maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Անի Անտոնյան ՄարզաԴիտակ

Արև տատը, թուրքի «մահլան», արյունոտ ադաթը

15.04.2022

Փարպի գյուղի նեղլիկ փողոցի անկյունում մի տուն կա, որի դարպասը չեն կողպում, և դեղնաչ թավամազ կատուն զննում է քեզ։ Այստեղ է ապրում 92-ամյա Արև տատը։

Ծնվել է ժամանակից շուտ՝  1930 թվականի մի շոգ օր, երբ «մլակներն» աջից-ձախից կծոտում էին «կտրանը» քուն մտած հղի մորը։ «Այ սենց միշտ վրազել եմ (ծիծաղում է․ հեղ․)։  Մերս ծննդաբերել է առանց տատմերի։ Էդ ժամանակ մեր գյուղում մի ման եկող տերտեր կար՝ Տեր Գյազայանը․ կնքեց ինձ, ինքն էլ եղավ քավոր»,-պատմում է տատը։ 

Աշխույժ երեխա էր, վեց տարեկանում մայրը որոշեց դպրոց ընդունել, բայց դիրեկտոր Զաքարյանի խորհրդով՝ մի տարի էլ սպասեց։ Հայրենական պատերազմի առաջին օրերից դժվարություններ եղան․ հացը միայն ռազմաճակատ էր  գնում։ Չորրորդ դասարանցի Արևն ընկերների հետ կոլխոզում կռութ (հասկ, հեղ․) էր հավաքում, «սելով» ջուր բերում հնձվորներին։ Ավարտելուց հետո գրեթե բոլորը բարձրագույն ուսում ստացան, ինքը մնաց կոլխոզում աշխատելու։  «էն ժամանակ տեղից վեր կենողն ընդունվում էր։ Ես էլ մի բան կսովորեի․․․ Աղջիկները բժիշկ էին դառնում»,- ասում է դառը ժպիտով ու անկեղծանում՝ իր միակ երազանքն անկատար մնաց։ Հետո ինքն իրեն մխիթարում է, որ որտեղ էլ աշխատել է, բոլորին «խեր անող» է եղել։

Հինգ երեխա էին, ինքը՝ միակ աղջիկը։ Որքա՜ն էին երես տալիս։ Եղբոր՝ Հենրիկի հետ առնում էին թխվածքը, սուջուխն ու փախլավան, մասնակցում գյուղի ուխտերին։ Տատի խոսքով՝ փարպեցին միշտ հյուրասեր է եղել, ամենաօտարին էլ հարազատի նման է ընդունել։ Ճիշտ է՝ հիմա մեծերի հանդեպ հարգանքը մի քիչ պակասել է, բայց  դա էլ կանցնի։ Ջահելը մեծանում, նո՛ր է հասկանում կյանքը։

Փարպիում թուրքեր են ապրել։ Գերեզմանոցի «ժամից» վերև կոլխոզի այգիներն էին, իսկ  ճանապարհի երկայնքով՝ թուրքի «մահլան»։ Իր մանկությունն անցել է Ազիզի ու Ջամալի բախչաներում։  Ընկերները՝ Յեթարը, Մինան, ընտիր հայերեն էին խոսում, իսկ ինքն այդպես էլ թուրքերեն չսովորեց, թեպետ մայրն ու հայրը շատ լավ  գիտեին և գաղտնի խոսելիս միշտ այդ լեզվով էին շշնջում։ 

Արևի մայրը շատ էր հարգում իր հարևան Սահնա բաջիին, որը մինչև կրունկն ազգային տարազ էր կրում ու սրբության պես պահում բոլոր ավանդույթները։ Ամեն Նոռուզ իրենց տուն էր գալիս ու երկու կաթիլ արյուն խնդրում թխվածքի խմորի հետ շաղախելու համար։ Կինը կտրում էր մատը, իր արյունից բաժին տալիս հարևանին։ Ամեն անգամ Սահնա բաջին երեսն արևին էր դարձնում ու անիծում այդ ադաթը։ Երբեք հայի ձեռքով թխած հաց չէր ուտում, բայց ամեն անգամ մի քանի բոքոն էր պահում իր տարազի ծածուկ գրպաններում ու հասցնում  Ավագյանների ընտանիքին։

Որքան էլ համերաշխ էին ապրում, ո՛չ թուրքն էր հային կնության առնում, ո՛չ հակառակը։ Միայն Մահմադն ամուսնացավ գյուղի նախագահ Եգորի կաղ կնոջ հետ, որին ամուսինը դուրս էր հանել տնից իր պես կաղ զավակ ունենալու պատճառով։ 

Երբ Ստալինյան բռնաճնշումների տարիներին հրահանգ եղավ բոլոր թուրքերին տեղափոխվել Ադրբեջան, շատերը լալիս էին, չէին ուզում։ Հետո ամեն ինչ ծախեցին, նույնիսկ մի «չոփ» չթողնելով՝ հեռացան։ Նրանց գերեզմանների տեղում հայերը բաղնիք կառուցեցին։ Տարեցտարի մոռացվեցին գեղեցկուհի Հաջարը, որը ձին հեծած՝ խելքահան էր անում բոլոր տղամարդկանց, Շուն Ազիզը, որի հիվանդ երեխաները մեծացան փողոցում՝ գորգերին պառկած։

«Պիտի թուրքերին ներենք, բայց ոչ՝ խեղճանալով։ Բոլոր ազգերը պիտի ներեն իրար․ եթե չէ, պատերազմն անխուսափելի է»,- ասում է Արև տատը։ 

18 տարեկանում ամուսնացավ իր համագյուղացի Գևորգի հետ, որը որբ էր։ Բարեկամները հավաքվել էին, տղային համոզել, որ «ղոչախ» Արևին բերի իր օջախ։ 

Իրար սիրելու ժամանակ չեղավ, կյանքն էլ մեղր չէր։ Վերջերս ամուսնուն հողին հանձնեցին․ «Գոռիկս էկավ, ասեց՝ Արև՛ տատի, Գևոր պապը քեզ շատ ա սիրում։ Ասեցի՝ է՜, տղա՛  ջան, էլ տեղ չի թողել։ Մի օր ջաղաց  ցորեն աղալու էինք տարել։ Գևորը թե՝ գնամ, հարևան գյուղում ռացիայի փող հավաքեմ։ Չկար ու չկար։ Կամաց-կամաց սկսեցի ալյուրը մեշոկները լցնել։ Մութն ընկավ, նոր եկավ։ Ամոթանք տվի՝ ա՛յ մարդ, չե՞ս ասում՝ կնիկս կվախենա։ Ինքն էլ թե՝ աշխարհը քեզանից ա վախում։ Այ էսպես կոմիկ խոսել գիտեր․ օղորմի՛»։

Հինգ երեխա ունեցան՝  Անուշը, Գոհարը, Գրիշան, Արտակն ու Արշակը։ 35 տարի արտերկրում ապրող Արտակը կորոնավիրուս ընկնելուց հետո մորն այդպես էլ չտեսավ։ Վիշտը մեծ էր։ Տատը խոստովանում է՝ մտերիմներին չցավեցնելու համար լաց չի լինում։ 

Երկվորյակներ Արշակին ու Արտակին սարերում է ծննդաբերել։ «Սածիլանոցում» աշխատելու տարում իր հղիությունը գրանցեց աշտարակցի բժշկուհի Սիլվան։ Ասաց՝ երկու սրտի աշխատանք է լսում։ 1958 թվականի հուլիսի 22-ին՝ մի շոգ օր, երբ անասունն արածում էր, ու «դագաներում» մնացող կանայք կաթ էին մերում,  ծնվեց առաջինը՝ Արտակը։ Երկրորդ տղան չէր ճչում,  ձեռնաչափից մի քիչ ավելի հասակ ուներ, ոտքերը՝ փոքրիկ-փոքրիկ։ «Միշտ մի կողքի էի քնել, խեղճ լակոտիս նեղել էի»,- հիշում է մայրը։  

Այդ ժամանակ կոլխոզի սայլերը ցորենի դաշտերում էին, մեքենա չկար։ Հայրը՝ Գևորգը, երեք օր չերևաց։  Վերջապես եկավ՝ էշին հեծած։ «Վեշ-մեշ» կապեցին, որ տուն գնան, Ավետիս Բիձեն առաջարկեց երեխաներից մեկին իր հետ լագանի մեջ տեղափոխել։ Ճռռան արևից նորածնի դեմքն ամբողջովին սևացել էր։ Դեռ քառասուն օրականը չբոլորած՝ եղբայրները բարձր ջերմությամբ մոր հետ հիվանդանոց ընկան։ Մանկաբարձ Օֆելյա Ազատովնան հոգի էր տալիս փարպեցի ծննդկանի համար։ Հիվանդասենյակում ութ ծննդաբերած կին կար, ամեն մեկին հրահանգում էր իրենց կաթից բաժին տալ երկվորյակներին։ Ամբողջ ընթացքում հայրը հիվանդանոցից տուն չէր գնում։ Մի անգամ բժշկուհին կատակեց, թե համաձա՞յն է արդյոք, որ երկու տղային մեկ անի, իրեն մի ասլան զավակ տա։  «Երկուսի վրա էլ ամագ ունեմ»,-  խոսքի տակ չէր մնացել Գևորգը։ 

15 օր դոնորական արյուն ստացան, որը խորհրդային բժշկության մեջ նորարարություն էր։ Դուրս գրվեցին՝ «իսկական տղա»  դարձած։ 

Արև տատի բոլոր որդիները բանակում ծառայեցին։ Այս փաստը կինը հատուկ հպարտությամբ է շեշտում։ Հինգ զավակներն էլ գտան իրենց կյանքի ուղին, ընտանիք կազմեցին։ Արշակի համար «սիրուն, տեղ տեղին» հարսանիք արեցին ու Էլմիրային ոսկեղենով բերեցին իրենց տուն։ 

-Ճի՞շտ ա, թե՞ չէ, — հարսի կողմն է պտտվում տատը, — ամեն մեծ թող սենց ջահել ունենա, որ ժամանակին երեխուն կկերակրի, կեփի, կլվանա, կմաքրի։ Էլ ի՞նչ պիտի ուզեի, Աստծուց կրա՞կ։

Վերջերս մահացած Արտակի բելառուս կինը երկու երեխա ունի՝ «մի ձվից դուրս եկած», խելացի, գեղեցիկ։ Կապը հեռախոսով են պահում։ Տղան ըմբշամարտիկ է, աղջիկը՝ պարուհի։ Հաճախ ռուսերեն են «բլբլում», տատն էլ, ի պատասխան, գլխով է անում, չնայած շատ բան չի հասկանում։ 

9 թոռ ու 11 ծոռ են։ «Մեռնեմ Վարդանիս ջանին»,- շենքեր նախագծող թոռանը կարոտում է տատը։ Բոլորն էլ հասուն, զբաղված մարդիկ են,  բայց վստահ է՝ իրեն շատ են սիրում։

-Արև՛ տատ, 92  տարվա կյանքիդ ամենամեծ իմաստությունը ո՞րն է։ 

-Ուտեմ, չուտեմ՝ կշտանալ գիտեմ։ Հոգով հավատացյալ մարդ եմ․ մի կտակարան ունեմ, մի բրոշյուր ու փոքր աղոթագիրք։ Ոչ մի արարողության չեմ մասնակցում,  աստվածներն իմ մեջ են։  Հիմիկվա ջահելներին մեռնեմ, հրաշք են․ ամեն օր տելեվիզրով նայում եմ՝ հո աչքեր չունե՜ն։ Բայց մի քիչ կամք կուզեմ նրանց համար, որ վատ շրջապատ չընկնեն։ Մարդ պիտի իրեն հաշիվ տա ամեն արածի համար։

Հ․Գ․ Փարպի գյուղի նեղլիկ փողոցի այն տանը, որի դարպասը չեն կողպում, 92-ամյա Արև տատը ձեզ կպատմի Թմկաբերդի, անիծված հարսի, «Կոլխիդա» նավի, Սև ծովի արևածագերի ու  մայրամուտների մասին, խորհուրդ կտա լավագույն գրքերը, կսովորեցնի խաչբառ լուծել, շուլալել․․․

Անի Անտոնյան
Ardi.am-ի ստեղծագործական թիմին  հյուրընկալեց Եդիգարյանների ընտանիքը։
Շրջայցն ու լուսանկարները ապահովեց լուսանկարիչ Արմեն Ենգոյանը։


Փարպի և Բազմաղբյուր գյուղերում իրականացրած շրջայցի մասին՝ այստեղ։

No Comments

Leave a Reply