maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Թատրոն

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (6)

02.12.2019

                                           Դրամա 4 արարով

Սկիզբը՝ այստեղ

                                          Դ ԱՐԱՐ

(Միջագետք: Մի վայրի, դաժան կայան անապատի մեջ: Հեռվում երևում են պղնձագույն մեռելատիպ բլուրներ՝ տխրաշուք և ամայի: Գերի ամբոխն է կուտակված ավազի վրա: Նրանք մերկ են, սովալլուկ, ոտաբոբիկ և նման են խելագարների կամ դիմակ հագած կմախքների: Նրանք նստած են, թափված իրար վրա և քարացած: Դեպի աջ նստած է Նազեն՝ խստադեմ: Մի քիչ հեռու փորի վրա պառկած է Աբրոն: Մեջտեղում իրար կողքի նստած են Ջնդոն, Սահակը, Եղոն և Զարդարը: Դեպի ձախ՝ փշերի վրա,սարքած է մի վրան՝ դուռը կիսով դեպի աջ, որ փակ է):

Հիվանդ կին — Տղաս մեռա՜վ, քովես հեռացե՜ք:

Եղո — Իմացա՞ք՝ ինչ ասին զապտիաները.վաղը ջարդ է:

                        (Լռություն):

Հիվանդ կին — Աստծո՜ւ սիրուն, տղաս մեռա՜վ, հեռացե՜ք …

                        (Լռություն):

Սահակ — Վաղը պիտի ջարդե՞ն: (Լռություն):  Օ՜ֆ, թե վաղը ջարդեն, ո՞վ է տերս:

Ջնդո — Շները…

Սահակ — Սուտ չէ, օ՜ֆ….

Եղո — Հայ-հա՜յ, շունը քե՞զ պիտի լայեղ աներ… լավ մսերը թողած:

Զարդար — Տասնինը մարդ նոր հաշվեցի: Ջրի հետ եկան հասան մեզ՝ Արաբիա:

Ջնդո — Վաղը ջարդ է, դուք նստել մեռե՞լ եք հաշվում: Էգուցվա ջարդե՞ն տեսնենք քանի մարդ պիտի հաշվեք:

Սահակ — Ջարդը չսկսած՝ ես կմեռնեմ:

Ջնդո — Թանկ բան չէիր. տես՝ ճամփան քանիսներն ընկան:

Սահակ — Մարդու պես չես խոսում:

Ջնդո — Աստված շա՞տ է մարդու պես խոսում: Շուն ենք, դե՜: (Հանկարծ բորբոքվելով) Դու՞ ես քեզ մարդ ասում. աղջիկդ չխանայեցիր:

Սահակ — Ե՞ս ծախեցի, Հովնանը ծախեց:

Եղո — Մեկ է, կեղծավո՜ր, ջարդը որ սկսավ, Հովնանի հետ աղջիկ պիտի ծախեք:

Սահակ — Հովնա՞նն ում շունն է: Աղջիկս ձեռքես առավ ծախեց: Գիտենայի՝ ես կծախեի:

Ջնդո — Լա՜վ խաբեց Հասան բեյը ձեզ: Տեղն է, խայիննե՜ր:

Եղո — Հույսները Ֆայիկն է:

Ջնդո — Ֆայիկին բռնել են: Էլ Ֆայիկը չի գա:

Սահակ(Նստում է և մի քիչ հետո սկսում նվալ): Աստծո՜ւ սիրուն, մի փշուր հա՜ց, մեռա՜…

Ջնդո — Սատկի՛ր, չկա՛:

Սահակ — Ինչի՞ ես ասում սատկիր. քեզ ի՞նչ եմ արել:

Ջնդո (Բորբոքվելով) Շո՛ւն, հացս չգողացա՞ր:

Սահակ — Ձեռս չորանա, թե հաց եմ վերցրել:

Ջնդո — Պիտի ճաթեմ, Աստվա՛ծ, Աստվա՛ծ… (Հանկարծ ընկնելով Սահակի վրա) Ծոցդ բա՛ց… (Սահակն աշխատում է խուսափել: Ջնդոն բռնում է Սահակին և ծոցը քրքրում): Ծոցդ բա՛ց….  

Եղո(Ընկնելով Սահակի վրա) Հացը տո՛ւր…

Զարդար — Հա՛ցը:

Ջնդո (Սահակի մոտից հանում է մի կտոր սև հաց): Ահա՛:

Զարդար (Քաշելով Ջնդոյին) Ո՞ւր ես տանում, ի՛նձ տուր:

(Զարդարը խլում է հացը Ջնդոյի ձեռքից: Ջնդոն, հրելով Զարդարին, հացը ձեռքից հետ է խլում, դնում բերանը և ուտում):

Ջնդո — Շուն, ո՞ւմ հացն ես խլում:

(Սահակը խփում է Ջնդոյին և մի փոքրիկ փշուր հետ խլելով՝ ինքն էլ է սկսում ուտել: Հովնանը մտնում է դիմացից: Նա ցնցոտիների մեջ է, բոբիկ, մազերը խռիվ, մուրուքով: Տանջված, վայրի տեսք ունի: Կիսախելագարի է նման: Խոսում է մե՛կ ինքն իրեն, մե՛կ ուրիշների հետ՝ ոտնաթաթերի ծայրով առաջ գալով):

Հովնան — Պո՛, պո՛, պո՛, պո՛, պո՜… ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ…Էհե՜յ, թմբո՜ւկ զարկեք Հովնան մեծատունի հարսանիքին, սեղա՜ն գցեցեք: Տղանե՜ր, բաշխեցե՜ք աղքատների բաժինը: Ծա՛փ տվեք, քեմանի՛զարկեք: Դավիթ մարգարեի պես պիտի պարեմ… (Պարում է և երգում): Ինչքան մա՜րդ, ինչքան մա՜րդ…

Հերիք(Մտնում է աջ կողմից: Նրան հետևում էԱբրոն, որ լուռ դիտում է Հովնանին): Հայրի՞կ…

Հովնան(Դադարելով պարելուց) Վա՞յ, պարս ավրեցիր: (Ցույց տալով Հերիքին) Ահա՛ Հովնան մեծատունի աղջիկը: Ե՛կ, Հերի՛ք, հո՞րդ ես փնտրում: Հայրդ միլիոն անգամ մեռավ:

Հերիք — Հայրի՛կ, նստիր հանգստացիր:

Հովնան — Թո՛ղ, ես հարսանիք եմ անում: (Պարում է և երգում): Ինչքան մա՜րդ,ինչքան մա՜րդ… (Կանգ է առնում, խոսում ինքն իրեն): Աստված՝ անարդար, մարդն՝ ադարացի: (Նայում է չորս կողմը, ուր նստած կամ պառկած են անտարբեր ու բութ մարդիկ): Հա՜, ասվել է՝ մեռե՜ք, մեռե՜ք, այդպե՜ս: Մեռավ մարդկությունը, և ես թաղեցի: Հոգոցն հանգուցելոց: (Նստում է ավազի վրա և վերցնելով մի բուռ ավազ՝ սկսում է մաղել ու խոսել ինքն իրեն): Մեռա՜վ… խիղճն էլ, օրենքն էլ թաղեցի, քարը դրի վրան… Հոգոցն հանգուցելոց: Մնացել եմ ես: Բայց ասենք՝ ես էլ եմ մեռած: (Միջոց): Հը՜մ, մրջյունի մեկը՝ Հովնան կոչեցյալ, ճամփա էր ելել, Աստծու հետ հավիտյան քայլել էր ուզում: Ոտանավոր էր սարքում. ՙՇավիղ աստվածային, Հովնան առաքելացյալ, մարդ աստվածացյալ՚: Հա՛, հա՛, հա՛, մա՞րդ… փտած կտո՜ր… որտեղից կուզես՝ բռնի՛ր, կպատռվի՜… Աղբ են՝ մարդն էլ, առաքինությունն էլ: Վաղը ջարդ է, ու Հովնան աղբը կերթա աղբանոց: (Լռություն): Թե սա է արդարությունը, Աստված չեմ ճանաչում: (Դադարելով ավազի հետ խաղալուց) Աստված՝ անարդար, մարդն՝ արդարացի: Օ՜ֆ, ի՜նչ երկար քաշեց այս մահը:

Նազե — Շա՜տ պիտի ապրես: Կյանքդ որդունք պիտի դառնա՝ միսդ ուտի:

Հովնան(Հասարակ և արհամարհական) Դու հասկանալիք չունես, դու լռի՛ր: (Ավազի հետ է խաղում: Հանկարծ վեր է թռչում): Հերիքն ո՞ւր է, Հերիքը չկա՞: (Տեսնելով Հերիքին՝ մի բեռան մոտ պառկած) Հա՛, Հերիքն այստեղ է: (Լռություն: Ինքն իրեն) Հասան բեյը չեկա՜վ: Հասան բեյը մնաց ճամփին: Իսկ վաղը ջարդ է:

Նազե — ՙՀասան բեյը չեկա՜վ՚: Չես՞ կարող՝ հիմի էլ աղջիկդ ծախիր: Կախվիր էդ գազանի փեշից, տեսնեմ վաղը սատկածդ պիտի ազատվե՞ս:

Հովնան — Աստված տվեց այդ փեշն ու ինքը հեռացավ:

Նազե — Հույսդ Հասան բեյն է: Ո՞նց չէ, կգա ու գլուխդ կազատի: Հո՛ղը գլխիդ:

Հովնան — Հասան բեյը էլի մարդ է: Քեզ պես տմարդի չէ: Հասան բեյը շներին հաց նետել գիտի: Դու փուշ ես ու անապատ:

Աբրո(Որ միշտ անխոս պառկած էր փորի վրա ու դիտում էր այս բոլորը, հանկարծ ինչոր բան նկատելով ձախակողմում՝ վեր է կենում ու զգույշ մոտենում Հերիքին): Հերի՛ք, փախի՜ր, Հասան բեյը եկավ:

Հերիք(Վախեցած): Հասան բե՞յը…  

(Հերիքն աննկատելի անցնում է աջ կողմը: Նրան հետևում է Աբրոն: Հովնանը վեր է կենում և դողդողալով մոտենում Նազեին: Սովից տատանվում է):

Հովնան — Ա՜խ, քա՜ղցը, այս մարմի՜նը, որից չեմ ազատվում… (Նազեին՝ հասարակ ձայնով) Մի քիչ հաց չունե՞ս…

Նազե — Ցա՛վս կեր. տղի հացը քեզ տամ, տղեն մեռնի՞:

Հովնան — Տղեն որ չմեռնի, ես պիտի մեռնեմ:

Նազե — Մեռի՛ր: Մեկ է՝ վաղը պիտի մորթեն:

Հովնան — Պիտի մորթեն, պիտի նետեն աղբանոցները, և մեկը չպիտի ասի, թե սա մարդ  էր:

Նազե — Սո՛ւս. ի՞նչ մարդ ես դու: Դու ջահելներիդ արյունով ապրող անասուն ես:

Հովնան — Ե՜ս եմ իսկական մարդը: Մի Հովնա՜ն, մի ամբողջ մարդկությո՜ւն:

Նազե — ՙԻսկական մարդը՚: Տեսա՞ր գլխիդ եկածը: Ժողովո՜ւրդ էիր ազատում:

Հովնան — Ես էլ մի ժողովուրդ եմ. մինչև մի Հովնանի հոգսը չհոգացվի, ժողովուրդ չկա՜:

Նազե — Ամո՛թ ունեցիր. տե՜ս, մեկ մարդ ես, հազար մարդու իրավունք ես գոռում: Սպասի՜ր, վաղը հոգսդ կհոգան, երբ ջարդ կանեն: Ա՜խ, ո՞ւր էր…

Հովնան — Սո՛ւս, ի՞նչ իրավունք ունի մարդ մարդու վրա: Գիտե՞ս՝ ինչ ասել է մեկ մարդու կյանք…

Նազե — ՙՄեկ մարդու կյա՜նք՚: Ապա մարեդ հա՞վ էր, տղադ հա՞վ էր, հարսդ հա՞վ էր, որ մորթել տվիր: (Զզվանքով և սպառնալից) Ը՜, կեղծավո՜ր…

Հովնան(Խորտակված): Ասա՛, ասա՛, կե՛ր մարմինս ու հոգիս: (Սարսափած): Ե՜ս, ե՜ս… ես սպանեցի որդուս, ես ձգեցի մորս, ես ծախեցի հարսիս… (Մազերը փետելով) Շնե՜ր, ինչպե՜ս աղտոտվեցի ձեզ ու ինձ համար: Հիմի ի՞նչը պիտի մաքրի ինձ: Ինչո՞ւ ընկա, եթե չպիտի բարձրանամ. չմաքրված՝ ինչպե՞ս մեռնեմ:

Նազե — Թո՛ղ պոռնիկ լացդ, գնա մեռիր: Կույր աչքովդ տես՝ ինչպես են ուրիշները նահատակվում:

Հովնան — Ես նահատակի չափ վախկոտ չեմ, որ մեռնեմ: Ես քաջ եմ, ուզում եմ՝ ապրեմ, ոճրի վերջը տեսնեմ:

Նազե — Դու հոգիդ կորցրած անպատիվ մարդ ես, դրա համար չես մեռնում:

Հովնան — Չեմ կորցրել, անխի՛ղճ: Ասա՝ ցեխի մեջ կորած որդունք եմ, բայց խիղճս չեմ կորցրել: Հարազատ եմ կորցրել, ժողովուրդ եմ կորցրել: Այս մեռելների ժողովուրդը կթողնի՞, որ մեռնեմ:  Հա՛ց տուր:

Նազե — Սատկի՛ր, չկա՛:

Հովնան – (Լացով): Աշխարհքի՜ աղքատներ, ողորմությո՜ւն արեք մեծատուն Հովնանին: Սովա՛ծ շներ, ինչպե՞ս չեք սատկում… (Գլուխը ծեեծելով): Վա՜խ, Հովնա՜ն, Հովնա՜ն, Հովնա՜ն, ի՞նչ եմ դառել ես, ի՞նչ եմ դառել ես: Խի՜ղճ ունեցիր մի քիչ, անխի՛ղճ. ես է՜լ մի ժամանակ մարդ էի, իմ երեսին է՜լ Աստծու պատկեր կար: Հիմի էլ, որ ոտնատակի ցեխ եմ, էլի՜, էլի՜ մի բան եմ: Կատաղա՜ծ Աստված, հանդարտվի՜ր մի քիչ: Մի՞թե հետին մի գութ չպիտի պահած լինես ինձ համար: Լսելիքիդ մի կողմը չպե՞տք է բաց լինի՝ լսելու իմ գանգատները… Ի՞նչ եմ դառել ես, ի՞նչ եմ դառել ես: Դա՛տ արա ինձ, Աստվա՛ծ: Եկ ե՛ս դատ անեմ քեզ: Չէ՞ որ իմ ձեռքը քո ձեռքն էր: Չէ՜ որ՝ եթե ե՛ս կամեցա, դո՛ւ կամեցար: Չէ՛ որ, վե՜րջը, վե՜րջը, ես արդար եմ:

Նազե — Գոնե մի՛ կատաղեցնի ինձ, թո՛ղ անօրեն խոսքերդ:

Հովնան — Պիտի խոսեմ: (Գոռում է): Պիտի գոռամ: Ես արդար եմ:

Նազե — Արդարը իր հարազատներին չէր սպանի:

Հովնան(Լալահառաչ): Ե՛ս չարի, Աստվա՛ծ արեց: Եթե չուզեր, կբռներ ձեռս: Կյանքի կամքն էլ նա է, կարողն էլ նա է, սերն էլ նա է, երկյուղն էլ նա է: Ճշմարիտն եմ ասում, ես արդար եմ, քանի որ ես Աստված չեմ:

Նազե(Ցատկելով տեղից՝ հարձակվում է Հովնանի վրա և նրան քշում): Կորի՛ր, անզգա՛մ մարդ:

Հովնան(Լալահառաչ): Ո՞ւր կորչեմ, ես ամեն տեղ էլ կորած եմ:

Հիվանդ կին(Լացով): Տղաս մեռա՜վ, հեռացե՜ք քովես, Աստծո՜ւ սիրուն:

Հովնան — Սո՜ւտ է լացդ՝ իմիս պես: Քանի՞ հավ ես մորթել ձեռքովդ: Նրանք էլ քեզ նման գոռում էին՝ Աստծո՜ւ սիրուն: Ազգե՛ր ու ցեղե՛ր, իրար եք մորթում ու գոռում՝ Աստծո՜ւ սիրուն: Հիմարնե՜ր… ի՞նչ հողը տա Աստված գլխին: (Ուղղվելով նստած տեղում և ձեռքի ավազը թափ տալով) Է՜հ, Աստվա՛ծ, Դու էլ չգիտես՝ ինչ անես: Թո՜ղ, Քո բանը չէ աշխարհ կառավարելը: (Վեր կենալով ու մի քայլ փոխելով) Օ՜ֆ, խելքս պիտի կորցնեմ:

(Հովնանը հանկարծ մոտենում է Հայկին և նրա գլխատակից հացը խլում: Նազեն, վեր ցատկելով և Հովնանին խփելով, խլում է հացը ձեռից):

Նազե — Ցա՛վս կեր:

Հովնան(Բռունցքները դեպի երկինք ուղղած, խելագար կատաղությամբ) Էհէ՜, դուրս կորիր այդտեղից, դուրս կորիր այդտեղից: Վռնդեցե՛ք դրան, թող չքանա այդ ցնդածը:

Հերիք(Առաջ գալով դեպի հայրը) Հայրի՜կ, հայրի՜կ…

Հովնան(Լացով) Աստված կատաղել է, Հերի՜ք: Աստված խենթացել է, Հերի՜ք:

Հերիք — Երթանք, հայրի՛կ, ես հաց կգտնեմ:

Հովնան — Մա՜հ գտիր… երկա՜ր քաշեց այս մահը: (Մոտենալով Հայկին) Ներիր, տղա՜ս, ձեր Հովնանը վաղուց գետնի տակն է:

(Հովնանը հեռանում է դեպի աջ: Հերիքը հետևում է նրան: Նազեն և մյուսները պառկում են: Լռություն ամենուրեք: Ձախակողմից երևում են Հասան բեյի հյուրերը՝ զանազան պաշտոնյաներ և անձեր, որոնք զբոսնելով գալիս են դեպի վրանը):

                                                Շարունակելի

No Comments

Leave a Reply