bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibomSekabetbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibomSekabet
ՄշակութաԳիծ Երաժշտություն

Վիկտոր Լեգենտով, Էդիթ Պիաֆ-5

29.09.2019

Սկիզը՝ այստեղ

Գիտրի Լսում եմ:

Էդիթ Երկու րոպե առաջ, մե՛տր, ես լի էի արիությամբ, իսկ հիմա չեմ համարձակվում խոսել…

Գիտրի — Քանի դեռ ես ձեռք չեմ բերել տեսահեռախոս, ասացեք՝ ինչ եք ուզում: Միայն, ավելորդ չէր լինի իմանալ, թե ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու:

Էդիթ Ձեզ զանգահարել է երգչուհի Էդիթ Պիաֆը: Եվ ես ինչ-որ կերպ  բացատրեցի նրան գործի էությունը: Պատմեցի ճամբարի ռազմագերիների մասին: Ցավոք սրտի, ես մենակ չեմ կարող հանդիսատես հավաքել: Իսկ պետք է փող, շատ փող: Ես վստահ եմ, որ Ձեր անունով ցուցապաստառը հսկայական հասարակություն  կհավաքի: Ես հիմա երգում եմ «Բոլյե»-ում… Ահա և համարձակվեցի:

Գիտրի — Դուք գիտե՞ք, ես երբեք հանդես չեմ եկել կաբարեում: Դա կլինի իմ դեբյուտը: Իսկ դեբյուտը պատասխանատու բան է:

Էդիթ Ուրեմն, մե՛տր, Դուք համաձա՞յն եք:

Գիտրի Իսկ Դուք կասկածո՞ւմ էիք:

Էդիթ Ես ականջներիս չէի հավատում: Դա այնքան անհավանական էր թվում:

Գիտրի   Դուք որքա՞ն գումար եք ակնկալում:

Էդիթ Պաստառին ունենալով Ձեր անունը, մե՛տր, մենք կարող ենք մուտքի տոմսը գնահատել 2000 ֆրանկ: «Բոլյե»-ում 200 տեղ կա:

Գիտրի 40 հազա՞ր: Քի՛չ է: Բայց մենք ինչ-որ բան կմտածենք: Ես կկարդամ երիտասարդությանս օրերին գրված իմ պոեմներից մեկը, կամ հատված կխաղանք որևէ պիեսից: Մենք ինչ-որ բան կգտնենք:

Էդիթ Նա իրոք գտավ. աճուրդ՝ երեկոյի մեջտեղում: «Նորի՞ց աճուրդ»,- կասեք դուք: Այո՛, բայց դա արտասովոր աճուրդ էր:

Գիտրի Հարգելի՛ ժողովուրդ, մենք ոչինչ չունենք վաճառելու: Ո՛չ… ո՛չ… ո՛չ…

Էդիթ Մի՛ զարմացեք, Սաշա Գիտրին ճիշտ էր հաշվարկել:

Գիտրի Այս երեկույթին եկել են հմայիչ կանայք, որոնք ամեն բան ունեն. ամուսիններ, փեսացուներ, եղբայրներ, հայրեր…  և իհարկե, դուք եկել եք այստեղ այն բանի համար, որպեսզի արտահայտեք ձեր համերաշխությունն այլ կանանց հետ, որոնք այլևս չեն տեսնի իրենց ամուսիններին, փեսացուներին, եղբայրներին կամ հայրերին: Դուք չեք հրաժարվի զոհել ինչ-որ բան ձեր զարդերից կամ մորթեղենից՝ հանուն այն բանի, որ օգնենք նրանց: Եվ այսպես, մենք կվաճառենք միայն այն, սիրելի՛ կանայք, ինչ դուք մեզ կնվիրեք:

Էդիթ Հինգ րոպե անց գոյացած մորթեղենի կույտից  ես արդեն վաճառքի համար ընտրում էի ջրաքիսի մորթուց առաջին մուշտակը: Դրան հետևեց մյուսը, հետո` մանյակ, ապա` թիկնոց… Աճուրդը թեժանում էր… Երջանիկ և պատրաստ ամեն պահի լաց լինելու՝ կանգնել էի ես` թաշկինակս կրծոտելով, երբ վերջապես ամեն բան ավարտվեց: Սաշա Գիտրին, թևանցուկ անելով, ինձ տարավ ուղիղ բեմեզր:

Գիտրի Մենք արեցինք` ինչ կարող էինք: Իսկ դուք մեզ տվեցիք երկու միլիոն: Բրավո և շնորհակալություն:

Էդիթ Երբեք չեմ մոռանա այդ երեկոն: Մինչև այժմ նրանք գալիս են ինձ մոտ, որպեսզի գրկեն և շնորհակալություն հայտնեն: Նրանց աչքերում արցունքներ են, և իհարկե, ես նույնպես հեկեկալով հորդառատ արցունք եմ թափում: Իսկ հետո ես դուրս եմ գալիս բեմ և երգում իմ նոր երգը: Երգ երջանկության և սիրո մասին.

Խփեք թմբուկները

Լսո՞ւմ եք, թե ինչպես են երգում շեփորները.

Նրանք երգում են հին օրերից ի վեր,

Նրանք հնչում են նաև գլխում իմ՝

Փոխակերպվելով  արձագանքների…

Օ՜,  կուզեի ինչպես, որ երգեին նրանք

Ընկերների համար իմ, սիրահարների,

Եվ ով արժանի է իրավ այդ երգին…

Դե խփե՛ք, խփե՛ք թմբուկները.

Նրանց համար, ովքեր ծնվում են ամեն օր,

Նրանց՝ ովքեր ծիծաղում են ազատ,

Նաև տանջահարների՝ Հերոսիմայում հիմա…

Դե խփե՛ք, խփե՛ք թմբուկները.

Նվագիր քո երգը ակորդեոն,

Որ վիշտը հալածվի,

Ու պատերազմները վերջանան,

Ու խաղաղություն թևի աշխարհում համայն…

Եվ գա ազատությունը Ֆրանսիայի…

Եկավ երկար սպասված օրը: Եվ ես վստահորեն արդեն կարող եմ ասել, որ դառնում եմ ավելի ու ավելի ճանաչված:  Իմ համբավն աճում է: Ինձ հետ պայմանագրեր են կնքում, ես նկարահանվում եմ կինոյում և առաջին ելույթն ունենում թատրոնի բեմում՝ Ժան Կոկտոյի «Անտարբեր գեղեցկատես տղամարդը» թատերախաղում:  Համերգային շրջագայություն Ամերիկայում, Հունաստանում, նորից Փարիզում: Ես ծանոթանում եմ ժամանակի լավագույն արտիստների հետ՝ Չարլի Չապլին, Մառլեն Դիտրիխ… Ինձ բազմաթիվ ընկերներ են շրջապատում: Ես ուշադրության կենտրոնում եմ՝ մամուլ, ռադիո, լրագրողներ… Թվում է՝ բախտը ժպտում է ինձ: Եվ ես ինձ անմնացորդ նվիրեցի իմ հանդիսատեսին:

(Հնչում է «Պարահանդեսի ձայները» երգը):

Առաջին լրագրող «Աքաղաղի» կշռով փոքրիկ չեմպիոն Էդիթ Պիաֆը սարսափելի վատնող է:

Երկրորդ լրագրող Նա չի խնայում իր ուժերը և վաստակը:

Երրորդ լրագրող Նա կամենում է ամեն բան հասցնել:

Էդիթ Հնարավոր է, որ այդպես է: Բայց այլ կերպ ես, երևի թե, չէի կարող: Ես քամուն էի տալիս ահռելի կարողություններ, ընկերներիս շլացուցիչ նվերներ բաշխում: Ես միլիոններ էի ցրիվ տալիս` դրա դիմաց ոչինչ չպահանջելով: Ես կարծես վրեժ էի լուծում իմ անցյալի համար: Վրեժ էի լուծում աղքատության համար: Վրեժ էի լուծում այն բանի համար, որ փոքրիկ երեխա՝ քնում էի մայթերին, որ հայրս մահացավ՝ առանց մի գրոշի, իսկ մայրս` թմրադեղերից քայքայված: Վրեժխնդիր էի լինում այն բանի համար, որ ծնվել էի սոցիալական ամենացածր աստիճանին՝ կեղտի մեջ՝ այնտեղ, որտեղ ոչ մի հույս չի ծնվում:  Իմ հաղթական երեկոներին ես քրքջում էի խելագարի նման, բայց դժվար թե ինչ-որ մեկն այն ժամանակ գիտեր, թե ինչպես ես, ըստ էության, միայնակ էի: Ես ողջ կյանքում սեր էի փնտրում: Բայց այն, չգիտես ինչու, գրեթե միշտ խույս էր տալիս ինձնից: Ամեն անգամ, երբ ինձ թվում էր, թե գտել եմ վերջապես նրան, որը կլցնի իմ ողջ կյանքը, ամեն ինչ փուլ էր գալիս, և ես նորից մնում էի մենակ: Միայն մեկ անգամ… (Հնչում է «Սիրո մի գեղեցիկ պատմություն» երգը): Նրան կոչում էին Մարսել Սերդան… (Հայտնվում է Մարսել Սերդանը և աստիճաններով դանդաղ գնում դեպի տախտակամածը):

Դու գալիս ես ինձ ընդառաջ,

Եվ ես եմ դեպի քեզ գալիս.

Ես գնում եմ ընդառաջ անհայտին.

Գնում եմ` գիշերում ինչպես,

Եվ ջանում մոռանալ քեզ…

Բայց դա վեր է իմ ուժերից.

Ես ասես կտոր-կտոր եմ լինում.

Չէ՞ որ ես միայն քեզ եմ պատկանում…

Իմ Մարսել. ինչպե՜ս էի ես սիրում քեզ: Ո՛չ, ես պաշտում էի քեզ, ինչպես Աստծուն: Ես ուզում եմ բղավել մոլորակով մեկ… Մարսել Սերդանը վերափոխեց իմ ամբողջ կյանքը: Մարսել Սերդանն ինձ երջանիկ դարձրեց: Ինչեր միայն չէին խոսում մեր մասին: «Ինչպե՞ս կարող եք Դուք սիրել բռնցքամարտիկի: Ախր դա պարզապես բռի անասուն է,  դա մարդ չէ»: Եվ դա ասել Մարսել Սերդանի մասին… Ախր, դուք ի՞նչ գիտեիք նրա մասին: Որքա՜ն վայրի էր նա ռինգում: Ի՜նչ մոլեգին: Իսկ ես գիտեի լրիվ ուրիշ մարդու: Դա Փարիզում էր՝ մի քանի տարի առաջ:  Ես հանդիպեցի նրան, երբ նա  թևանցուկ տանում էր իր ընկերոջը` գրեթե կույր արաբին: Բոլորը համարում էին, որ նա դատապարտված է, բայց Մարսելը ոչ ոքի չէր հավատում: Նա նրան Կասաբլանկայից Փարիզ էր կանչել` վճարելով ուղևորության ծախսերը, և ամեն առավոտ ուղեկցում էր բժշկի: Բուժման բոլոր ծախսերը, բնական է, վճարեց և հասավ հրաշքի: Երբ նա Աֆրիկա էր ճանապարհում ընկերոջը, վերջինս արդեն լրովին առողջ էր: Աշխարհի չեմպիոն, հարուստ, բոլորի կողմից սիրված՝ նա կարող էր մի փոքր էլ մտածել իր մասին՝ հոգալով իր հանգիստը: Բայց ինչպե՞ս… Փոխարենը նա տալիս է իր համաձայնությունը՝ մասնակցելու Պրովանսի ցուցադրական խաղերին, իսկ փողը փոխանցում մանկական թոքախտաբանական կենտրոնին: «Ինչո՞ւ, Սերդան: Չէ՞ որ, եթե դու պարտվես, մի շուն անգամ քեզ չի հիշի»: «Մի բարկացիր, Էդիթ:  Ես տեսա այդ երեխաներին: Եթե միայն կարողանայի, կտայի ավելին»:

Սերդան Ալո՞:

Էդիթ Ո՞վ է, ի՞նչ Մարսել:

Սերդան Սերդանը, բռնցքամարտիկը: Դուք երևի հիշում եք: Մեզ ծանոթացրել են Փարիզում՝ «Փըթի» ակումբում:

Էդիթ Այո՛, այո՛… իհարկե…

Սերդան — Ես զանգահարում եմ ներքևից՝ դռնապանի մոտից: Այստեղ՝ Նյու Յորքում, այնքան տխուր է, որ սկսում ես կարոտել տունը:

(Հնչում է երաժշտություն):

Էդիթ Նա ինձ տարավ ինչ-որ տեղ, որտեղ մեզ մատուցեցին չափից շատ եփված, չոր միս «պաստրամի» և մեկական բաժակ էժանագին գինի: Այո՜, մտածեցի ես, սրա նմանին սնանկացում չի սպառնում: (Սերդանին) Իսկ Ձեզ չի՞ թվում, որ այնքան էլ շռայլ չեք: (Սերդանը շփոթված նայում է Էդիթին): Նա այնքան շփոթված էր, որ երկար ժամանակ չէր կարողանում պատասխան գտնել:

Սերդան Ներեցեք ինձ: Բայց ես միշտ այսպես եմ ճաշում:

Էդիթ — Միայն հետո ես իմացա, որ նա պարզապես չէր կամեցել աչքերիս թոզ փչել: Բայց այդ ժամանակից սկսած՝ մենք այլևս երբեք չբաժանվեցինք:

Սերդան Գնանք, Դիդու:

Էդիթ — Գնանք:

(Երաժշտություն է հնչում):

Սերդան Փարիզ:

Էդիթ Բուլվարներ:

Սերդան — Օռլի:

Էդիթ Բուլվար Լանի:

Սերդան — Փարիզ:

(Էդիթը քննող հայացքով նայում է Սերդանին):

Էդիթ Աստվա՜ծ իմ, ախր քեզ անհրաժեշտ է հագցնել: Նայիր: (Նա ցույց է տալիս մաննեկենները): Սա փարիզյան վերջին մոդան է: Հագիր: (Սերդանը շարժում է անում՝ ասես ցույցադրելով, որ նոր կոստյում է հագել): Ցնցող է: Կարող ես հավատալ իմ ճաշակին: Միայն այս կոստյումով կգնաս քո նյույորքյան առաջնությանը: (Սերդանը թափահարում է լայնեզր գլխարկը: Էդիթը ծունկի է իջնում): Օ՜, Սո՜ւրբ Թերեզա, ինձ համար ոչինչ չեմ խնդրում: Հակառակը՝ թող բոլոր դժբախտություններն ու տառապանքներն իմ գլխին թափվեն: Ես դրանց երևի թե արժանի եմ: Բայց նրան, որի գործերն ու զոհողությունները դու գիտես, հաղթանակ տուր, աղաչում եմ քեզ, հաղթանակ տուր:

(Սերդանին շրջապատում են իմպրեսարիոն և երկու մարզիչներ):

Առաջին Դու նրան չպտք է տեսնես, Մարսել:

Երկրորդ Սիրուց թուլանում են ոտքերը…

Երրորդ Տասը ժամ քուն, ռեժիմ և ամենօրյա մարզումներ. ահա թե քեզ հիմա ինչ է պետք:

Մարսել Թքած… Վաղը նա լինելու է Նյու Յորքում:

(Սերդանը և Էդիթը դանդաղ մոտենում են իրար):

Առաջին Խելագար:

Երկրորդ Այս պայքարից քո ողջ կյանքն է կախված:

Երրորդ Դու հո գիտես, թե ինչ բան է Սպորտի ֆեդերացիան:

Առաջին Իսկ սպորտային մեկնաբաննե՞րը, նրանք այնպիսի սկանդալ կբարձրացնեն, որ երկնաքերերում ծվարած մեքենագրուհիները հրճվանքից կծղրտան:

(Սերդանը գրկում է Էդիթին):

Առաջին լրագրավաճառ Երկու ֆրանսիացիների հովվերգությունը Նյու Յորքում:

Երկրորդ լրագրավաճառ Սերդանը պայքարում կպարտվի…

Երրորդ լրագրավաճառ Միսս Էդիթը և Մարսել Սերդանը՝ կարևոր բռնցքամարտի նախօրեին:

Էդիթ Լսու՞մ ես, Մարսել: Հիմա մենք ի՞նչ անենք:

Մարսել  Մի՛ անհանգստացիր, Էդիթ, վճռել եմ ինքս խոսել նրանց հետ: Վաղը մամուլի ասուլիս է լինելու: (Սերդանը դուրս է գալիս նախաբեմ): Հարգելի՛ թղթակիցներ, տիկնայք և պարոնայք: Ձեզ հետաքրքրում է, թե սիրո՞ւմ եմ ես արդյոք Էդիթ Պիաֆին: Այո՛, սիրում եմ և ոչ ոքից չեմ թաքցնում: Ինչ վերաբերում է իմ մարզական վիճակին, ապա դրա մասին կարող եք պատկերացում կազմել, երբ ես ռինգ դուրս գամ: Ահա և բոլորը, որ ուզում էի ասել ձեզ: Իսկ վաղը ես կիմանամ՝ արդյո՞ք դուք իսկական ջենտլմեններ եք:

Էդիթ — Եվ հաջորդ օրը մամուլում ոչ մի տող չկար, որում կխոսվեր իմ և Սերդանի մասին: Իսկ ես ստացա ծաղիկների մի հսկա զամբյուղ և բացիկ՝ հետևյալ մակագրությամբ. «Ջենտլմեններից կնոջը, որի հետ Սերն է»: Մի քանի օր անց Մարսել Սերդանը դարձավ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն: Իմ Մարսել… դա քո կրկնակի հաղթանակն էր: Դու թռչում էիր Փարիզ, իսկ ես վերջացնում է իմ համերգային շրջագայությունը: Քեզ ճանապարհում էին հարյուրավոր մարդիկ: «Հիպ-Հիպ, Սերդան,- բղավում էին նրանք:- Երգեցե՛ք, Էդիթ Պիաֆ»:  Եվ ես երգեցի:

Մարսել  Այն, ինչ դու անում ես, Էդիթ, շատ անգամ ավելի լավն է իմ արածից: Դու նրանց սեր և երջանկություն ես բաշխում: Ցտեսությո՛ւն, փոքրի՛կ, մինչ հանդիպում Փարիզում:

(Սերդանը դանդաղ հեռանում է: Էդիթը երկար նայում է նրա հետևից):

Էդիթ Բայց հանդիպել մեզ այդպես էլ չհաջողվեց: Նյու Յորք-Փարիզ ինքնաթիռը վթարի ենթարկվեց Ազորյան կղզիների մոտ: Մարսել Սերդանը զոհվեց:

Այդ երեկո ես երգում էի Նյու-Յորք Վերսալի սրահում: Ինձ դուրս բերեցին պատգարակով և կանգնեցրին դաշնամուրի մոտ: Երբ վարագույրը բացվեց, ես ասացի. «Այսօր ես երգում եմ Մարսել Սերդանի հիշատակի համար, ես երգելու եմ միայն նրա համար»:

Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ,

Թո՛ղ նրան ինձ` իմ սիրելիին,

Մեկ օրով միայն, երկու օրով կամ ութ…

Թո՛ղ նրան ինձ մոտ էլի մի քիչ.

Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ,

Թո՛ղ նրան ինձ մոտ էլի մի քիչ՝

Վեց ամիս միայն, երեք ամիս, երկու…

Թո՛ղ նրան ինձ մոտ` սիրելիիս միակ…

Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ.

Եթե անգամ ճիշտ չեմ ես.

Թո՛ղ նրան ինձ մոտ մի քիչ ևս…

Քո մահից վեց ամիս անց, Մարսել, ես պայքարում էի ինքս ինձ հետ: Վեց ամիս ես հաղթահարում էի հուսահատությունը բեմ բարձրանալիս: Ես կորցնում էի գիտակցությունս` հենվելով դաշնամուրին և կառչելով բարձրախոսից:  Եվ այնուամենայնիվ, ես չդիմացա այն ժամանակ: Սկսվեց իմ գլխապտույտ անկումը: Ես երբեք չեմ մոռանա այդ տարիները:

                      

Առաջին լրագրավաճառ — Պիաֆը վատ է զգացել բեմի վրա:

Երկրորդ լրագրավաճառ Պիաֆի կյանքը վտանգի տակ է:

Երրորդ լրագրավաճառ — Ուժերի նոր անկում:

Ժանին Այտուցված դեմքով, դատարկ, ոչինչ չարտահայտող աչքերով նա գալիս էր  իր հարդարման սենյակ, շպարվում էր, ասես քնի մեջ, և երերալով դուրս էր գալիս բեմ: Քանի՜ անգամ է նրան շտապօգնության մեքենան տուն տարել: Քանի՜ անգամ եմ կասկածել՝ համերգից հետո ողջ կտեսնե՞մ նրան…

Իմպրեսարիո Ահա պայմանագրերը, որոնք պետք է վճարվեն այս տարի: Մենք մեծ ռիսկի ենք գնում, Պիաֆ: Դու չափից դուրս հաճախ ես վատանում բեմի վրա:

Էդիթ Գրո՛ղը տանի, ես գիտեմ ինչպես ինձ պահել:

Ձայներ Ձեր մուտքն է, մադա՛մ Պիաֆ: Ձեր մուտքն է: Էդի՛թ: Բե՛մ դուրս եկեք:

Էդիթ Մի ի՛նձ նայեք: Ախր ես անպետքություն եմ: Ոչ թե կին, այլ թափառող ստվեր, որը մի կերպ է կանգնում ոտքերի վրա: (Զննում է իրեն հայելու մեջ): Սա ընդամենը փոքրիկ խեղկատակ է. զգուշավոր քայլվածքով, խանգարվարծ շարժումներով, վաղաժամ թոշնած դեմքով… Թողե՛ք ինձ: (Հնչում է «Պադամ, պադամ» երգը: Հայտնվում է մի երիտասարդ` փոքրիկ գնդակներ ձեռքին): Դուք ո՞վ եք:

Թեո Ներեցեք, մադա՛մ, բայց դուռը փակ չէր, այդ պատճառով չզանգեցի: Ես դժվարանում եմ բացատրել՝ ինչու հայտնվեցի: Ես վարսավիր Թեո Սարապոն եմ, նաև…

Էդիթ Վարսավի՞ր, բայց ես ոչ ոքի չեմ կանչել:

Թեո Հենց դրանով էլ պայմանավորված է իմ վիճակի անհեթեթությունը: Բայց ես կուզենայի բացատրել… Հասկանո՞ւմ եք, իմ հայրը պատմել է ինձ, որ պատերազմի ժամանակ մի բան է բացահայտել…

Էդիթ Եվ ի՞նչ…

Թեո Նա նկատել է, որ վիրավորների վիճակը թեթևանում է այն բանից հետո, երբ նրանց սափրում են:

Էդիթ Բայց ես մորուք չունեմ:

Թեո Ես կուզենայի Ձեզ առաջարկել, մադամ… եթե միայն Դուք կհամաձայնեք, բեմ դուրս գալուց առաջ ամեն անգամ սանրել Ձեր մազերը:

Էդիթ — Շատ տարօրինակ է:

Թեո Ինձ պետք է Ձեր համաձայնությունը:

(Էդիթը բռնում է Թեոյի ձեռքը և մոտեցնում հայելուն):

Էդիթ Նայեք: Ճանաչո՞ւմ եք Դուք այս կնոջը:

(Հնչում է «Պադամ, պադամ» երգը):

Թեո (Ցածրաձայն): Սա հռչակավոր Էդիթ Պիաֆն է:

Էդիթ — Ո՛չ: Սա ընդամենը մի փոքրիկ կին է, որն իր վրա կրում է անխուսափելի կնիքն այն բանի, որն ավաղ, միշտ առաջինն է շտապում ժամադրության:

Թեո Ես սիրում եմ այդ կնոջն այն պահից, երբ առաջին անգամ լսեցի նրան համերգի ժամանակ. ինձ թվաց, թե հողը փախչում է ոտքերիս տակից, թվաց, թե նրա ձայնը թափանցեց իմ մեջ և դարձավ էությանս մի մասնիկը: Քանի՜ անգամ եմ տեսել, թե Դուք ինչպես եք բեմ բարձրանում` հոգնածությունից ուժասպառ, ճակատին կպած մազերով, անվստահ քայլվածքով: Բայց հանկարծ Դուք սկսել եք երգել, և որքան էլ դահլիճը հսկայական լիներ՝ Պլեյոլ, Շայե կամ Կարնեգի Հոլ, Ձեր ձայնը լցնում էր այն ամբողջությամբ և տիրում բազում սրտերի: Դա կախարդություն էր, մի ինչ-որ չընդհատվող հրաշք: Եվ բոլորն այդ պահին սիրահարվել են Ձեզ, ինչպես ես, և հավատացեք, որ այդպես լինելու է հավերժ:

Էդիթ — Աստված իմ, կարո՞ղ է գտնվել գոնե մի կին՝ թեկուզ երիտասարդ, թեկուզ փթթող առողջությամբ, որ ընդունակ լինի անդրդվելի մնալ նման հանդիսավոր հայտարարություն լսելիս: Եթե այո, ապա ես ոչինչ չեմ հասկանում ո՛չ կյանքից, ո՛չ կանանցից, ո՛չ անգամ սիրուց: Երգելու անզուսպ ցանկությունը հենց այդ պահին համակեց ինձ: Երգել նրանց համար՝ իմ բոլոր անծանոթ ընկերների, իմ ունկնդիրների, որոնք սկսում են ինձ ծափահարել ավելի շուտ, քան ես հասցնում եմ բեմ ելնել: Եվ ես երգում էի, երգում էի` հաղթահարելով հուսահատությունը: Եվ երգերը փրկեցին ինձ, իմ երգերը: Ինչպե՞ս արտահայտվեմ ես դրանց մասին: Չէ՞ որ դրանք` հենց ես ինքս եմ. իմ մարմինը, իմ արյունը, իմ գլուխը, իմ հոգին, իմ սիրտը: Ինչպե՞ս արտահայտվեմ ես նրանց մասին… Ես ողջունում եմ երգը: Նրա հետ պոետները հրապարակ են դուրս գալիս, ձուլվում մարդկանց բազմությանը և դառնում դարի սիրելին:  Որքա՜ն երգիչներ են ծնվում ամեն օր: Եվ հաճախ թվում է, թե նրանց երգերը չունեն ո՛չ հեղինակ, ո՛չ արմատներ, որ նրանք ստեղծվել են հենց փողոցում, փոքրիկ, աննշան բիստրոյում կամ բազմաթիվ թաղամասերում: Լսո՞ւմ եք, թե ինչպես են Փարիզի վրա հնչում նրանց ձայները: (Հնչում են ֆրանսիական մյուզիք-հոլի նշանավոր երգիչների ձայները): Մարսելում, Տուլոնում, նավահանգիստներում, շինարարությունում, գյուղերում, քաղաքներում, պոկվելով բարձրախոսներից, նրանք թափանցում են ամենահասարակ մարդկանց սրտերը և ընդմիշտ բնակվում այնտեղ: Եվ ես երջանիկ եմ, որ մեկն եմ նրանցից, որոնք տվել են դրանց իրենց կյանքը: Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ շատերին օգնել և ճանապարհ հարթել: (Հնչում է Իվ Մոնտանի ձայնը): Հիշու՞մ ես, թե ինչքան տհաճ բաներ ասացի, երբ առաջին անգամ լսեցի քեզ Մուլեն Ռուժում: Դու բեմ դուրս եկար էքսցենտրիկ վանդակավոր պիջակով: Մարսելյան ակցենտ, ոչ պարզ առոգանություն և ակնհայտորեն ամերիկանացված երգեր: Դու այն ժամանակ հազիվ զսպեցիր քեզ, որ մինչև վերջ լսես ինձ, իսկ հետո նետեցիր ատամներիդ արանքից…

Իվ Մոնտան — Գործընկերների խորհուրդները միշտ էլ արժեքավոր են, բայց հռչակավոր Էդիթինը` անգին են:

Էդիթ — Եվ այնուամենայնիվ, դու ինձ հավատացիր: Դու դեն նետեցիր քո սարսափելի պիջակը և հագար դարչնագույն վերնաշապիկ: Դու հրաժարվեցիր նախկին երգերից և կտրուկ փոխեցիր քո ամբողջ երգացանկը: Դու համարձակվեցիր կորցնել ունկնդիրներիդ մի մասին, որոնք փոփոխություններ չէին ուզում ընդունել: Քանի՜ անգամ ես կրկնել…

Իվ Մոնտան — Էդիթ, դու ճիշտ դուրս եկար. ոչ մի դեպքում ես չեմ հանձնվի:

Էդիթ — Դու աշխատում էիր գազանի պես, տասը ժամ անընդմեջ. և դու հաղթեցիր:

(Հնչում է Էդդի Կոնստանտինի ձայնը):

Կոնստանտին— Դու ինձ ամեն բան ես սովորեցրել, դու ինձ հավատ էիր ներշնչում: Դու ստիպում էիր ինձ պայքարել, երբ թվում էր՝ այլևս ուժ չկա: Քանի՜ անգամ ես այն ժամանակ ասել…

Էդիթ — Էդդի՛, դու որակ ունես, դու կերգես, դու կդառնաս աստղ, հիշիր այդ:

Կոնստանտին — Ես երբեք քեզ չեմ մոռանա, Էդիթ:

Էդիթ — Շառլ Ազնավուր (Հնչում է Շառլ Ազնավուրի ձայնը): Հիշու՞մ ես, Շառլ, ինչպես էիր դու երազում դեբյուտ ստանալ՝ գրպանումդ գրոշ իսկ չունենալով: Մեր պատուհաններն իրար հանդիման էին: Առավոտները դու երգում էիր և դաշնամուրով նվագակցում ինքդ քեզ: Այդպես էլ ծանոթացանք` ուղղակի պատուհաններից: Սիրելի՛ Շառլ, որքան երջանիկ էիր դու, երբ վերջապես առաջին անգամ կարողացար ինձ ճաշի հրավիրել:

Ազնավուր — Ես ուզում եմ իմանաս, Էդիթ, թե որքան բանով եմ քեզ պարտական:  Դու իմ առաջին հաջողությունն ես: Ես քեզ եմ նվիրում իմ դեբյուտը:

Էդիթ — Էդդի Կոնստանտին, Ֆելիքս Մորգան, Շառլ Դյումոն, Շառլ Ազնավուր և շատ ուրիշներ… Եկեք, իմ ընկերներ, եկեք երգի աշխարհը և երջանիկ եղեք: Եվ եթե ես մահանամ ձեզանից շուտ, ապա հպարտ կլինեմ նրանով, որ մյուզիք-հոլերի ճակատներին ցոլացող  ձեր անուններում կա և իմ հոգու մասնիկը: Սարսափելի է եղել իմ կյանքը և միևնույն ժամանակ զարմանալի: Քանի անգամ է ինձ դարանել դժբախտությունը, քանի անգամ եմ հազիվ փրկվել մահից: Քաղց և անտուն մանկություն, ընկերների կորուստ և մահ, կորուստներ և հիասթափություններ, աղջկաս մահը, Սերդանի մահը, հետո՝ ալկոհոլ, թմրադեղեր, ավտովթարներ, վիրահատություններ, հիվանդություններ: Բայց ամեն անգամ ես կրկին բարձրացել եմ հատակից և նորից բեմ դուրս եկել: Եվ եթե հարցնեն ինձ հիմա՝ ափսոսո՞ւմ եմ արդյոք կյանքս այդպես ապրելուս համար, ես կպատասխանեմ իմ վերջին երգերից մեկի բառերով. «Ո՛չ, ես չեմ ափսոսում ոչնչի համար, // Ո՛չ, ոչնչի համար ես չեմ ափսոսում»: (Հնչում է «Ոչնչի համար ես չեմ ափսոսում» երգը): Պառկած եմ հիվանդանոցային մահճակալին և թելադրում եմ իմ հիշողությունները, որոնք խումբ-խումբ բարձրանում են, թափվում վրաս, շրջապատում, պարուրում ինձ: Ձեզ` ծանոթներ և անծանոթներ, ձեզ` անցորդներ, որ ինձ իմ քայլվածքից եք ճանաչում: Հանուն ձեզ ես երգում եմ` հաճախ լարած վերջին ուժերս, և հանուն ձեզ ես պատրաստ եմ մեռնել բեմի վրա:  Սա իմ խոստովանությունն է: Եվ ուզածս միայն այն է, որ ինձ լսողն ասի. «Նրան շատ բան կներվի, որովհետև նա շատ է սիրել»:

(Խավարում է, բեմահարթակին մնում է միայն Մարսել Բլիստենը` ձեռքի տեսախցիկով. նա կարծես թաղման արարողության նկարահանումն է ավարտում):

Բլիստեն — Կեսօր էր, երբ դու հեռացար ընդմիշտ… Բայց, Աստվա՜ծ իմ, Էդի՛թ, որքա՜ն հիասքանչ էր քո վերջին մուտքը: Որտեղի՞ց հայտնվեցին այս հազարավոր, տասնյակ-հարյուրհազարավոր մարդիկ: Նրանք շարքերով կանգնած են քո տնից մինչև Պեր Լաշեզ: Նրանք լուռ կանգնած են քո տան դիմաց. կարծես սպասում են քեզ արտիստական մուտքի մոտ: Հայտնվեց հոգևորականը, բայց քեզ եկեղեցի չեն տանելու: Նրանք, այնուամենայնիվ, մերժեցին քեզ: Բայց գուցե այդպես ավելի լավ է… Եվ սկսվեց քո հաղթական երթը, Էդի՛թ. դա քո մեծարումն էր… Երկար, անվերջանալի թափորը շարժվեց, և Փարիզը, ողջ Փարիզը, պատվո պահակ կանգնեց: Եվ դու անցար քո քաղաքի միջով, քո Փարիզով: «Դա  Պիաֆն է… Պիաֆը հեռանում է…»: Այն պահին, երբ մենք մտանք Պեր Լաշեզի դարպասով, քո առջևից՝ վշտալի տապանագրերի այդ քաղաքի միջով, տանում էին եռագույն դրոշը: Իմ կողքին մի ծեր կին ջանում էր ավելի մոտենալ:

Ծեր կին — Ես պետք է ճանապարհեմ նրան, ես նրան դեռ աղջնակ եմ հիշում, այն ժամանակ նրան կոչում էին մոմ Պիաֆ:

Բլիստեն — Տեսնո՞ւմ ես, Էդի՛թ, անցել են տարիներ, դու դարձել ես երգի թագուհի, բայց հազարավոր մարդկանց համար մնացել ես մոմ Պիաֆ. փողոցի փոքրիկ երգչուհի, որը կարողացավ գտնել ճանապարհ դեպի նրանց սրտերը:  Նրանք հավատացին քեզ:  Եվ դու չխաբեցիր նրանց:

Ռուսերեն բնագրից թարգմանեց Նանեն

Լուսանկարը՝ uznayvse.ru-ից

No Comments

Leave a Reply