maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibommarsbahisJojobet güncel girişjojobet girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escorthacklinkmarsbahismarsbahis girişqueenbetmarsbahisgüvenilir slot sitelericasibomgates of olympushttps://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomcasibomcasibom girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahis girişjojobetsahabetcasibom girişmatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbetjojobetbahsegelpusulabetmeritkingbetkanyondumanbetbetebetsahabetjojobetnakitbahisjojobetonwindeneme bonusujojobet girişjojobethacklinkextrabet girişJojobet216dinamobetdinamobetmatbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibompiabellacasinoholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişjojobetmarsbahis girişmarsbahismarsbahisOnwinMarsbahisMarsbahisMarsbahisMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleri
ԳրաԴաշտ

Յոթ աստղակաթ հեքիաթ. Աստղիկները, արքան ու…

02.06.2020

Նախորդիվ՝ Թեյնիկը

Կար-չկար՝ մի թագավոր: Էս թագավորի կյանքում ամեն բան լավ էր: Միայն թե ամենը, ինչ սիրում էր, պիտի մոտ բերեին արքային: Իսկ ինչ որ հեռվում էր, չէր էլ տեսնում:  

Օրերից մի օր թագավորը գնում է իր անտառով ու մեկ էլ ՝ ի՞նչ…  ձին՝ ծառի վրա:

— Լսի՛ր, էդ ինչպե՞ս բարձրացար ծառը,- հարցնում է թագավորը:

— Ոնց թե՝ ինչպես. ճյուղից՝ ճյուղ, ճյուղից՝ ճյուղ: Ու հասա՛,- պատասխանում են ծառից:

«Դե, լա՜վ է,- մտածում է թագավորը,- տեսա՞ր դրան, ճյուղերով բարձրանում է քիչ չէ, դեռ մարդկային լեզվով էլ խոսում է»:

— Լսի՛ր, իսկ ինչո՞ւ  բարձրացար:

— Աստղերին էի նայում: Այնքան գեղեցիկ են… Ու չկարծես, թե հեռու են: Մո՛տ են, փոքրիկ, թրթռացող թիթեռներ ասես լինեն:

— Լսիր,- հոգոց է հանում է թագավորը,- գիտե՞ս, մի տեսակ շատ դուր եկար ինձ: Արի քեզ տանեմ, մեր ախոռում պահեմ, հը՞, ի՞նչ կասես:

— Իսկ քո ախոռում պատուհան կա՞: Գոնե էնտեղից նայեմ աստղերին: Ու մեկ էլ՝ կարո՞ղ եմ լվացվել, սանրվել…  Եթե` հա՛, գալիս եմ:

— Արի՜, արի՜, մի բան կանենք:

Ձին իջնում է, մոտենում թագավորին: Բայց ի՞նչ ձի… աշխարհի ամենագեղեցիկ արքայադուստրն էր, որ կար: Մի չքնա՜ղ աղջիկ: Չուտես-չխմես` միայն նայես: Պարզապես թագավորն էր  կարճատես, հեռվից  չէր նկատել: Տեսան իրար թե չէ՝ սիրահարվեցին: Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արեցին: Կարճատես էր թագավորը, բայց տե՛ս, է՜, բախտը  նկատեց,  դեռ չքնաղ թագուհու խնդրանքով էլ սկսեց ակնոց կրել: Հա՛, բա՛, որ նայի աստղերին: Ասում են՝ աստղերին երկար նայելիս հրաշքներ են պատահում:

Հաջորդիվ՝ Գառնուկն ու հովիվը

Լիլիթ Հակոբյան
Նկարները՝ Լիլիթ Վաղարշյանի

No Comments

Leave a Reply