maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Երկու դրախտ

05.05.2024

Այսօր դպրոցից դեպի տուն ճանապարհին երեխաներս խնդրեցին, որ իրենց ցույց տամ դրախտը: Խնդրանքն ինձ չզարմացրեց, քանի որ ես էլ ժամանակին փնտրում էի իմ դրախտը և այնքան փնտրեցի, որ գտա: Ես գտա իմ դրախտը և՛ կյանքում, և՛ կյանքից անդին:

Հիշում եմ, փոքր էի, մի օր դպրոցից վերադարձա տուն, հոգնած էի շատ, և այդ օրը՝ կյանքումս առաջին անգամ, անմիջապես չնստեցի դասերս սովորելու: Այլ պառկեցի հյուրասենյակի բազմոցին. մտածում էի: Մտածում էի, թե ի՞նչ է դրախտը, որտե՞ղ է այն: Եվ այդպես էլ՝ մտորումների մեջ, քնեցի: Այսօրվա պես հիշում եմ՝ արթնացա թեթև քամու հպումից. հյուրասենյակի լուսամուտը բաց էր, վարագույրը կարծես նորահարսի քողի պես ամոթխած շորոր էր գալիս քամուց, իսկ արևի շողերը համահունչ պարում էին օդում: Խոհանոցից լսվում էր մայրիկիս ձայնը. մայրս մեղմ երգում էր ու ուտելիք էր պատրաստում ինձ համար: Մայրս երջանիկ էր հենց այդ պահին:

Մայրիկիս երջանկությունն ինձ էլ երջանկացրեց:

Բայց ես հասկացա, որ երջանկությունից առավել մի տարօրինակ նոր զգացողություն ունեցա այդ պահին: Եվ հենց այդ պահին՝ մեր տան հյուրասենյակի բազմոցին պառկած, թեթև քամու, շորորվող վարագույրի, արևի պարող շողերի և մայրիկիս մեղմ երգող ձայնի մեջ ես գտա իմ դրախտը: Այնքան ցանկալի, ապահով և խաղաղեցնող էր իմ գտած դրախտը: 

Ես սիրեցի իմ դրախտը:

Երկրորդ անգամ հանդիպեցի իմ դրախտին արդեն կյանքից անդին:

Երբ տասներեք տարեկան էի, գյուղում՝ տատիկիս տանը, ինձ պատահաբար էլերկտրական հոսանք էր խփել. և ես կլինիկական մահ էի տարել: Պարզ հիշում եմ, թե ինչպես էի նեղ և մութ միջանցքով վազում: Չգիտեի, թե ուր եմ գնում, բայց վստահ էի, որ ճիշտ ճանապարհով եմ գնում: Հասա և կանգ առա, դիմացս մի կամարաձև փակ դուռ էր, որի ճեղքերից սպիտակափայլ, շլացնող լույս էր ճառագում: Այնքան ձգող էր այդ դուռը: Ես բացեցի այն և անբացատրելի ցանկություն ունեցա ներս մտնելու: Անսահման հարազատ, խաղաղ և ապահով էր այնտեղ՝ ներսում, կարծես դպրոցից տուն էի վերադարձել, ուր մայրս, մեղմ ձայնով երգելով, ուտելիք էր պատրաստում, ուր թեթև քամին հպվում էր դեմքիս, վարագույրն ամոթխած նորահարսի պես շորոր էր գալիս, իսկ արևի շողերը համահունչ պարում էին:

Համառորեն ուզում էի ներս մտնել իմ դրախտ, բայց մի սպիտակազգեստ տղամարդ ձեռքով փակեց մուտքը և ասաց՝ աղջիկս, դեռ քո ժամանակը չի հասել, դու դեռ շատ գործեր ունես անելու, գնա՛, հետո կգաս, ես այստեղ կսպասեմ քեզ, ես միշտ այստեղ եմ: Չնայած իմ լացին ու խնդրանքներին՝ սպիտակազգեստ տղամարդն ինձ  ներս չթողեց։

Այդպես՝ մի փոքր տխուր և հիասթափված, ժամանակավոր վերադարձա իրականություն՝ իմ այդքան իրական դրախտից՝ վստահ լինելով, որ ինձ այնտեղ սպասում են:

Թերևս վերադարձիս պատճառներից մեկը գյուղի միակ բուժքրոջ մոտ հրաշքով հայտնաբերված ժամկետանց ադրենալինը եղավ, որը նա հուսահատ ներարկել էր ուղիղ արդեն կանգ առած սրտիս մեջ՝ հույսը դնելով միայն Աստծո վրա: Եվ Աստված հուսախաբ չարեց նրան: 

Այսօր դպրոցից դեպի տուն ճանապարհին երեխաներս խնդրեցին, որ իրենց ցույց տամ դրախտը:

Բայց ես չկարողացա:

Մայրս տանը չէր:

Մի օր իմ երեխաներն էլ կգտնեն իրենց դրախտը, որտեղ, և ով գիտի, գուցե ես, խոհանոցում մեղմ երգելով, ուտելիք կպատրաստեմ նրանց համար, ուր բաց լուսամուտի վարագույրը նորահարսի քողի պես ամոթխած շորոր կգա քամուց, և արևի շողերը համահունչ կպարեն օդում։

Ես գիտեմ, մի օր իմ երեխաները նույնպես կգտնեն իրենց դրախտը և կսիրեն այն, ինչպես ես սիրեցի:

Մարիամ Տեր-Գուլանյան