր և բախումներ է առաջացնում, և, հետևաբար, նա պետք է դադարեցնի այդ տգեղ արարքը, խուսափի ավելի մեծ մեղքեր գործելուց: Երբեմն երազի մեջ ջերբոան խորհրդանշում է ատելություն և չարություն, որոնք առկա են տեսանողների սրտերում: Դա կարող է նշանակել, որ տեսանողը բռնել է անհնազանդության, մեղքերի ճանապարհը: Անհրաժեշտ է, որքան հնարավոր է շուտ, հետ կանգնել այդ ճանապարհից, որպեսզի ժամանակը չանցնի և չանցնի։ Նա պատասխանատվություն է կրում իր ամոթալի արարքների համար: Աստված ամեն ինչ տեսնում է»:

-Բա հիմի ի՞նչ կլինի էդ բոզի հետ, կարող ա՞ վիժի,- շտապօգնությունով Ելենին տանելուց հետո հարցրել էր Աիդան Վարսիկին: 

-Չէ՛, էրեխուն բան չի լինի, բայց ինքը… Ինչ Աստված կուզի, էն էլ կլինի:

Էս բանդագուշանքի մանրամասները, որ ամենայն խորհրդավորությամբ ներկայացրեց Աիդան, չհասան Մարոյի գիտակցությանը: Նրա միտքը մի բանի վրա էր կենտրոնացած. Ելենի ու Գևորգի երեխան ողջ է, բոլորից մերժված-նետված է ծննդատան կեղտոտ լաթերի մեջ, անպաշտպան ճչում, մորն է փնտրում: Անառա՛կ մորը: Ինքը կարո՞ղ է խուլ լինել, ականջները փակել էդ ճիչի առաջ, պատժել նրան՝ իր տունը քանդած մոր ու իրեն ստորացրած հոր վրեժը լուծելով:    

-Մարո, ասածներս լսում ե՞ս, թե՞ ինձուինձ եմ խոսում, ա՛յ կնիկ,- Մարոյի բացակա ներկայությունից վրդովվեց Աիդան:- Տնաշե՛ն, ոնց որ էս աշխարհից չլինես: Նույնիսկ էն ինտելիգենտ Արաքսյա Սուրենովնան չէր դիմանում. քո պատճառով Ելենին քանի՜ անգամ ա չորել: «Ինչ բարձր գիտակցության տեր կին է Մարոն,- ասում էր,- մի օր ձայն չհանեց, էժան տեսարաններ չսարքեց, Ելենի հետ հաշիվներ չպարզեց, ինչպես դավաճանված ուրիշ կանայք: Լռությամբ ու արժանապատվությամբ արհամարհեց էդ ստոր արարածի ու իր տխմար ամուսնու անբարոյականությունը»:

-Աիդա, ես բարձր գիտակցության տեր կին չեմ, է՛շ եմ, է՛շ,- ճչաց Մարոն:

-Էստեղ հետդ համաձայն եմ: Բարձր գիտակցությունս ո՞րն ա: Տունդ քանդվում ա, դու՝ սո՜ւս, գրադարանումդ գիրք ես դասավորում: Հիմի ինձ լսի, տանդ բարձերը մի լավ թափ կտաս: Ինչ թուղթուգիր ասես լցրել ա դրանց մեջ էդ սատկածը: Վարսիկն ասում էր՝ քո վրա էլ, Գևորգի վրա էլ, երեխուդ վրա էլ լիքը թուղթուգիր կա: Մինչև դրանք չքանդվեն, օր ու արև չեք տեսնի: Ասում էր՝ Մարոն թող գա մոտս, քանդեմ, ինձնից լավ իմ արածը ոչ մեկը չի քանդի: Կուզե՞ս՝ ասեմ քեզ առանց հերթի ընդունի:

-Որտե՞ղ է ծննդաբերել,- Աիդային ընդհատեց Մարոն:

-Եսի՞մ: Շտապօգնությունով ո՞ւր պիտի տարած լինեն: Երևի Արեշի ծննդատուն:

-Երեխան հաստա՞տ ողջ է:

-Հա՛, էդպես են ասում: Բայց դե, անտեր մնացած էրեխեն երկար կապրի՞: Աստծու ձեռքին ա ամեն բան. կարող ա մեկնումեկը որդեգրի: Էնքա՜ն չբեր կնանիք կան:

-Ու էնքա՜ն հրեշավոր արարածներ… Առողջ նորածիններին տանում, մասնատում, օրգաններն իրենց հիվանդ հարազատներին են պատվաստում,- ոչ թե Աիդայի, այլ ինքն իր համար խոսեց Մարոն:

-Քամին մեռավ ցրտից: Ելենի բճի դարդը քեզ են տվել:

-Ների՛ր, ես գնալու տեղ ունեմ: Գարոն բակում խաղում է, մեկ-մեկ աչք գցիր, մինչև կվերադառնամ:

-Ես՝ քո համար, դո՞ւ՝ ում համար,- փնչացրեց Աիդան՝ վիրավորված, որ Մարոն ոչ միայն չէր հետաքրքրվել իր պատմածներով, այլև իրեն տանից դուրս էր հանում՝ թե գնալու տեղ ունի:   

(Շարունակելի)

No Comments

Leave a Reply