maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան ՄարզաԴիտակ

Աղբյուրների ու ամենահամեղ չրերի հետքերով

04.04.2022

Սպիտակ «Ժիգուլին» կանգ է առնում ոլորապտույտ ճանապարհի եզրային ցուցանակի մոտ: «Счастливого пути! Возвращайтесь!»,- ասում է ժանգոտած ու ծռմռված երկաթը։ Մացառուտի մեջ կորած գետը գարնան շունչ է առել։ Մենք Փարպիում ենք։

Գյուղ մտնելուց առաջ խորհուրդ կտանք վերհիշել 5-րդ դարի հայոց պատմության նշանակալի մարդկանց ու դրվագները, որովհետև տեղացիներն անպայման քննելու են։ Պատմիչ Ղազար Փարպեցին դարեր շարունակ ապրում է այստեղ՝ մեծ ու փոքրի շուրթերին։

Մի համայնք, չորս եկեղեցի՝ Սուրբ Թարգմանչաց, Գրիգոր Լուսավորիչ, Գևորգ, Ծիրանավոր։ Մեկը՝ գործող, երկուսը՝ կիսաքանդ, երկնքի առաջ բաց։ Ընդամենը երկու շարք նստատեղ ու մոտ տասը քայլաչափ տարածք ունեցող Լուսավորչում պսակադրություններ հաճախ են լինում․ երևի այստեղից ծնվող ընտանիքներն էլ անաղմուկ են, համբերատար, լուսավոր։

Սուրբ Գևորգ
Լուսանկարը՝ Արմեն Ենգոյանի

Թարգմանչացի փայտե վառարանի շնչից մատներդ բացվում են, երկու ափերդ՝ հավասարվում իրար, և Սիմոն, Մատթեոս, Պողոս և մյուս առաքյալները կյանքի դասեր են քեզ տալիս։ Սուրբ Գևորգը մի խորան է՝ առանց տանիքի։ Ընդունված օրենք է՝ խորանի վրա կանայք տեղ չունեն, իսկ ես հանդգնում եմ նստել քարե բեմի մի անկյունում և արևի տակ վայելել ավերված հրաշքը։

5-րդ դարի եկեղեցի-ամրոց Ծիրանավորը Սպիտակի երկրաշարժից է քանդվել։ «Անցած տարի երկու ճարտարապետ եկան, համարակալեցին քարերը։ Հիմքը լրիվ ծածկված էր․ երեք մեքենա հող հանեցինք ու լցրինք հարևան դաշտը, որ մի օր նորից վերականգնենք եկեղեցու տարածքում։ Տեսնու՞մ եք էն ընկույզի ծառը․ երբ ես փոքր էի, կամարը մինչև այդտեղ էր հասնում»,- պատմում է Փարպիի բնակիչ Ժորա Հովհաննիսյանը և ափսոսանքով հավելում՝ զբոսաշրջիկները քիչ են այցելում։ Գործող եկեղեցիներ են սիրում։ Ծիրանավորը վերակառուցելու ծրագրեր կան, բայց ծախսը շատ է։ Իսկ տեղումներից ամեն օր մի քար է պակասում։

Փարպին ապրող գյուղ է։ Մատյանը ձեռքն առած Փարպեցու արձանի շուրջ հավաքվում են ահել-ջահելները, տեղական ու միջազգային հարցեր քննարկում։ Վերջին տարիներին ամբողջ ճանապարհն ասֆալտապատվել է, նույնիսկ՝ տները կապող նեղլիկ նրբանցքները։ Գյուղի բարձունքին «Անմեղ զոհերի» հիշատակը հավերժացնող հուշարձանն է։ 44-օրյա պատերազմից հետո նրանց թիվն ավելացավ 16-ով։

«Ամոթ է անցնել մեր մանկապարտեզի կողքով ու չնկարել։ Ցուցադրելու մանկապարտեզ է, է՜»,- նախատում է Փարպիի մշակույթի տան նախկին տնօրեն Մարգար Մկրտչյանը։ Միջնակարգ դպրոցն էլ ոչնչով չի զիջում՝ նոր գույք, նորակառույց մասնագիտացված դասասենյակներ ու 220 աշակերտ։

Մշակույթի տանը խմբակներ կան՝ պար, նկարչություն, ակրոբատիկա։ Հպարտանում է՝ կրկեսային ակրոբատիկայի խմբի ղեկավար Կարո Գասպարյանի սաներն ու որդիները ամբողջ աշխարհում են շրջում։

Շուտով մշակույթի տունը նոր ինտերիեր ու թանգարան կունենա, և այցելուները կծանոթանան հնագույն ցուցանմուշների, կբացահայտեն հին փարպեցիների արխիվները։

Մեր վերջին կանգառը 17-րդ դարի քարայր-կացարանն է, տեղացիների լեզվով՝ «Դռնավոր Զարեն» («Քարե դռնով» հուշարձան․ հեղ․)։

Ասում են՝ այն ելք է ունեցել դեպի Բյուրական և որպես ապաստարան է ծառայել։ Դժվարությամբ ներս ենք խցկվում, փնտրում նախնիների հետքերը։ Այդ խոնավ ու մութ իրականությունը հաստատ ժամանակակից անցվորներիս համար չէ․ անցյալի մարդիկ գոյատևման բնազդով ավելի ամուր են եղել։

Անհնար է գնալ Փարպի ու չնստել Շաղվարդ գետի ափին՝ հիանալով փետրավոր թփուտներով ու քարերն առած ջրիմուռներով։ Իսկ եթե գոնե մի փարպեցու տուն եք մտել, ուրեմն հաստատ կհամտեսեք ամենահամեղ չրերը։ Սեզոնին ամեն ընտանիք 300-400 շար չիր է տալիս։

Փարպիին հաջորդում է Բազմաղբյուրը։ Հիրավի, ցուցանակն այս երկու միանման գյուղերի միակ բաժանարարն է։ Նույնն են տների տանիքները, փողոցների անցումները, մարգերի բաժանված այգիները, մշակովի ծառերը։ Նույնիսկ՝ մարդիկ։ Ժամանակին քաղաքական գործիչ, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը սիրահարվել է այս գյուղին, որտեղ ամեն ակունքից մի աղբյուր է հորդում, ու հենց այդտեղ էլ տուն կառուցել։

Բազմաղբյուրում գործարարական ջիղը զգալի է։ Ներդրումներն ուղղվում են հիմնականում հանգստի կազմակերպմանն ու գործարանային արտադրությանը։

Պահածոների գործարան
Լուսանկարները՝ Արմեն Ենգոյանի

«Վագա ֆուդ» պահածոների գործարանում միջին տարիքի մոտ 20 կին պիտակավորում է անում։ Հերթափոխի պետ Անահիտ Ավագյանի խոսքով՝ սեզոնին ամեն ինչ պահածոյացնում են՝ միրգ, բանջարեղեն։ Մատակարարը տեղի գյուղացին է։ Պատրաստում են տնային բաղադրատոմսով, առանց հավելումների։ Հատկապես կոմպոտները, խառը թթուներն ու մարինադները արագ են սպառվում։

Այստեղ աշխատելու համար տարիքային սահմանափակում չկա, միշտ պետք է աշխատուժ, բայց գյուղի երիտասարդներն այլ հետաքրքրություն ունեն։ Մյուս կողմից, հեշտ չէ պահածոյի գործարանում աշխատելը՝ խոստովանում է հերթափոխի պետը։ Արտադրանքը վաճառվում է օնլայն տարբերակով՝ տեղական և ռուսական շուկայի համար։

Փարպեցի Մարինա Ռաշոյանը երեք թոռան տեր է։ Տղամարդիկ արտագնա աշխատանքի են, հարսը երեխա է մեծացնում, ինքն էլ, որպես մեծ, օգնում է ինչով կկարողանա։ Հողագործությունը վաղուց եկամուտ չի բերում։ Փարպիին մոտ ելակի ջերմոց են բացել, եթե առողջությունը ների՝ այդտեղ էլ կդիմի։

«Счастливого пути! Возвращайтесь!»,- ասում է ժանգոտած ու ծռմռված ցուցանակը։ Հեռանում ենք՝ վստահ, որ վերադարձին սպասող կա։

Անի Անտոնյան
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա
Հ․Գ․ Փարպիի 92-ամյա բնակչուհու՝ Արև տատի հետ զրույցը՝ հաջորդիվ։

No Comments

Leave a Reply