maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Շավղից դուրս (2)

26.10.2023

(Սկիզբը՝ այստեղ)

                                                  2

Տերովին տերն է տարել, անտերին՝ օրենքը

Հիվանդանոցի ողջ անձնակազմը ցնցված էր կատարվածի դաժանությունից: Միջանցքում խմբված էին Վահեի ծնողները, ուսուցիչները, դասընկերները:

Երեք ժամ անց վիրահատարանից դուրս եկավ պրոֆեսոր Ազատյանը՝ հոգնատանջ դեմքով: Աչքերով փնտրեց Սերոբին ու Սիրարփիին:

***

Երկու օր շարունակ, երբ Վահեն ընդամենը համապատասխան սարքերից միացված կենսաբանական գոյություն էր, Վերակենդանացման բաժանմունքի առջև անհանգիստ հետուառաջ էր անում մի աղջիկ: Անհնար էր չնկատել ներքին խռովքը, կարելի է ասել՝ տագնապը:

-Հասմի՞կն ես:

Հասմիկը ցնցվեց, չգիտես՝ անսպասելիությունի՞ց, թե՞ վախից: Հանցանքի պահին բռնվածի պես կուչ եկավ ու շշնջաց.

-Այո:

-Արի ինձ հետ:

Պրոֆեսորը մոտեցավ ջրորակիչին, մի բաժակ ջուր լցրեց, մեկնեց աղջկան:

-Վահեի վիճակը ծայրահեղ ծանր է: Գուցե երբեք չկարողանամ նրան պատմել այս մասին:

-Նա չի՞ ապաքինվի,- լացակումեց Հասմիկը:

-Հրաշքներ միշտ էլ լինում են: Մենք արել ու անում ենք հնարավոր ամեն բան: Գուցեև՝ անհնարինը:

Հասմիկի ցավը կրկնակի էր: Նա իրեն էր մեղադրում այդ օրը հոր հետ տուն գնալու, Վահեին մենակ թողնելու համար: Եթե միասին լինեի՜ն…

-Ինչպե՞ս ճանաչեցիք ինձ,- փորձեց ինքնատիրապետումը չկորցնել Հասմիկը,- ի՞նչ էիք ուզում ասել:

-Ճանաչեցի Վահեի պատմածներով: Իսկ ասելիքս, ցավոք, քեզ չի ուրախացնի: Ես ակամա սև լուրերի բանբեր եմ դառնում քեզ համար, աղջիկս… Դու մո՞րդ ես փնտրում:

Հասմիկը շանթահարվեց:

-Ի՞նչ գիտեք իմ և մորս մասին:

-Գիտեմ, որ Վահեն սիրում է քեզ ու ցանկանում էր գտնել տասներեք տարի առաջ անհետացած մորդ:

-Վահեն ցանկանում էր, այո՛: Բայց ի՞նչ կապ ունենք Դուք: Հորս ճանաչո՞ւմ եք:

-Արդեն երկու օր է՝ այո: Դժբախտաբար: Շատ կցանկանայի ճանաչած չլինել:

-Նա գիտի՞ մայրիկիս տեղը:

-Վաղուց: Մորդ փախուստից երեք ամիս անց է իմացել:

-Եվ չի՞ պատժել, թողել է՝ հանգիստ ապրի՞:

-Ո՛չ, իհարկե, դա նրա նման չէր լինի: Համբերությունդ հավաքիր ու լսիր ինձ, Հասմի՛կ: Ես ընդամենը կատարում եմ Վահեին տվածս խոստումը: Չեմ կարող դրժել այն: Մանավանդ՝ հիմա:

Հասմիկի ահաբեկված հայացքից ազդված՝ պրոֆեսորը մի կերպ հավաքեց մտքերը.   

-Հորիցդ փախչելու ծրագրի մասին իմացել են երկու հոգի՝ նրա հետ աշխատող բուժքույր Շուշանն ու համակուրսեցի Հրաչը: Հրաչն այդ ժամանակ Արցախում է եղել, վիրավոր ազատամարտիկներին է փրկել, դաշտային պայմաններում վիրահատություններ արել: Մայրդ կապվել է նրա հետ, պատմել իր ընտանեկան վիճակի մասին, խնդրել օգնել: «Ուզում եմ գալ Արցախ: Նախ՝ օգտակար կլինեմ իբրև բժիշկ, ապա կազատվեմ էս հրեշից, իսկ հետո, երբ ամեն բան խաղաղվի, ինձ մոտ կբերեմ աղջկաս»,- ասել է:  1994-ի փետրվարն է եղել, Օմարի լեռնանցքում թեժ մարտեր են ընթացել, բժշկի կարիք իսկապես ունեցել են մեր տղերքը: Ու մորդ ուղղաթիռով հասցրել են Արցախ: Ապրիլից սկսվել է «Տեր-Տեր» գործողությունը: Թշնամին մեծ զինուժ է կուտակել այդ ուղղությամբ: Մայրդ մշտապես եղել է տղաների կողքին, շարժական հոսպիտալում կյանքեր է փրկել: Տերտեր քաղաքի համար մղվող մարտերից մեկում վիրավորված ազատամարտիկի են հասցրել հոսպիտալ: Գայանեն արագ գործի է անցել: Անզգայացրել է վիրավորին, մշակել վերքն ու պատրաստվել վիրակապելու: Այդ պահին սկսվել է ռմբակոծությունը: Իրար հետևից թափվող արկերի տարափը խուճապ է առաջացրել հոսպիտալում: Փախչել կարողացողները դուրս են թռել վրանից ու փորձել հասնել մոտակա թաքստոցը: Իսկ մայրդ չի ցանկացել հեռանալ անզգայացնողի ազդեցության տակ գտնվող վիրավորից: Երբ մոտ տարածությունից լսվել է ընկնող արկի սուլոցը, նա մարմնով փակել է վիրավորին ու այդպիսով փրկել կյանքը: Ռմբակոծությունն ավարտվելուց հետո մայրիկիդ գտել են մահացած՝ արկի բեկորը քունքի մեջ: Իսկ զինվորը փրկվել է, ոտքի կանգնել ու փորձել գտնել քեզ:

-Ի՞նձ:

-Այո՛: Մորդ համակուրսեցի բժիշկը պատմել է նրան իր փրկչի կյանքի մանրամասները, բայց և հորդորել հեռու մնալ հորիցդ: Սա էլ կռված, մահն իր աչքերով տեսած ֆիդայի: Հորի՞ցդ պիտի վախենար: Եկել-գտել է նրան, պատմել մորդ մահվան մասին: Հայրդ իբրև թե հուզվել, զգացվել է ու խնդրել քեզ ոչինչ չասել: Խոստացել է, որ ինքը կանի դա, երբ մի քիչ մեծանաս…  

-Որքան էլ տարօրինակ է, ես արդեն մեծացել եմ… Ո՞վ է Ձեզ պատմել այս ամենը: Կարո՞ղ եմ ինքս հանդիպել նրան:

-Ինձ պատմել է մայրիկիդ համակուրսեցին՝ բժիշկ Սարոյանը, նույն ինքը՝ Հրաչը: Նա աշխատում է զինվորական հոսպիտալում: Կարող ես նաև հանդիպել, եթե ցանկանում ես: Նա է եղել մայրիկիդ կողքին կյանքի վերջին ամիսներին:

-Ես բառեր չեմ գտնում շնորհակությունս հայտնելու համար:

-Ի՜նչ շնորհակալություն, աղջիկս: Մորդ մահվան լուրն եմ հայտնում:

-Գուցե զարմանաք, բայց էսպես երևի ավելի հեշտ կլինի ապրել առանց մորս, բայց և ավելի դժվար՝ հորս հետ… Վահեն անգամ իր այս վիճակում է փրկում ինձ:

-Վահեն փրկչի առաքելությամբ է եկել աշխարհ: Այդ պատճառով էլ հույսս չեմ կորցնում, որ իրեն էլ կփրկի Աստված:

***

Վահեն ուշքի եկավ վիրահատությունից հինգ օր անց: Նրա կողքին մայրն ու տիկին Ազատյանն էին, իսկ ապակե պատից այն կողմ՝ հայրն ու Մանուկը: Ուղեղը պատած մշուշի միջից աղոտ հիշեց կատարվածն ու փշրված ատամների արանքից շշնջաց.

-Ի՞նչ եղավ էն մուրացկան ծերուկը:

Մայրն ու Ազատյանը տխուր լռեցին…

-Գլխիս վնասվածքը լո՞ւրջ է: Շա՞տ կոտրվածքներ ունեմ:

Կոտրվել էին Վահեի գանգոսկրը, ծունկը: Բայց ամենասարսափելին ողնաշարի վիճակն էր. Վահեն չէր կարող քայլել: Գոնե՝ առայժմ:

Սկսվեց վերականգնողական երկարատև, ծանր շրջանը:

Վահեի՝ գիտակցության գալու հաջորդ օրը նրա մոտ եկավ ոստիկանության մի մայոր և հարցաքննեց: Վահեն պատմեց ամեն բան, վճռական հայտարարեց, որ ինքը հետևողական է լինելու, որպեսզի այդ չորս տականքը պատժվեն օրենքի ողջ խստությամբ.

-Ես կարող եմ ներել ինձ հետ դրանց արածը, բայց խեղճ ծերունու մահը նրանք չեն մարսելու:

Մայորի դեմքը մռայլվեց, նա անհաղորդ ձայնով ասաց.

-Դեռ պետք է պարզել, թե ով է լինելու պատժվողը:

Հաջորդ օրը նա Վահեի մոտ եկավ դպրոցի տնօրենի հետ: Վահեն դրանից ոգևորվեց ու սկսեց կրկին, հատկապես տնօրենի համար, պատմել դեպքի մանրամասները: Ասաց, որ հիշում է մեքենայի համարն ու այն հայտնել է մայորին:

Տնօրենի դեմքը սառը, անտարբեր արտահայտություն ուներ. ասես նրա առջև այն Վահեն չէր, որի գովքն էր արել տարիներ շարունակ, որին այն չարաբաստիկ օրը Ոսկե մեդալ հանձնելիս հուզմունքից կորցրել էր խոսելու ունակությունն ու իրեն ոչ բնորոշ ջերմությամբ ամուր գրկել: Վահեն հանկարծ դարձել էր անծանոթ, օտար, ոչ ոք: Տնօրենը հրամայական տոնով դիմեց Վահեի հիվանդասենյակում գտնվող ծնողներին ու դասղեկին, որն ամեն օր այցելում էր իր արդեն նախկին սանին.

-Բոլորդ դուրս եկեք և մեզ թողեք մենակ:

Մայորի և Մութաֆյանի հեռանալուց հետո Վահեն երկար ժամանակ լուռ էր: Ակնհայտ էր, որ խորը ցնցում է տարել:

***

Սերոբին այդ պահին ամենաքիչն էր հետաքրքրում հանցագործների պատիժը: Նա մի նպատակ ուներ՝ ոտքի կանգնեցնել որդուն և թույլ չտալ, որ նրան մեղսագրվի հանցանքը:

Ողջ դպրոցը ցնցված էր այդ միջադեպից, բայց ավելի շատ՝ տնօրենի պահվածքից: Լսել էին, որ նախկինում մութ պատմությունների մեջ է թաթախված եղել, համագործակցել է անվտանգության մարմինների հետ, բայց որ կարող է խամաճիկի պես ենթարկվել ինչ-որ մարդկանց ու ստիպել Վահեին ստորագրել շինծու արձանագրություններ, դուրս էր որևէ մեկի երևակայությունից:

Դատական կարճառոտ նիստին ներկայացել էր Սերոբը՝ որպես Վահեի իրավահաջորդ: Նա ոչ էլ լսել էր, թե ինչ բարբաջեցին դատապաշտպանը, դատավորը, դատախազը, «անզգուշորեն» մահվան և ծանր վնասվածքների պատճառ դարձած հերոսները: Բոլոր չորսին, հավասարության ու եղբայրության սկզբունքով, տրվել էր միևնույն պատժաչափը՝ «երկու տարի՝ պայմանական»: Դեմքներին լկտի ժպիտ՝ նրանք դուրս էին եկել դատարանի դահլիճից ու իրենց հետևից շրխկացրել դուռը: Սերոբը երկար ժամանակ անշարժացել էր տեղում. այս տեսարանը մարսելու բան չէր նորմալ մարդու համար: Սակայն դեռ Մութաֆյանի հետ առանձնազրույցից էր հասկացել, որ այդ ստոր կենդանին պատրաստ է կործանել Վահեին, միայն թե դժգոհ չթողնի որդուն հաշմած ստահակների բարձրաստիճան հայրիկներին: Ոստիկանության մայորն էլ նրան քրեական օրենսգրքի կետերի մի ամբողջ շտեմարան էր դեմ տվել ու սպառնալու նման հորդորել, որ Վահեին համոզի ձեռք քաշել իր սկզբունքայնությունից, հակառակ դեպքում… Սերոբը հասկացել էր, որ ստիպված է զիջել ու ինքն իր համար վերախմբագրել էր ժողովրդական հայտնի իմաստնությունը. «Տերովին տերն է տարել, անտերին՝ օրենքը»:

***

-Պա՛պ, մի բան գիտե՞ս Հասմիկի մասին: Հասկանում եմ, որ ինձ նման հաշմանդամի հետ կյանքը կապելն այլևս իրատեսական չէ: Բայց մի՞թե չի կարող այցելել, զուտ որպես ընկեր: Բացի այդ, ինքն էլ շատ ունի ինձ հետ շփվելու կարիքը, համոզված եմ:

-Դու ոտքի կանգնիր, տղա՛ս, հետո կմտածենք Հասմիկի մասին: Հիմա դրա ժամանակը չէ:

-Էդ հրեշի հետ ապրած յուրաքանչյուր օրը դժոխք է խեղճ աղջկա համար: Ես ոչ այնքան ինձ, որքան իր համար եմ ուզում տեսնվել, հետը զրուցել:

-Վահե ջան, ամեն բան՝ իր ժամանակին: Հիմա առաջնահերթ խնդիրը քո առողջությունն է: Պիտի ապաքինվես, բժիշկ դառնաս, փրկես մարդկանց: Քո նպատակներից ոչ մի քայլ հետ չես կանգնելու: Խոստացի՛ր:

Երբ որդու առողջական վիճակը բավականաչափ կայունացել էր, հայրը պատմել էր տիկին Ազատյանի և Հասմիկի զրույցի մասին: Ասել էր նաև, որ Վահեի անգիտակից եղած առաջին օրերին Հասմիկը պարզապես չի հեռացել հիվանդանոցից: Բայց հավանաբար, իմացել է հոր ստոր պահվածքի մասին և որոշել, որ այլևս չպիտի հայտնվի իրենց տեսադաշտում:

Ավելի ուշ համադասարանցիները Վահեին հայտնել էին, որ Հասմիկը փախել է տանից: Հայրը ոտքի է հանել բոլորին, փնտրել ամեն տեղ ու չի գտել: Դրանից հետո դարձել է ավելի մաղձոտ:

Հասմիկն ասես մոր առեղծվածային անհետացման երկրորդ արարն էր խաղարկում:

***

Երկու տարի տևած վերականգնողական բուժումից, երեք վիրահատություններից հետո Վահեն դժվարությամբ, կաղալով սկսեց քայլել:

Երբ բավականաչափ ապաքինվել էր, Մանուկն ու Անդրանիկը փորձում էին կեսկատակ-կեսլուրջ խոսել հետը Հասմիկի մասին:

-Ժոֆրեյ դը Պեյրակ, ո՞ւր է քո Անժելիկան,- խեթում էր բիզնեսմեն դարձած եղբայրը:  

Վահեն թեթև հասցնում էր նրա վզակոթին ու անսիրտ ժպտում:

-Լա՛վ, լո՛ւրջ,- չէր հանգստանում Անդրանիկը, որ ծնողների սրտից էր խոսում նաև,- մի նոր Անժելիկա գտիր, դու Մութաֆյանի ընտանիքի կանանց պատանդը հո չե՞ս:

Մանուկն ավելի գործնական էր այս հարցում: Տարբեր աղջիկների հետ էր ծանոթացնում, փորձում Վահեին դուրս քաշել ինքնամեկուսացումի որջից: Ապարդյո՜ւն:

(Շարունակելի )

No Comments

Leave a Reply