maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ Թատրոն

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (2)

18.10.2019

     Դրամա 4 արարով                                     


Սկիզբը՝ այստեղ

Հովնան — (Նունուֆարին) Հա՛րս, առա՛ջ արի:

(Հյուրերը բացականչում են, և Հովնանն ու Նունուֆարը սկսում են պարել: Ներս է մտնում Հասան բեյը: Դռների մոտ հյուրերը հետ են քաշվում, հարգանքով բարևում, կանայք խմբվում են ձախ անկյունում և երեսները ծածկում: Տղամարդիկ մի քիչ շփոթվում են: Ոմանք ուզում են Հովնանին իմաց տալ Հասան բեյի գալը, բայց նա ձեռքով հասկացնում է, որ թույլ տան Հովնանին պարել: Նա ժպտում է այս տեսարանի դիմաց: Բայց հանկարծ դիտելով Նունուֆարի գեղեցկությունը՝ սկսում է շլանալ: Մինչ նա քարացած նայում է Նունուֆարին, հյուրերն անհանգստանում են. նրանք մե՛կ ուզում են Հովնանին կանգնեցնել, մե՛կ էլ կարկամում են):

Նազե (Ներս գալով ձախ սենյակից և հանկարծ նկատելով Հասան բեյին՝ սարսափած հարձակվում է Հովնանի վրա): Կեցի՛ր, ի՞նչ ես անում:

Հովնան — (Հովնան կանգնում է): Ի՞նչ եղավ նորեն: 

(Նունուֆարը, նկատելով Հասան բեյին, փախչում է անկյունը):

Հասան բեյ (Ժպտալով՝ Հովնանին) Ես եմ, Հովնա՛ն էֆենդի… Պարի՛ր, պարի՛ր:

Հովնան — Համեցիր, Հասա՛ն բեյ, բարի եկար: (Հյուրերին, կանանց) Ոչ մեկդ մի՛ քաշվեք, դուրս ելնելու հրաման չկա: Հասան բեյը տանու բարեկամ է, իմ եղբայրը: Այսօր մի ուրախություն է ինձ համար, որ էդ կարգն ու սովորույթը տեղ չունեն իմ տանը: (Կանայք դեռ խմբված ու պահված են անկյունում): Առա՛ջ եկեք, Հովնան ու Հասան բեյ միևնույն բանն են այս գիշեր: Դե՛հ: (Կանայք սկզբում անհամարձակ, բայց հետո կամաց-կամաց առաջ են գալիս: Նունուֆարին) Առաջ կանգնիր:

(Նունուֆարը միամիտ և անդիմադարձ կատարում է Հովնանի հրամանը: Հյուրերից ոմանք՝ դժգոհ, ոմանք՝ զարմացած, մի մասն էլ զվարճացած նայում են այս ամենին):

Հասան բեյ Ներիր, որ տարաժամ ներս մտա… Անակնկալ է, գիտեմ… Կուզեի քեզ դուրս կանչել, բայց…

Հովնան — Առաջ մեկ համեցեք նստիր, Հասա՛ն բեյ:

Հասան բեյ (Նստած է, աչքը՝ Նունուֆարին): Գործով եկա, և քո ու քո հյուրերի ներողամտությունն եմ խնդրում հատուկ:

Հովնան — Ի՞նչ ես ասում, Հասա՛ն բեյ, չէի իմանում, թե քաղաք ես եկել, եթե ոչ՝ ամենապատվավոր հյուրս էիր այս գիշեր:

Հասան բեյ Քո ազնվությունն է այդ: (Մի կողմ քաշելով Հովնանին և ցած ձայնով) Աստված չէր կամեցել, որ քեզ այս գիշեր, քո պատվին ու սրտին հարմար հաճելի խոսք ասեի. շա՜տ եմ ցավում: Մենակ՝ բարեկամի պարտք կատարած լինելու համար քեզ մի բան պիտի ասեմ, որ մի քիչ այս ուրախությանը չի հարմարվում: Արդեն իսկ իմացած կլինես, և ժամանակն էլ սուղ էր, որ ուշացնեի… Տեղահանություն պիտի լինի:

Հովնան — Տեղահանությո՞ւն: Սխալ կլինի, բե՛յ:

Հասան բեյ Այո՛, տեղահանություն, դեպի ներսերը:

Հովնան — Անշուշտ, արդարությունը պաշտպանված է, և հանցավոր տարրերը պիտի տեղահանվեն:

Հասան բեյ Բոլոր քաղաքները, գյուղերը, ժողովուրդը՝ ամենքը պիտի տեղահանվեն:

Հովնան — (Սթափվելով) Ժողովո՞ւրդը… Ժողովուրդը ամբո՞ղջ…

Հասան բեյ Ամենքը, ամենքը:

Հովնան — Սպասի՛ր, բե՛յ, ամենքը որ ասում ես, նաև… ես է՞լ…

Հասան բեյ (Ժպտալով) Դո՛ւ էլ , Հովնա՛ն էֆենդի:

Հովնան — Ես է՜լ… (Լռություն) Մեր քաղա՜քը, ժողովո՜ւրդը, ե՜ս… հանցավո՞ր: Չէ՛, անշուշտ թյուրիմացություն կա: Թե չէ՝ ինչպե՞ս կարելի է, որ ե՛ս էլ:

Հասան բեյ Սուլթանական իրադե եկած է: (Նայում է Նունուֆարին: Նազեն, նկատելով Հասան բեյի հայացքը, անհանգստանում է: Կարճ, խռովյալ լռություն: Նազեն, ինչ-որ չար բան գուշակելով, հանկարծ մոտենում է Նունուֆարին և հետ է մղում դեպի անկյունը): Հովնա՛ն էֆենդի, հարսդ շա՜տ գեղեցիկ է և վտանգավո՜ր գեղեցիկ…

Հովնան — (Խայթված) Գեղեցի՞կ… (Առաջվա մտքին դառնալով) Օրե՜նք կա, արդարությո՜ւն կա. ինչպե՞ս չէ…

Հասան բեյ Հովնա՛ն էֆենդի, կուզե՞ս վաղը մտածենք այս մասին: Հարսդ շա՜տ գեղեցիկ է…

Հովնան Վաղը մտածե՞նք…

Հասան բեյ — (Նունուֆարով հափշտակված՝ պատասխանը ուշացնում է): Այո՜: (Սթափվելով) Հատուկ ներեղություն եմ խնդրում, ուրախությունդ խանգարեցի. եթե իրավունք կտաս, կմեկնեմ: (Վեր է կենում): Պաշտոնական գործեր ունեմ: Մնաս բարյավ: (Ներս մտնող հյուրերին բարևում է): Համեցե՛ք: 

Հովնան(Տխուր) Գնաս բարյավ, Հասա՛ն բեյ:

Հյուրեր(Ճամփու գցելով Հասան բեյին) Հասա՛ն բեյ, օրենք կա, Աստված կա:

Հասան բեյ Ճակատագիր է:

(Հասան բեյը դուրս է ելնում: Նրա գնալուց հետո հյուրերը, զգալով դժբախտությունը, շփոթված նայում են Հովնանին):

Հյուրեր (Հովնանին) Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ է եղել:

Հովնան Մե՜ծ դժբախտություն…

Եղո Ես ասո՜ւմ էի…

Աբրո (Որ դուրսն էր այդ ժամանակ՝ ներս ընկնելով): Տնա՛վերներ, ձեր տուն չավերի, ի՞նչ բանի եք:

Հյուրեր Ջանը՛մ, մի ասեք իմանանք, ի՞նչ բան է…

Աբրո (Ընկնելով Հովնանի ոտները) Ամա՜ն, ափա՜ր, զուլո՜ւմ է, անձդ ազատե՜…

Հյուրեր Ջա՞րդ է…

Աբրո Խո՞ւլ եք, չե՞ք իմանա զուլումի ձենը…

(Հովնանը մնացել է տեղնուտեղը քարացած: Հյուրերը շարժվում են դեպի դուռն ու պատուհանները: Ոմանք ավելի առաջանում են դեպի Հովնանը և կուչ գալիս: Ճնշված, անհանգիստ լռություն: Մի չարագույժ ձայն է լսվում փողոցից՝ ժանգոտ և կերկերուն, որ դեռ հեռվից ձգվում է իբրև ձայն, բայց երբ մոտենում է, արդեն վերածվում է պարզ բառերի):

Նազե Ամա՜ն, ի՞նչ է ասում…

Ձայնը (Մոտենալով) Պատրաստվեցե՜ք…

Ա հյուր Թալա՞ն է…

ԱբրոԹալա՜ն է… զուլո՜ւմ, մեր զմանուկ պիտի ուրանա… (Մոտենալով Հայկին) Երթանք, տղա՛ս: (Դուրս է տանում Հայկին աջ կողմից): Երթանք քնիր: 

Ձայնը (Որ մոտ է դռանը) Պատրաստվեցե՜ք… երեք օր ժամանա՜կ… հրամա՜ն է… պիտի երթանք Արա՜բիա… մնացողը սրի՜ կանցնի… (Հեռանում է): Պատրասվեցե՜ք…

Նազե Ամա՜ն, ամա՜ն… (Ծնկներն է ծեծում): Աստված պատիժներս տվեց     

(Ձայնը հեռանում է և կտրվում: Հովնանը և հյուրերը մեջտեղ են գալիս, արձանանում: Ամենքը սարսափած են):

Մարե (Խուլ ու խռպոտ) Հովնա՞ն…

Հովնան (Հազիվ զսպելով իրեն) Ի՞նչ է, մարե:

Մարե Հարսնիքն ինչո՞ւ կտրեց:

(Ճնշող լռություն: Ամենքը վախեցած նայում են մարեին, որ մի գերբնական ոգու պես կույր աչքերը տարածության մեջ չռած՝ աշխատում է որսալ ձայները: Ամենքը վախենում են կարծես, որ մարեն կիմանա դժբախտությունը՝ համարելով դա մի սարսափելի աղետ):

Մարե (Որ անհանգստանում է լռությունից, գերեզմանային ձայնով) Մարդ չկա՞… Հովնա՞ն… (Լռություն): Հարսնիքը վերջացա՞վ…

Հովնան Հարսնիքն սկսվե՜ց, մարե՛…

Նազե (Չոքելով մարեի առջև՝ գրկում է նրա ոտները): Հարսնիքը վերջացա՜վ, մարե՛…

Մարե (Չարագույժ ձայնով, անհանգիստ) Վերջացա՞վ… Ի՞նչ եղավ…

Նազե Տներս քանդվեց, մարե՜, Սուլթանը մեզ քշում է Արաբիա:

Մարե Քշո՞ւմ է, Արաբիա՞, ինչո՞ւ…

Նազե Չգիտեմ, պիտի երթանք, մարե՛… Ողջ քաղաքը տնով-տեղով քշում է…

Մարե — (Վեր է կենում տեղից, բուի պես մեջտեղ գալով, բռունցքը սեղմած, սպառնալից հայացքը սևեռած, սկսում է պար գալ): Էհե՜յ… հարսնի՜ք է, պա՜ր բռնեցեք, քեմանի զարկեցեք, ծափ տվեք, հող լցրեք գլխիս, տղիս հարսնի՜քն է… տեսա՞ք… տեսա՞ք… Թագավորնե՜ր, հարսնիք արեք, արեք տեսեք զուլումի թագավորին… Ամա՜ն, ամա՜ն… 

(Մարեն կանգնում է, լռություն):

Թալալ (Հեռվից) Պատրաստվեցե՜ք…

                        (Ձայնը գնալով խլանում է և կորչում):

Հյուրեր (Հանկարծ սթափվելով) Եկե՛ք, եկե՛ք երթանք տներս…

Զարդար Ո՞ւր երթանք, գնալով ի՞նչ կլինի: Մեծ ունենք էստեղ, կացեք մի ճամփա հարցնենք: (Հովնանին) Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ անենք:

(Բոլորը կանգնում են):

Հովնան (Խորասույզ, անճանաչելի, ոչ մարդկային ձայնով) Գե՜շ տեղը մթնեց… Խախտվում է հաստատության հիմը… Գալիս է մարդու գազանը: (Լռություն):  Աստվա՛ծ հասնի…

(Հյուրերը երկյուղած խաչակնքում են): 

Երեց (Խաչակնքելով) Տերն Մեր Հիսուս, Խաչեցյալն Ամենափրկիչ զորավ մեզ:

Հովնան Ժողովրդի արմատն է պոկվում: Հի՜ն ուրվականները վեր կացան գերեզմաններից: (Լռություն): Չէ՛, այսպես կարելի չէ՛. օրենք կա, Աստված կա…

Զարդար Ի՞նչ անենք, Հովնա՛ն էֆենդի:

Հովնան Ես կդիմեմ օրենքին և արդարությանը:

Հյուրեր Աստված օգնականդ:

Հովնան Եկեք ձեզնից վաղը մի քանի մարդ էլ. ես ժողովրդի կողմից կերթամ կառավարության դուռը, կխոսեմ: Արդարություն կպահանջեմ:

Հյուրեր — Հա, եղա՜վ, էդպես էլ արեք: Սահակ, Ջնդո, Եղո, Զարդար էֆենդիներ, գնացեք:

Սահակ, Ջնդո, Եղո, Զարդար — Կերթանք Հովնանի հետ:

Հովնան (Դուռը ծեծելով) Հարսանիքը վերջացա՜վ, գնաք բարով…

(Հյուրերը ցրվում են շփոթված. կանայք՝ գլխիկոր, հեծկլտալով):

Երեց Տերն Մեր Հիսուս Քրիստոս Ի՛նքն հասնի, Աստվածածի՛նը բարեխոս:

(Խաչակնքում է և հեռանում: Մնացել են Հովնանը, Նազեն, Հերիքը, Նունուֆարը, Սահակը և մարեն: Նունուֆարը գունատ արձանի պես, Խորենը գլխիկոր կանգնած են մեջտեղում: Նազեն չոքած է գետնին՝ ոսկիների վրա, և լուռ ծնկներն է ծեծում: Նունուֆարը, Խորենը և Հերիքն անցնում են ձախ սենյակը: Նրանց հետևում է Սահակը):

Հովնան Հա՜… Աշխարհքս հաստատուն չէ՜ր եղել: Մրջյունի պես ճամփի մեջտեղ բուն էինք շինել, կարծում էինք, թե ապահով ենք… Հիմի ոտնե՜ր են եկել մեզ կոխկռտելու: 

(Լռություն):

Նազե Ի՞նչ ասավ Հասան բեյը:

Հովնան — Էլ չգիտեմ: Կարծեմ Նունուֆարին գեշ նայեց:

Նազե (Խորամիտ) Չէ՞… Ես էլ նկատեցի: Ուրի՞շ, ի՞նչ ասավ…

Հովնան Չգիտեմ, գեշ բան:

Նազե Գեշ բա՞ն… ի՞նչ… ասա՛, Աստծո՛ւ սիրուն:

Հովնան Հասկացրեց, որ… Նունուֆարին հավանում է…

Նազե (Վեր թռչելով) Ամա՜ն, տնե-օջախե հեռու: Է՞ս ինչ զուլում էր…

Հովնան Մեծ զուլում: 

(Լռություն):

Նազե (Զգաստացած) Կեցի՛ր: Կեցի՛ր: Վնաս չունի: Դրա համար քեզ մի՛ կորցնի: Կեցի՛ր: (Մոտենում է ձախ դռանը): Խնամի՛: (Ներս են մտնում Սահակը, Նունուֆարը, Հերիքը և Խորենը): Խնամի՛, Նունուֆարին տար ձեր տունը:

Սահակ Աստծու կապածը մարդ չի քանդի, խնամի՛: Եղածը եղած է:

Նազե Դրա ժամանակը չէ: Տա՛ր:

Հովնան Ինչե՞ր ես ասում, ո՞ւր պիտի տանի: Նունուֆարը մեր հարսն է:

Սահակ Ա՜խ, Հովնան խնամիս էլ չի ուզում: Ո՞ւր տանեմ, կին չունեմ, մարդ չունեմ տանը: (Հովնանին) Աչքիս լույսի պես եմ պահել աղջկաս: Քեզ եմ հավատում մենակ… Խորենս ջահել է… (Լցվելով) Ճամփան… Հովնան խնամի… ի՞նչ պիտի անես Նունուֆարիս… (Հովնան լուռ է): Հույսս դո՛ւ ես… թե չէ՝ աղջիկս կորա՜ծ է…  (Արցունքները կուլ է տալիս: Նունուֆարին) Արի… (Գրկում է Նունուֆարին, որ հեծկլտում է հոր գրկում): Աստված էսպես ուզեց, որ հարսանիքդ սև լիներ, աղջի՜կս… Է՜հ, Աստծուն աղոթեցեք՝ ճանփուն տղան ու աղջիկը անփորձ մնան: Հովնան, էլ ես ու դու կորա՜նք… (Լաց է լինում): Է՜հ, երթամ դատարկ տունս նայեմ: Հովնա՛ն, զավակս՝ քեզ, քեզ էլ Աստծուն եմ հանձնում: Բարի գիշեր:

(Դուրս է ելնում դիմացի մուտքից):

Մնացյալները Բարի գիշեր:

                        (Հերիքը, Նունուֆարը և Խորենն անցնում են ձախ սենյակը):

Նազե (Հովնանին) Լա՛վ, հիմի ի՞նչ է միտքդ:

Հովնան Չգիտեմ:

Նազե (Անհանգիստ) Չգիտե՞ս, ի՞նչը չգիտես:

Հովնան Չգիտեմ, տեսնենք. խելքս շաղվում է: Խելք կորցնելու բաներ են:

Նազե Ի՞նչ պիտի տեսնես: Աղջիկը չպիտի՞ ազատես ձեռքից:

Հովնան Տեսնե՜նք: (Ըստ երևույթին անտեղի սրտնեղելով) Տեսնե՛նք: Պիտի երթամ կառավարության դուռը. պաշտպանություն պիտի պահանջեմ:

Նազե (Անհանգստանալով) Հա՛, դե էդպե՛ս ասա:

Խորեն Է՛դ է ճամփան, էդպես կհաջողվի:

Հովնան (Նույն սրտնեղությամբ) Մի՛ ասեք, մի՛ ասեք: Աստված հեռու տանի. մարդ կյանք փրկելու համար գեշ բաներ է անում: Ասա թե վաղը Աստծով գործը գլուխ բերեմ… թե չէ… Մի՛ ասեք, մի՛ ասեք, լինելիք որ լինի՜…

Նազե Դե, հույս Աստված, էդ լինելիքը չի լինի:

Հովնան Հը՜մ, ո՞վ գիտե, Աստված տա, որ չլինի:

Խորեն Լինի՜. է՜հ, ե՞ս ուր եմ: Թե մեռնելու ենք՝ մեռնենք:

Հովնան Դու մահը չգիտես, լռի՛ր:

Մարե (Վեր է կենում և առաջ գալիս: Կերկեր ձայնով և կույր աչքերը տարածության մեջ) Հովնա՞ն…

Հովնան Քովդ եմ, մարե:

Մարե (Սպառնալից, դողդոջուն ձայնով) Չէրթա՜ս, իմացա՞ր…

Հովնան (Սրտահույզ) Չէրթա՜մ…

Մարե (Ավելի խիստ) Չէրթա՜ս, մարեին հողը չդրած՝ չէրթա՜ս… (Լռություն: Բոլորը ազդված են մարեի խստահայաց և խորամիտ դեմքից: Նա հեռանում է Հովնանից և իր կույր աչքերով նայում է չորս կողմ, ապա կարծելով, թե իր դեմ Հովնանն է կանգնած, խոսում է դատարկ օդի մեջ՝ դաժան անեծքի սպառնալիքի ձայնով): Մարեին չթաղած՝ չէրթա՜ս…

                        (Բոլորը սարսափահար նայում են նրան):

                                                  Վարագույր

                                                 Շարունակելի

No Comments

Leave a Reply