maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

Վարդան Հակոբյան․Մողեսների արքան (վեպ)-2

15.09.2020

Սկիզբը՝ այստեղ

Երկրորդ գլուխ

          Սակայն հայրը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրերին տուն չեկավ. գուցե մայրն էր մոռացել հայտնել, որ միակ որդուն նրա խնամքին է թողնում, կամ, որն ավելի հավանական է, ինչ-ինչ, դեռևս չբացահայտված ուժեր էին տիրապետում-ուղղորդում իրադարձությունները, ինչևէ… Հակոբիկի համար միևնույն էր։ Այսպես գոնե կարող էր ազատորեն գոռալ, կանչել մողես-Մեղոսին, թեև խուսափում էր դրանից, քանի որ ձայնը չէր համապատասխանում իր չափերին։ Հավանաբար, ձայնալարերը, ինչպես և ուղեղը, չէին աճում բոյին համեմատ։ Իսկ բոյը, իրեն թվում էր, արդեն ավելին էր, քան ցանկացած բարդունը. գլուխն իր սենյակի պատուհանի տակ էր, մարմինը ձգվում էր ողջ սենյակով, շարունակվելով՝ միջանցքում մի քիչ աջ էր թեքվում, իսկ ձգձգված ոտքերը քիչ էր մնում դուրս գային հակառակ կողմում գտնվող հյուրասենյակի պատուհանից… հավանաբար։ Հավանաբար, քանի որ դրանց ծայրը չէր երևում, միայն ենթադրվում էր՝ ելնելով հանդիպող պատվարներից ու դրանց մասին Հակոբիկի հիշողությունից։ Ես կասեի՝ մանկական հիշողության մնացորդից, քանի որ համարյա անշարժ վիճակն ու երկարաձգված մարմինը, շրջանցելով անցման շրջանն ու պատանեկան ռոմանտիզմի տարիները, միանգամից ռեալիստաբար մտածող ծերուկ էին դարձրել նրան։

          Մորից ժառանգած «նաղդապաշտական» մոտեցումը պնդում էր, որ միայն Մեղոսը կկարողանա օգնել, նրա՛ ձեռքին էր իր կերպարանափոխության բանալին, ու միայն նա կարող էր պտտել այն հակառակ ուղղությամբ: Իսկ վերջինիս գտնել-տեսնելու ո՛չ մի ձև չկար, եթե՝ ինքն անձամբ չբարեհաճեր։ ՈՒստի, մնում էր սպասելը։ Իսկ սպասելիս խելքը կորցնելն ու փրփուրներից կախվելն էլ դժվար չէ։

          «Օ՜, պայծառափայլ արքա, չկա ավելի խելոք տիրակալ աշխարհիս վրա, քան դու ես,- մտովի զրուցում, ավելի ստույգ վարժվում էր շողոքորթության դժվարին արհեստին Հակոբիկը,- չկա ավելի հզոր էություն, քան քոնն է, չկա ավելի իմաստուն հայացք ու գեղեցիկ պոչ, քան քոնն է… կատարյալ ես, անգերազանցելի ես, անփոխարինելի, անճառելի, անհասանելի, անմեկնելի, անտանելի, աներևակայելի…»։

Ուրիշ էլ ի՞նչ միջոցով պիտի կարողանար համոզել Մեղոսին, որ բոյը կարճացներ։

          Շողոքորթությունների ամեն նոր բռնկման հետ մողեսը նոր փայլ էր ձեռք բերում, իսկապես գեղեցկանում ու վեհանում էր, խոշորանում, ահարկու էր դառնում տղուկի ուղեղում։

          Չորրորդ օրը գլխից թռել էին, շողոքորթողականից բացի, բոլոր մյուս բառերը, սովորել էր զարմանալի համադրություններով նոր շողոքորթաբառեր կազմել, կարողանում էր բարձրագույն դերասանական արվեստո՛վ արտասանել դրանք մտովի, սակայն ըղձալի էակը չկար ու չկար։ Քնած, թե արթուն, զառանցանքի պես՝ նույն բանն էր անում ու արդեն չէր էլ գիտակցում՝ երազում էր շողոքորթում, թե արթմնի։

          Հինգերորդ օրը ինքն էլ չնկատեց, ինչպես սկսեց բարձրաձայն ու երգեցի՛կ դիմել իր ուղեղում Աստծուն փոխարինած մողեսին.

          -Ո՛վ ամենակարող ու ամենատես Մեղոս վեցերորդ, ամենաճաճանչափայլ ու ամենազարդ, ամենաճառապանծ ու ամենազոր, ամենաուսուցիչ ու ամենադասղեկ, ամենագետ ու ամենաիմաստունագետ, ամենահիասքանչ ու ամենածիրանափայլ, խելոքաիմաստնագույնափայլ, ամենահզորակարողագույն… Դու, որի միայն ստրուկն ու ճորտը լինելուն եմ արժանի, արժանի չեմ նույնիսկ քո հարաճուն պոչին, որ ամենափայլունն է տիեզերքի բոլոր պոչերից, երջանկացրու ինձ քո ձայնով, որ ամենադյութիչն է արձակվող բոլոր ձայներից, փառավորիր ինձ քո տեսքով, որ ամենաաչքաշոյողն ու ամենագեղատեսիլն է տիեզերածին-աշխարհագոյ բոլոր տեսքերի մեջ։ Թույլ տուր գոնե մեկ անգամ խոնարհվել քո առաջ, որ ամենաբարձրն ես ու ամենահզորը բոլոր շնչող էակների շարքում…

          Հակոբիկը շարունակում էր շողոքորթության նորագույն բարձունքներ նվաճել ու չէր էլ նկատել, որ իր զմայլանքի առարկան, ոտքը ոտքին գցած, ձեռքերը խաչած, նստած էր գլխավերևում՝ պատուհանագոգին, ու հիանում էր իր աշխատանքի արդյունքով։ Հաջողությունից ոգևորված՝ Մեղոսը միջամտեց հուզված-ուսուցողական հնչերանգով.

          -Հիմա հասկացա՞ր, բարեկամս, որ չափերով մեծ լինելը, բնավ էլ առավելություն չէ։

          Հակոբիկը չհավատաց ականջներին ու առավել ևս՝ աչքերին, երբ գլուխը ձայնի կողմը միայն մեքենայորեն շրջելով՝ տեսավ սև բծերով կանաչափայլ կոստյումով ու ոսկե կեպի-թագով Մեղոսին։ Տեսիլք է՝ մտածեց ու  շարունակեց շողոքորթաճառը.

          -Ո՛վ ամենափառավորյալ ու ամենամանրուքատես…

          Գուցե մեկ-երկու օր էլ շարունակեր, եթե Մեղոսը դպրոցի տնօրենի՝ ուշադրություն պահանջող-պարտադրող հնչերանգով չխլացներ նրա ձայնը.

          -Ապրես-ապրե՛ս, բարեկամս… հիմա կարող եմ անկեղծորեն այդպես դիմել քեզ… դու, նույնիսկ, կարող ես դառնալ շքախմբիս անդամը… կամ՝ մի լավ պաշտոն կգտնեմ՝ քե՛զ հարմար… բայց մինչ մողեսապետպաշտոնյա դառնալը, պիտի հասու լինես գերագույն մողեսական ճշմարտությանը… ուրեմն, լսիր առաջին բերանից…

          Մեղոսը նստած տեղը մի քիչ էլ խոշորացավ, դարձավ մոտ ութսուն սանտիմետրանոց մարդամողես, հենվելով ապակուն՝ ավելի հարմար դիրք գրավեց, ուղղեց կեպի-թագը, թոքերը լցրեց օդով ու սկսեց պատմել.

          -Միլիոնավոր տարիներ առաջ իմ պապերն առաջնորդեցին ցեղակիցներին ջրից դեպի ցամաք։ Մենք այս հողագունդը բնակեցրած առաջին ողնաշարավորներն էինք. նույնիսկ մարդ-գիտնականներն են այդպես պնդում. մեզնի՛ց առաջացան բոլոր մյուս կենդանիները,- կեղծորեն հազաց կրկնակի ապշահար տղային ցնցելու համար:- Ա՛յ դու, օրինա՛կ, ամենայն հավանականությամբ, իմ պապերից մեկի անորակ շառավիղն ես։ Անորակը քի՛չ է ասված. մարդիկ այնքան վախկոտ դուրս եկան, որ երկար ժամանակ ապրում էին ճահիճներում։[i]

Հետո էլ, երբ դրանք ցամաքեցին, փախան-մտան քարանձավներն ու միայն ստիպված, սնվելու համար էին դուրս գալիս։ Այդ վախկոտ անցյալը մինչ այսօ՜ր էլ հետապնդում է ձեր ցեղին։ Ինչևէ, ցամաքը հարմար էր, ու քանի տարածությունը բավարարում էր, ամեն ինչ լավ էր ընթանում. սակայն շուտով, սողալու տեղի պակասի հետևանքով, ոմանք սկսեցին օդով թռչել, ոմանք էլ՝ քայլել երկու ոտքի վրա։ Թեև բոլորն էլ մեր տարատեսակներն էին, բայց նրանց մի մասը սկսեց դաժանորեն պայքարել ու նույնիսկ հոշոտել մյուսներին, ինչը այսօր էլ են շարունակում։ Ամենաիմաստունը, իհարկե, դուրս եկան այն առողջ մողեսները, որոնք պահպանեցին իրենց ցեղի հիմնական հատկանիշները, միավորեցին իրենց նմաններին, գաղտնի ու բացահայտ ընտանիք-ընկերություններ հիմնեցին, որպեսզի գերագույն մողեսական արդարությամբ բաժանեն ցամաքը միմյանց միջև։

          Իմ նախապապը՝ Մեղոս չորրորդ Երանելին, համախմբեց բոլոր մողեսանմաններին, հասավ աշխարի ծայրն ու մեզ միացրեց նաև բոլոր մյուս թեփուկավորներին։ Պապս՝ ձկների ու թռչունների ամենաիմաստուն տեսակներին՝ անգղներին, ագռավներին, փյունիկներին, պիրանիաներին, շնաձկներին ևայլն։ Իսկ ես, հետևելով սույն մաթեմատիկական պրոգրեսիային, մեզ եմ միացնելու խավարասերներին, մրջյուններին, վայրի մեղուներին ու մարդկանց… Կարծում եմ՝ հասկանում ես, թե ինչպիսի հարգանք-պատիվ-պաշտոն-հարստություն է սպասվում քեզ՝ որպես իմ բարեկամ մարդամողեսի,- կտրուկ ավարտեց խոսքը Մեղոսը՝ ուշիմ հայացքով սպասելով Հակոբիկի երջանիկ-ուրախ արձագանքին։

          Սակայն Հակոբիկը, որ դեռ չէր վերականգնել մտածել-հասկանալու ունակությունը, մտովի շարունակում էր իր շողոքորթաճառը, ու Մեղոսը ստիպված էր մեկ անգամ էլ, ավելի մանրամասն ու գերազդեցի՛կ ձայնով կրկնել գիտական էքսկուրսը։

          -Միլիոնավոր տարիներ առաջ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Կարծում եմ՝ հասկանում ես, իմ ապագա՛ մարդամողես, թե ի՞նչ պայծառ ապագա է սպասում քեզ։

          -Ա…այ…այո,- կմկմաց Հակոբիկը։

          -Իսկ հիմա… ես կդադարեցնեմ քո անիմաստ ցանկությանը հետևած տառապանքները,  ու դու կդառնաս իմ չափ,- արագորեն ասաց Մեղոսը, ճարպկորեն թռավ հատակին ու ընթացքում դարձավ սովորական, երեսուն սանտիմետրանոց մողես։

          Հակոբիկը գլխի էլ չընկավ, թե ինքն ինչպես վերածվեց մեկ թզանոց թզուկի. փորձեց կանգնել, սակայն ոտքերը ետ էին սովորել, ու տղայիկը ցած գլորվեց, գլուխը՝ Մեղոսի ոտքերի մոտ։

          -Հարկավոր չէ, բարեկամս, պետք չէ…,- պոչն աջ ու ձախ շարժելով՝ գեղգեղանքով կոտրատվեց մողեսը,- ես առանց այդ էլ եմ հավատում ու վստահում քեզ. օձամարդկային այդ սովորույթը մենք չեք հարգում։

          Ու մինչ Հակոբիկիկը կհասկանար լսածը, Մեղոսն անհետացավ՝ կրկին մենակ թողնելով չափազրկվածին։

          Երրորդ գլուխ

          Շոգը… անտանելի շոգը զգաց, հենց որ մենակ մնաց։ Երբ մարմինը երկար էր, հավանաբար, արյունը չէր հասցնում տաքացնել այն, իսկ հիմա, ինչպես քաղաքի բոլոր բնակիչները, գուցե մի բան էլ ավելի, զգաց տապը։ Մի կերպ հասավ խոհանոց, տուփից՝ աթոռին, աթոռից լվացարան բարձրացավ, հազիվ բացեց ծորակը… բայց նույնիսկ մի կաթիլ ջուր չկաթաց դրանից… շոգից ջրամբարն էլ էր չորացել։ Առանց ծորակը փակելու՝ ցած իջավ, մի կերպ սողաց իր սենյակն ու սկսեց բարձրաձայն աղերսել աներեևութացած Մեղոսին.

          -Օ՜, մողեսների փառավորյալ կայսր. դու, որ իշխում ես նաև ձկներին ու թռչուններին, որ կիշխես նաև մարդկանց… տուր ինձ իմ նախկին չափերը… ո՜վ ամենակարող…

          Սակայն անօգուտ էր։ Շաղակրատանքը չէր օգնում, նույնիսկ նորանոր-կատարյալ շողոքորթաբառերը, օդի չորությունից, միանգամից սմքում-տառազրկվում ու անհետանում էին։ Հակոբիկին թվում էր, թե ինքը շարունակում է ջրազրկվել-փոքրանալ ու մինչ առավոտ, գուցե, պրծնի-վերջանա, ուստի, աննախադեպ եռանդով պաղատեց.

          -Ո՜վ անպարտելի արքա, արժանի տիրակալ՝ բոլոր ողնաշարավորներին, որոնց ոգեմեջքն ես. կյանքի առաջնեկ, հզորագույնդ՝ հզորագույններից, փառավորյալդ՝ փառավորյալներից. վերադարձրու ինձ իմ նախկին չափը, ու ես ողջ կյանքում քո հավատարիմ ծառան, ստրո՛ւկը կլինեմ, հանուն քեզ չեմ խնայի սեփական կյանքս, կկատարեմ ամեն մի հրամանդ ու ցանկությունդ… եթե դրժեմ խոսքս, դարձրու մժեղի չափ կամ՝ փղի՝ ըստ քո քմահաճույքի…

          -Ա՛յ, սա արդեն ա՛յլ խոսակցություն է… սիրում եմ գործնական առաջարկները,- միանգամից ազդեցիկ ու բարձրաձայն խոսեց արագորեն նյութականացած Մեղոսը, որպեսզի դադարեցնի մարդուկի՝ հորդահոս գետի պես հնչող աղերսը,- հետագայում խնդրում եմ՝ հաշվի առնես, որ խոսքերդ արտաբերել ես ինքնակամ, առանց որևէ ճնշման կամ հուշման, ոչ մի տեղ չես կարդացել դրանք ու ի՛նքդ ես հորինել. խնդրում եմ՝ չմոռանա՛ս այս ամենը…

          -Այո՛, այո՛,- անսպասելի հաջողությունից ոգևորվեց Հակոբիկիկն ու փռվեց Մեղոսի ոտքերի տակ,- ես համաձայն եմ ամեն ինչի, ո՜վ ամենափառավորյալ, ես երջանիկ կլինեմ քո ծառան ու ստրուկը լի…

          -Ո՛չ, ո՛չ, ընկե՛ր,[ii] մենք՝ մողեսներս, ազատասեր ժողովուրդ ենք…,- հանդարտ խոսելով՝ ձեռքը մտցրեց Հակոբիկի թևի տակ ու վեր բարձրացրեց գետնատարածին,- կենդանական աշխարհում միայն մարդիկ ունեն ստրուկներ ու ծառաներ. իսկ մենք, ընկերներո՛վ, պարզապես ծառայում ենք նույն գործին։

          -Ի՞նչ գործի,- դուրս թռավ Հակոբիկի բերանից, քանի որ ընկեր բառը ճնշող բարդույթ էր արթնացնում, թեև ակնհայտ էր, որ այս դեպքում այն ոչ սովորական կամ բոլորովին ա՛յլ նշանակություն ուներ։

          -Ճիշտ է, դու պիտի տայիր այդ հարցը. թեև կարող էիր և չտալ, եթե անցյալ անգամ ուշադիր լսած լինեիր։ Հիշիր հետագայի՛ համար. բնավ կարևոր չէ, թե ինչ գործի ես ծառայում, դրանք բոլորն էլ ուղղված են աշխարհի փրկությանը, կարևոր է, որ ընկերվարորեն ծառայես. իսկ մնացածը հետո կպարզվի։

          Երբ փորձում էր մտածել-հասկանալ Մեղոսի խոսքը, զգաց, որ շրջապատի իրերը կամաց-կամաց փոքրանում են. մի կերպ գիտակցեց, որ այդ ինքն ու մողեսն են չափերով մեծանում։ Ու չհասցրեց ուրախանալ կատարվածի համար, երբ մողեսների արքան կրկնակի ձայնով՝ մեկը գիտակցությանը, մյուսը ենթագիտակցությանն ուղղված, հանդիսավոր ու գերազդեցիկ արտասանեց.

          -Եկել է կյանքիդ ամենահանդիսավոր պահը. կրկնիր այն, ինչ կասեմ, ու դու իմն ես։ Ո՜վ ամենակարող Մեղոս ….

          -Ո՜վ ամենակարող Մեղոս,- կրկնեց Հակոբիկը, ու դա զուգակցվեց-կապակցվեց նախկին չափերի վերականգնման առթիվ ժամանակից ետ ընկած ուրախության հետ։

          -…. երդվում եմ հավերժ մնալ քո ընկերը ….        

          -…. երդվում եմ հավերժ մնալ քո ընկերը ….

          -…. սողալ, սառել ու տաքանալ ըստ եղանակի ….

          -…. սողալ, սառել ու տաքանալ ըստ եղանակի ….

          -…. չսիրել, չատել, չարհամարհել ….

          -…. չսիրել, չատել, չարհամարհել ….

          -…. չկարդալ, չերգել, չպարել:

          -…. չկարդալ, չերգել, չպարել:

          -Երդվում եմ լինել սառնասիրտ ու սառնամիտք ….

          -Երդվում եմ լինել սառնասիրտ ու սառնամիտք ….

          -…. հանուն աշխարհի փրկության ու բոլոր կենդանիների միասնության ….

          -…. հանուն աշխարհի փրկության ու բոլոր կենդանիների միասնության ….

          -…. մողեսների հանճարեղ ցեղի գլխավորությամբ։

          -…. մողեսների հանճարեղ ցեղի գլխավորությամբ։

          -Եթե մոռանամ երդումս, թող կորցնեմ ամեն ինչ ու կեր դառնամ կատուներին ….

          -Եթե մոռանամ երդումս, թող կորցնեմ ամեն ինչ ու կեր դառնամ կատուներին ….

          -…. եթե մինչ այդ մողեսական դաժան ու արդարացի պատիժը չհասնի ինձ:

          -…. եթե մինչ այդ մողեսական դաժան ու արդարացի պատիժը չհասնի ինձ:

          -Ամեն։

          -Ամեն։

          -Իսկ հիմա լսիր սրբազան-մողեսական պատվիրանները, որ երբևէ չպիտի խախտես.

          «Հանուն մեծ գործի՝ մի՛ խնայիր փոքրիկ մարդկանց և այլ կենդանիների։

          Ասա այն, ինչ պետք է, արա այն, ինչ անհրաժեշտ է, մտածիր՝ ինչ ես կհուշեմ, բայց այնպես, որ ոչ ոք գլխի չընկնի։

          Հիշիր, որ դու երբե՛ք, ոչնչո՛ւմ մեղավոր չես։

          Դու, ինձնից բացի, ոչ մեկին ոչինչ պարտական չես, քանի որ անցյալն արդեն չկա։

          Մողեսականությունը քո լուսավոր ապագան է, միայն դրա՛ն ծառայիր։

          Թող ներքին մողեսդ տիրի մարմնիդ, կոկորդիդ ու լեզվիդ»։

          -Ու մի բան էլ, համենայն դեպս… չկարծես, թե միայնակ ես. նույնիսկ այս քաղաքի պաշտոնատեր բնակիչների մի մասն արդեն քո պես մեղոսական են։

          -Լսում և ենթարկվում եմ, Տե՛ր իմ,- դուրս թռավ Հակոբիկի բերանից, սակայն բառերն օդում հնչեցին, քանի որ Մեղոսը կրկին անհետացել էր։

Չորրորդ գլուխ       

          Վերջապես այլևս չէր շոգում. Մեղոսի պատվիրանների հետ մեջը լցված մողեսական իմաստության ջուրն էլ լիովին հագեցրել էր ծարավը։ Օգտվելով թվացյալ մենակությունից՝ կանգնել էր հայելու դիմաց ու չգիտեր՝ ուրախանա, թե տխրի։ Լավ էր, որ թզուկ կամ բարդի չի, բայց ինչո՞ւ ուրախանա, եթե մի փութ տառապանքից հետո էլ ոչինչ չփոխվեց. թիզ ու կես էր, էդքան էլ մնաց։ Ծնողները, թե հայտնվեին, ցույց կտային՝ իբր ոչինչ էլ չի եղել, մեկ-երկու օրից էլ իսկապես կմոռանային, ու ամեն ինչ կշարունակվեր առաջվա պես։ Դժգոհ չէր, որ չկային, մենակ ավելի լավ էր, ինչպես բոլոր տղաների համար։ Ու միակ, իսկապես ցավալին էն էր, որ իր տարօրինակ արկածների մասին ոչ ոք չգիտեր։ «Պատմե՞մ Փորինեին»,- հազիվ հասցրեց մտածել, երբ գլխի միջից՝ ձախ ականջի շրջանում, ինչ-որ մեկը պատասխանեց.

          «Ո՛չ մի դեպքում,- ապա անցավ աջ ականջի կողմը,- չի՛ կարելի. ու հիշիր, որ դու այլևս ա՛յն չես, ինչ էի՛ր… դու մողեսահպատա՜կ ես»։

          -Իսկ դո՞ւ ով ես,- ասաց բարձրաձայն, քանի որ չէր հասկանում, թե ո՞ւմ, կամ ո՞ր ուղղությամբ դիմի։

          «Ա՜հ, մի՞թե Տեր-Մեղոսը չասաց… ես վեցերորդ պատվիրանն եմ՝ քո իմաստուն ներքին մողեսականը։ Սրանից հետո անբաժան կլինենք։ Արա՛ ասածներս, ու պայծառ ապագադ ապահովված կլինի…»:

          -Դպրոցում էլ են նույնն ասել…

          «Մոռացի՛ր դպրոցը, սրանից հետո քո միակ ուսուցիչը մողեսների ու մողեսահպատակների կրկնակի կայսր Մեղոսը կլինի՝ ի դեմս ինձ, իսկ դպրոցը՝ Մողեսական Մեծ Ապագայի Մայրուղին՝ բոլորն էլ մեծատառերով»։ 

          «Կարո՞ղ եմ տեսնել դա,- տնից դուրս գալու անդիմադրելի ձգտմամբ աղերսեց Հակոբիկը»։

          «Կարող ես, բայց դրա համար քեզ հարկավոր չի տնից դուրս գալ,- հոգեբույժի հնչերանգով պատասխանեց ներքին մողեսականը՝ ճիշտ քթի ծայրից,- իսկ եթե հոգնել ես տանը մնալուց… դուրս գանք…»:

          Հակոբիկը կորցրել էր տանն անցկացրած օրերի հաշիվը, ու մի քիչ էլ հույս ուներ, որ փողոցում կանհետանա այս նոր, ներգանգային ձայնային հալյուցինացիան։

          Քաղաքն անծանոթ, նույնիսկ օտար  թվաց։ Անտանելի շոգից ծառերը կամ տերևաթափ էին եղել, կամ էլ ճլորել-փոքրացել ու համարյա ստվեր չունեին։ Խոտերն այնքան արագ էին չորացել, որ կանաչ էին մնացել։ Ասֆալտը հալվում էր ոտքերի տակ։ Բակը դատարկ էր, ու փողոցում էլ կենդանի շունչ չկար. ո՛չ կատու, ո՛չ շուն, ո՛չ էլ ճանճ կամ մոծակ։ Իսկ իրեն շոգը չէր նեղում, ավելին, ուժ էր տալիս, հավանաբար ջերմացնում էր երկարատև անշարժությունից սառած արյունը. ներքին մողեսականն էլ հաճույքից ֆսսացնում էր ու իրեն հանգիստ էր թողել։ 

          Քանի որ գնալու տեղ չուներ, առանց գիտակցելու քայլում էր Փորինեի տան ուղղությամբ։ Փողոցում երբեմն-երբեմն մարդիկ էին երևում, հավանաբար միայն նրանք, որ իր պես՝ շոգը չէին զգում։

          «Ես գիտե՛մ, թե ուր ես գնում,- Հակոբիկի մտքերին խառնվեց ներքին մողեսականը, որ արևի ջերմությունը լիովին զգալու համար տեղափոխվել-փռվել էր տղուկի գլխի գագաթին՝ ներսից,- միայն թե առաջվա պես չպտտվես շենքի շուրջն ու վախվորած վերադառնաս։ Չմոռանաս, որ այժմ դու Անպարտելի ու Անվախ Մեղոս վեցերորդի հպատակն ես ու խայտառակ չանես քեզ»։ 

          Հակոբիկը չզգաց էլ, թե ինչպես շոգի պատճառով բաց դռների կողքով բարձրացավ չորրորդ հարկ, որտեղ Փորինեի բնակարանն էր. բայց տեղ հասնելով՝ երկչոտեց, պատի անկյունից մի աչքով կես հայացք նետեց իր երազախաբկանքի բաց դռնից ներս։ Թարսի պես, Փորինեն, իր արջային կիսաբրդոտ մարմինը ինչ-որ մաշմշված ու միայն հզոր երևակայության պարագայում հագուստ հիշեցնող փալասներում պատսպարած, նստել էր միջանցքի հայելու դիմաց։ Ձախ ձեռքով քիթն էր քչփորում, իսկ աջով աչքերն էր քսում, ավելի ստույգ՝ նկարում-լրացնում՝ օգտվելով շոգից ուշաթափ եղած մոր դիմապնակից։ Մոռանալով ներքին մողեսականի հորդորները՝ Հակոբիկն ուզում էր փախչել, քանի չէր նկատվել, բայց չհասցրեց. Փորինեն, աջ աչքը հայելուց չկտրելով, ձախը սևեռեց իրեն։

          -Իսկ քեզ չե՞ն սովորեցրել, որ նույնիսկ բաց դռներից չի՛ կարելի ներս նայել,- սեթևեթելով հարցրեց ու գլուխը վեր բարձրացնելով՝ աջ աչքը նույնպես շուռ տվեց տղայի կողմը։

          -Օ՜, գեղափայլ օրիորդ,- հանկարծ դուրս թռավ Հակոբիկի կոկորդից,- աչքերս չեն ենթարկվում ինձ, ու քիչ է մնում կուրանամ Ձեր ձախ աչքի գեղեցկությունից… ներեցեք նվաստիս ու դեն նետեք հայելին… միայն ի՛մ հայացքով եք կարող տեսնել Ձեր իրական չքնաղությունը… քհը՛, քհը՛, քհը՛…,- տղուկը ստիպված էր հազալ, որպեսզի ներքին մողեսականը դադարեցնի պարտադրել իր ճոռոմ ճառը, ու դրա պատճառով Փորինեն գլխին չտա ձեռքի տակ եղածը, սակայն վերջինիս արձագանքը բոլորովի՛ն անսպասելի էր։

          Արջաղջիկը կարծես ողջ կյանքում սպասել ու երազել էր հենց այս բառերը. երանորեն բացեց բերանն ու երջանկորեն խռխռացրեց։ Հետո, շփոթվածությունից, երկու քթանցքները միանգամից քչփորեց ու դրանցում ոչինչ չգտնելով՝ ժպտաց Նեֆերտիտիի անդիմադրելի ժպիտով։ Երբեք մտքովը չէր անցնի, որ Հակոբիկը, դասարանի ամենաաննկատը, իրենից երկու գլուխ կոլոտը… կկարողանա մի քանի վայրկյանում ցնցել, դռնակոտոր անել ու գրավել իր սիրտը։ Ինչու միայն սիրտը. Փորինեի ոտքերն էլ թուլացան, ու եթե տղան ներս գար…

          -Իսկ այժմ, ավաղ, ցը՛տեսություն,- արտաբերեց Ներքինը՝ Հակոբիկի հազը կտրած բերանով,- թեև քո բացակայությունը կարող է միայն ֆիզիկական լինել, պատկերդ միշտ էլ սրտումս կմնա:

Ու գուցե ներքին մողեսականը երկար շարունակեր հրաժեշտ տալը, եթե Հակոբիկը չհրամայեր իր ոտքերին արագորեն ցած վազել աստիճաններով։

          -Կպա՜վ,- բարձրաձայնեց Փորինեն տղայի անհետանալուց հետո,- եթե… տեսիլք չէր… շոգից…

          «Տխմար,- բացականչեց ներքին մողեսականը աչքերի ճիշտ կենտրոնից, հենց որ հայտնվեցին շքամուտքից դուրս,- քիչ մնաց ամեն ինչ փչացնես։ Իսկ ես, ապուշս, ուզում էի ներկայացնել քեզ մողեսական պատվավոր պոչի պարգևատրման…»:

          «Պոչի՞, ետևիցս կախվա՞ծ…»,- նոր դժբախտության հեռանկարից սարսափած՝ ընդվզեց տղան։

          «Ո՞ւմ պետք կլինես, եթե ետևիցդ պո՛չ կախված լինի. այդ իրավունքը միայն մողեսների պայծառափայլ ցեղինն է,- շեշտված գրական-արհեստական հնչերանգով շարունակեց վրդովվել ներքին մողեսականը,- քոնը միայն դու կզգաս։ Հավատա նվաստիս՝ դա գերագույն հաճույք է… այն կբացի բոլոր դռները, կխելագարեցնի բոլոր կանանց, կկատարի ցանկություններդ, կուղղորդի դեպի իշխանության բարձունքներն ու նույնիսկ, երբ պետք լինի, անտեսանելի կդարձնի մարմինդ…»:

          «Իսկ դրա միջոցով ես կկարողանա՞մ Փորինեից բոյով լինել…»:

          «Ինչի՞ մասին ես մտածում, թերհա՛ս, իհարկե կկարողանաս. այդ պոչը քեզ այնքան բարձր կնստեցնի բոլորից, որ ամենաբոյովը կլինես…»:

          Հակոբիկը պատկերացրեց իրեն՝ դասարանում, պոչին նստած ու բոլորից առնվազն մեկ պոչ բարձր։

          «Իսկ ի՞նչ պիտի անեմ՝ դրան արժանանալու համար…»:

          «Համարյա ոչինչ, ամեն ինչ ե՛ս կանեմ, կամ՝ կհուշեմ… դու միայն լսիր ինձ…»:

          «Ամեն ինչ դո՛ւ անես, իսկ պոչին արժանանամ ե՞ս…- կեղծաբար սեթևեթեց տղան»։

          «Ազատվիր արդարության այդ հիմար բարդույթից ու մի՛ մոռացիր, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ, դու իմ մի մասն ես դարձել… Ինչևէ, ժամանակ չունենք հիմարությունների վրա ծախսելու… ժամանակը պոչ է…»:

          Տունդարձի ճանապարհին ներքին մողեսականը լուռ էր, ու Հակոբիկը զգում էր, թե նա ինչպես է հաճույք ստանում շոգից։ Երբ հասավ գրադարանի միայնակ, ծերունու պես կռացած հարյուրամյա շենքին, զարմացավ, որ շեղվել է ճանապարհից։ «Ես կյանքումս գրադարան չեմ մտել…»։ «Իսկ հիմա կմտնես,- խորհրդավոր փսփսաց ներքին մողեսականը՝ գլխի ճիշտ կենտրոնից,- գոնե մեկ անգամ, նույնիսկ քեզ համար, պիտանի կլինի գրադարան մտնելը, մանավանդ որ, հենց այստեղից է սկսվում Մողեսական Մեծ Ապագայի Մայրուղին»։ Շքամուտքից անցնելով՝ ուզում էր վեր բարձրանալ հին փայտե աստիճաններով, սակայն ներքին մողեսականը կանխեց։

          «Ո՛չ. գնա գիշերային պահակի խուցը՝ աստիճանների տակ»։

          Դուռը բաց էր. դրանից ներս տեսավ հնամաշ վերմակ-դոշակով մի երկաթյա մահճակալ ու մի փոքրիկ պահարան՝ տումբուչկա կամ տմբուշկա, ինչպես հարմար կգտնեք անվանել։

          «Բացի՛ր դռնակը, հանի՛ր սպիրտի շիշն ու լուցկին. սպիրտը լցրու անկողնուն, վառի՛ր ու արագորեն փախի՛ր,- հրահանգները հնչեցին անքննարկելի»։

          Բայց Հակոբիկը չէր շտապում կատարել դրանք. դեռ մանկապարտեզից, հետո էլ դպրոցում, նամանավանդ տանը սովորել էր՝ երբ իրենից ինչ-որ բան են խնդրում, թեկուզ հրամայական եղանակով, դրա փոխարեն՝ գուցե ստացվի ինչ-որ բան ստանալ։ Ներքին մողեսականը միայն մի քանի վայրկայն կորցրեց իրեն։

          -Աաա՜հ, ես հասկանում եմ քեզ, հասկանում ու հարգում եմ, բայց ասեմ, որ կարելի էր, գոնե այս դեպքում, ավանսով կատարել խնդրանքս…

          Սակայն տղան անշարժ էր։

          «Տխմա՛ր կենդանի, ճահճայի՛ն տզրուկ, քարանձավայի՛ն որդ,- հանկարծ բռնկվեց ու սկսեց գլխի տարբեր մասերից գոռգոռալ ներքին մողեսականը,- հիմա կտեսնես ներքին ձայնի ուժը…- ու այնքան արագ պտտվեց տեղում, որ Հակոբիկի ուղեղը սկսեց խառնվել, ինչպես շաքարավազը թեյում՝ գդալով։ Սակայն դրա հետևանքով ոչ միայն շարժվել չկարողացավ, այլ շնչելն էլ դադարեցրեց։ Ներքին մողեսականը ստիպված էր ետ պտտվել՝ ամեն ինչ իր հին տեղը բերելու համար,- հիմա հասկացա՞ր կարողությունս»։

          Հակոբիկը իր բացարձակ դատարկ թվացող գլխում միայն մողեսին էր զգում, ուստի հենց նրան էլ ընդունեց որպես իր ուղեղն ու մեքենայորեն սկսեց կատարել հրահանգները։ Պահարանիկից հանեց սպիրտի կիսատ շիշը, լցրեց պահակի վերմակին ու այրեց լուցկով։ Բնական կլիներ, եթե արագորեն լքեր հրդեհի բույնը, սակայն դեռ չկարողանալով ինքնուրույնաբար գործել՝ քարացած նայում էր ահագնացող կրակին։  

          «Ապրես, հիմա ես կպատմեմ քեզ մողեսների մի փառապանծ ճյուղի մասին, որ կարողանում է ապրել ու բարձր պահել մեր տեսակի պոչը հրաբուխների ու հրդեհների, պատերազմների ու հեղափոխությունների ամենաթեժ կետերում։ Սալամանդր՝ ահա այն փառավոր անունը, որով կնքել ենք սրանց…»:

          Երբ կրակը բոց տալով անցավ աստիճաններին՝ ներքին մողեսականը դադարեցրեց պատմությունն ու ստիպեց տղային հեռանալ։ Միայն շքամուտքից դուրս գալով՝ Հակոբիկը հասկացավ իրեն քիչ առաջ սպառնացող վտանգը և ուզում էր վազել, երբ Ներքինը կանգնեցրեց նրան.

          «Էլ իմաստ չունի փախչելը, դրա փոխարեն՝ նայենք ու հիանանք»։

          Գրադարանի շենքի փայտե կառույցը բռնկվել էր լուցկու տուփի պես. չկարդացվելուց չորացած գրքերը, ինքնակեղեքմանը հագուրդ տալով, այրվում էին կրկնակի եռանդով, իսկ շատ կարդացվողերն էլ չէին կարողանում դիմադրել իրենցում պարփակված գաղափարների հրաբորբոք բռնկումներին։ Բոլորը բոցի հետ միասին վեր էին խոյանում, բարձրանում հալված-անէացած կտուրից դեպի երկինք ու ցած իջնում սպիտակ մոխրաձյան տեսքով։ Կրակի ճարճատյունն ու ժամանակ առ ժամանակ պայթող ապակիների ձայնը հիփնոտիկ երաժշտության պես էին ազդում կրակապաշտ նախնիներ ունեցող տղայի վրա։ Քիչ կլինի, թե ասեմ՝ երջանիկ էր կամ հպարտ. իրեն գերմարդ էր զգում, թեև Նիցշե չէր կարդացել։ Կրակն իր մի մասն էր պատկերացնում, ու կարծում էր, թե դրա լեզվակներն իր կամքով են կառավարվում-ուղղորդվում։ Ու միայնակ չէր. նրան էին միացել մոտակայքում գտնվող բազմաթիվ մողեսահպատակներ, հրշեջներն էլ, քանի որ, միևնույն է, կրակը հանգցնելու համար ջուր չունեին, իրենք էլ հեռու կանգնել ու հիանում էին հրդեհով։

          «Տեսա՞ր, թե հրե պոչդ ինչպես ինքն իրեն աճեց,- նախանձից որոշեց ընդհատել Հակոբիկի հաճույքը ներքին մողեսականը,- հիմա կարող ես հպարտորեն, աջ ու ձախ թափ տալով՝ քայլել»։

          «Արդե՞ն… իսկ պարգևատրո՞ւմը…»:

          «Ձևականությունները կարևոր չեն… ո՜վ հրե պոչի ասպետ… ես առաջինն եմ, որ պատիվ ունեմ շնորհավորելու այդ առիթով… այժմ հարկ է տուն վերադառնալ ու պատրաստվել… երեկոյան հրավիրված ենք հաղթական տոնահանդեսին»։
Շարունակելի


[i] Այս տեսակետը չի համընկնում դասագրքային տեսակետին, սակայն Դարվինիստական տեսությունը բազմաթիվ մութ կետեր ունի։ Իրականում, մարդաբանները չեն էլ պնդում, որ մարդն առաջացել է հենց կապիկից. նման պնդումը հակասում է ժամանակակից գիտության զարգացման առաջնային այն հիմնադրույթին, ըստ որի՝ պահանջվում է առարկայի ուսումնասիրությունը սկսել հենց այդ առարկայից ու նոր միայն հիպոթեզներ կազմել։ Դատեք ինքներդ. մարդու մաշկային պաշտպանական համակարգը (մաշկ, տակից յուղի շերտ) նախատեսված է ջրում ապրելու համար. մազակալված է միայն գլխի հատվածը, որը ջրից դուրս է եղել։ Մեզ խոսելու հնարավորություն տվող կոկորդային համակարգը եզակի է ցամաքային կաթնասունների մեջ, դրա փոխարեն՝ կան առնվազն երկու ջրային կաթնասուններ, որոնք ունեն նմանատիպ կոկորդ (դելֆիններն ու կետաձկները)։ Վերջերս հինգ միլիոն տարվա նախապատմություն ունեցող նախամարդու ոսկորների գիտական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ կենդանիները չեն ունեցել ծառերից կախվելուն կամ դրանց վրա ապրելուն հարմարեցված մկանային համակարգ։ Եվ ամենակարևոր հարցը. մարդու ուղիղ կանգնելու խնդիրը, որի ապացուցման համար բազմաթիվ անհեթեթ պատճառանաբություններ են բերվում, իբր՝ անհրաժեշտ էր հեռուն տեսնել, որպեսզի նկատել որսը (մարդանմանները երբեք գիշատիչ չեն եղել). մինչդեռ, ջրում ապրող, բայց օդ շնչող կաթնասունի համար կանգնած վիճակն ամենաբնականն է, բացի այդ, ջրի մեջ հեշտ է ուղիղ կանգնել՝ առանց ողնաշարը վնասելու։ Եվս մեկ, թեկուզ կողմնակի փաստարկ. մարդը կարողանում է հեշտությամբ ծննդաբերել ջրում, ու նորածինը չի խեղդվում, նա հենց այդպես է հեշտությամբ դուրս գալիս մոր արգանդից, համարյա առանց կողմնակի օգնության։

[ii] Մարդուն դիմելու «ընկեր» ձևը այնքան էլ երկար պատմություն չունի. տարածվել է  հիմնականում կոմունիստական համաշխարհային շարժման շնորհիվ, սակայն իր ծագումով պարտական է մասոնական ու համքարական ընկերություններին, նրանցից է փոխառվել։

No Comments

Leave a Reply