bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortistanbul escort bayancasibomBetofficePusulabet
ԳրաԴաշտ

Վահան Տեր-Ղազարյան. Տիպանգո (վիպակ)- 2

16.05.2020
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Արդի» մատենաշարով լույս է ընծայել Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո» ժողովածուն, որտեղ տեղ են գտել համանուն վիպակը և տարբեր տարիներին գրված պատմվածքները։ Գիրքը առկա է երևանյան գրախանութներում։ Ներկայացնում ենք հատված վեպից։


Սկիզբը՝ այստեղ


Կուրացած սարսափ,
Քեզ դուրս կոչեցին,
Որ էլ չպղծես մարմինը մարդու…
Սիկաու, Հատ. 1-ին գիրք



Այդպես էլ չհասկացավ, թե որտեղից է իր տարօրինակ ազգանունը՝ Ալարոդ…
Դա Դենն էր:
Նրա բախտը չբերեց…
Ուղղակի այնպես չդասավորվեց կյանքը, որպեսզի նա երջանիկ լիներ անձնական կյանքում:
Բնավորության մեջ կար այն զզվելի գիծը, որ մարդկային բառապաշարի աղքատության պատճառով նրբազգացություն էր կոչվում: Նա գեղեցիկ էր, հրաշալի տիրապետում էր լեզվին, բայց կոպիտ չէր, քանի որ հավատում էր՝ ուներ իր դավանանքը:
Դե ի՞նչ կարելի է սպասել մի որբից, որ հորը բոլորովին չի հիշում, իսկ մորը հիշում է որպես քայլող շրջազգեստ: Ինչ կարելի է սպասել մի որբից, որին շուկայում ծեծում էին, երբ գողանում էր, և ծեծում էին, երբ չէր գողանում:
Իր կյանքի նշանակալից օրերը մատների վրա կարելի էր հաշվել, և դրանք երեքն էին: Առաջինում նա գործ ունեցավ հոր, երկրորդում՝ որդու և երրորդում սուրբ հոգու հետ:

Առաջինը՝

Մանկատունն իր խնամակալության տակ առավ որբին:
— Պետությունը,- խոսեց մանկատան տնօրենը,- ձեր հարազատ հայրն է, իսկ մանկատան տնօրենը՝ մայրը:
Դենը, իհարկե, այդ բոլորը չընկալեց, ինչպես հարկն է: Ճառի ժամանակ նա զբաղված էր  չորեքթաթ սողալով մանկատան կատվի հետևից: Հետագայում, երբ նա, ոչ միակ անգամ, քայլում էր Վագրերի արահետով, չէր էլ հիշում այն տխրահուշ օրը, երբ մանկատան դռները հյուրընկալորեն բացվեցին երեքամյա որբի առաջ, որն արդեն հասցրել էր ձանձրացնել իր՝ առանց այդ էլ «ձանձրացած» խնամակալներին: Վագրերի արահետում նա արդեն հետապնդում էր մեծ կատուներին: Դենը շատ ուշ հասկացավ, որ ամբողջ աշխարհը մի հսակայական Վագրերի արահետ է, որտեղ մարդիկ ու սև հովազները հետապնդում են միմյանց: 
Նկատի ունենալով, որ մանկատան տնօրենի ճառի ժամանակ տղան անուշադիր է եղել, մեծանալու հետ սկսեցին համառորեն գլուխը մտցնել այն տխուր փաստը, որ պետությունը նրա հայրն է:

Երկրորդը՝

Լինելով ավելի ձգտող՝ ազատությանը վերաբերող հարցերում, քան որբանոցի մի այլ սան, Դենն անընդհատ փախուստներ էր գործում և անընդհատ էլ բռնվում, պատժվում: Որբանոցի մանկահասակ սաներից քչերը գիտեին, որ մարդիկ հայր ու մայր են ունենում, իսկ Դենը հաճախ էր զբոսնում «մաքուր օդում» և այդ բանը շատ լավ գիտեր: Նա միշտ հարցնում էր ինքն իրեն, թե ովքեր են իր հայրն ու մայրը, և ամենակարևորը՝ ում որդին է ինքը: Այն փաստը, որ որդին է անհայտ մարդկանց, մեծ տանջանքներ էր պատճառում նրան: Տարիներ անց նա ազգագրություն էր ուսումնասիրում հատկապես այն պատճառով, որ միայն այդ գիտության մեջ էր մտածում ժողովուրդների՝ ծնողներից ավելի մեծ հարցերի մասին:
Համենայնդեպս, տարիների հետ նա մոռանում էր, որ որդին է անհայտ մարդկանց և որ ընդահանրապես որդի է:

Երրորդը՝

Որբանոցի դաժան ռեժիմից փախած որբին բռնեցին շուկայում գողություն անելիս: Ինչպես միշտ նման դեպքերում, ծեծեցին մահամերձ անելու աստիճան և շպրտեցին փողոց, քանի որ որբանոցում պահելու տարիքը լրացել էր երեք ամիս առաջ:  Ոստիկանությանը կցված քահանան ասաց.
— Սուրբ հոգին քեզ պահպան:
Իհարկե, տղան ուշաթափ վիճակում չլսեց հոգու մասին արտասանված բառերը, բայց նրա՝ ապօրինու արյունով ոռոգվող մարմինը տոկուն էր և հաղթեց: Նա շարունակեց ապրել՝ երևի այն պատճառով, որ դեռ գործեր ուներ անելու:
Ահա այն երեք դեպքը, որ Դենի կյանքում բազմազանություն էին մտցրել: Մի ուրիշ բան էլ էր փրկում նրան անդունդի եզրին: Դա ժամերով ծովափին նստելն ու նավերին նայելն էր:
Եվ ո՞վ կարող էր պնդել, թե մանկահասակ գողն էր կանգնած անդունդի եզրին, ոչ թե քահանան, զինվորը, պետությունը՝ արքան…
Ո՞վ կարող էր հաստատել, թե գողերը չէին առաջադիմության հրդեհը տարածող կայծերը, պայքարի ոգին:
Ինչևիցե…
Այդպես Դենը մեծացավ:
Գլուխը կարողացավ լցնել հետևյալ կերպ: Դեռևս որբանոցում նա գրքեր էր ճարում ու կարդում, նաև օգտվում էր մանկատան մաշված գրադարանից, որտեղ գերիշխում էին աստվածաբանական գրականությունն ու սարդերը: Նա այնպիսի տարօրինակ համառությամբ էր կուլ տալիս այդ գրքերն ու գրադարանի փոշին, որ հույսեր կային, թե մի օր նշանավոր աստվածաբան է դառնալու և աշխարհով մեկ տարածելու է մանկատան փառքը: Զանազան ազգերի մասին առաջին կցկտուր տեղեկությունները նա ստացավ այստեղ, հիմնականում՝ աստվածաշնչից: Երբ արդեն դուրս էր եկել մանկատնից, հասկացավ, որ գրքերի առևտուրը շատ ձեռնտու բան է: Մի խումբ բախտակիցների հետ նա նվիրվեց այդ գործին, բայց եթե բախտակիցները գրքերը շարում էին քաղաքամերձ ամբարում և դրանց վրա թուղթ խաղում, ապա Դենը կարդում էր այդ գրքերը, կարդում էր նույն ամբարի անկյունում՝ չոր հարդին փռված: Անկանոն կարդալով ամեն տեսակ գրականություն՝ նա այնքան բան իմացավ, որ կարող էր զրուցել ամեն կարգի մարդու հետ, բայց գլխում հեղեղուկ պատկերացում կազմվեց աշխարհի մասին, և դժվար էր որոշել այդ շիլաշփոթի բևեռները, ջոկել՝ որտեղ է մեկը, որտեղ՝ հարյուրը: Այդպիսով նա զարգացավ, բայց չհասունացավ: Լինելով իր տարիքի համար զարմանալի իմաստնացած՝ նա մնում էր մի երեխա: Նա՝ արդեն քսան տարեկան մի երիտասարդ, երազում  էր շողշողուն տեսիլների մեջ: Այդ գործում նրան օգնում էր ահռելի երևակայությունը: Բայց բավարարելով իր բազմաթիվ պահանջները, երազելով՝ Դենը դառնում էր անգործունյա: Չէ՞ որ նրա երևակայությունը ոչնչով չէր զիջում հաշիշով թմրածի երևակայությանը: Նախքան այդ էլ նա գրավում էր ընկերների ուշադրությունը… Անասնանման արարծների, կյանքային ճահճի այդ մրուրի մեջ նա շատ բարձր էր կանգնած, և երկու կողմն էլ զգում էին դա: Բայց երբ Դենը սկսեց օրեցօր ավելի քիչ գործ անել, գողերի սինդիկատը բորբոքվեց: Երբ հանգցնում էին ժանգոտած ու ծռմռված նավթի լամպը, նա աչքերը բաց շարունակում էր երազել՝ օգտվելով գրգռված երևակայության առատ արտադրանքից: Նրան դժվար էին արթնացնում անքուն, բայց կարճատև գիշերից հետո: Մի օր Դենի նկատմամբ աճող հակակրությունն իր արտահայտման ձևը գտավ: Լկտիացած սինդիկատը սկսել էր թալանել գրադարանները: Հնագիտության և էթնոգրաֆիայի գրադարանն առատ հունձ եղավ նրանց համար: Բայց երբ նստեցին հաշվելու թալանը, Դենը հայտարարեց, որ միայն իր դիակի վրայով կծախեն գրքերը: Սինդիկատը կատաղեց ու ծեծեց Դենին: Երբ նա ուշքի եկավ, առաջարկեց գրքերի արժեքի կրկնակին վճարել և տասն օր ժամանակ խնդրեց: Սինդիկատը համաձայնվեց: Այդ տասը օրից ութը Դենն անցկացրեց մանր գողերի խցիկում: Երբ դուրս եկավ բանտից, փորեց կաղնու տակը, դրամը տեղավորեց գրպաններում ու գնաց քաղաքամերձ ամբարը: Այստեղ նա զարմանքով հայտնաբերեց ոստիականական շուրջկալի  հետքերը, իսկ ընկներին չհայտնաբերեց: Ստույգ իմանալով նրանց տեղը՝ Դենը ձեռքը թափ տվեց:
— Դժվար թե նրանք մի տարուց դուրս գան,- մտածեց նա ու հանելով պատի աղյուսները՝ գտավ հնագիտության և ազգագրության գրադարանի մոտ հինգ հարյուր կտոր գիրք: Մյուս գաղտնարաններում էլ շատ գրքեր գտավ՝ ամենաբազմազան թեմաներով:  Այսպիսով գրապնում ունենալով մի կլորիկ գումար, մի հազվագյուտ գրադարան և ոչ մի հարազատ մարդ այս աշխարհում՝ Դենը վայելուչ կոստյում հագավ ու մեկնեց մի քաղաք, որը քաղաքակիրթ աշխարհի խտացումն էր: Իսկ այդ ժամանակ քաղաքակիրթ աշխարհը զբաղված էր մի մեծ բանավեճով: Ֆալսման ազգանունով մի գնդապետ տեղեկություններ էր ստացել-հավաքել ջունգլիներում գտնվող սպիտակ վայրենիների սպիտակ քաղաքի մասին, հրապարակել էր այդ կցկտուր տեղեկությունները և որդու հետ մեկնել ջունգլիներ: Արդեն երկրորդ տարին էր, նրանցից լուր չկար: Իմանալով այդ բոլորը՝ Դենի առաջին միտքն այն եղավ, որ իր հնագիտության և էթնոգրաֆիայի գրադարանը գնորդների մոտ մեծ հաջողություն կունենա, իսկ երկրորդ միտքը դրանք կարդալն էր: Կարդալուց հետո նա ցնցվեց դրանք վաճառելու մտքից: Դրամը սպառվելու վրա էր, իսկ տան վարձը հարկավոր էր վճարել: Դենը երեք ժամ մնաց բազկաթոռին նստած՝ եգիպտական սֆինքսի նման, հետո ելավ տեղից, տանտիրոջը վճարեց երեք ամսվա համար, շռայլորեն ծախսեց վերջին դրամը լավագույն ռեստորանում, նույն տեղում էլ մի քանի ժամանակավոր բարեկամներ վաստակեց և հրաշալի տրամադրությամբ քայլեց փողոցով: Հասնելով  «Կյանքի զարկերակ» ամսագրի խմբագրությանը՝ նա իմացավ, որ խմբագիրը տեղում չէ, բայց գողացված գրքերի առևտրում գործ ունենալով հիմնականում խմբագիրների հետ՝ նա շատ լավ գիտեր այդ բառերի իմաստը: Հաղթանդամ պահակը ձեռքը գրպանը տարավ, բայց Դենը, փող տալու փոխարեն, նրա փորին դեմ արեց դանակը, հետո անցավ, թակեց խմբագրի դուռը:
Այս արշավանքի արդյունքը եղավ այն հսկայական հոդվածը, որն առաջ էր քաշում սպիտակ վայրերնիների մասին ամենաճշմարտամոտ վարկածները մինչ այդ ամբողջ գրվածի մեջ: Հոդվածի վերջում Դենն առաջարկում էր գնդապետի ու որդու հետքերով ուղարկել իրեն: Գնդապետն ու նրա որդին այն եզակի մարդիկ էին, որոնց առաջ խոնարհվում էր Դեն Ալարոդի հպարտ հոգին:
Հոդվածը մեծ աղմուկ հանեց, թարգմանվեց զանազան լեզուներով: Դենի լուսանկարը, որ տպվում էր թերթերում, շատ կանանց ստիպեց նամակ գրել Դենին՝ այդ հրաշալի տղամարդուն, որ քսանամյա մի իշխան էր՝ գեղեցիկ, որպես հունական աստված: Դենն առաջին անգամ իմացավ, որ ինքը գեղեցիկ է:
Տեղն է հիշել մի միջադեպ, որ կատարվել էր հոդվածի տպագրվելուց երկու ամիս առաջ: Տան տիրոջ դուստրը պատկանում էր այն կանանց թվին, որոնք ունենում են սև մազեր, կապույտ աչքեր, ճերմակ մաշկ և չեն իմանում, որ այրերը պատրաստ են պատերազմներ հայտարարել իրենց համար: Օրիորդը, ինքն էլ չհավատալով իր մտածածին, հաճախում էր իրենց խորհրդավոր կենվորի մոտ՝ օգտվելու նրա գրադարանից: Այդ խորհրդավոր կենվորը միայն կարդում էր և զարմանալի կերպով շարունակում վճարել տան վարձը: Դենն էլ չէր հասկանում, թե ինչու է այդպես ցնծում, երբ գալիս է աղջիկը: Նա շարունակում էր երազել, միայն թե արդեն երազներում ապրում էր միանգամայն որոշակի աղջիկ: Մի օր Դենը հասկացավ ամեն ինչ, աղջկան խոստովանեց իր տիեզերական սերը, համբուրելու փորձ արեց, շառաչուն ապտակ ստացավ ու երկար ժամանակ չէր կարողանում մոռանալ աղջկա փախչող, հրաշալի ոտքերը: Նա մի քանի անհաջող բանաստեղծություն գրեց, կարդաց դրանք աղջկան, ծաղրական հայացքներով ու ծիծաղով քննադատվեց, և մի օր աղջիկն ասաց, որ ինքն էլ է սիրում տղային: Նա ամբողջ մարմնով դողում էր և հասել էր ինքնազսպման վերջնակետին: Որից հետո Դենը նրան բազմոցին տապալեց և վարվեց հետն այնպես, որպես կվարվեր ամեն մի կնոջ հետ: Հանգստանալուց հետո նա համբուրեց աղջկան և հասկացավ, որ իսկապես սիրում է նրան: Աղջիկը գնաց տուն և լաց եղավ, հետո արտասովոր երջանկություն զգաց իր կին լինելուց: Հայրը ոչինչ չէր կասկածում, իսկ նման դեպքերում կասկածող միակ մարդը՝ մայրը, վաղուց էր մեռել:
Հոդված տպագրելուց հետո Դենը տեղափոխվեց վերին հարկի կահավորված սենյակը, որտեղ նրա ու Լայմայի հանդիպումները դարձան ավելի հաճախակի ու ավելի անհագ:
Նշանավոր պրոֆեսոր Շթերնը կանչեց Դենին իր մոտ և առաջարկեց աշխատանք ու աշխատավարձ: Նա շատ գոհ էր իր ծույլ ասիստենտից, որը սիրում էր խոսել, ժամերով փակվում էր գրադարանում, ոչ մի էական արդյունքի չէր հասնում և գիտեր ամեն ինչ: Նրանք հաճախ մեկնում էին տարբեր կողմեր՝ հետախուզական էքսպեդիցիաների: Դենը հրաշալի նվագում էր ժողովդրական «Սիրամարգ» կոչվող գործիքը, որ ջութակ էր հիշեցնում, հետո էլ սկսեց ջութակ նվագել: Նա լավ էր նկարում, գլուխ էր հանում բոլոր գիտություններից ու արվեստներից՝ չհաշված պոեզիան: -Դու մեծ պաշար ունես,- ասաց պրոֆեսոր Շթերնը Դենին,- բայց չես սովորել դեռ գործնականում օգտվել դրանից:
Հարկ է այստեղ նշել, որ գնդապետ  Ֆալսմանի հետքերով մեկնելու Դենի առաջարկը մերժվել էր՝ ցանկացողների թվի մեծության պատճառով: Բացի այդ, կառավարությունը որոշել էր սպասել ևս հինգ տարի: Գնդապետի կինն ահազանգում էր, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Կորած արշավախմբեր՝ ինչքան ուզես… Դենը գնաց տիկին Ֆալսմանի մոտ և հայտարարեց, որ երկու տարուց ինքը՝ Դեն Ալարոդը, կմեկնի գնդապետի հետքով: Նա հուսով էր, որ այդ ընթացքում կհավաքի արշավանքին անհրաժեշտ գումարը և կկարողանա նախապատրաստվել: Պրոֆեսոր Շթերնի ձեռքի տակ կիսով չափ ցնդել էր Դենի անհիմն ռոմանտիկան: Նա շատ գործնական գիտելիքներ էր ձեռք բերել: Տիկին Ֆալսմանը առաջարկեց Դենին անհրաժեշտ գումարը: Բայց Դենը միայն ասաց.
— Իսկ նախապատրաստությո՞ւնը…
Անցավ մոտ երկու տարի, և մի օր Դենը զգաց, որ արդեն պատրաստ է իրագործել մանրակրիտ մշակած նախագիծը: Գնդապետի կնոջից ստացած նշանակալի գումարն ավելացնելով իր վաստակածին՝ նա սկսեց գնումներ անել, հետո «Կյանքի զարկերակում» մի բաց նամակ հղեց կառավարությանն այն մասին, որ ինքը՝ Դեն Ալարոդը, իր հաշվին մեկնում է ջունգլիներ և թքել է ամեն տեսակ կառավարական որոշումներ վրա: Այն ժամանակ իր հոդվածներով արդեն նշանավոր դարձած Դեն Ալարոդը նորից հուզեց հասարակության միտքը, և նորից բորբոքված երևակայությունները սկսեցին թափառել ջունգլիներում: Նա ստացավ բազմաթիվ նամակներ, բայց այդ բոլորին պատասխանեց՝ թղթակցին ասելով.
— Դրամական օգնությունից չեմ հրաժարվում, կբերեմ փաստական նյութեր: Իմ հետևից ոչ ոքի մի՛ ուղարկեք: Կանանց ասեք, որ ամուսնացած եմ և մեկնում եմ մենակ: Կգամ տասը տարվա ընթացքում մի որևէ օր:
Նա այդպես էլ ասաց՝ կգամ, և ոչ թե՝ կվերադառնամ:
Ոստիկանության միջոցով գտավ սինդիկատի անդամներին, փոխել տվեց նրանց ցնցոտիները, բանկում ապահովեց բոլոր փաստաթղթերը, ու նրանց դարձրեց ապահովված մարդիկ: Վերջում ասաց.
— Ձեռք քաշեք գողությունից:
Հետո կանչեց Լայմային, համբուրեց ու ասաց.
— Ինչպե՞ս ես:
Պարզվեց, որ աղջիկը երեխա է սպասում:
Դենը ցատկեց տեղից, մի քանի աթոռներ ջարդեց, վազեց տան տիրոջ մոտ՝ վճարելու դրանց արժեքը ու կես ժամ փակվեց նրա հետ: Հետո համբուրելով նրան ու կոչելով հայրիկ՝ աղջկան քարշ տվեց եկեղեցի: 
— Կգնամ մենակ,- ասաց նա Լայմային՝ պատասխանելով վեջինիս համառ խնդրանքներին,- երեխային նայիր, է՜…
Կայարանում նա իր երկնագույն աչքերը հառեց աղջկա կապույտ աչքերին, համբուրեց շուրթերն ու սրտի տակը և ցատկեց արդեն շարժվող գնացքը:
Նրա հետևից վագոն ցատկեց սենբերնար ցեղի այն հսկայական շունը, որ երկրպագուներից մեկն էր նվիրել մի քանի ամիս առաջ:
— Էլի դու ինձ հետ ես, Դեն Ալարոդ, իմ երջանկություն,- ասաց Լայման՝ նայելով արագ անհետացող գնացքի հետևից և շոյելով սրտի տակը:

Շարունակելի

No Comments

Leave a Reply