maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortbetparkjojobet girişjojobet girişjojobetjojobetgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibom girişjojobetcasibomdumanbetcasibom girişistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom günceljojobet girişjojobetmatbet girişholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adreslunabetcasibom girişbetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibom güncelbetkomTümbetvaycasino girişbetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomjojobet girişjojobet girişcasibombahsegeljojobet girişjojobet giriş günceljojobetjojobetmarsbahisJOJOBETjojobetJOJOBETJOJOBETcasibomjojobetjojobetcasibommarsbahisCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMasyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMarmaris Travestimatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobetJojobetjojobet girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ

Վիքիպեդիայի ազատությունն ու սահմանափակումները

11.09.2020

Ardi.am-ի հյուրը Վիքիպեդիայի խմբագիր, Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական կազմակերպության և Վիքիմեդիա Շվեյցարիա ասոցիացիայի անդամ Արմինե Աղայանն է։

Վիքիպեդիայում զետեղված նյութերը, տեղեկությունները որքանո՞վ են հավաստի։ Մանավանդ որ նյութերը ենթակա են փոփոխման, խմբագրման։

Վիքիպեդիայում տեղ գտած ցանկացած տեղեկություն պետք է լինի հավաստի և ստուգելի։ Առանց աղբյուրի ցանկացած նյութ կարող է վիճարկվել և ջնջվել։ Ի տարբերություն ավանդական հանրագիտարանների՝ Վիքիպեդիան հետևում է պրոկրաստինացիայի սկզբունքին՝ կապված բովանդակության անվտանգության հետ: Համակարգիչ և ինտերնետ հասանելիություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել Վիքիպեդիան: Հոդվածներում փոփոխությունները հրապարակվում են անմիջապես: Արդյունքում՝ ցանկացած հոդված կարող է պարունակել անճշտություններ, ասենք՝ սխալներ, կողմնակալություններ, անհեթեթ կամ չկապակցված տեքստեր: Վիքիպեդիայի աճող ժողովրդականությանը զուգընթաց՝  որոշ դեպքերում սահմանվել են խմբագրման սահմանափակումներ: Օրինակ՝ անգլերեն Վիքիպեդիայում և այլ լեզուներով միայն գրանցված օգտվողները կարող են նոր հոդված ստեղծել: Վիճահարույց, վանդալիզմի ենթարկված էջերը որոշ չափով պաշտպանվում են. հաճախակի վանդալիզացված հոդվածը կարող են խմբագրել միայն գրանցված և հաստատված խմբագիրները: Հատկապես վիճելի հոդվածը կարող է արգելափակվել այնպես, որ միայն ադմինիստրատորները կարողանան փոփոխություններ կատարել: Վիքիպեդիան աշխատեցնող ծրագրակազմի որոշակի գործիքներ հնարավորություն են տալիս ցանկացած մեկին վերանայել այլոց կողմից կատարված փոփոխությունները: Հոդվածների մեծ մասում յուրաքանչյուրը կարող է հետ շրջել ուրիշի կատարած փոփոխությունները: Յուրաքանչյուրը կարող է դիտել հոդվածների վերջին փոփոխությունները, և յուրաքանչյուր ոք կարող է վարել իրեն հետաքրքրող հոդվածների «հսկացանկը», որպեսզի տեղեկանա հոդվածներում կատարվող ցանկացած փոփոխությունների մասին:

Եթե ճիշտ հասկացա՝ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, բայց այնուամենայնիվ, կան չափանիշներ, կանոններ, որոնց պետք է հետևեն նյութեր տեղադրող և խմբագրող մարդիկ։

— Հարցի պատասխանը մասամբ ներառված է Վիքիպեդիայի «Հինգ սյուներում». Վիքիպեդիայում զետեղվող բովանդակությունը պետք է լինի չեզոք, լինի վավերական, հաստատվի վստահելի աղբյուրներով։ Խմբագիրները, նույնիսկ տարաձայնությունների դեպքում, պարտավոր են հարգել միմյանց: Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ նախագիծ է, յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել, օգտագործել ու տարածել այն՝ հարգելով հեղինակային իրավունքի կանոնները։ Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն նշանակալի, տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի. եթե չկան վստահելի անկախ աղբյուրներ թեմայի վերաբերյալ, ապա թեման չի կարող ունենալ առանձին հոդված Վիքիպեդիայում։

— Ի՞նչ նախագծեր են իրականացվում, ի՞նչ հաճախանակությամբ։

— Վիքիպեդիան ունի քույր նախագծեր՝ վիքիպահեստ, վիքիտվյալներ, վիքիքաղվածք, վիքիդարան, վիքիբառարան, վիքիգրքեր, վիքիճամփորդ, վիքիլսարան: Վիքիպահեստում ամեն տարի կազմակերպվում է «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթը, որի շրջանակներում սեպտեմբեր ամսին վիքիպահեստ են բեռնվում տասնյակ հազարավոր մշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարներ, որոնք պատկերազարդարում են վիքիպեդիայի համապատասխան հոդվածները: Ինքս Վիքիպեդիային միացել եմ 2013 թվականի «Վիքի սիրում է հուշարձաններ» նախագծի ժամանակ:

Բազմաթիվ նախագծեր են իրականացվում միջազգային վիքի հարթակում, որոնց անմասն չի մնում նաև Հայերեն Վիքիպեդիան: Հայ խմբագիրները մասնակցում են տարածաշրջանային CEE SPRING (Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների համագործակցություն), Ասիական ամիս, Translating Ibero-America, Վիքին հանուն մարդու իրավունքների, 100 վիքիօր, Շաբաթը մեկ հոդված, ԳԼԱՄ (GLAM, Galleries, Libraries, Archives & Museums), կանանց նվիրված (WikiProject Women in RedInterwiki Women, WikiGap, Art+Feminism, OneWomanADay) համագործակցություններին:

— Վիքիպեդիայում  առանձնակի ուշադրություն է դարձվում  կանանց մասին նյութերին։ Ինչո՞վ է պայմանավորված դա։

— Աշխարհի ամենահայտնի 5-րդ կայքում՝ Վիքիպեդիայում, բովանդակության մեծ մասը ստեղծում են տղամարդիկ  և տղամարդկանց մասին վիքիում չորս անգամ ավելի շատ հոդվածներ կան, քան կանանց: Թվերը տարբերվում են՝ ըստ տարածաշրջանի, բայց պատկերը նույնն է ամբողջ աշխարհում. կանանց մասին տեղեկատվության պակաս կա: Համացանցն ավելի հավասար դարձնելու, կանանց և նրանց դերը պատմության մեջ ավելի տեսանելի դարձնելու համար, համագործակցելով քաղաքական, հասարակական, մշակութային և այլ կառույցների հետ, վիքիպեդիան համալրվում է կանանց մասին պատմող կենսագրականներով, կանանց մասին շարժումների նյութերով, ինչպես նաև ստեղծվում են կնոջը պատկերող արվեստի գործերի մասին հոդվածներ: 2020 թվականին Հայերեն Վիքիպեդիայում կազմակերպվել են կանանց նվիրվածWikiGap (Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հետ համատեղ «Կանայք քաղաքականության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի բնագավառում» խորագրով խմբագրաթոն), Art+Feminism (կին արվեստագետների և ֆեմինիստների մասին հոդվածները վիքիում զետեղելու համար համագործակցություն ԳԼԱՄ կառույցների և անհատ արվեստագտների հետ) և Interwiki Women Collaboration (որի համահիմնադիրներից եմ ես, նպատակն է համագործակցությանը մասնակցող վիքիների 25 ամենահայտնի կանանց մասին հոդվածները տարածել տարբեր լեզուներով: 2020 թվականի խմբագրաթոնը նվիրված է կին բուժաշխատողներին):


— Տարբեր երկրների վիքիպեդիստների համագործակցությունն ի՞նչ արդյունք է տալիս։

— Ես իմ վիքի առօրյան չեմ պատկերացնում առանց համագործակցության: Ի լրումն տասնյակ համագործակցությունների՝ այլ երկրների վիքպեդիստների հետ կարող ես  կիսել քո վիքի հմտությունները, մտքերն ու գաղափարները, նոր գործիքների կիրառում սովորել նրանցից: Հայ-իսպանական համագործակցություն, Հայ-նորվեգական, Հայ-վրացական, Հայ-հորդանանյան, 1956 թվականի հունգարական հեղափոխություն, Ամրոցների նախագիծ, Վիքին սիրում է գիտություն, Վիքին սիրում է Օլիմպիական խաղեր 2018, Վիքիպեդիան հանուն խաղաղության և նմանատիպ արշավների ու խմբագրաթոների արդյունքում Հայերեն Վիքիեդիան համալրվում է նոր ու բովանդակալի հոդվածներով:

— Ի՞նչ թիմ է գործում հայաստանյան Վիքիպեդիայում։

— Վիքիպեդիայում հոդվածներ ստեղծում են կամավոր խմբագիրները: Հայերեն Վիքիպեդիայում տարբեր մասնագիտություններ ունեցող խմբագիրների շարքերը (ուսուցիչներ, թարգմանիչներ, գիտնականներ, տնտեսագետներ, ուսանողներ, աշակերտներ և այլն) համալրվում են Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած միջոցառումների և նախագծերի միջոցով, որոնց համախմբում  և մոտիվացնում է ազատ գիտելիքի ստեղծման տարածումը, նոր գիտելիքների ձեռքբերումը, մասնակցությունը վիքիճամբարներին ու տարբեր վիքիմիջոցառումներին: 

Համավարակի օրերին Վիքիպեդիան տուժե՞ց, թե շահեց։

— Համավարակի այս բարդ ժամանակներում դադարեց վիքիպեդիստների կենդանի շփումը և վիքի գործունեությունն ամբողջովին տեղափոխվեց առցանց հարթակ՝ քննարկումներ, վիքիդասընթացներ, վիքիհամաժողովներ ու վիքիճամբարներ: Միևնույն ժամանակ, համավարակը զարկ տվեց նոր շարժումների ու նախագծերի: Համայնքի անդամներին աջակցելու համար Վիքիմեդիա Հիմնադրամը սկսել է փորձարարական Wikimedia Clinics նախագիծը, որը համակարգում է Համայնքների զարգացման թիմը: Տեսազանգի ընթացքում ակտիվ վիքիպեդիստները հարցեր և խորհուրդներ են տալիս, ներկայացնում Վիքի նպատակներն ու խնդիրները: Նախագիծը հնարավորություն է տալիս ներառել հարցեր, որոնք դուք ցանկացել եք տալ, բայց դժվարացել եք արտահայտել գրավոր: Այս շրջանում մեծ ուշադրություն է դարձվում բժշկական հոդվածներին, որոնք շարունակ ստեղծվում ու բարելավվում են Վիքի բժիշկ միջազգային նախագծի անդամների կողմից:

— Շատ կայքեր առանձին խորագիր ունեն քովիդին վերաբերվող, Վիքիպեդիան ինչպե՞ս է անդրադառնում այս օրերի թիվ մեկ թեմային։

Վիքի պլատֆորմն ավելին է, քան պարզապես առցանց հանրագիտարանը: Այն COVID-19-ից բխող ավելի լայն խնդիրների վերաբերյալ գիտելիքը կիսելու և փաստաթղթավորելու գործիք է:

Հայերեն վիքիպեդիայի գլխավոր էջի Նորություններ բաժնում  զետեղված են COVID-19 համավարակ, COVID-19, SARS-CoV-2 (կորոնավիրուս) հոդվածներ տանող վիքինյութերը, ինչպես նաև առկա է ամփոփ տեղեկատվություն  աշխարհում քովիդով  վարակվածների, բուժվածների, մահացածների վիճակագրական տվյալների մասին:

Նմանատիպ տվյալներ կարելի է գտնել տարբեր լեզուներով Վիքիպեդիաներում:

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply