maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Շավղից դուրս (3)

04.11.2023

(Սկիզբը՝ այստեղ)

Բոլոր հայերը պահապան հրեշտակներ ունեն

-Լարիսա՛, ո՞վ է անկյունում նստած ծերունին:

-Վահե Սերոբովիչ, անտեր հիվանդ է: Շտապ օգնությունով են բերել, ուղեկցող չունի: Կույր աղիքի շրջանում ցավերից է գանգատվում: Դեռ չեմ հասցրել անկետա բացել:

Վահեն զայրույթից կարմրատակեց, որից առավել սպիտակ փայլեց դեմքի երկարուկ սպին: Բժիշկ ընկերներն առաջարկում էին պլաստիկ վիրահատությամբ ազատվել դրանից, բայց Ապրիլյան քառօրյայի ու 2020-ի 44-օրյայի ընթացքում բազմաթիվ մահեր տեսած, հաշմված, վիրավոր մեր տղաներից շատերին փրկած Վահեի համար ուղղակի անհասկանալի էր ինչ-որ սպիի նշանակություն տալը:     

-Երեսի գույնը տեսե՞լ եք: Այդ դեղնությունը Ձեզ ոչինչ չի՞ հուշում,- զայրացած հարցրեց Վահեն:

-Դե՜, ես ախտորոշող չեմ, դա բժշկի գործն է:

-Պիտի գրանցեք, որ բժիշկը զննի-ախտորոշի: Թե՞ սպասում եք՝ պայթած կույր աղիքով մարդը հենց ընդունարանում մահանա…

***

-Ո՞նց ես:

-Հայկակա՛ն:

44-օրյա պատերազմից հետո Վահեն այլ պատասխան չուներ այդ հարցին: Դա բոլորին էր հայտնի: Հայերը, ինչ խոսք, լիովին հասկանում էին Վահեին: Բայց երբ միջազգային սիմպոզիումների ժամանակ էր How are you?-ին պատասխանում՝ armenian, անհաղորդ-ապուշ հայացքների էր հանդիպում ու մտքում մի թունդ հայհոյանք ճամփում դրանց ու դրանց «մարդասեր» տերերի հասցեին: Հենց վերջիններիս շնորհիվ էր բարեկրթության մարմնացում Վահեն յուրացրել հայհոյելու արվեստը: Դրանց դիվանագիտական կապիկությունները՝ մեր տղերքին ֆոսֆորով այրելու, ԱԹՍ-ներով ծննդատուն ու մանկապարտեզ խոյահարելու աղաղակող փաստերի առնչությամբ անգամ սրբերին հոյհոյախոս կդարձնեին:

-Ընկե՛րս, հասկանում եմ՝ բարդ վիրահատություն էր, հոգնած ես ու Լարիսայի վրա էլ՝ կատաղած: Բայց էդ աղջիկը մեղավոր չէ: Շատ ծանրաբեռնված է: Մտիր դրության մեջ, որոշումիցդ հետ կանգնիր:

-Այսինքն՝ մարդուն հավաստի մահվան հասցնելը էդպես հեշտ ներել-անցնկացնելու բա՞ն է: Մենք բժի՞շկ ենք, թե՞ մարդասպան:

-Դու անկասկած ճիշտ ես: Քեզնից ավելի խիստ ես եմ հետը խոսել: Լաց եղավ, խնդրեց-աղաչեց, որ էս անգամ ներես: Իմ պատասխանատվությամբ՝ թող շարունակի աշխատել: Մի անգամ էլ նման բան կրկնվեց, ինքս կմտնեմ մոտդ ու կպահանջեմ ազատման հրամանը:

-Չեմ հասկանում՝ ինչ ես գտել էդ դատարակ-աննմանի մեջ: Լավ էլ թույլ տեղդ բռնել-խաղացնում է:

-Ա՛յ մարդ, ո՞վ կարող է քեզ նման հիշողությանը սիրահարված ապրել ու տարիներով ինչ-որ ուրվականի փեշերից կախվել: Խելքի՛ արի, Պենելոպեն կի՛ն էր:

-Ասա, որ Ուլիսեսն էլ սուրբ չէր. Կալիպսո, Սիրենաներ…

-Էլի՛ որ… Կուզե՞ս՝ Լարիսային ասեմ՝ քեզ համար սիրելու մի հարմար բան ճարի:

-Մեկ-մեկ փոխիր ռեպերտուարդ,- հեգնախառն դառնությամբ ասաց Վահեն ու պատռեց սեղանին դրված թուղթը:- Իմացիր, առաջին ու վերջին անգամն է: Դարդ չանես: Կազատեմ աշխատանքից ու ավելի լավ «լարիսա» կընդունեմ: Քեզ համար ի՞նչ տարբերություն՝ ով է երազներիդ դիցուհին:

-Թե էդպիսի բան կա, հենց հիմա էլ ազատիր,- քրքջաց Մանուկը:

-Թեև… էս աղջիկը կարծես վաղեմության քո սահմանած ժամկետները գերազանցում է: Հը՞…

Մանուկը քթի տակ ծիծաղեց ու դուրս թռավ գլխավորի սենյակից՝ Լարիսային աչքալուսանք տալու:

***

Վիրահատությունից երկու օր անց ծերունուն տեղափոխեցին ընդհանուր հիվանդասենյակ: Վահեն, որ հրաշքով էր կարողացել կասեցնել արյան վարակն ու փրկել նրա կյանքը, բուժանձնակազմին հրահանգեց լինել առավելագույնս ուշադիր հիվանդի նկատմամբ, բարեխղճորեն կատարել հետվիրահատական անհրաժեշտ գործողությունները: Իսկ վերջին պայմանն ուղղակի ապշեցրեց բոլորին.

-Երբեք որևէ մեկդ նրան չասեք անունս: Կարգելեք մտնել իմ աշխատասենյակ: Ձեզնից որևէ մեկը թող ներկայանա իբրև վիրահատող բժիշկ: Ես չկամ: Ու հարցեր չտաք:

Իսկապես տարօրինակ էր: Վահեն երբեք մանվածապատ չէր եղել: Նրա կյանքը բաց գիրք էր՝ դրված բոլորի առաջ. թերթիր, կարդա, ծանրութեթև արա՝ ինչքան սիրտդ կուզի: Նա բյուրեղյա մարդ էր՝ բյուրեղյա կենսագրությամբ: Եվ հանկարծ՝ էսպիսի խորհրդավորություն…     

***

-Դե արի, գլուխ հանիր էս Մոնտե Քրիստոյից: Քիչ մնաց՝ Լարիսային ազատեր գործից էդ անտեր բիձու պատճառով: Հրաշքով կյանքը փրկեց: Ամեն օր ուտելիք է բերում, սեփական գրպանից վճարում բուժման ծախսերը: Ու մեկ էլ՝ ես մնում եմ ինկոգնիտո: Ես չկամ:

-Վահեի սիրտը մեծ է, հոգին էլ՝ խորը: Հեշտ չէ նրանից գլուխ հանել: Մի՛ էլ փորձիր: Ուղղակի արա ասածն, ու վերջ,- կարճ կապեց Մանուկը:

-Պարզ է, որ պիտի անենք ասածը: Բայց շա՜տ հետաքրքիր թեմա է: Չի լինում չխորանալ:

-Ձե՛ռք քաշիր: Կուզե՞ս էդ բիձուն ասենք՝ դու ես վիրահատել: Մեկ է՝ քեզնից շուտ է էն աշխարհ գնալու: Պահապան հրեշտակդ կդառնա, ճամփեդ սիրուն-կոկիկ կհարթի:

-Ա՛յ ախմախ, ինձնից ի՞նչ վիրահատող: Համ էլ, դեռ շատ կա իմ մեռնելուն: Կարող եմ տեղս քեզ զիջել: Թող քեզ տանի դրախտ, հետո ինքդ իմ պահապան հրեշտակը կդառնաս, «ճամփես սիրուն-կոկիկ կհարթես»:

-Բայց ինչո՞ւ ենք էդպես վստահ, որ ծերուկը դրախտ է ընկնելու, հրեշտակ է դառնալու, հետևից էլ՝ ինձ ու քեզ տանի,- ասես ինքն իր հետ խոսեց Մանուկը:- Դրա քիթումռութից էնքան էլ հաջող հոտ չի գալիս:

-Դու ու բիձեն՝ չգիտեմ, բայց ես հաստատ դրախտի ապրանք եմ:

-Էդ ինչի՞ որ:

-Վերևներից է ասված. «Բազումք են կոչեցեալք եւ սակաւք ընտրեալք»: Ինձ մի աչքով չնայես, ամեն օր Աստվածաշունչ կարդացող տղա եմ:

-«Ընտրեա՛լք», մինչև դրախտի դարպասներին հասնելը զբաղվիր հիվանդներովդ, որ վրադ գործ չտան էդ վերևներում:

***

-Հայրի՛կ, ո՞նց ես էսօր:

-Լա՛վ եմ, աղջիկս: Էս ի՜նչ համեղ են կերակրում ձեր հիվանդանոցում: Կայնքս էլ, որ մազից էր կախված, փրկեցին, ոտքի կանգնեցրին: Կարո՞ղ է՝ ես Հայաստանում չեմ:

-Հե՛նց Հայաստանում ես: Ու մենակ Հայաստանում են լինում էս տեսակ հրաշքներ: Մեծ մարդ ես, չգիտե՞ս, որ բոլոր հայերը պահապան հրեշտակներ ունեն: Ծանր պահերին մի տեղից հայտնվում են ու փրկում,- կատակեց վիրակապը փոխող բուժքույրը:

-Բալի՛կ ջան, ոչինչ պատահական չէ աշխարհում: Ես հրաշքների չեմ հավատում: Աստծուն էլ: Բայց գիտեմ, որ կյանքում արածդ լավ գործերն անպատասխան չեն մնում: Դե՜, ես քանի՜-քանիսին եմ լավություն արել: Ինչ-որ կերպ չպիտի՞ փոխհատուցվեր:

Հիվանդանոցից դուրս գրվելիս մի մեծ տոպրակ ուտելիք ու տաք հագուստ դրեցին հետը: Ծերունին մտածեց, որ դա իր արած լավությունների փոխհատուցման հերթական սերիան է, ոչինչ՝ ավելին:

***

 -Մանո՛ւկ, քեզ կարո՞ղ եմ մի բան խնդրել, բայց՝ Լարիսայի աչք ու ականջից հեռու:

-Ասա՛: Լարիսան հո իմ խոստավանամայրը չի՞, որ ամեն ինչ պատմեմ:

-Ի՞նչ իմանամ, տղամարդ ես: Սամսոնից լավը չլինես:

-Էլի խելքիդ զոռ տվեցի՞ր: Անընդհատ քո գիտելիքներով ճնշում ես անտառաճանաչներիս:

-Լատիներեն տառե՞րն էլ չես ճանաչում:

-Չէ, ես անտառ-ա-ճանաչ եմ:

-Լա՛վ, լրջացիր: Հասկացար, չէ՞: Մեր մեջ է մնալու էս խոսակցությունը:

-Սպանեցիր, էլի: Բան ես ասում, կարճ-կոնկրետ ասա: Թե չէ՝ Սամսո՜ն, Դալիլա՜…

-Լարիսայից ուզիր էն ծերունու անկետան, իմացիր հասցեն, հեռախոսն ու փոխանցիր ինձ:

-Լսի՛ր, դու կարո՞ղ է վերցնովի երեխա ես: Բայց չէ՜: Սերոբ հոպարին շատ նման ես, ու նրան քովիդի ճիրաններից փրկելու սխրանքդ մոռանալու բան չէ:

-Ես մենակ չէի էդ գործում: Առանց քեզ՝ ոչինչ չէր հաջողվի:

-Լա՛վ, անցանք: Ասելիքդ ասա, փակագծերը բացիր, պարզ է՝ էս լրիվ ուրիշ թեմա է:

-Հիմա պիտի կյանքս ուտե՞ս: Փակագծեր բացել չկա: Բան եմ ասում, առանց քննարկելու արա:

-Հասկացանք: Գիշերվա հերթապահությանս օրը կիմանամ:

-Ժամանակ կգտնե՞ս դրա համար, թե՞…

-Համ՝ կգտնեմ, համ էլ՝ թե…

Վահեի ու Մանուկի ընկերությունն սկսվել էր պատանեկության տարիներից: Միասին էին պարապել տիկին Ազատյանի մոտ՝ բժշկական ընդունվելու համար: Վահեի հետ պատահածից հետո Մանուկն ուղղակի դարձել էր ընկերոջ հենարանը: Այն, որ Վահեն կարողացավ հոգեբանորեն ապաքինվել, վերագտնել իրեն, երկու տարի անց դիմել և ընդունվել բժշկական, մեծապես Մանուկի շնորհիվ էր: Սերոբն ու Սիրարփին, որ միշտ մտահոգ էին եղել Վահեի և Անդրանիկի խառնվածքների անհամատեղելիությամբ, որ անհանգստացել էին, թե իրենցից հետո եղբայրների միջև անանց անջրպետ կարող է գոյանալ, թեթևացած շունչ էին քաշել, երբ հայտնվել էր Մանուկը: Նրան այդ ընտանիքում ընդունել էին իբրև երրորդ որդու, որը ոչ միայն Վահեի համար էր անփոխարինելի ընկեր, այլև շատ մտերիմ էր Անդրանիկի հետ ու մի տեսակ մերան էր դարձել երկու եղբոր արանքում: Լրջախոհ, բարեխիղճ Վահեի ու գործունյա, արկածախնդիր Անդրանիկի որակներն ասես միաձուլված լինեին Մանուկի մեջ: Նրա համար Վահեի ու Անդրանկի հետ շփումների երկբևեռ տարածության մեջ տեղավորվելն  ուղղակի խաղուպար էր: Եվ երկու դեպքում էլ նա իսկապես անկեղծ էր ու անբռնազբոս:  

Մանուկի համար Վահեն իդեալի նման մի բան էր, որին ինքը ձգտում էր հասնել նրան ճանաչած օրվանից: Իրեն ասես աշակերտ էր զգում նրա կողքին: Իսկ Անդրանիկը իսկական ընկեր էր՝ տղայական արկածների, թեթև ժամանցների համար. երկուսով հանգստանում-լիցքաթափվում էին Վահեի չպարտադրող իդեալականությունից, երբ ընկնում էին իրար խելքի:

Վահեն հիվանդանոցում աշխատանքի էր անցել 2016-ի քառօրյա պատերազմից հետո: Մանուկն արդեն երկու տարի աշխատում էր այնտեղ: Տիկին Ազատյանը Վահեի մեջ տեսնում էր իր հետնորդին: Բայց ինստիտուտի ավարտական քննություններից առաջ Վահեն թողել էր ամեն բան ու մեկնել ռազմի դաշտ: Պրոֆեսորը տագնապած էր. ոչ ոք չէր կարող կանխատեսել պատերազմի ընթացքն ու ելքը, և ո՞վ էր ապահովագրված թշնամու գնդակից…

Բարեբախտաբար, պատերազմական գործողությունները տևել էին ընդամենը չորս օր: Բայց այդ «ընդամենը» Վահեի համար արժեցել էր մի ամբողջ կյանք, որն ապրելուց հետո նա դարձել էր բոլորովին ուրիշ մարդ: Ինքն իրենից բացակա՝ հանձնել էր ավարտական քննությունները, ընդունվել օրդինատուրա, ականջի ծայրով-մշուշի մեջ լսել տիկին Ազատյանի՝ իր հետ կապված ծրագրերի մասին…

44-օրյա պատերազմից ամիսներ առաջ Վահեն ստանձնել էր Վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի պաշտոնը՝ առանձնապես մեծ նշանակություն չտալով դրան: Բայց տիկին Ազատյանի հարազատական հուզմունքը, Մանուկի պոռթկուն ոգևորությունը, հոր զուսպ, բայց ակնհայտ հպարտությունը, եղբոր կսմիթավոր-ջերմ շնորհավորանքը, տասը տարի առաջ կյանքից հեռացած մոր խրախուսող-գորովագութ հայացքը լուսանկարից Վահեին դուրս էին բերել թմբիրից ու ասես պարտադրել գիտակցելու կատարվածի կարևությունը:

Վահեն չէր էլ պատկերացնում, որ մասնագիտական իմացություններից զատ, օժտված է նաև հմուտ ղեկավարի հատկանիշներով, որոնց շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ արժանանալ բուժանձնակազմի հարգանքին և գրանցել աշխատանքային հաջողություններ: 

Երբ պայթեց Արցախյան երրորդ պատերազմը, ոչ մեկի համար անսպասելի չէր Վահեի ռազմաճակատ մեկնելու վճիռը: Տիկին Ազայանն ամիսներ առաջ մահացել էր առեղծվածային կորոնաչարիքից: Ուստի Վահեն պիտի հույսը դներ միմիայն Մանուկի վրա, որը թեև կնամոլի ու զվարճաբանի համբավ ուներ հիվանդանուցում, բայց Վահեն բոլորից լավ էր նրան ճանաչում: Երբ Մանուկին ինչ-որ կարևոր գործ էր վստահվում, նա դառնում էր չափազանց պատասխանատու և ծանրակշիռ, իսկ մասնագիտական որակներն ուղղակի անքննելի էին: Վահեն բոլոր լիազորությունները հանձնեց Մանուկին և մեկնեց առաջնագիծ:

Ահասարսուռ 44 օրերի հորձանուտում նա մոռացել էր իր երևանյան իրականությունը: Առավոտից երեկո զբաղված էր բարդ վիրահատություններով: Փրկված յուրաքանչյուր կյանք համարում էր Աստծու պարգևն իրեն ու իր ժողովրդին:                

Մի օր ծանր վիրավոր էին բերել առաջնագծից, որին դաշտային պայմաններում վիրահատելն ուղղակի անտրամաբանական էր: Նրան պետք էր շտապ հասցնել Երևան, բայց չէր կարելի ճանապարհել առանց բժշկի հսկողության: Վահեն հարկադրված էր կարճ ժամանակով լքել մարտադաշտը:

Ճանապարհ ընկան գիշերով. հարկ էր խուսափել թշնամու մահաբեր գիշանգղերից: Մեքենան գնում էր անջատված լուսարձակներով. դա այդ օրերին պարտադիր պայման էր: Երբ հասան Գորիս, Վահեն հեռախոսով կապվեց Երևանի զինվորական հոսպիտալի հետ:  

-Բժիշկ Հրաչյա Սարոյանը լսում է,- հնչեց տարեց տղամարդու կտրտվող ձայնը:

Վահեն ներկայացրեց վիրավորի վիճակը և խնդրեց մինչև իրենց տեղ հասնելը անհրաժեշտ նախապատրաստական քայլեր ձեռնարկել՝ առանց վայրկյան կորցնելու վիրահատությունն սկսելու համար:

Ժամեր անց մի կարճ ակնթարթ Երևանում հանդիպեցին Վահեն և բժիշկ Սարոյանը: Վերջինիս ապահով ձեռքը հանձնելով վիրավորին՝ Վահեն նույն մեքենայով վերադարձավ Արցախ: Դեռ քսանյոթ օր չպիտի դադարեր ցեղասպան մոլագարի խրախճանքը…

Նոյեմբերի վերջին Վահեն Երևան եկավ թևաթափ, ինչպես յուրաքանչյուր բանական հայ: Նա լռության պատ էր կառուցել իր և աշխարհի միջև. բոլոր խոսակցությունները վերաբերում էին բացառապես աշխատանքային, մասնագիտական հարցերին:

Մանուկն անգամ ի զորու չէր նրան ներքաշել պարզ, առտնին զրույցի մեջ: Վահեն անհաղորդ էր իր շուրջ ընթացող կյանքին: Նա այդ կյանքից դուրս էր: Նա ապրում էր տեսաժապավենի նման աչքերի առջև հառնող պատերազմապատումների դժոխքում՝ ականջներում իր փրկած-չփրկած քաջերի անմարդկային ճիչերը:      

***

Փխրուն խաղաղության վերահաստատումից երեք ամիս էր անցել: Վահեն հիշեց թշնամու կրակահերթերի տակ Երևան հասցրած զինվորին, որի անունն էլ չէր հարցրել: Պետք էր տեղեկանալ նրա վիճակի մասին: Որոշեց հանդիպել բժիշկ Հրաչյա Սարոյանին… Այդ պահին միայն գիտակցությանը հասավ, թե ով է նա:

Հանդիպեցին հոսպիտալի բակում: Գնդապետի ուսադիրներով բժիշկ Սարոյանը պատմեց, որ կարողացել են փրկել զինվորի կյանքը, և նա հիմա վերականգնողական բուժում է ստանում:

Վահեն թեթևացած շունչ քաշեց. ուրեմն իզուր չէր եղել այն գիշերվա արկածախնդրությունը:

Իհարկե, Գայանեի մասին խոսելու, նոր մանրամասնություններ իմանալու ցանկությունը խեղդում էր նրան. գուցե հնարավոր կլիներ ինչ-որ կերպ մոտենալու Հասմիկի անհետացման առեղծվածին: Բայց այնքա՜ն ժամանակ էր անցել, այնքա՜ն դաժան իրադարձություններ էին եղել թե՛ իր, թե՛ Հայրենիքի կյանքում. արժե՞ր այդ նեղ անձնական խնդրով ծանրաբեռնել Սարոյանի նման պատկառելի մարդուն:

Վահեի հոգում ամայություն էր Հասմիկի անհետացումից հետո, բայց ինքն իրեն համոզել էր, որ նրան փնտրելն անիմաստ է. եթե ցանկանար, ինքը կապի դուրս կգար: Նա երկու վարկած ուներ: Վարկած առաջին. Հասմիկն արդեն ողջ չէ, ուղղակի չի ցանկացել ապրել՝ մոր մահվան և սիրելիի անհույս վիճակի մասին իմանալով, դե իսկ հայրը… մեկ մահը կոծկողը, երկրորդն էլ կկոծկեր: Վարկած երկրորդ. փախել է հեռու մի տեղ, կազմել ընտանիք, փակել անցյալի հետ բոլոր հաշիվները, հետևաբար պետք չէ խցկվել նրա նոր կյանք…    

(Շարունակելի )

No Comments

Leave a Reply