maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Թատրոն

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (7)

06.12.2019

Դեկտեմբերի 6-ը Դերենիկ Դեմիրճյանի հիշատակի օրն է։ 100 տարի առաջ գրված նրա «Հովնան մեծատուն» դրամայի հերթական հատվածի այս հրապարակումը նաև այդ խորհրդին անդրադառնալու նպատակն ունի։
Ardi.am

                                           Դրամա 4 արարով

Սկիզբը՝ այստեղ

Ա հյուր — Անհամություն արեց Ֆայիկը: Հովնանի հարսին ու աղջկան փախցրեց:

Հյուրեր — Փախցրե՞ց: Հետո՞:

Ա հյուր — Հետո ի՞նչ: Բռնվեց: Հասան բեյը զինվորական դատի տվեց, հետ ճամփեց: Ամբաստանել էր, թե դավաճան է, ճամփին քարավանից գերիներ է փախցրել: Պատճառը, իհարկե, ուրիշ էր, ուզում էր աղջիկը ձեռից խլել:

Բ հյուր — Բա ի՞նչ եղան Հովնանի հարսն ու աղջիկը:

Գ հյուր — Հարսը իրեն դեղեց՝ մեռավ, իսկ աղջիկը փախած է: Չկա: Հնարավոր է՝ հոր հետ եկած կլինի: Ախր ճամփին քարավանը խառնվեց:

Ա հյուր — Հոր հե՞տ…սիրո՞ւն է:

Գ հյուր — Շա՜տ սիրուն է:

Բ հյուր — Ասում են՝ հարսն էլ շատ սիրուն էր:

Ա հյուր — Երկնքի կտոր:

Բ հյուր(Նկատելով Հովնանին՝ մոտենում է): Դո՞ւ ես Հովնանը:

Հովնան (Ավազի հետ խաղալով, հայացքը գետնին) Ես եմ: (Ավազը վերցնում է, մատների արանքով թափում: Ուղղվելով) Ես եմ Հովնան մեծատունը, ժամանակով պար էիխաղում ոսկիներիս վրա, հիմի ոսկիներս ավազ են դարձել:

Բ հյուր — Էս խենթի մեջ ճշմարտություն կա:

Գ հյուր — Եթե ճշմարտությունը խենթություն է, ասածդ ճշմարիտ է:

Հովնան — Ամեն բան ճշմարիտ է:

Բ հյուր — Դու է՛ն ասա, աղջիկ ունե՞ս:

Հովնան — Երբ մարդ էի, ունեի: Հիմի մարդու անուն եմ:

Ա հյուր — Հոգ մի՛ անի, Աստված մեծ է:

Հովնան — Աստված մեռավ, և ես նրան թաղեցի: Ահա Աստված ինձ դատի է կանչում: Ո՞ւմ ես դատի կանչում… Հովնանի՞ն… Ես Հովնանի մոխիրն եմ:

Գ հյուր — Ի՞նչ ես դուրս տալիս:

Հովնան(Հայացքը երկնքին) Ի՞նձ ես դատում: Դու քե՛զ ես դատում: Դո՛ւ սպանեցիր զավակիս: Ի՞նչ ես խեթ-խեթ նայում, մի՛ մոտենա, թե չէ եթե Հովնանի ձեռն ընկնե՜ս…

Ա հյուր(Խփելով Հովնանի գլխին) Դե՜…

Հովնան — Զար՛կ, զա՛րկ Հովնանի գլխին. դա Աստծու ձեռն է:

Բ հյուր — Թողեք, ջանը՛մ, խենթ է:

Հովնան — Հազար խելք եմ մաշել, մինչև որ խենթացել եմ: (Հյուրերը ծիծաղում են): Ինձ ո՞ւր եք խփում, գնացեք աշխարքն այսպես ստեղծողին խփեցեք: Ես մեռելաթաղ եմ: Դուք մեռցրեք՝ ես թաղեմ: Չմեռցնեք էլ՝ վնաս չունի, քանի որ ամեն բան մեռած է: Ես թաղեցի պրծա, ես թեթև եմ, պար եմ խաղում:

Ա հյուր — Գլու՞խդ է ավելի թեթև, թե՞ ոտներդ:

Հովնան — Երկուսն էլ թեթև են:

Ա հյուր — Ի՞նչիցն է:

Հովնան — Բեռս կողոպտել են, շորե՜րս…

Ա հյուր — Շորե՞րդ:

Հովնան — Աշխարհքի հոգսե՜րը… Ես էլ էի հագել պատիվ, ազնվություն, սրբություն: Ավազակները հանեցին վրայիցս: Հիմի վերից վար մաքուր եմ:

Հյուրեր(Ծիծաղելով): Հա՞:

Հովնան — Մերկ եմ, բեյեր, մորու՜թ մերկ: Թեթև եմ քամու պես:

Հյուրեր(Ծիծաղելով): Դրա համար էլ քե՞ֆ էս անում:

Հովնան — Քեֆ եմ անում: Դուք էլ քեֆ արեք, վառեցեք, վերջացրեք աշխարհքը: Էս մեկը չեղավ, նորը շինենք:

Գ հյուր — Դու է՞լ պիտի աշխարհք շինես:

Հովնան — Ե՛ս էլ: Դրա համար եմ ուզում կենդանի մնամ: (Աղաչանքով): Ազնի՜վ բեյեր, ինձ ընդունեցեք ձեր այս պոռնկանոցի ծառա: Սրանից ազնիվ տեղ աշխարհքում չկա:

Հյուրեր — Օհո՜…

Ա հյուր — Որ ընդունենք, ի՞նչ կանես:

Հովնան — Ամե՜ն բան, ամենքիդ կծառայեմ, կզվարճացնեմ:

Ա հյուր — Կզվարճացնե՞ս, կարո՞ղ ես:

Հովնան — Ի՞նչ անեմ, որ չզվարճացնեմ: Էլ ոչինչ չունեմ կորցնելու: Մի աշխարհք ունեի, թաղեցի, պրծավ-գնաց: (Հուզվելով): Ամենքիդ կզվարճացնեմ, ամենքիդ կսիրեմ, ամեն բան կանեմ: Չէ՞ որ ես ատելությունն էլ կորցրել եմ: Ես ամեն բան եմ կորցրել: Բեյե՜ր, ինձ կյանքն է պետք, ձեր սերն ու ատելությունը՝ ձե՜զ: Կյա՛նքս տվեք ինձ:

Գ հյուր — Դե գնա՝ աղջիկդ բեր:

Հովնան — Աղջիկս բերե՞մ: Լա՛վ: (Ուզում է վեր կենալ, բայց միտքը փոխում է): Չէ՛, լավ է պահեմ՝ Ֆայիկին տամ. Ֆայիկը լավ տղա է… Ասենք՝ նրա ազնվությունից ի՞նչ օգուտ: Կպահեմ Հասան բեյի համար: Թե Հասան բեյն էլ չգա ու… Չէ՛, ձե՛զ տամ, նաղդը դուք եք: Հաշիվը կարծեմ շիտակ է:

                        (Հովնանը ուզում է վեր կենալ: Հյուրերը ծիծաղում են):

Գ հյուր — Չէ՜, հաշիվը խառնեցիր:

Հովնան — Չխառնեցի՜: (Ձախակողմից երևում է Հասան բեյը՝ մի քանի պաշտոնյայի հետ: Նա և իր ընկերները մի փոքր գինով են: Հովնանը վեր է կենում ու կուզեկուզ մոտենում Հասան բեյին): Հասա՛ն բեյ, Հասա՛ն բեյ, ի՞նչ բաներ կան աշխարհքում:

Հասան բեյ — Հովնան էֆենդի՞, դո՞ւ ես, չճանաչեցի:

Հովնան — Ե՜ս եմ, բե՛յ, ո՜ւր ենք հասել, ի՜նչ խորունկ աշխարհք է:

Հասան բեյ — Աստծու գործն է: Մեր ձեռը ոչինչ չկա:

                        (Հասան Բեյը ուզում է մտնել վրանը):

Հովնան — Հասա՛ն բեյ, խոստո՛ւմդ…

Հասան բեյ — Ի՞նչ խոստում:

Հովնան — Աղջիկս պիտի առնեիր: Խոսք ես տվել:

Հասան բեյ — Հա՞, ո՞ւր է, մո՞տդ է, բե՛ր:

Հովնան — Ազատվեցի՜, ազատվեցի՜:

(Հովնանը վազում է դեպի աջ կողմը՝ Հերիքին որոնելու: Աջ կողմում ոչ ոք չկա, բացի Նազեից, Ջնդոյից և Զարդարից, որ պառկած քնած են: Հովնանը վազում է դեպի ձախ և կորչում վրանի հետևում):

Հասան բեյ — Է՛հ, ամեն ժամ իր ուրախությունն ունի: Համեցեք, բեյե՛ր, նստեցեք քեֆ անենք:

(Հյուրերը նշանացի շնորհակալություն են հայտնում և նստում վրանի բարձերին):

Դ հյուր — Ինչպես տեսնում եմ՝ միշտ քեֆի մեջ եք:

Դ հյուր — Լա՜վ քարավանով եկանք:

Բ հյուր — Է՜հ, քեֆից չե՞ք հոգնում:

Դ հյուր — Է՛, էֆենդի՛, որ հոգնում ենք՝ քեֆ ենք անում, որ հանգստանանք:

Հասան բեյ — Ընկել ենք քեֆի ծովն ու լողում ենք, ի՞նչ հոգնել: (Կոնյակ վերցնելով և հրամցնելով հյուրերին) Կոնյակ վերցրեք, էֆենդինե՛ր, խիղճս տանջում է:  Չզարմանաք, Աստվա՛ծ վկա, ինչ որ ճիշտ է, ճիշտ է: Վախենում եմ, որ այս քեֆի մեջ մեղք ու անեծք լինի… Զորում են, ախպե՛րս, զորում են… քե՛ֆ պիտի անես:

Բ հյուր —  Է՛հ, շատ էլ, բայց Աստված վկա, ճշմարիտն եմ ասում, խղճմտանքս ասում է, որ խիստ ենք վարվում գերիների հետ:

Հասան բեյ — Զորում են, ասում եմ, զորում: Ո՞վ է խիստ վարվում: Ե՞ս ինչ ունեմ մեջը: Ես ո՞վ… Նստած էինք միամիտ, եկան մի օր, ասին՝ իրավունք է, արեք ինչ որ սրտներդ ուզում է: Ահա ձեզ կայք, բարիք, ոսկի, աղջիկներ: Բա՜… վա՜յ ձեր հոր գերեզմանը: Սրտին կասե՞ն, թե ինչ ես ուզում: Մարդ կդիմանա՞:

Հյուրեր — Դժվար է:

Հասան բեյ — Հասկանո՞ւմ եք, ասում են՝ իրավունք է, քեֆ արեք, ոնց որ ուզեք՝ անսա՜նձ, անվե՜րջ… Մեկ էլ տեսար՝ շուրջդ կրակների պես բոցկլտացին գեղուհիներ՝ մեկը ոսկեհեր հրդեհ, մեկը մրահոն գիշեր, մեկը կապտաչյա ծով… Վերջացա՞վ, էլի կան գեղուհիներ… նորի՜ց գեղուհիներ, նորի՜ց գեղուհիներ…

Հյուրեր — Խենթացնո՜ղ բան:

Հասան բեյ — Հա՜… և կրքի ծով, կրակի հեղեղ, ջեննեթ, ջեհենհեմ… Աչքերդ շաղվում են, միտքդ մոռանում է ամեն բան, կյանքը դառնում է մեկ վայրկյան: (Կոնյակ վերցնելով) Քե՛ֆ արեք, մեկ վայրկյան է կյանքը, մնացածը փուչ է ու մոռացում: Սա հեքիաթ է, իրականություն չէ: Հրաշք է, որ հեքիաթի մեջ է լինում: Հրաշք է, բայց ահա առջևդ է, կատարվում է: Հաշվեք՝ աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր, աղջիկնե՜ր… Այս տեսակ հրաշք մի անգամ եղավ: Էլ չի լինելու ո՛չ մեր կյանքում, ո՛չ աշխարհքի կյանքում: Սիրտդ ինչպե՞ս դիմանա: Առիթ է, էֆենդինե՛ր, առիթը բաց մի՛ թողեք, կյանքը մեկ անգամ է, երկու չէ՜: Քե՛ֆ արեք, ածողներին կանչեցեք ներս: (Ներս են մտնում արաբական երաժիշտներ՝ սրնգահար, դափ ածողներ, և սկսում են նվագել): Խմե՜մ, խմե՜մ, խմե՜մ ու չհագենամ: Բերե՜ք…

Հյուրեր — Ի՞նչ բերենք, բե՛յ:

Հասան բեյ — Բերե՜ք, ՙչգիտեմ ինչ՚ բերեք: Չգիտեմ՝ ինչ եմ ուզում: Բերե՜ք, աշխա՜րհք բերեք՝ գցեմ ոտներիս տակ:

Բ հյուր — Սրա մեջ փորձանք կա:

Հասան բեյ — Իմ քեֆն է մարդու իրավունքը… ինչ ուզեմ՝ կանեմ: Բերե՜ք:

Հյուրեր(Վախեցած) Է՞:

Հասան բեյ(Մոլուցքի մեջ) Աստված պար կխաղացնեմ: Բերե՜ք:

Բ հյուր — Մեղք ու անեծք կա սրա մեջ, Աստվա՛ծ վկա:

Հասան բեյ — Մեղք ու անեծքը նրանց, որ իմ սանձը բաց թողին: Իմ քեֆն է հիմա… Քշում եմ ձիերս… փախե՜ք… (Հյուրերի ակնածանքը նկատելով) Հա՛, վախենո՞ւմ եք:  (Ծիծաղում է): Հա՛,հա՛,հա՛, Աստված պարել կտամ: Ապա՜: Աստված մարդուն եղանք չտա, որ գետինը բռնի, որ տվեց՝ վա՛յ դիմացիններին: (Վերցնում է գինու շիշը և պարպում):  Պիտի խմեմ, խմեմ այս խենթ քեֆի գինին: 

Հյուրեր — Կվնասվես, բե՛յ:

Հասան բեյ(Երերալով և դեմքը ծամածռելով, վայր ընկնելու պես) Վնասված եմ, հալված եմ, ծերված այս թույնից:

Հյուրեր(Վրա վազելով՝ բռնում են նրան): Բե՛յ,վա՞տ ես, հանգստացիր:

Հասան բեյ(Խեղդված, խռպոտ և դառն): Անեծք՝ ով ինձ իրավունք տվեց: Պիտի խեղդվեմ այս կրքի ծովի մեջ: Մի ճար արեք, ազատեցեք:

Հյուրեր — Նստիր, բե՛յ: (Նստեցնում են թախտին): Հանգստացիր:

Հասան բեյ(Խռպոտ, վայրենի ծիծաղով): Ճա՜ր արեք: Ո՞վ կարող է ճար անել ինձ, ես եմ իմ թշնամին:

Հյուրեր — Ջանդ խնայիր, բե՛յ:

Հասան բեյ — Չեմ մեռնի: Քաղցր է անսահման քեֆը… քաշո՜ւմ է, քաշո՜ւմ է, քաշո՜ւմ: Դու էլ գնում ես ու խեղդվում: Քանի խմում եմ սիրո կրակը, սիրտս ավելի՜-ավելի է կատաղում: Մեկ գեղուհին կրակ է, շատ գեղուհիները՝ հրդեհ: Հրդեհ գցեմ, հրդեհ գցեմ, գեղուհինե՜ր, որ սիրտս վառվի ու կատաղի:

Հյուրեր(Զվարճանալով): Այ-հա՜յ, լա՜վ ասիր:

(Ձախից ներս են գալիս նվագածուներ՝ սրնգահար և դափ ածողներ: Նվագում են):

Հասան բեյ(Ձեռը գցում է կոնյակի շշին ու խփում հատակին): Բերե՜ք, գեղուհինե՜ր բերեք, գեղուհիների հրդեհ պիտի գցեմ: Չավո՜ւշ: (Չավուշը ներս է գալիս): Գնագեղուհիներին բեր: Մյուսներին էլ կանչիր՝ գնան քարվանի մեջ որոնեն:

(Չավուշը գնում է: Ձախից առաջ է գալիս Հերիքը, որի հետևից վազում է Հովնանը):

Հերիք(Հովնանին) Հայրի՛կ, հայրի՛կ, թո՛ղ, Աստծու՛ սիրուն, թո՛ղ:

Հովնան — Գնա՛:

Հերիք — Հայրի՛կ, պոռնկանո՞ց գնամ: 

Հովնան — Պոռնկանոց չկա: Աշխարհքը պոռնկանոց է: Գնա, որ ազատվենք:

Հերիք(Դառնագին արցունքները խեղդելով) Օ՜ֆ, պոռնկանոց գնամ, որ ազատվե՞ք: Դո՛ւք ազատվեք: Ապա ես չպիտի՞ ազատվեմ, ի՞նչ եմ ես, շո՞ւն եմ:

Հովնան — Գնա՛, ի՞նչդ պիտի կորցնես, որ վախենում ես… կյա՞նքդ, պատի՞վդ… Մոռացի՛ր, սև փարա չարժեն:

Նազե(Պառկած տեղից կիսով չափ բարձրանալով՝ նորից ընկնելում է գետնին ու ճանկռոտում ավազը): Ամա՜ն, ազատեցե՜ք: (Մի կողմ մրափող Ջնդոյին և Զարդարին) Դուք Աստված չունե՞ք, դուք մարդ չե՞ք:

Ջնդո(Զարթնելով՝ վեր է կենում և մոտենում Նազեին): Հա՛, ի՞նչ կա:

Նազե — Հիմի էլ աղջիկն է ղրկում պոռնկանոց:

Ջնդո(Հեռանալով իր տեղը՝ պառկում է): Ը՜, ես էլ ասի՝ բան է ասում:

Զարդար(Որ զարթնել էր միայն և դիտում էր): Ա՜խ, էս աղտոտ կյանքն ինչո՞ւ էսքան անուշացավ:

Ջնդո(Հովնանին) Գո՛ղ շուն, ուզում ես ծլկե՞լ:

Հովնան — Գնա մեռե՛լդ թաղիր: (Հերիքի թևից ձգելով) Գնանք:

Հերիք — Հայրի՛կ, տե՛ս, էնպես բան կանեմ, որ անձդ փորձանքի կգա: Մե՛ղք ես, թո՛ղ:

Հովնան — Գնանք, ասում եմ: (Հերիքը դիմադրում է: Հովնանը կանչում է զապտիաներին): Եկեք սրան տարեք, սա հոգիս հանեց:

                                             Շարունակելի

No Comments

Leave a Reply