maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet giriscasibomtambetcasibom girişcasibom girişcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibom girişdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adresartemisbetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
ՄշակութաԳիծ Կինո Սիրանույշ Գալստյան

«Կեսգիշերային կովբոյը», որ ամենևին էլ «կովբոյ» չէ

29.07.2019

Անգլիացի անվանի կինոբեմադրիչ Ջոն Շլեզինգերի «Կեսգիշերային կովբոյը» ֆիլմը (1969) նկարահանվել է ըստ Ջեյմս Լեո Հըրլիհայի համանուն վեպի: Բացի այն, որ ֆիլմում հաջողվել է գրականից կինեմատոգրաֆիական արտահայտչամիջոցների փոխադրումը, հետաքրքիր փոխակերպում է ապրել նաև գլխավոր հերոսը` Ջո Բաքը: Նրան մարմնավորել է այն ժամանակ` 60-ականներին, դեռևս բավականին երիտասարդ Ջոն Վոյթը (լրիվ անունը` Ջոնաթան Վինսենտ Վոյթ): Կինոսիրողները լավ գիտեն բազմաթիվ մրցանակների արժանացած այս դերասանին, որն ի դեպ, Անջելինա Ջոլիի հայրն է: Այսպես, Ջո Բաքի դերակատարման համար նա «Օսկարի» ներկայացվեց «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում, բայց այդ անգամ չստացավ: Փոխարենը, իբրև լավագույն նորահայտ դերասան, արժանացավ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին: Իսկ 1979 թվականին ռեժիսոր Հել Էշբիի «Վերադարձ դեպի տուն» հակապատերազմական[1] դրամայում (1978) խաղացած դերի համար արդեն պարգևատրվեց «Օսկարով»: 80-ականների կեսերին դերասանն իր խաղընկերոջ՝ Էրիկ Ռոբերտսի հետ դարձյալ «Օսկարի» ներկայացվեց՝ Անդրեյ Կոնչալովսկու «Փախստական գնացքը» (1985) ֆիլմում համոզիչ խաղի համար, որ նկարահանված էր ըստ ճապոնացի աշխարհահռչակ կինոբեմադրիչ Ակիրա Կուրոսավայի սցենարի: «Օսկարը» բաժին հասավ Ջոն Վոյթին:

Ըստ քննադատների՝ Հըրլիհայի վեպում Ջոյի պարզունակությունը, պարզամտությունը գրեթե հիմարության էին հասնում, պաթոլոգիկ բնույթ կրում: Ֆիլմում նա ուղղակի միամիտ, անփորձ երիտասարդ է, որ դարձել է մանուկ հասակից իրեն ներարկված համոզմունքների զոհը, բայց չի գիտակցում այդ: Մեծ քաղաքում (Նյու Յորք) իբր պատահաբար իր հետ ընկերացած արկածախնդիր Ռիկոն` Դասթին Հոֆմանի, ինչպես միշտ, տպավորիչ դերակատարմամբ (վերջինս այն տարիներին տակավին հանդես էր գալիս առավելապես երկրորդական դերերով և հռչակվել էր որպես «հակաաստղ»), ներշնչում է պատանուն, թե ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչին ես դու հավատում:

Այն ժամանակներից, երբ գիշերային խարույկների շուրջ հյուսվող կովբոյական պատմությունները, լեգենդները, այսպես կոչված, ամերիկյան բանահյուսությունից մուտք գործելով գրականություն, այնուհետև` կինո, «վեսթերն» ժանրի ստեղծագործություններում ամրապնդում էին «ամերիկյան երազ» ասվածը, շատ բան է փոխվել: Այս մաքուր ամերիկյան ժանրի հերոսը, առհասարակ, ինչպես հայտնի է, ունի գործողությունների ընդարձակ տարածք`վայրի Արևմուտքի պրերիաները, Կալիֆոռնիայի ոսկու հանքատեղերը և Ծայր Հյուսիսը: Երբ վեսթերնի հերոսը` կովբոյը, մի տեղից մի ուրիշ տեղ է գնում, սովորաբար դա խորհրդանշում է հին պրոբլեմների լուծում, խուսափում ճակատագրից, այսինքն՝ նոր կյանքի սկիզբ: Այդ իմաստով, վեսթերնը համապատասխանում է «ամերիկյան երազանքին»՝ գերմարդու (սուպերմենի), ուժեղ մարդու մասին իդեալականացված պատկերացմանը, որի համաձայն՝ նա իր բարեկեցիկությունը հաճախ ձեռք է բերում՝ ատրճանակը ձեռքին անընդհատ ռիսկի դիմելով: Իսկ ձին, մոտոցիկլը կամ ավտոմեքենան նրա անհատական ազատության, նոր կյանքի ձգտման խորհրդանշանն են:

«Կեսգիշերային կովբոյը»` Ջոն, ամենևին էլ «կովբոյ» չէ, և իհարկե, ոչ այն պատճառով, որ ո’չ ձի ունի, ո’չ մեքենա: Իրեն պարտադրված հավատամքն ու աղճատված պատկերացումները վերանայելու, դրա կարիքը գիտակցելու համար նա տառապալից ուղի է անցնում: Միթոսից ազատագրումը ցավագին պրոցես է միշտ: Մեծ կորուստների գնով է այս պատանին մեծանում, հասունանում, մինչև որ կովբոյական տարազը` իր իսկ կրած առասպելի խորհրդանշանը, հայտնվում է աղբարկղում:

Շլեզինգերը ֆիլմում միավորել է անգլիական ոճը և ամերիկյան կյանքի ռիթմը: Հերոսի բնավորությունը, ներաշխարհը և նրան շրջապատող իրականությունը դինամիկ կապի մեջ են, ինչպես որ հակադրության մեջ են Ջոյի անարատ հոգին ու այն նողկալի «մասնագիտությունը», որով նա փորձում է զբաղվել և անգամ հաստատվել ունևոր կանանց շրջանում ու ընդհանրապես՝ կյանքում: Արտաքին` իրական աշխարհը էկրանին վերստեղծվում է տարբեր ատրիբուտների օգնությամբ. կադրում խոշոր պլանով հայտնվող առարկայական մետաֆորների, ինչպիսին է օրինակ՝ Ջոյի ձեռքում եղած տրանզիստորը, կամ հենց ռադիո-հեռուստահաղորդումների պատառիկների միջոցով, որոնք ինքնանպատակ չեն, այլ ասես մեկնաբանում են` զուգահեռվելով հերոսի հոգեվիճակի հետ: Հսկա քաղաքի փողոցներում քայլող մարդիկ, մի քանի ակնթարթ միայն երևալով Շլեզինգերի օբյեկտիվում, հիշվում են, դառնում ֆիլմի պերսոնաժներ: Իսկ Ջոն, որ ամեն կերպ ուզում է նկատված լինել կանանց կողմից (չէ՞ որ նրանց նվաճելու հույսով էր Նյու Յորք եկել), անհաղթահարելի մենակություն զգալով, աստիճանաբար կորցնում է իր նախնական անհոգ ոգևորությունը: Սկզբում մարդկանց հոսքի մեջ առանձնանում են նրա դեմքը, թիկունքը: Հետզհետե այդ ուրվագիծը ձուլվում է մարդկանց հոսքին և նյույորքյան կապույտ մթնշաղին: Այնուամենայնիվ, առաջին անգամ իրեն խաբված գիտակցող Ջոյի՝ հեռուստաէկրանին ուղղված դատարկ հայացքն ու աղավաղված դեմքը վկայում են, որ նա ընդունակ է երբևէ ճիշտ ընկալելու կյանքը:

Սիրանույշ Գալստյան
Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ


[1] Վոյթի հերոսը` Լյուկ Մարտինը, Վիետնամից վերադարձել է անդամալույծ դարձած:

No Comments

Leave a Reply