maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Երաժշտություն

Միրզոյանական ընտանիքն ու պատանի ստեղծագործողները

17.05.2024

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մրցանակակիրները։ Կրտսեր խումբ՝ Հայկ Ջուլհակյան (դաս.՝ Արփինե Կալինինա), Վիլյամ Չիլինգարյան (դաս.՝ Վահագն Վարդանյան), Գագիկ Ավետիսյան (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Ավագ Խումբ՝ Էդգար Մխիթարյան (դաս.՝ Մարիա Ղուշչյան), Վիկտորյա Ուլիխանյան (դաս.՝ Սաթենիկ Հակոբյան), Գայանե Մխչյան (դաս.՝ Արամ Հովհաննիսյան), Սյուզաննա Աղամալյան (դաս.՝ Նաիրա Դիվանյան), Արեն Աբգարյան (դաս.՝ Աշոտ Ղազարյան): Խրախուսական պատվոգրի է արժանացել մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Արիանա Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան):

Մրցույթն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ardi.am-ը զրուցել է Միրզոյանական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի հետ։

-Միրզոյանական մրցույթն անցկացվել է առանց ընդմիջումների՞։

-Այո, ամեն տարի մրցույթն անցկացվել է, ընդհուպ 2020 թվականին, երբ Քովիդի համաճարակով պայմանավորված՝ մրցույթը ստացավ առցանց ձևաչափ։ Ի դեմ, հայկական իրականության մեջ առաջին նախագիծն էր, որ արագ ու նպատակային արձագանքեց ստեղծված իրավիճակին։ Երեխաներն էլ հնարավորություն ունեցան նոր պայմաններում ստեղծագործելու՝ չտրվելով հոգեբանական ճնշումներին։


-Ինչո՞վ է պայմանավորված մրցույթի հաջողությունը, շարունակականությունը, և ի՞նչ փոփոխություններ, լրացումներ են եղել այս տարիներին։

-Մրցույթի հաջողությունը պայմանավորված է տաղանդավոր երեխաներով, որ մեկը մյուսին, կարելի է ասել, հերթափոխում են կամ շարունակում են մասնակցել մրցույթին՝ ավելի մեծ հաջողություն գրանցելով։

Ինչ վերաբերում է փոփոխություններին կամ լրացումներին, վերջին երկու տարում մրցույթի պահանջները, լավ իմաստով, բարդացել են։ Եթե նախկինում մասնակիցները միայն մեկ ստեղծագործությամբ էին հանդես գալիս, ապա վերջին տարիներին երկուսը պետք է ներկայացնեն։ Սա հնարավորություն է տալիս երաժշտասեր հանրությանը վայելել նրանց բազմաժանր ստեղծագործությունները, միաժամանակ հանձնախմբին օգնում է հասկանալ՝ ինչպիսի ստեղծագործական ձիրք ու կարողություն ունեն երեխաները։ Այսպիսով, կես կատակ- կես լուրջ պետք է ասեմ, որ որքան բարդացնում ենք մասնակցության պայմանները, այնքան ավելի արդյունավետ է դառնում երեխաների ստեղծագործական պրոցեսը։
Կրտսեր խմբում ավելացել է երգի փուլը. մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա։ Իսկ ավագ խմբի ներկայացուցիչները պետք է պարտադիր ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն․ սա էլ իր հերթին հնարավորություն է տալիս հանձնախմբին, նաև երաժշտասեր հանրությանը հասկանալու, թե ինչպիսի մտածողությամբ է պատանի ստեղծագործողը համադրում մեկից ավելի երաժշտական գործիքները։ Բնականաբար, երկրորդ փուլում ներկայացնում են ցանկացած գործիքի համար գրված մեկ մենանվագ ստեղծագործություն: Հենց այս ամբողջության մեջ էլ հնարավոր է լինում պատկերացում կազմել նրանց աշխատանքային պրոցեսի մասին՝ զուգորդելով երկու փուլերում ներկայացրած ստեղծագործությունները։

-Կարծում եմ՝ չեք բացառում, որ երաժշտասերներին կարող են դուր գալ ասենք ոչ թե առաջին, այլ երկրորդ կամ երրորդ տեղին արժանացած, անգամ մրցութային փուլ չանցած մասնակիցների աշխատանքը։ Սա թերևս նախասիրության, երաժշտական ճաշակի հարց է։ Ի՞նչ է ենթադրում պրոֆեսիոնալ մոտեցումը։ Խոսքը հանձնախմբի գնահատականների մասին է։

-Առաջին հերթին պետք է հասկանանք՝ ովքեր են հանձնախմբի կազմում։ Արամ Սաթյան, Մարտին Վարդազարյան, Ռուբեն Ասատրյան, Նարինե Զարիֆյան, Աննա Ասատրյան, Էդուարդ Հայրապետյան: Նրանցից յուրաքանչյուրը հայ երաժշտարվեստում մեծ ներդրում ունի: Կարծում եմ՝ նշված անունների պրոֆեսիոնալիզմը կասկածի տեղիք չի տալիս: Հանձնախմբի անդամները յոթն են, ինչը ներկայացված աշխատանքները բազմակողմանի գնահատելու հնարավորություն է ընձեռում։ Հաշվի է առնվում ստեղծագործության բովանդակությունը, ստեղծագործության կառուցվածքը, թեմաների հետ աշխատանքը, ընտրված հարմոնիկ գույները, գործիքների համադրությունը (ավագ խմբի համար), ձայնի հետ ճիշտ աշխատանքը (կրտսեր խմբի համար) և նեղ մասնագիտական շատ այլ չափանիշներ։ Հետևաբար, այո, հանդիսատեսը կարող է իր ճաշակն ու նախասիրութունն ունենալ, բայց փորձը ցույց է տալիս, որ հիմնականում մասնագիտական հանձնախմբի կարծիքը համընկնում է հանդիսատեսի կարծիքին։

Անշուշտ բոլոր երեխաները տաղանդավոր են, չէ՞ որ ստեղծագործում են, մրցույթն էլ կառուցված է այնպես, որ ոչ մի երեխա չտխրի մրցույթի արդյունքներից։ Պատահական չէ, որ բոլոր մասնակիցներին շնորհում ենք պատվոգրեր ու խրախուսական նվերներ, հնարավորություն ընձեռում մասնակցել վարպետության դասերին։ Սա նախագիծ, է, որի հիմքում երեխային խրախուսելն է, ոչ թե ընկճելը կամ հետ պահելն իր երազանքներից։


-Ի՞նչ է տալիս մրցույթը մրցանակակիրներին։

-Առաջին հերթին մրցույթը տալիս է հարթակ ներկայացնելու սեփական արվեստը և ստեղծում հնարավորություն, որպես մեկ ընտանիքի, համախմբվելու Միրզոյանական տոնի շրջանակներում: Այս տարվա նորարարությունն այն է, որ երեխաների ստեղծագործությունները տպագրվելու են մեկ ընդհանուր ժողովածուում, ինչը անգամ ավագ սերնդի կոմպոզիտորների համար շատ հաճելի ու պատվաբեր իրողություն է։ Այսպիսով՝ պատանիներն ունենալու են ժողովածու, որը տեղ է գտնելու Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների գրադարաններում։ Որքան ոգևորիչ կլինի, երբ ենթադրենք 13 տարեկան երեխան բացահայտի, որ իր ստեղծագործությունը հնչում է Գյումրիում կամ Վանաձորում։

Մենք գիտենք՝ ինչ դեր ու կարևորություն ունեն ուսուցիչները․ լավ ուսուցիչը կարող է «տասը քայլ» վեր բարձրացնել երեխային։ Գիտենք և բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանի երաժշտական դպրոցներում «Կոմպոզիցիա» առարկան դասավանդվում է, մեղմ ասած, շատ փոքր աշխատավարձով։ Սա ճիշտ մոտեցում չէ։ Պետք է ներդրվեն նոր մեխանիզմներ՝ հարցին լուծում տալու համար: Փառք ու պատիվ մեր ուսուցիչներին իրենց նվիրումի, պրոֆեսիոնալիզմի և այն բացառիկ վերաբերմունքի համար, որ արժանացնում են երեխաներին, անգամ այսպիսի պայմաններում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Միրզոյանական մրցույթը սահմանել են դրամական պարգև նաև մրցանակակիր երեխաների ուսուցիչների համար։ Սա ևս ապացույց է, որ Միրզոյանական յուրահատուկ ընտանիքում կարևորվում են բոլորը։



Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
Լուսանկարները՝ Կոմպոզիտորների միության արխիվից