bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
ՄշակութաԳիծ Թատրոն

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (3)

22.10.2019

  Դրամա 4 արարով                                           

Բ արար                                                 

Սկիզբը՝ այստեղ

(Վալի նահանգապետի ընդուրան դահլիճը: Աջ կողմում պարտեզի բակն է, որ մուտքի դուռ ունի դեպի աջ: Դիմացը՝ մեջտեղում, մի քարե սանդուղք դեպի հետ է բարձրանում, ոլորվում դեպի ձախ, առաջ գալիս ու վերջանում մի դռնով, որից հետո աջից ձախ երկարում է մի լայն պատշգամբ՝ արաբական սյուներով: Դա ընդունարան դահլիճի պատշգամբն է: Պատշգամբի վրա են բացված դահլիճի պատուհանները, որոնցից երևում է ներսում վառվող մի կանթեղ, բազմոցներ, սեղան և այլն: Պատշգամբի ձախակողմում դրված է մի բազմոց: Առավոտ է: Հասան բեյը նստած է պատշգամբի աջ թևակողմում՝ հասարակ աթոռի վրա, և դիտում է պարտեզը: Ներս է մտնում Ֆայիկ բեյը, որ բարձրանում է սանդուղքով):

Հասան բեյ Ահա՛ն, Ֆայի՛կ բեյ, լավ արիր, որ եկար: Բարև:

Ֆայիկ (Մտերմորեն, բայց պաշտոնական վերապահումով բարևում է Հասան բեյին և ժպտում): Բե՞յ, ինչպե՞ս ես:

Հասան բեյ Սպասում եմ Վալի փաշային: Դեռ չի եկել: Քեզ կարևոր հրահանգներ ունեմ տալու:

Ֆայիկ Հրամայի՛ր, բե՛յ:

Հասան բեյ Ես նշանակված եմ աքսորվող քարավանի պետ մինչև Միջագետք: Դու իմ օգնականներից մինը պիտի լինես:

Ֆայիկ Շատ ուրախ եմ, բե՛յ: Շա՜տ ուրախ:

Հասան բեյ (Անհանգիստ ժպիտով) Ինչո՞ւ ես ուրախ:

Ֆայիկ Հովնանի աղջկան կազատեմ:

Հասան բեյ (Հանգստացած) Հա՜, աղջի՜կը: Լավն է: Որ հավանում ես, քեզ լինի:

Ֆայիկ — Վախենում եմ՝ հետս չգա:

Հասան բեյ Ի՞նչ խենթ բան… չգա՞լս որն է: Խլի՛ր:

Ֆայիկ Ուզում եմ՝ իր կամքով գա:

Հասան բեյ Շատ բարակներն ես մանում:

Ֆայիկ Է՜հ, ուզում եմ, բայց սերը զորով չի լինի:

Հասան բեյ Ասել է՝ սեր ես գցել այդ աղջկան: Ղոչա՜ղ…

Ֆայիկ (Պարզորեն) Վաղո՜ւց: Երբ դպրոց էի գնում, միշտ նրանց տան առջևով էի անցնում:

Հասան բեյ (Քահ-քահ ծիծաղելով) Օհո՜, բանը խոշորացավ: Է՛հ, էլ ի՞նչ ես ուզում, նպատակիդ հասար:

Ֆայիկ (Տխուր ժպիտով) Չգիտեմ, խիղճս հանգիստ չէ… հա՛մ ասում եմ, հա՛մ՝ զղջում…

Հասան բեյ Վայելի՛ր, վայելի՛ր, վերջը կզղջանք: Ես Նունուֆարին եմ աչքս դրել: Պիտի քաշեմ: Բայց վախենում եմ՝ զորով քաշելուց աղմուկ դուրս գա և Վալիի ականջն ընկնի: Կարծեմ՝ Վալին գիտի, որ Հովնանը գեղեցիկ հարս ունի: Ականջը որ գցեն, ինքը կքաշի: Ռեուֆ բեյն էլ քարվանի հետ է. նա էլ գիտի Նունուֆարին: Սիրտս հանգիստ չէ: Ուզում եմ աղջիկը իր կամքով բերեմ քովս, հետո, երբ կհեռանանք, Հովնանին ճամփու կդնեմ: Ափսոս է, հարամ չլինի քեֆս. Լա՜վ աղջիկ է:

Ֆայիկ Գոնե Հովնանը հետներս առնեինք, ընտանիքն ազատեինք, մեղք են:

Հասան բեյ Ջհանդամը Հովնանն ու իր ընտանիքը… Նունուֆարին ես կառնեմ, աղջկան էլ՝ դու: Էլ մնացածների պահապանը ես ու դու հո չե՞նք: Բան չունե՞ս:  (Լռություն): Ֆայի՜կ, ի՞նչ քեֆեր են սպասում մեզ… ի՞նչ հուրի-փերիներ… Վա՜հ, ի՜նչ գանձեր բացվեցին մեկենիմեկ… Ո՞վ կսպասեր, հը՞… (Ֆայիկը լուռ է): Դե գնա, հրամանի թուղթը ստացիր, ապա արի այստեղ: Շուտ-շուտ պիտի գնանք Հովնանի տունը և լավ հսկենք: Թե չէ՝ լուրը կընկնի քաղաքը, և գեղուհիները ձեռքերես կթռցնեն:  (Նայելով աջ) Հովնանը եկավ…

Ֆայիկ Ցտեսությո՛ւն, բե՛յ:

                        (Ֆայիկը դուրս է ելնում: Աջից մտնում է Հովնանը՝ մտախոհ և տխուր)

Հասան բեյ Աստված պահպանե, Հովնա՛ն էֆենդի:

Հովնան (Քաղաքավարի) Բարև, Հասա՛ն բեյ:

Հասան բեյ (Նստում է): Է՜հ, ի՞նչ ես միտք անում, Աստված մեծ է:

Հովնան Աստված մե՜ծ է, բե՛յ, մենակ մեզ հասած աղետը ավելի մեծ եղավ:

Հասան բեյ Աստծո կամեցողությունն է:

Հովնան Օրենքները խախտվում են, և Աստված չանի՝ բոլորովին ոչնչանան: Այսպես որ գնա, քարը քարի վրա չի մնա:

Հասան բեյ Պիտի ուրախացնեմ քեզ. ե՛ս պիտի դառնամ տեղահանվող քարվանի պետը: Հիմի դու իմ պաշտպանության տակն ես:

Հովնան — Քո պաշտպանության տա՞կ. մինչև որտե՞ղ:

Հասան բեյ Մինչև Միջագետք:

Հովնան Ուրեմն այնպես հասկանամ, որ ես ու ընտանիքս ազատված ենք:

Հասան բեյ Եթե կամենաս՝ ամենքդ ազատված եք, Հովնա՛ն էֆենդի:

Հովնան Ես ի՞նչ պիտի չկամենամ:

Հասան բեյ Ինչո՞ւ շիտակը չխոսենք: Գիշերս տուն որ գնացի, մեկ միտք եկավ ընկավ գլուխս ու սկսեց տանջել ինձ: Պարզապես հարսիդ վիճակը ինձ շատ մտահոգեց: Ավազակ տարրերը ճամփին վխտում են: Ի՞նչ պիտի լինի նրա վերջը:

Հովնան Նրա վե՜րջը:

 Հասան բեյ Ախր չգիտես, հարսդ շա՜տ գեղեցիկ է: Եթե վաղը ամբոխը չխլեց, ճամփին մի որևէ ավազակ պիտի խլի: Բավական է քաղաքից դուրս գաս, կթռցնեն՝ անգին քարի պես: Ասում եմ՝ անտանելի գեղեցիկ է: Ի՞նչ անենք, Հովնա՛ն էֆենդի:

Հովնան Իմ հարսը ընկած է քո օջախը, բե՛յ, և ես հույս ունեմ, որ դու, բարեկամս լինելուց առաջ, մարդ ես անկասկած:

Հասան բեյ Ձեռքես ինչ որ գա, պիտի անեմ: Ես չեմ կարող թողնել, որ այդպիսի միգեղուհի սրիկաների ձեռքն ընկնի: Շիտակն ասեմ՝ եթե դու էլ չկամենայիր հարսիդ պաշտպանությունն ինձ հանձնել, ես պիտի կամենամ արդեն: Հա՛, այն էլ ասեմ, որ չեմ ուզում լինի էնպես, թե ես զորով աղջիկ եմ քաշում: Քո տանից աղջիկ քաշելը ո՛չ քո պատվին է արժանի, ո՛չ էլ ինձ է սազական: Հարսդ պիտի հասկանա, որ իր օգուտն այդ է: Քո էլ օգուտն այդ է: Դա հասկացնելու կարիք չունեմ: (Հովնանը լուռ է): Բան չեմ ասում. դեռ մի օր էլ ժամանակ կա: Համոզիր հարսիդ, թող իր կամքով, բարեկամի պես վաղը չէ մյուս օրը գա նստի իմ կառքը՝ ճամփա ընկնենք:

Հովնան Ապա որդի՞ս, բե՜յ… Ի՞նչ ասեմ որդուս… Ինչպե՞ս կարելի է:

Հասան բեյ — Որդիդ խոհեմ կլինի և կըմբռնի, որ իր բախտը չբանեց: Բախտի բան է, Հովնա՛ն էֆենդի: Հարսդ եթե որդուդ վիճակված լիներ, այսպես խառն օրերի իրար չէին գա: Կերևա, թե իմ բախտն է, և Աստծով այդպես էլ կլինի:

Հովնան Մեր բարեկամության սիրուն, բե՛յ, խնայիր որդուս, նա որ իմանա՜…

Հասան բեյ — Որդիդ արդեն իսկ քաղաքում չի կարող մնալ: Նա պարտավոր է, իբրև զինվոր, ատյանի ներկայանալ: Կինը հո չի՞ տանի հետը: Չէ՛, Հովնա՛ն էֆենդի, Նունուֆարը իմ բախտն է: Մի՞թե համաձայն չես: (Հովնանը լուռ է): Այն էլ ասեմ՝ եթե չուզենաս, ես կհիվանդանամ:

Հովնան — Բայց մի՞թե, բե՛յ, հնար չէ, որ բարեկամի պես մեզ հետ լինես, և այդ բանը չլինի:

Հասան բեյ Ճշմարի՛տ Աստված, այնպես հափշտակված եմ հարսիդ գեղեցկությամբ, որ ասածիդ պես քովը չեմ կարող մնալ: Այս էլ բարեկամի խոստովանանք էր: Եթե կուզես՝ սա մի հանելուկ է. նստիր մտածիր և ինձ պատասխան տուր վաղը:

Հովնան Իսկ մեր վիճակը ի՞նչ է լինելու:

Հասան բեյ Աստծով երբ բարեկամանանք, մի բան կանեմ:

Հովնան Է՜հ, գեշ տեղ մթնեց օրերս, բե՛յ: Հիմի պիտի նստեմ թղթե մակույկը և ընկնեմ ծովը:

Հասան բեյ Է՜հ, Հովնա՛ն էֆենդի, կյանքն էլ քամու բերանը դրած մի ճրագ է: Ի՞նչ իմանաս՝ երբ կմարի: Հիմի ես ի՞նչ իմանամ՝ ե՞ս ավելի կապրեմ, թե՞ դու: Ճակատագիր է: (Լռություն): Է՜հ, ինչ որ է: Ես գնացի: (Դիմում է դեպի դիմացի դուռը): Դու էլ գնա ձերոնց համոզիր:

Հովնան (Հետևից գնալով) Վերևն Աստված կա, բե՛յ…

Հասան բեյ Աստված հենց այդպես է ուզում:

(Հասան բեյը դուրս է գնում: Մի պաշտոնյա, դիմացի դռնից մտնելով, խոնարհ բարևում է Հասան բեյին և ապա դիմում Հովնանին՝ նույնպես խոնարհ բարևելով):

ՊաշտոնյաՀովնա՛ն էֆենդի, Վալի փաշան այս րոպեիս ձեզ կընդունի պատշգամբում: Մենա՞կ եք:

Հովնան Ո՛չ, քաղաքացիներ կան: (Ցույց տալով աջ կողմը) Այնտեղ սպասում են:

Պաշտոնյա Ուրեմն Վալի փաշան այս րոպեիս դուրս կգա:

(Պաշտոնյան գլուխ է տալիս և հեռանում նույն դռնից: Հասան բեյը դիմում է դեպի աջ դուռը և դուրս ելնում: Հենց նա դուրս է ելնում, դուռը բացվում է, և քաղաքացիները ներս են մտնում: Նրանց մեջ են Սահակը, Ջնդոն, Զարդարը և Եղոն: Սրանք առաջ են անցնում: Նրանց հետևում են մի խումբ այլ պատվավոր քաղաքացիներ: Սրանք բարձրանում են սանդուղքով Հովնանի մոտ՝ պատշգամբի աջ գլուխը: Իսկ բակը հետզհետե լցվում է մեծ ամբոխով: Ձախ դռնից ներս է գալիս Վալի փաշան: Հովնանը և քաղաքացիք խոնարհ ողջունում են նրան: Վալի փաշան քաղաքավարի և սիրալիր բարևում է, նստում բազմոցին):

Վալի Ինչո՞ւ եք նեղություն կրել, որդի՛քս:

Հովնան Ձեր ողջությունն ենք հարցնում, Վալի՛ փաշա:

Քաղաքացիներ Ձեր ողջությունը:

Վալի Մեծապես շնորհակալ եմ: Հուսամ՝ քաղաքը անվրդով պատրաստ է ճամփա ընկնելու:

Հովնան Քաղաքից պատգամավոր ենք: Բնակչությունը հուզված է մեծապես:

Վալի Զարմանալի է, ինչո՞ւ:

Հովնան Իրադեի միտքը կուզեինք պարզել, Վալի փաշա: Ի՞նչ է տրամադիր Իրադեն բնակչության այն մասի համար, որ անպարտ է և օրինական:

Վալի Իրադեի միտքը պարզ է, էֆենդինե՛ր: Մի կարգ վայրեր պատերազմի կրակին մոտ են և վտանգված: Պետք է մարդկային կյանքերն ապահովենք: Ուստի բնակչությունը կառավարության պաշտպանությամբ պարպելու է իր բնակավայրը և ապահով տեղափոխվելու ավելի ներսերը՝ մինչև պատերազմի վտանգներն անցնեն: Է՜հ, որդի՛քս, հեշտ բան չէ՞ր այս պարզ բանը հասկանալը:

Հովնան Հեշտ բան է հասկանալը, բայց շատ դժվար բան է այդ բանը, տե՛ր իմ: Թողնել տուն, օջախ, հայրենի հող և մեկնել հեռու Արաբիա… Շատ դժվար է այս պարզ բանը, վսեմափայլ տեր իմ…

Վալի Այդքան մի հուզվեք, Հովնա՛ն էֆենդի, պարզապես մեկ փոքրիկ անհարմարություն է, կամ լավ ևս՝ անսովորություն:

Հովնան Գուցե, վսեմափա՛յլ տեր, Իրադեն ինչ որ բան նախատեսո՞ւմ է ծերերի, մանուկների, հղիների համար: Ի՞նչ պիտի լինի նրանց վիճակը:

Վալի — Առանձին գրություն չեմ ստացել այդ մասին տակավին:

Հովնան Ուրեմն ի՞նչ անենք, երթանք փչանա՞նք:

Վալի Իրադեի հրամայական պահանջը ստիպում է ինձ հորդորել ձեզ, որ վաղը ևեթ ճամփա ընկնեք:

Հովնան Ինչպե՞ս ճամփա ընկնենք, վսեմափա՛յլ տեր: Ինչպե՞ս քանդվենք-երթանք փորձանքների դռնովը ներս: Շնո՛րհ արեք, տե՛ր իմ, թույլ տվեք մայրաքաղաք երթանք և վերին ատյաններից օգնություն հայցենք:

Վալի Վալիի պարտականությունը պիտի կատարեմ և ձեր անձերը վտանգից հեռացնեմ: Չեմ կարող թույլ տալ, որ քաղաքից հեռանաք. ճամփաները վտանգված են:

Հովնան Եթե այդպես է, թույլ տվեք, տե՛ր, մի կարճ ժամանակ քաղաքս մնանք և հեռագրով դիմենք բարձր ատյաններին:

Վալի Շատ փափագելի կլիներ, եթե դրա կարիքը տեսնեի: Ընդհակառակը՝ այսպես ամենից ապահով է:

Հովնան (Աշխատելով հուզմունքը զսպել) Համարձակվում եմ հարցնել, Վալի՛ փաշա, ինչո՞ւ է կատարվում այս ամենը: Մենք թշնամի չենք, մենք ավազակ չենք, մենք դավաճան չենք. մենք այս երկրի մշակներն ենք: Ի՞նչ է մեր հանցանքը, ինչո՞ւ է կատարվում այս ամենը:

Վալի — Անկեղծ ասեմ՝ չգիտեմ:

Հովնան — Դո՜ւք չգիտեք:

Վալի Ե՛ս չգիտեմ: Հովնան էֆենդի, չտանք այնպիսի հարցեր, որոնց չպետք է պատասխանեն:

Հովնան Ինչպե՞ս հարցեր չտանք: Ինչպե՞ս չիմանանք, թե ինչու ենք ոչնչանում: Ահա մենք ճամփա կընկնենք: Եվ ես հարցնում եմ՝ եթե ճամփին մի ահավոր աղետի հանդիպե՞նք…

Վալի Ճակատագիր է, Հովնա՛ն էֆենդի:

Հովնան Ի՞նչ է ուզում մեզնից ճակատագիրը:

Վալի Ո՞վ իմանա: Ճակատագրի լեզուն հանելուկ է: Ճակատագիրն էր՝ մեզ պատերազմ բերեց: Արի իմացիր՝ ինչո՞ւ:

Հովնան — Պատերազմը մեծ աղետ է: Բայց մի՞թե մենք ենք հանցավորը, որ ճակատագիրը մեզ է պատժում:

Վալի Դուք հանցավոր չեք, թերևս դուք պատերազմի զոհերն եք: Աշխարհքի բան է: Այսպես բերեց աշխարհքի խաղը: Մեկը պիտի զոհվեր, և ահա դուք եք զոհվում:

Հովնան Եվ դա արդարությո՞ւն է, վսեմափա՛յլ տեր:

Վալի Արդարությո՛ւն է:

Հովնան Ինչպե՞ս, տեր իմ: Այն ժամանակ դարձյալ կրկնում եմ խնդիրքս. թույլ տվեք վերին ատյանները երթանք և անձամբ պարզենք արդարության խնդիրը:

Վալի Հովնա՛ն էֆենդի, Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ ես կորցրել վերին ատյաններում: Ի՞նչ

է հույսդ՝ վերին ատյաններն ես ուզում գնալ: Դե թույլ տվի, ի՞նչ պիտի ասեն քեզ վերին ատյանները: Նրանք էլ քեզ այն պիտի ասեն, ինչ որ ես: Եվ ի՞նչ ենք ես, նրանք, ամենքը, ի՞նչ կա մեր ձեռքը. ոչի՛նչ: Հասկանանք աշխարհքը, էֆենդիներ: Աշխարհքս բյուրավոր թելերով մի գործվածք է՝ մեկը կապած մյուսին: Աստված ո՜ւր, վերին ատյաններն ո՜ւր, Վալին ո՜ւր… Ես վերին ատյանների կամքն եմ կատարում, նրանք՝ ուրիշի, ուրիշը՝ ուրիշի, ամենքը՝ Աստծո:

Հովնան (Տխուր): Աստվա՞ծ է ուրեմն այս ամենի պատճառը:

Վալի Աստված է վկա, որ Աստված է: Ամենաչնչին բանը, որ կատարվում է, Աստծո կամքն է, որ կատարվում է:

Հովնան — Այդ արդարությունը ես չեմ հասկանում:

Վալի Հասկանա՛նք աշխարհքս: Կացեք, որդի՛ք, ձեզ մի առակ ասեմ: Անփույթ դատավորի մինը մի աղքատ կնոջ որդուն բանտ էր գցել և չէր հոգում՝ իսկապես մեղավո՞ր էր, թե՞ ոչ: Օրեն մեկը այրի կինը բարձանում է սրա կտուրը և, առաջին չոքելով, աղաչանք է անում, որ իր որդուն բանտից ազատի: Դատավորը մերժում է: Աղքատ կինը արտասվում է և հետ դառնում: Հենց հեռանում է, կտուրը փլվում է և դատավորին տակովն անում: Ոչ ոք չի իմանում, թե ինչից փլվեց կտուրը: Բայց ասում են՝ արդարության գրքի մեջ գրված է, որ այրի կինը հեռանալիս արցունքի մի կաթիլ էր գցել դատավորի տան կտուրին: Եվ հողը այնքան ծանրացած էր եղել, որ ծանրությունը լցվելուն պակսելիս էր եղել արցունքի մի կաթիլի չափ քաշ: Ընկավ կաթիլը կտրան հողին, և կտուրը փուլ եկավ: Արդարությունը ծածուկ մնաց երկուսից էլ, բայց կատարվեց: Աշխարհս կշեռք է, մեր գործերը՝ կշեռքի քարեր: Որ քարը, ինչ քաշ որ ունի, իր վարձքն էլ այդ է: Աստծու գութը ամենատես աչքերն ունի: Մեկ մրջյունի ոտ էլ որ ցավում է իր բնի մեջ, Աստծու սիրտը ցավում է երկնքում: Գնացեք խաղաղությամբ և անհոգ եղեք: Ամեն բան Աստծո դատողության մեջ իր տեղը կգտնի: Ամենաչնչին բանը որ կատարվում է, Աստծո կամքն է կատարվում: Թողնենք, որ կատարվի:

Հովնան Գեղեցիկ օրինակով խոսեցիք, տե՛ր: Համարձակվում եմ նկատել, որ ձեր ասած արդարությունը հիմիկվանից պարզ երևում է: Ես Աստծո առջև բոլոր ատյաններին հիմի ևեթ ցույց կտամ արդարությունը, ու թող նրանք ցույց տան մեր հանցանքը: Թող արդարությունը հիմի կշռի ամենքիս գործը:

Վալի Ամեն բան ժամանակին է նայում: Ամեն բան կկատարվի, կպատահի ժամանակի դատարանի համար: Մի վախենա, մենք ժամանակը կմոռանանք, ժամանակը մեզ կհիշի: Անհոգ եղեք այս մասին: Շատ եմ ապրել, շատ տեսել ու լավ գիտեմ. սա էլ մի ձոր է, որ եկել է, պիտի լցվի, որ անցնի: Մի տարակուսեք, հայրենակի՛ց եղբայրներ: Այս հանկարծահաս աղետը ժպիտով դիմավորենք, Աստծո հաճությունը վաստակենք և այլևս այսպիսի դառն օրեր չտեսնենք:

(Վալին վեր է կենում):

Հովնան Այն ժամանակ, հանուն մարդկության, կոչ եմ անում ձեզ՝ Դո՛ւք օգնեցեք այս աղետավոր ժողովրդին:

Վալի Ե՞ս, է՜, ի՞նչ եմ ես, մի անկրակ մարդ: Ի՞նչ կա իմ ձեռքին: Հա՜, մեղքանում եմ ձեր այրիներին, հիվանդներին և մանուկներին: Բայց ոչ մի ուրիշ գութի չեմ կարող նրանց  հանձնել, քան Աստծո գութն է: Աստվա՛ծ նրանց հսկի: Գնացեք, բարի ճանապարհ, Տեր ընդ ձեզ:

(Վալին դուրս է ելնում ձախից):   

Հովնան (Նրա հետևից) Ասել է՝ երթանք փչանա՜նք: Դա՞ է արդարությունը: Քառասուն տարի այս ձեռքովս այս երկրի տունն եմ շինել, ահա այսպես զարկի՞ ձեռքիս:

Ջնդո Երթանք, ջանը՛մ, երթանք: Դատարկ բան էր, ես գիտեի:

(Հովնան շարժվում է դեպի դուրս: Նրան հետևում են բոլորը: Հասնելով սանդուղքի գլխին՝ կանգ է առնում: Ժողովուրդը շրջապատում է նրան):

Ժողովուրդ Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ եղավ, մեկ ճար արա:

Հովնան Էլ մենք գին չունենք, էլ մենք ոչինչ ենք: Ասացեք ժողովրդին, թող ուրանա:

Քաղաքացիներ Ուրանա՞, ի՞նչը ուրանա:

Հովնան Ի՞նչը… ամեն բան՝ կայք, պատիվ, խիղճ, հավատ:

Ջնդո Ի՞նչ է ասում, խելքը կորցրել է:

Հովնան (Բարկացած) Չեմ կորցրել, կյանքնե՛րդ ազատեցեք:

Քաղաքացիներ Դե մենք էլ կյանքն ենք ազատում:

Հովնան (Ավելի բարկացած) Կյա՜նքը՝ ամենապետքակա՜նը, մնացածը՝ խիղճ է, հավատ է, ինչ հորս ցավն է, դատարկ բաներ են: Ազատվեցե՛ք, կյա՛նքն ազատեցեք:

Քաղաքացիներ Աղտոտվե՜լ… կարելի՞ բան է: Ի՞նչ է ասում, ուրանա՞նք:

Հովնան Վե՜րջը կմաքրվեք: Կյանքը չվերջացավ: Էլի կա կյանք: Ապա ի՞նչ եք ուզում. ոճիրը գործվի, անպատիվ լցվենք հորերն ու լռե՞նք:

Մի քաղաքացի — Ճակատի գիր է: 

Հովնան (Զայրագին) Ժողովո՛ւրդն ազատեցեք, դատարկ խոսքեր մի՛ խոսեք, ժողովու՛րդն ազատեցեք, ձե՛զ ազատեցեք: Ամբողջ ժողովրդով ելեք երթանք արդարություն պահանջենք:

Քաղաքացիներ Ո՞վ կթողնի, ո՞ւր երթանք, ո՞վ կնայի մեզ:

Հովնան — Վերին ատյանները չեն իմանում այս ոճիրը, մարդկությունը չի լսել. գիտե՞ք ինչ կանեն, եթե իմանան, քար քարի վրա չեն թողնի: Ապա իմանա՜ն… Լուր պետք է տրվի մարդկությանը:

Քաղաքացի Է՜հ, Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ կարող ես անել:

Զարդար Ամեն տեղ էլ էս պիտի ասեն:

Հովնան — Ամեն տեղ է՞ս պիտի ասեն: Երկաթ կհագնեմ, պողպատ կմաշեմ, կերթամ կգտնեմ այս ոճրի արմատը: Տեսնեմ՝ նո՞ւյնը կասեն:

Զարդար Ոճրի արմա՞տը, ո՞վ է ոճրի արմատը: Մեկը մեկի վրա է գցում, Աստծուն են ասում արմատը: Գնա՛, ի՞նչ կանես:

Հովնան Աստված այդպես չի ասել: Աստված ինքը չի տեսել այդպիսի ոճիր: Նրա անգիտությամբ է սա գործվում: Մարդկությունն էլ տեղյակ չէ այս ոճրին: Պետք է լուր տալ մարդկության, աշխարհքով մեկ պետք է գոռալ, ձայնը մինչև Աստված պետք է հասցնել:

Ձայներ Է՜, ծուռ բաներ է խոսում:

Ջնդո Ջանը՛մ, սա էսպես ծուռ խոսելով մեր գործը ավրեց:

Հովնան Ե՞ս ավրեցի ձեր գործը, թե՞ ձեր Աստվածը: Առակներ մի՛ խոսիր: Դու հասկանալիք չունես:

Ջնդո Ասածդ ի՞նչ է, ժողովրդի սիրտը ինչի՞ ես պղտորում, ի՞նչ ես ասում՝ ուրանա:

Հովնան Ով որ չի ուզում կյանքը փրկել, թող գնա իր մեռելը մեռնելու: Ես պիտի փրկեմ ժողովուրդը: Ես պիտի ցույց տամ արդարությունը:

Ջնդո Դու խայինություն պիտի անես, քո կյանքը պիտի ազատես, մեզ գցես փորձանքը: Ճամփադ գնա, հասկացանք ինչ մարդ ես: (Ժողովրդին) Երթա՛նք:

Ժողովուրդ Երթանք, ախպե՛ր, երթանք: (Քաշվում են): Վերջերս հասավ:

Հովնան Չե՞ք ուզում փրկվել, ես էլ ժողովրդի դատը կփրկեմ, ինձ կփրկեմ. ես էլ մի ժողովորդ եմ:

Սահակ Ծանր խոսքեր ասիր, խնամի՛: Հիմի հազար բան պիտի վրադ խոսեն:

Հովնան Խոսքերի ժամանակ չէ՛: Ամենաթանկ բանը ձեռքերես գնում է՝ ժողովրդի դա՜տը: Ես պիտի հասցնեմ մարդկության: Արդարությո՛ւն կա, Աստվա՛ծ կա:

                                         Վարագույր

                                          Շարունակելի

No Comments

Leave a Reply