maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն

13.10.2019


Դերենիկ Դեմիրճյանի «Հովնան մեծատուն
» դրաման հայաստանյան ընթերցողին ներկայացվում է առաջին անգամ: Այն մինչև 2018 թվականը եղել է անտիպ: Դրամայի բնագիրը վերծանել և հրապարակման է պատրաստել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը: Սփյուռքի ընթրեցողին դասականի երկը հասանելի է դարձել Բեյրութում լույս տեսնող «Բագին» պարբերականի միջոցով. այն շարունակաբար տպագրվել է 2018 թվականի 4-րդ և 2019 թվականի 1-ին համարներում: Ամիսներ առաջ այս ստեղծագործության առեղծվածային ճակատագրին և գեղարվեստական արժանիքներին անդրադարձող նյութ է հրապարակվել ardi.am-ում, որը կարող եք կարդալ հետևյալ հղումով :

Ardi.am

    Դրամա 4 արարով

Գործող անձինք

Հովնան — Մեծահարուստ հայ 

Նազե — Հովնանի կինը

Մարե — Հովնանի մայրը

Խորեն — Հովնանի որդին

Նունուֆար — Հովնանի հարսը

Հերիք — Հովնանի աղջիկը

Հայկ — Հովնանի թոռը

Սահակ — Նունուֆարի հայրը

Հասան բեյ — Թուրք բարձրաստիճան զինվորական

Թալալ — Մունետիկ

Վալի փաշա — Թուրք բարձրաստիճան պաշտոնյա

Ֆայիկ — Թուրք զինվորական պաշտոնյա

Աբրո — Խորենի հարսանիքի հյուրերից, ընչազուրկ հայ

Զարդար — Խորենի և Նունուֆարի հարսանիքի քավորը

Եղո — Խորենի հարսանիքի հյուրերից

Ջնդո — Խորենի հարսանիքի հյուրերից

Չավուշ — Հասան բեյի ծառան

Ա զապտիա

Բ զապտիա

Հյուրեր

Ծառա


Երեց

Հիվանդ կին

Պաշտոնյա

Քաղաքացիներ



Ա արար                                                    

(Հովնան մեծատունի սենյակը՝ փոքրասիական ճաշակով զարդարված: Դիմացի և ձախ պատերի տակ սաքուներ են՝ մինդարներով և մութաքաներով: Պատերին ու հատակին գորգեր ու կարպետներ են, դիմացի և ձախ պատերին՝ մի-մի երկաթավանդակ պատուհան՝ գույնզգույն ապակիներով: Դիմացի և ձախ պատերի անկյունում մի դուռ է, որը գլխավոր մուտքն է: Ձախ պատի մեջ ևս մի դուռ կա, որ կանանց բաժինն է: Սաքուները քառակուսի սյուներ ունեն, որոնց գլուխների խոյակները միանում են իրար՝ զանազան ծակոտկեն քանդակներով ոճավորված: Երեկո է: Պատերին ճրագներ են վառած: Հարսանիքի հյուրերը ներս են մտնում: Նունուֆարին և Խորենին՝ իբրև պսակված զույգի, շրջապատել են քավորը՝ Զարդարը, ջահել տղաներ: Հետևից գալիս են Սահակը, Ջնդոն, Եղոն և այլ հյուրեր):

Հյուրեր — (Բացականչում են): Հայ-հա՜յ, շնորհավո՜ր, շնորհավո՜ր, շա՜տ-շատ ապրեն, ոտքերը բարի՜:

(Բոլորը մտնում են ներս և բոլորվում շուրջանակի. դիմացը կանգնում է պսակվող զույգը, որոնց դիմաց Հովնանն է, Նազեն և Սահակը: Ձախ դռնից, ձեռքը բռնած, դուրս են բերում պառավ մարեին, որ կույր է և կորաքամակ: Երբ ամենքը բոլորվում են հարսի շուրջը, նվագը դադարում է):

Հովնան — (Մարեին) Մարե՛: (Մարեն չի լսում): Մարե՛:

Մարե(Խուլ, պառավ ձայնով, կույր աչքերը տարածության մեջ) Ո՞վ է:

Հյուրեր — Տղադ է, Հովնանը, մարե՛, քեզ բան է ասում:

Հովնան — (Մարեի ականջն ի վար, բարձր) Մարե՛, օրհնե թոռիդ ու հարսիդ. ժամից

եկան, պսակվեցին:

Հյուրեր — Օրհնե՛, օրհնե՛: (Պսակված զույգին) Խորե՛ն, Նունուֆա՛ր, առա՛ջ եկեք, չոքեցե՛ք:

(Խորենն ու Նունուֆարը չոքում են մարեի դիմաց և ձեռը համբուրում):

Մարե — (Գլխի ընկնելով)  Հա՛, հա՛… դո՜ւք եք: Ապրիք, բալանե՛րս, պսակով ծերանաք: Ծլիք, ծաղկիք, ջրի պես հորդորիք: Հովնա՛ն, սեղանդ հայր Աբրահամու սեղան ըլի: Աստված մարեիդ հոգին առջևդ առնե:

Հյուրեր — Ամե՛ն, Ամե՛ն: Հոգո՛վ կշտանաս, մարե՛, Աստված անուշ մահ տա քեզ:

Սահակ — (Առաջ գալով) Հովնա՛ն, աղջիկս չէ՛, թե տղիդ եմ տալիս, տղա՛ս եմ աղջկադ տալիս: Նրանց հույսն ու սյունը դու ես: Էլ ես չկամ: (Համբուրելով զույգին)  Շեն սրտով մնաք, ցամաք աչքով, բալանե՛րս:

Հյուրեր — Ամե՛ն, ամե՛ն:

(Նունուֆարը մեկ-մեկ համբուրում է մարեի, Հովնանի, Նազեի և ապա ավելի պատվավոր ու հասակավոր հյուրերի ձեռքերը):

Հովնան — Դե՛, փա՛ռք քեզ, Աստվա՛ծ: (Մոտենում է մարեին և բռնելով նրա թևից՝ տանում նստեցնում է սաքուին: Հյուրերը ժպտալից դիտում են այս տեսարանը: Հյուրերին) է՜հ, համեցեք, էֆենդինե՛ր, նստեցեք:

(Հյուրերը նստում են: Պատկեր. մեջտեղում նստած է մարեն, աջ և ձախ կողքերին՝ Սահակը, Ջնդոն, Զարդարը, Եղոն և այլ պատվելի մեծեր: Ավելի առջևում՝ ձախակողմը, կանայք են, հասակավորները՝ սաքուին, ջահելները՝ հատակին, ծալապատիկ: Աջ կողմում՝ դռան մոտ, ջահել տղաներ են և սպասավորներ: Ձախ անկյունում կանգնած են հարսն ու փեսան: Հարսը՝ ձեռքերը բարև բռնած, երեսին թափանցիկ քող ունի: Փեսան կանգնած է նրա աջ կողքին՝ անշարժ և ջերմեռանդ):

Հովնան — (Որ բարև բռնած՝ կանգնել էր մարեի առջև, ծափ է խփում աջ ձեռով ձախ ափին, որ ծառան ներս գա): Է՛յ, տղա՛:

Ծառա — (Ձախ դռնից մտնում, բարև բռնած կանգնում է Հովնանի դիմաց): Էֆենդի՞ս…

Հովնան — Դուրսն ի՞նչ բանի են:

Ծառա — Հացը գցե՞նք:

Հովնան — Կեցի՛ր: Տվի՞ր աղքատների բաժինը:

Ծառա — (Զվարթ ու ճարտար) Էֆենդի՛, գելը կերավ, ծիտը ժողվեց, մուկը կրեց, ոտները մաշեց:

Հյուրեր — (Ծիծաղում են):  Մեզ բան չեն թողե՞լ:

Հովնան — Լա՛վ: Ճամփորդների՞ն, հիվանդների՞ն…

Ծառա — Աշխարհք լիացավ, էֆենդի՛:

Հովնան — Աբրոն ինչո՞ւ չեկավ:

Ծառա — Աբրոն էլ՝ մյուս աղքատների հետ, ստացավ իր բաժինը:

Հովնան — Չէ՛, ուրախություն է, միասին անենք. ով որ դռանը կանգնել է, կանչիր ներս գան:

(Ծառան գնում է):

Երեց — Վարձքդ կատար, Հովնա՛ն:

Հյուրեր — Հայր Աբրահամու փայն ուտես:

(Ներս են մտնում Աբրոն և այլ աղքատներ: Հյուրերը հետ-հետ են քաշվում ձախակողմը և դռան մոտ տեղ են բաց անում նրանց համար):

Հովնան — (Աղքատներին)   Անո՛ւշ արեք, նստեցե՛ք:

Աբրո — Աստված քեզ մեկին հազար տա, Հովնա՛ն պատվելի, նեղություն մի քաշի,  մենք… 

(Նստում է դռան մոտ, մյուս աղքատները հետևում են նրան: Ծառան ուրիշ ծառաների օգնությամբ ներս է բերում կերակուրներ, միրգ, գինի, ծաղիկներ և դնում հյուրերի առջև՝ փոքրիկ խոնչաներով):

Հովնան — (Ծառաներին ցույց է տալիս աղքատների կողմը): Այն կողմն էլ:

(Ծառաները սարքում են նաև աղքատների սեղանը):

Հյուրեր(Հովնանին) Դե նստիր, Հովնա՛ն էֆենդի:

Զարդար — Թո՜ւ… Հովնանի ձևերը չվերջացա՜ն…

Հովնան(Մոտենալով մարեին՝ մի պահ լռում է և արձանացած նայում նրան. կարծես մտքում խոսում է մեկի հետ: Հետո բարձրաձայն՝ մարեին) Մարե՜, հիշենք հներին, անցյալների՜ս: (Մարեն ուշադրությունը լարում է): Պապուկներ, մամուկներ, հին նախնիներ… ձեր շուքերը հիմի նստած են այս հարկի տակ: Առաքել պապուկ, Բաղդասար պապուկ… մամուկ Հերքո…

Մարե — (Մի տեսակ միստիկ ոգևորությամբ կցելով) Ղունկիանոս ապուպապ, Մերկեր ապուպապ, Ղևոնդ, Մագթա՜ղ…

Հովնան — Հին ապուպապեր, ձեր շուքը իմ օջախի վրա: (Նազեին) Նազե՛, արի մարեի աջն առ: (Հերիքին) Հերի՛ք, Հայկին բեր: (Հերիքը հյուրերի միջից առաջ է բերում փոքրիկ Հայկին): Հա՛յկ, տղա՛ս, արի մամումամիդ ձեռքը համբուրիր: (Նազեն և Հայկը համբուրում են մարեի ձեռքը): Մարե՛, աջդ տուր: (Մարեն մեկնում է աջը Հովնանին: Սա չոքում է, համբուրում, ապա վեր կենում): Նազե՛, գնա գործիդ: Հա՛յկ, արի մարեի գիրկը:

(Մարեն նստում է, Հովնանը Հայկին տալիս է մարեի գիրկը):

Զարդար — (Որ հիացքով դիտում էր այս տեսարանը): Օրհնվի՜ սովորութքդ, Հովնա՛ն, որ ամեն բանի բարակները գիտես: Երևում է, թե ծերին հարգելը ինչ անուշ խորհուրդ է:

Հովնան — (Ցույց տալով մարեին) Նախնիներս սրա կույր աչքերի միջից ինձ են մտիկ տալիս:

Հյուրեր — Նախնինե՞րդ…

Հովնան — Սրա չորս բոլորը նրանց շուքերն են նստած, և գիշերները նրանց փսփսոցը լսում եմ: (Հյուրերը մի ակամա ակնածանք են զգում): Է՜հ, առաջ քան խնջույք՝ հիշենք Աստված:

Երեց — Օրհնյալ է անունն Աստծո: (Ցածրաձայն կարճ աղոթք է մրմնջում, որից հետո վերցնում է գինով լի գուռը): Է՜հ, արդար Հովնանի աչքը ամենքին տեսավ, Աստված հաճեցավ: Կենդանությո՛ւն, հրամա՛ն է ձեզ, քե՛ֆ արեք:

Հյուրեր(Գինի և օղի լցնելով գավաթները՝ խմում են): Հովնա՛ն պատվելի, տղադ ու հարսդ ապրեն:

Հովնան — Անո՜ւշ:

Հյուրեր — Ջանդ անուշ:

Զարդար — (Մտածկոտ) Ասեք թե բախտավոր հարսանիք լիներ, մենք էլ էս պատերազմի փորձանքներից ազատվեինք:

Հովնան — Փորձանքն էլ, փրկությունն էլ Աստծու ձեռին է:

Զարդար — Փորձանքը որ գա, ուրիշ բան կխոսես:

Եղո — Մա՛րդ Աստծո, թողեք մեր քեֆն անենք:

Զարդար — Չէ՛, կեցի՛ր, ես Հովնանին պիտի կապեմ: Թե նա ժողովարանի փիլիսոփան է, ես էլ դրսի փիլիսոփան եմ:

Սահակ — Հայ-հո՜ւյ, խնամուս կապե՞ս: Դու որ ուսումնարան էիր գնում, խնամիս ուսումնարանից գալիս էր: 

(Հյուրերը ծիծաղում են):

Եղո — Ջանը՛մ, Հովնանն էլ, դուք էլ ինչ կուզեք, խոսեք: Շուկան ուրիշ բաներ են ասում:

Հյուրեր — (Անհանգիստ) Ի՞նչ, նորե՞ն լուր ունես:

Եղո — Ջարդ պիտի լինի:

Հյուրեր — Ջա՞րդ…  

(Բոլորը նայում են Հովնանին):

Հովնան — Ջա՞րդ… (Քմծիծաղով) Խելքդ ո՞ւր է: Պատերազմը սահմանի վրա, մենք՝ ներսերը, քաշված մեկ անկյունը: Ջա՞րդ… Սահմանի վրա՝ գուցե: Բայց մեր քաղաքո՜ւմ… մտքեդ չանցնիս:

Եղո — Սահմանի վրա ջարդել են, էստեղ էլ կջարդեն:

Հովնան — Ասածդ հասկանո՞ւմ ես: Կարելի՞ բան է՝ հանգիստ ժողովուրդը ջարդել: Ապստա՞մբ ենք, թե՞ ավազակ… Ջարդը ուրիշների համար է:

Եղո — Անմեղ ենք, բայց պիտի ջարդեն:

Հովնան — (Սրտնեղ) Է՛հ, օրենք չկա՞:

Եղո — Չգիտեմ, բայց պիտի ջարդեն:

Հովնան — Աստվա՞ծ ուր է:

Եղո — Աստվա՞ծ… Աստված ո՞ւր էր հին ջարդերի ժամանակ:

Հովնան — (Մռայլվելով) Հին ջարդե՜րը… (Կարծես ինքն իրեն) Հա՛, դաժան բաներ էին… (Մի փոքր նշանակալից) Հին ջարդերը, սիրելի՛ք, դաժան բաներ էին, խոսք չկա: Բայց ես ձեզ ուրիշ բան ասե՞մ: Ահա ամենքդ էլ գիտեք՝ համարյա կառավարական բարձր պաշտոնյա եմ…

Սահակ — (Լրացնելով) Ազգապե՛տ…

Հովնան — (Ընդհատելով) Այդ ոչինչ: Դեռ օրենսգետ էլ եմ եղած: Օրենքի գրքեր եմ շարադրել: Այդ էլ ոչինչ: Շատ ազգերի օրինագրքեր եմ կարդացել: Բայց կարծում եք՝ իմ հույսը դա՞ է: Ոչ մի բան իմ սրտին այնքան նեցուկ չէ՝ անձի օրենք, պետության օրենք, որքան մի բան, որ միշտ աշխարհիս տակին նկատել եմ: Տեսեք՝ ժողովրդին կոտորում են, ոչնչացնում, նեղում: Բայց ժողովրդի արմատին ձեռ չեն տալիս, չեն կարողանում: Չի լինում: Չի եղե՜լ: Ձեզ բան ասեմ. շատ եմ մեջս կշռել ու տեսել եմ, որ մեկ վերջնական արդարություն կա Աստծո տուրուառության մեջ:

Երեց — (Երեսը խաչակնքելով) Փա՜ռք իր զորության:

Հյուրեր — (Նույնպես խաչակնքելով երեսները) Աստված մեծ է:

Հովնան — Այնպես որ, ճիշտ է՝ ապստամբներին կպատժեն, մի քիչ էլ բնակչությանը կնեղեն: Բայց որ ժողովրդի՞ն ձեռ տան, երբե՛ք: Մեր մասին որ խոսք չկա. մենք անվտանգ ենք: (Զվարթանալով) Օղի վերցրեք, էֆենդինե՛ր, Աստված է օրհնել մեր ուրախությունը:

(Հյուրերը զվարթանում են: Հովնանը վերցնում է օղին, մյուսները հետևում են նրան):

Զարդար — Կեցե՛ք, կեցե՛ք: Հովնա՛ն, մեկ էն ոտանավորդ ասա, էն որ ժողովարանը կարդացիր. ի՞նչ էր անունը՝ «Արարչական արդարությո՞ւն»: Հը՞: Ասա՛, ո՛տքդ պագնեմ:

Հյուրերից մեկը — Ծո՛, էս ինչ վեճի ու կռվի քաղաք է եղել ձերը: Մա՛րդ Աստծո, թողեք մի քեֆ անենք, է՜…

Սահակ — Մեր քաղաքի բերքն ի՞նչ է՝ կրոնի վեճ:

Հովնան(Ուզում է օղի վերցնել: Հյուրերին) Է՛, կենդանությո՛ւն, ո՛ղջ լինեք:

Նազե — (Մոտենալով Հովնանին, կես լուրջ, կես կատակ) Դու մի քիչ օղուց հեռու. վերցնողներից չես:

Հովնան — (Զվարթ) Կնի՜կ, ափսոս քեզ, որ այս երեկոյի ուրախության խորհուրդը չես հասկանում: Տղա՜ եմ պսակում: Դեռ ինչե՜ր պիտի անենք այս գիշեր: (Խմում է օղին):   Ա՛յ քեզ օղուց հեռու:

Հյուրեր — (Ծիծաղում են): Տեսա՞ք:

Նազե — (Հեռանալով, հյուրերին՝ կես կատակ) Խելքը պիտի կորցնի ուրախությունից: Սրա ուրախությունը մի քիչ փորձանքով է:

Հովնան — Քեֆիդ նայիր. կյանքը ուրախություն է:

Զարդար — Օհո՜, էդ դո՞ւ ես ասում: Ժողովարանը բարակ աստվածաբանություն ես անում, հա՜:

Հովնան — Գետնի վրա՞ ես, դե քեֆ արա, որ տակը չես:

Սահակ — Կերա՞ր: Ծո՛, քո վարպետը խնամուս աշակերտն է:

Հովնան — Ձգե՛, ձգե՛: (Աշուղներին) Դե՛, աշուղնե՛ր, զարկեք տեսնեմ:

(Աշուղները նվագում են մի շուրջպար):

Սահակ — (Հյուրերին) Դե՛, ելե՛ք:

Հյուրեր — (Վեր կենալով) Օհո՜, ծերերը ջահելացել են:

(Շուրջպար են բռնում: Մի երկու շրջան պարելուց հետո հները նստում են, նորերն են առաջ գալիս):

Սահակ — Կեցե՛ք, կեցե՛ք: Իմ աղջիկն էս անգամ կարգե դուրս պիտի խաղա:  (Մոտենալով Նունուֆարին) Դե՛, աղջի՛կս, քե՛զ տեսնեմ:

(Մեջ է քաշում Նունուֆարին: Աշուղները նվագում են կենտապար, և Նունուֆարը սկսում է պարել):

Հովնան — (Որ արդեն մի քիչ գինով է, հանկարծ վեր է թռչում զվարթ): Կեցե՛ք, կեցե՛ք:

                        (Աշուղները լռում են, հյուրերը սպասում են նրան):

Սահակ — Հը՜, նախանձեցի՞ր:

Հովնան — Կեցե՛ք: (Սահակին) Դու աղջկանդ արժեքը այդպե՞ս իմացար: Ոսկիների վրա պիտի խաղացնեմ:

Հյուրեր — Ոսկիների վրա՞:

Հովնան — Իսկակա՛ն ոսկիների վրա: Աստված ինձ բախտ է տվել, ես նրան ուրախություն չեմ ցույց տվել: Հիմի պետք է ցույց տամ: (Գնում է դեպի ձախ սենյակը և դուրս բերելով մի արկղիկ, հանելով միջից մի փոքրիկ պարկ՝ գալիս է մեջտեղ): Իմ հարսն այն հարսներից չէ, որ ոտը գետնին դիպչի: (Հանում է ոսկիները և բռով տալիս ծառային): Ծո՛, ա՛ռ, շա՛ղ տուր: Փռի՛ր, փռի՛ր:

Զարդար — Ամեն բանի մեջ ուրի՜շ համ կգտնի:

Հովնան(Ծառային) Վախվխելով մի՛ փռիր, շա՛ղ տուր: Ուրախությունից թանկ բան չէ՛: Հե՛րն եմ անիծել: Ունեմ-չունեմ չկա՛: Փռի՛ր: Դավիթ Մարգարեի պես պիտի խաղամ: (Ծառան չոքած փռում է ոսկին: Աշուղներին) Զարկեցե՛ք: (Աշուղները սկսում են նոր կենտապար: Նունուֆարին) Դե՛, հարսնացո՛ւ, քե՛զ տեսնեմ, առա՛ջ արի:

Նազե — Կեցե՛ք, ջա՛նըմ, ի՞նչ է անում:

Հովնան — (Հյուրերին) Դե ծա՛փ զարկեցեք: (Հյուրերը գայթակղված նայում են ոսկիներին և հափշտակված ծափ տալիս: Հովնանը՝ մոլեգնած, անհասկանալի հափշտակությամբ, նույնպես ծափ է տալիս: Նազեն սարսափած նայում է Հովնանին և ուզում է մի բանով արգելել, բայց կաշկանդված է նվագի և ծափերի ձայներով):  Ապրե՜ս, հարսնացու:

Հյուրեր — Ջա՜ն:

(Հովնանը մեջ է ընկնում և ինքն էլ պարում Նունուֆարի դիմաց: Նա մոլեգնած է, իրեն կորցրած: Ամենքը մի տեսակ կատաղության մեջ են, բոլորի ծափերի, ձայների մեջ զգացվում է և՛ գայթակղություն, և՛ նախանձ, և՛ խելագար ուրախություն):

Նազե — (Սարսափած՝ Հովնանին) Կեցի՛ր, մա՛րդ Աստծո, կեցի՛ր:

                        (Ձայները լռում են):

Հովնան — Ի՞նչ կա, ի՞նչ եղավ:                        

Նազե — Կեցի՛ր, արածդ քեզ չի վայելում: Հասկանո՞ւմ ես: Կեցի՛ր, մի փորձանք կբերես:

Հովնան — (Գինով, զվարթությամբ) Կնի՜կ, Աստվա՛ծ հետս պարում է և հրամայում է՝ պարեմ. ի՞նչ փորձանք:

Նազե — Ասածդ ուրախություն չէ, Աստծուց վախեցիր:

Հովնան — Ես արդար եմ, և Աստված հետս է. աղքատներին տվի, հիվանդներին ղրկեցի. ի՞նչ մեղք ունեմ, որ վախենամ Աստծուց: Քեֆի՛դ նայիր: Ասածդ ի՞նչ է: Աստված այնպես է օջախս հաստատել, որ էլ բան չի դիպչի ինձ:

Նազե — Լռի՛ր, դու գինով ես… (Երեսը խաչակնքելով՝ անցնում է ձախակողմյան սենյակը): Աստվա՛ծ, չհանես ահը սրտիցս:

Հովնան — Հիմար խոսեցիր և պարը ավրեցիր: (Աշուղներին) Մեր գործին անցնենք: Դե զարկեցե՛ք:

                        (Աշուղները շարունակում են նվագել):

                                          Շարունակելի

No Comments

Leave a Reply