bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibomSekabetbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibomSekabet
ՄշակութաԳիծ Թատրոն

Դերենիկ Դեմիրճյան, Հովնան մեծատուն (4)

31.10.2019

Դրամա 4 արարով                                          

Գ արար                                             

Սկիզբը՝ այստեղ

(Հովնանի սենյակը: Պատերի տակ անկարգ թափված են բոխչաներ և այլ ճամփու իրեր):

Խորեն(Մտնում է աջ կողմից՝ ձեռին մի կարճ դաշույն, որ տնտղում է և ապա թաքցնում գոտկատեղում): Ա՜խ:

Նունուֆար(Մտնում է նրա հետևից): Խորե՛ն, ի՞նչ ես անում, թո՛ղ էդ դանակը, գնա պահվիր տեղդ:

Խորեն(Նունուֆարին գրկել փորձելով)  Կյանք տար Աստված, թռցնեի քեզ:

Նունուֆար(Ընկնում է Խորենի թևին): Է՜հ, ի՞նչ թռցնել. մենակ ի՞նձ… էսքան ժողովուրդը կրակի մեջ է:

Խորեն — Ժողովրդին ազատում չկա՜ էլ: Պիտի ջարդվի: Դու ասա՝ քեզ ազատեի: Կարո՞ղ ես հետս փախչել:

Նունուֆար — Է՜հ, Խորեն, թե պիտի մեռնենք, հարազատների հետ մեռնենք:

Խորեն(Ատամները կրճտելով) Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Կռիվ չէ՝ կռիվ մտնեմ: Մենակ ես չեմ՝ սարերն ընկնեմ: Ջա՜րդ է: Կռվող չկա: Ես ձեռքերս կապած մեկ տղամարդ եմ: Քանի՜ կյանք պիտի ունենամ, որ կռվելով քեզ ազատեմ:

Նունուֆար — Ամա՜ն, Խորեն, քեզ համար շատ եմ վախենում: Չհակառակե՜ս:

Խորեն — Է՞հ, թողնեմ, որ տանե՞ն քեզ:

Նունուֆար — Մի՛ վախենա, ես քեզնից շուտ կմեռնեմ:

Հերիք(Մտնում է ներս): Խորե՛ն, ի սե՛ր Աստծո, գնա տեղդ պահվիր: Եկան հարցրին: Բեյին էլ ասել են, որ գնացել ես զինվորական ատյան:

Խորեն — Ապա Նունուֆա՞րը:

Հերիք — Ես հետն եմ: Գնա՛:

Խորեն — Դո՞ւ… ես որ զարկվեմ, էլ դու` ի՞նչ:

Հերիք — Ես ճարը գիտեմ, գնա՛:

Խորեն — Վա՜յ Խորենի գլխին, որ ճարը դու ես:

                                    (Խորենը դուրս է ելնում աջից):

Նունուֆար(Մոտենում է Հերիքին և կպչում նրան): Ամա՜ն, քույրիկ, բեյը չգա՞:

Հերիք — Մի՛ վախենա, ես հետդ եմ:

Նունուֆար — Ա՜խ, ե՞րբ պիտի ազատվենք, չտեսնեմ ես էս բոլորը:

Հերիք — Չես տեսնի… ես էնպես կանեմ, որ չես տեսնի:

Նունուֆար — Հա՜, գիտեմ. առաջ դու մեռնես, ինձ թողնես մենակ… Գիտեմ՝ ինչ է միտքդ:

Հերիք — Քո ի՞նչ գործն է: Քեզ ու Խորենին կազատեմ:

Նունուֆար — Չէ՛, չէ՛, քույրի՛կ, ապա հայրի՞կը, մայրի՞կը, դո՞ւ… ի՞նչ ես ասում:

Հերիք — Է՞, ի՞նչ է, պիտի երթաս բեյի՞ն…

Նունուֆար — Չեմ երթա, ինձ կդեղեմ:

Հերիք — Օգո՞ւտն ինչ: Ափսոս չէ՞ կյանքդ:

Նունուֆար — Էդպես լավ է: Որ ինձ դեղեմ, գազանը վազ կգա ձեզնից: Ախր որ փախչեմ, կչարանա ու ձեզ կկոտորի:

Հերիք — Խենթ բաներ մի՛ խոսիր, Նունուֆա՛ր: Գնա կյանքդ ազատիր, ջհանդա՛մը մենք:

Նունուֆար — Չէ՛, քույրի՛կ, էսքան մարդը որ պիտի մեռնի, ես արժանի՞ եմ, որ կյանքս ազատեմ: (Ընկնելով Հերիքի գիրկը) Ես եղա պատճառը, որ հայրիկին չարչարում են: Քույրի՛կ, քեզ եմ ասում գաղտնիքս, պիտի երթամ բեյի մոտ և հետո կյանքիս վերջ տամ:

Հերիք — Խե՛նթ, ափսոս չե՞ս, ապա ի՞նչ անի Խորենը: 

Նունուֆար — Այ որ ես չփախչեմ ու բեյի մոտ մեռնեմ, էլ Խորենին բեյը չի մեղադրի, ու, ո՞վ գիտի, ազատի: Ի՞նչ անեմ, քույրի՛կ, ես պիտի մեռնեմ, որ դուք ազատվեք: (Հանկարծ փղձկալով) Ապա ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ: Մի՞թե ես ուզում եմ էդ բանը: (Սարսափով նայում է Հերիքին): Քույրի՛կ, իսկ եթե էնպես պատահի, որ չմեռնեմ… շո՛ւտ չմեռնեմ… Ա՜խ, Աստվա՛ծ, թռչուն դարձրու մեզ, թռցրու: Ի՞նչ ենք արել, ի՞նչ է մեր մեղքը…

Հերիք — Մի՛ վախենա, չեմ թողնի, որ տանջվես. ես գիտեմ անելիքս: Հնագի՛ստ կաց: (Ականջ դնելով) Ոտքի ձայն է: Գնանք:

(Նունուֆարի մեջքը գրկած տամում է դեպի ձախ սենյակը: Մտնում են Հովնանը, նրա հետևից՝ Նազեն):

Նազե — Հա՛, որտե՞ղ էիր: Բան դուրս եկա՞վ:

Հովնան — Պիտի մորթվենք: Պիտի մորթվենք անասունների պես ու …

Նազե — Ամա՜ն, Հովնա՛ն, ժողովարան չէ, քարոզը թո՛ղ:

Հովնան — Քարոզ չէ՛: Արդարությունը քարոզ չէ՛:

Նազե — Ջանը՛մ, ի՞նչ արդարություն, ի՞նչ բան:

Հովնան — Ի՞նչ, աշխարհքի մեծերը մի օր դատի չպիտի՞ նայեն: Վերին ատյան չպիտի՞ լինի: Էլ ուրիշ նպատակ չէ՜, մե՜կ նպատակ ունեմ. պիտի կյանքս ազատեմ, երթամ արդարություն պահանջեմ:

Նազե — Ամա՛ն, Աստծո՛ւ սիրուն, դու խելքդ կորցրել ես: Մեռնում ես՝ մեռիր: Արդարություն չկա:

Հովնան — Ի՞նչ, արդարություն չկա՞: Ատամներովս դուրս կքաշեմ արդարությունը: Ո՞վ է այս ոճրի պատասխան տվողը: Պիտի գտնեմ: Այսպես անիրավված մեռնել չեմ ուզում: (Լռություն): Արդարություն չկա՜: Չկա՞: Լա՛վ: Ե՛ս եմ արդարությունը, դո՛ւ ես, ժողովո՛ւրդն է: Ու մի մարդ, մի շուն չպիտի՞ նայի մեր կողմը:

Նազե — Գիտեի՜, որ վերջերս մահն է: Բեյը… տեսա՞վ քեզ:

Հովնան — Բեյը… աղջկան ուզում է:

Նազե(Սարսափով) Ուզո՜ւմ է… (Սրտատրոփ) Է՞հ, ի՞նչ պիտի անես:

Հովնան — Ինչ պիտի անե՜մ… Ես ի՞նչ գիտեմ:

Նազե(Վեր թռչելով) Վա՜յ, հո՜ղը գլխիս, ոնց թե՝ ինչ գիտեմ: Աղջիկը պիտի տա՞ս:

Հովնան(Խուլ) Ես գործ ունեմ, նպատակ ունեմ:

Նազե — Գործերդ ու նպատակներդ քեզ թող, ես աղջիկն եմ ասում: Աղջիկը պիտի…

Տե՜ր Աստված… աղջիկը պիտի տա՞ս…

Հովնան — Վախենում եմ՝ տամ: (Բարկացած) Ե՜ս չպիտի տամ: Բայց… ո՞վ է իմանում… նեղը մնալ կա: Նեղը որ մնամ, ի՞նչ պիտի անեմ: Մեռնել չեմ կարող: Դա՛տ ունեմ:

Նազե — Աստծու սիրուն, ինչե՜ր է խոսում… ի՞նչ դատ, ի՞նչ ես ասում:

Հովնան — Դատ ունեմ մարդկության հետ: Աշխարհք պիտի դատի կանչեմ: Պիտի երթամ վերերը, վերին ատյանները, արդարություն պիտի պահանջեմ:

Նազե — Ջանը՛մ, ի՞նչ արդարություն, ի՞նչ բան: Արդարություն չկա:

Հովնան — Ուրիշ նպատակ չէ՜, մե՛կ նպատակ ունեմ հիմա՝ կյանքս պիտի ազատեմ և երթամ արդարություն պահանջեմ: Ես մեռնել չեմ ուզում, արդարություն եմ ուզում:

Նազե — Ո՞վ է քեզ լսողը, ո՞վ է քեզ բանի տեղ դնողը… ա՜խ…

Հովնան — Բկերը կխրեմ ատամներս, դատի կքաշեմ: Ատամներովս արդարությունը բերաններից դուրս կհանեմ: Պետք է չիմանա՞մ՝ ով է այս ոճրի արմատը: Այսպես անիրավված մեռնե՞լ: Ով է ինձ լսո՞ղը… Աշխարհքի ականջները կպատռեմ, լսել կտամ:

Նազե — Դե որ էդպես է, թող տղադ էլ միտքդ հասկանա: (Անցնում է ձախ սենյակը և մի փոքր անց դուրս է ելնում Խորենի հետ): Ահա՛ դու, ահա՛ նա:

Խորեն —  Ինձ նայիր, հայրի՛կ, ասածդ մտքովդ չանցի: Էլ հերի՛ք եղավ: Բեյին չեմ թողնի, որ Նունուֆարին մոտենա: Ես է՛լ մարդ եմ…

Հովնան(Դառն ծաղրով) Դո՞ւ ես մարդ, ե՞ս եմ մարդ, սրա՞նք… (Ծիծաղ): Հը՛, հը՛, հը՛… մորթվելո՜ւ հավեր. խոհարարը մի քանի օր խնայել է ձեզ՝ փլավի համար: Մարդը վերջացա՜վ, տղա՛ս, երեկ էինք մարդ: Շոր էր մարդը՝ վրաներիցս հանեցին: Ձգե՛, ձգե՛, մորթվող հավի մտածելը շատ երկար չպիտի լինի:

Նազե — Դու խելքդ կորցրել ես:

Հովնան — Չեմ կորցրել: Ես մեռնել չեմ ուզում:

Նազե — Մեռնել որ չես ուզում… ի՞նչ է, պատիվնե՞րս պիտի կորցնենք:

Հովնան(Դառն) Պատիվը թանկացա՜վ… Աստծու ուտելու բան դառավ պատիվը: Մսացունե՜ր… կարծում եք, թե պատի՞վ ունեք: Սա՞ է ձեր պատիվը: Դանակի տակ դրած ոչխարի պատիվը: Շա՜նը գցեցեք, թքել եմ վրան: Պատիվը էն ժամանակ էր, որ իմ ձեռս էր ուրիշին տալը կամ չտալը: Մենք պատիվ չունենք:

Նազե(Հանդիմանորեն և գլուխը դառն շարժելով՝ դուրս է ելնում ձախից): Հը՜մ, ա՛յ թե ինչ մարդ ես դու:

Հովնան — Ե՜ս… (Միջոց: Մեքենաբար վերցնում է Նարեկը, բայց փոխանակ կարդալու՝ ձեռքում բռնած նայում է սաքուին և խորասուզվում մտքերի մեջ: Հերիքը ներս է մտնում ձախից և, կամաց մոտենալով Հովնանին, լուռ կանգնում է նրա դիմաց: Հովնանը՝ կարծես ինքն իրեն, մտախոհ, հասարակ, դառն) Այսօր՝ կյանքի գրկում, վայելքի սեղանի վրա, պատկերդ՝ Աստծո պատկեր, շուրջդ՝ բարիք, բարեկամ, առողջ, պատվավոր… ու վաղը՝ իբրև ոտնատակի դիակ… Կյանք և մահ – փո՜ւհ, այն փտած ոսկրը, այն հոտած գանգը, որ պիտի դառնա մարդ… Եվ քեզ բոթում են այնտեղ… և ո՞վ կկամենա երթալ: Դևեր և սադայելնե՜ր…

Հերիք — Ա՜խ, մեռնե՜լը…

Հովնան — Մեռնե՜լը, մա՜հը: Աստված ինքը դրել է մահի երկյուղը մեր մեջ, որ չմեռնենք: Իսկ սա մահ չէ, ոճիր է, խեղդամահ է՝ մարդու ձեռքով՝ բռնի, անիրավ, հիմար: Մահը Աստծուց է սոսկալի, իսկ սա՞, մարդո՞ւցը՝ ամենասոսկալի: Ո՜ւ, ձեռս տվեք այս կյանքի իրավունքը, ցույց տամ՝ արդարությունը որն է:

Հերիք — Հայրի՛կ, համբերի՜ր, Աստված ողորմա՜ծ է:

Հովնան — Ա՜խ, Հերի՛ք, այնպես մի քար է եկել նստել սրտիս… Նունուֆա՜րը, իմ հարսը…

Հերիք — Նունուֆարը ի՞նչ, հայրի՛կ:

Հովնան — Բեյը ուզո՜ւմ է…

Հերիք — Ամա՜ն, մեղք է Նունուֆարը, հայրիկ: Ի՞նչ անենք: Խեղճը անմեղ-անմեղ եկավ մեր տունը թե չէ… այդ փորձանքը: Կասես ես եմ անողը: Սրտիցս արյուն է կաթում, որ վրան եմ նայում:

Հովնան — Ի՞նչ անեմ, ինչպե՞ս անեմ, ի՞նչ ասեմ որդուս, խիղճս ինչպե՞ս ծախեմ:

Հերիք — Դե, հայրի՛կ, վերջը վերջը դու ի՞նչ մեղավոր ես. իրենք կգան, իրենք կխլեն,  դու ի՞նչ անես:

Հովնան — Ո՞վ գիտի, Հերի՛ք: Մարդ մեռնելուց առաջ գեշ բաներ կարող է անել: Վախենում եմ՝ խիղճս ծախեմ… Ախր ուզում եմ, որ ե՛ս չտամ աղջկան:

Հերիք — Ամա՜ն, հայրի՜կ…

Հովնան — Հորի մեջն ենք, ջուրն ենք ընկել, օձն ենք բռնել: Աստված այնպես մեկ փորձություն դրեց առջևս, որից Ինքը խելքը կկորցներ: (Մտնում է Նունուֆարը ձախ դռնից: Նկատելով Հովնանին՝ ուզում է հետ դառնալ, բայց Հովնանը գնում է դեպի նա՝ ձեռները տարածած): Նունուֆա՜ր… (Գրկում է նրան: Նունուֆարը չոքում է Հովնանի առջև, հետո ընկնում ոտները: Հովնանը կռանում է, բարձրացնում նրան և վիզն ընկնելով՝ սկսում է անզուսպ հեկեկալ): Խելք սովորեցրու ինձ՝ ազատեմ քեզ… (Նունուֆարը նույնպես լաց է լինում): Նունուֆա՜ր, մատա՜ղ, ների՛ր ինձ:

Նունուֆար(Զսպելով լացը) Ի՞նչ ներեմ, հայրի՛կ, դու ի՞նչ ես անում, քո ձեռը ի՞նչ կա:

Հովնան — Ներիր ինձ, ախր քեզ է՛լ ազատել պետք է…

Նունուֆար(Տխուր, հանգիստ, անմեղ) Հա՛, հայրի՛կ, ինչպես որ գիտես, էնպես էլ արա: Ազատի՛ր: Իհարկե, հնարքները դու գիտես:

Հովնան(Բաց է թողնում Նունուֆարին և խորտակված, մռայլ դուրս է ելնում աջ դռնից): Ե՜ս, ի՞նչ անեմ ես…

                                    (Լռություն):

Նունուֆար — Քույրի՛կ, ի՞նչ անբախտն ենք մենք: Երևի Աստված նրա համար է ստեղծել մեզ, որ աշխարհքին զոհ դառնանք:

Հերիք — Է՜հ, ինչե՞ր ես ասում:

Նունուֆար — Կտեսնես, քույրի՛կ, ե՛ս մեջտեղը զոհ կերթամ: (Լռություն): Է՜հ, Աստվա՛ծ, Աստվա՛ծ, ի՞նչ տեսակ բան է… կասես երազում լինեմ: Ախր թե նրա համար ենք մենք, որ զոհվենք, էլ ինչո՞ւ է Աստված մեզ ստեղծում, որ մենք էլ ապրել ուզենանք… (Ինքն իրեն, խեղճ և մտախոհ) Ախր մեղք եմ, ջահել եմ…

Հերիք — Դե որ էդ գիտես, քեզ պիտի ազատես:

Նունուֆար — Ո՛չ, քույրիկ, ես զոհ եմ: Մենակ էն ասա, որ ես զոհվեմ՝ դուք ազատվեք: Հայրիկը հո մեղքս գալիս է:

Հերիք(Ականջ դնելով դրսի ոտնաձայնի) Սպասիր, ո՞վ է:   

(Ֆայիկը ներս է մտնում դիմացից):

Նունուֆար — Ամա՜ն, քույրի՜կ…

(Նունուֆարը ձախից դուրս է գնում):

Ֆայիկ — Բարև՛, օրիո՛րդ:

Հերիք — Բարև՛, ի՞նչ եք ուզում, բե՛յ:

Ֆայիկ — Ներեցեք, օրիո՛րդ, որ եկա: Քաղաքավարության ժամանակ չէր: Թեև իրար հետ խոսած չունենք, բայց խոսենք: Ձեր կյանքը վտանգի մեջ է:

Հերիք — Ի՞նչ եք կամենում, բե՛յ:

Ֆայիկ — Օրիո՛րդ, ես ձեզ պիտի պաշտպանեմ:

Հերիք — Շնորհակալ եմ, բե՛յ, ես պաշտպանություն չեմ ուզում:

Ֆայիկ — Ափսոս է ձեր ջահել կյանքը: Թողեք ձեզ պաշտպանեմ:

Հերիք — Օգուտ չունի, բե՛յ: Մեր դուռը մեծ է, գնացե՛ք ձեր ճամփան:

Ֆայիկ — Ինչո՞ւ չեք ուզում, որ ձեզ պաշտպանեմ: Մենք մարդ չե՞նք, օրիո՛րդ…

Հերիք — Չխոսենք, բե՛յ…

Ֆայիկ(Պարզ):  Ինչո՞ւ չխոսինք, օրիո՛րդ…

Հերիք — Է՜հ, բե՛յ, ես մեռած եմ:

Ֆայիկ — Օրիո՛րդ, ի՞նչ եք ասում. այդ խոսքն ի՞նձ եք ասում:

Հերիք — Ի՞նչ եք ուզում, բե՛յ:

Ֆայիկ — է՜հ, օրիո՛րդ, ամոթ չէ՞, որ մի ազնիվ տղամարդ ձեզ պես ջահել օրիորդից  լսի այդ խոսքը, թե ես մեռած եմ:

Հերիք(Կտրուկ): Ազնիվ տղամա՞րդ, ջահել օրիո՞րդ … սու՛ս կացեք, բավակա՛ն է, բե՛յ…

Ֆայիկ(Հետաքրքրված և մի փոքր վիրավորված) Ինչո՞ւ, օրիո՛րդ…

Հերիք(Հուզված): Ձե՞զ եք ասում՝ ազնիվ տղամարդ, ի՞նձ եք ասում՝ ջահել օրիորդ: Ո՞վ է ջահել օրիորդը: Ե՞ս: Ես փալասի կտոր եմ ձեր ոտքի տակ, հողին հավասար: Ձեռքերի վրա՞ են տանում ջահել օրիորդներին՝ վարդի փնջի պես, թե՞ վայրի ճամփաներին քարշ են տալիս: (Կտրուկ): Ջահել օրիորդ չկա՛:

Ֆայիկ — Կա՛, օրիո՛րդ, կա՛:

Հերիք — Չկա, ասում եմ ձեզ, ջահել օրիորդը ազնիվ տղամարդու համար էն դժվար սիրուն ծաղիկն է, որ բարձր քարափի մեջ է բուսած: Մի՛ խոսեցրեք ինձ: Մի՛ գրգռեք դատարկ խոսքերով՝ ջահել օրիո՜րդ, ազնիվ տղամա՜րդ: Ո՞ւր են էն ազնիվ ու քաջ երիտասարդները, որ կրակի պես հասնեն, զարկեն-թռցնեն էս հազարավոր ջահել օրիորդներին:

Ֆայիկ(Ոգևորվելով) Ե՛ս եմ այդ երիտասարդը: Պատիվս վկա, ձեզ կթռցնեմ կրակի  պես, եկե՛ք…

Հերիք(Վճռական ու բարկացած) Կգամ…

Ֆայիկ — Աստվա՛ծ վկա, պատրաստ եմ, եկե՛ք:

Հերիք — Գա՞մ… (Դառն) Շա՜տ ազնիվ եք: Ապա մյո՞ւս ջահել օրիորդները, ապա են հազարավորնե՞րը…

Ֆայիկ(Դեռ ոգևորված) Նրանք դժբախտ են, նրանք պիտի կորչեն… բայց գոնե դու՛ք,  դու՛ք ազատվեցեք. ափսոս է ձեր մատաղ կյանքը:

Հերիք — Նրանք պիտի կորչե՞ն… հա՞, սա՞ է ձեր տղամարդկությունը: Դե որ նրանք պիտի կորչեն, ես էլ թանկ բան չեմ, թող ես էլ կորչեմ:

Ֆայիկ(Կոտրված): Ափսո՜ս, ափսո՜ս, ափսո՜ս …

(Լռություն: Նազեն ներս է մտնում ձախ դռնից:  Նայելով Հերիքին և Ֆայիկին՝ առանձին նշանակություն չի տալիս, մտերիմ հայացքով մոտենում է Ֆայիկին):

Նազե — Տեսա՞ր, Ֆայի՛կ, տեսա՞ր, տղա՛ս՝ ինչ զուլում եկավ գլխներիս:

Ֆայիկ — Հանը՛մ, օրիորդին ասում եմ, որ իրեն կազատեմ, չի համաձայնում:

Նազե(Տխուր): Է՜, տղա՛ս, ի՞նչ պիտի ազատես: Նա կորած է: Գիտես՝ ինչ կրակի մեջ ենք:

Ֆայիկ(Աչքերը կախելով) Մի՛ ասա, մե՛րս, մի՛ ասա…

Նազե — Դու մեր ունե՞ս: (Ֆայիկը լռում է): Եթե դուք ամենքդ մեր ունենայիք, մերերը էս օրին չէին լինի:

Ֆայիկ — Սիրտդ մի՛ կոտրիր, մե՛րս: Աստված մեծ է:

Հերիք(Առաջ գալով, վճռական) Բե՛յ:

Ֆայիկ — Ի՞նչ կա, օրիո՛րդ…

Հերիք — Մեկ բան պիտի խնդրեմ: Լավությու՞ն եք ուզում անել՝ Նունուֆարին ու Խորենին ազատեցեք:

Ֆայիկ — Դժվար է, օրիո՛րդ, շատ դժվար է:

Հերիք — Ինչու՞ դժվարացաք…

Ֆայիկ — Օրիո՛րդ, նրանց որ ազատեմ, ես էլ հետները պիտի երթամ:

Հերիք — Գնացեք, ի՞նչ կա որ…

Ֆայիկ — Բեյը պիտի կատաղի ու վրեժը ձերոնցից հանի:

Հերիք — Թող հանի: Դուք սրա՜նց ազատեցեք:

Ֆայիկ — Ասել է՝ ձեր ծնողներին զոհու՞մ եք:

Հերիք — Ե՛ս կազատեմ:

Ֆայիկ — Չեք կարող: Մի՞թե չգիտեք, որ չեք կարող: Եվ հավատալո՞ւ բան է , որ անկեղծ եք ասում:

Հերիք — Ի՞նչ անեմ: Ջահելները պիտի ազատվեն:

Ֆայիկ — Ապա դո՞ւք, օրիո՛րդ, դուք ջահել չե՞ք:

Հերիք — Ջհանդա՛մը ես, սրա՛նց ազատեցեք: Նունուֆարի առջև գեշ փորձանքներ կան: Նա մեռնել չի իմանում:

Ֆայիկ — Իսկ դուք իմանու՞մ եք:

Հերիք(Ժպտալով) Քիչ-միչ, տեղը որ եկա՜վ…

Ֆայիկ — Չգիտեմ ինչ ասեմ, օրիո՛րդ: Մեջս մի խենթ բան է պտույտ գալիս… ճի՞շտ եմ անում… Ա՜խ, օրիորդ, դե հասկացեք, ես էլ կյանքի ու մահի հետ խաղացող եմ: Բայց դուք ափսոս եք:

Հերիք — Գնացե՛ք, դուք տղամարդ չեք:

Ֆայիկ(Ազդված): Ես տղամարդ չե՞մ: Բանը որ էդտեղ հասնի, ես կրակի հետ թռչող եմ: Իմ էլ արյունս մի քիչ խենթ է, հա՜…

Հերիք — Օրիո՜րդը… (Ծնկի է գալիս): Նեղն ընկած օրիորդը էսպես ծունկի ընկած  բան խնդրի տղամարդուց ու նա չկատարի՞: Ապա՞: Էն զարկված տղամարդկանցից մեկը ծպտունս լսե՜ր, թե ես իրենից բան եմ խնդրում, կրակի պես կթռչեր: (Արցունքը հազիվ զսպելով) Ողջ գիշերներ պատուհանիս տակ տղամարդիկ են ոտի վրա չորացել՝ սպասելով, որ մի ժպիտս տեսնեն: Եվ նրանցից մե՜կը չկա, որ հասնի, գա: Դրա համար էլ ապրել չեմ ուզում: Ու դուք էլ տղամարդ չեք:

Ֆայիկ — Էդպե՞ս եք ուզում: Լա՛վ, վե՛ր կացեք: Կազատեմ: Կազատեմ, հետո դուք գիտեք: Կուզեք՝ համակրեցեք ինձ, կուզեք՝ մոռացեք: Չուզեցի, ախպե՛ր, էսպես երջանկությունը: Ես էդ խոսքը վերցնողը չեմ: Ես տղամարդ եմ:

Հերիք(Վեր է կենում): Հա՛, էդտե՛ղ ազնիվ եք:

Նազե(Արտասվելով) Հա՛, տղա՛ս, դու ազնիվ ես. մի էդ օտար աղջկան մեր տանից ազատեցե՜ք, մի էդ զույգը մուրազաչոր չմնա՜… (Համբուրում է Ֆայիկին): Մենք ջհանդա՛մը, մենք կորած ենք:

Ֆայիկ — Ձեզ էլ կազատեի, թե օրիորդը թողներ… սրանց ազատելով՝ ես, ո՞վ գիտե, ուր կընկնեմ… էհ՜, սա էր օրիորդի ուզածը, թող էսպես լինի: Կանչեցե՛ք Նունուֆարին: Գնանք Խորենի սենյակը, խոսենք:

Հերիք(Ուրախ): Հիմա՛…

Նազե — Աստված՛, Դո՛ւ հասնես:

Հերիք(Անցնում է ձախ սենյակը: Շուտով այնտեղից լսվում են տրտունջի ձայներ): Նունուֆա՜ր, գնա՜…

Նունուֆար — Չեմ կարող, քույրի՜կ, չեմ կարող…

Նազե(Դռան մոտ) Աղջի՛կս, Ֆայիկը պիտի ազատի քեզ ու Խորենին… (Խորենը մտնում է դիմացից): Պատրաստվիր, տղա՛ս, բեյը քեզ ու Նունուֆարին պիտի փախցնի…

Խորեն(Սաստիկ ուրախացած) Ամա՜ն, բե՛յ, պատվի՛դ սիրույն…

Նազե(Նունուֆարին) Դե՛, աղջի՛կս, լսիր բեյին, գնացեք խորհուրդ արեք …

Նունուֆար(Ներս գալով) Չէ՛ , մայրի՛կ, ես ասի, որ  չեմ երթա:

Խորեն — Ինչո՞ւ…

Նազե — Չես երթա՞, ինչո՞ւ:

Նունուֆար — Դուք փորձանքը կընկնեք. չեմ երթա, պիտի մնամ:

Խորեն — Ի՞նչ է ասում…

Նազե — Ամա՛ն, որ հակառակվեցիր ի՞նչ պիտի պատահի… ինչո՞ւ չես գնում:

Խորեն(Զայրացած) Չե՞ս ուզում… Ինչո՞ւ, բեյի շնի՞կն ես ուզում դառնալ:

Նազե — Ո՞վ գիտե…

Նունուֆար — Ախր հայրիկը, մայրիկը, Հերի՜քը… ինչպե՞ս անեմ… չեմ կարող:

Խորեն — Հայրիկ, մայրիկ չգիտեմ: Ե՛լ երթանք:

Նունուֆար — Մի՛ զորի, Խորե՛ն, թող հանգիստ մեռնեմ:

Խորեն(Գոռում է): Զորով կտանեմ. կյանքի հարց է, ե՛լ:

Ֆայիկ(Մետենալով Նունուֆարին) Հանը՛մ, ինչո՞ւ եք համառում, ելեք գնանք Խորենի սենյակը, էնտեղից պիտի դուրս գանք: Աստված մեծ է: Ելե՛ք:

Նունուֆար — Աստվա՜ծ, ի՞նչ անեմ…

Խորեն — Ե՛լ, ի՞նչ պիտի անես:

Նունուֆար — Չէ՛, Խորե՛ն, չեմ գա, ուզու՞մ ես՝ դու գնա:

Խորեն(Բարձրացնելով բռունցքը) Ե՛լ, թե չէ հիմի կվերջացնեմ…

Հերիք, Ֆայիկ(Առաջ գալով) Խորե՛ն…

Խորեն(Նունուֆարին) Գիտեմ՝ ինչ է միտքդ: (Քաշում է թևից): Ե՛լ, ասում եմ քեզ:

Նունուֆար(Թևն ազատելով՝ փախչում է դեպի ձախ սենյակը): Չեմ գա, պիտի մնամ:

(Նունուֆարը մտնում է ձախ սենյակը, Խորենը՝ նրա հետևից):

Խորեն — Անզգա՛մ…

(Խորենը հետևում է Նունուֆարին: Հովնանը ներս է մտնում դիմացի դռնից: Նա նկատել է Խորենի այլայլմունքը):

Հովնան — Հա՛, ի՞նչ կա…

Ֆայիկ — Ոչինչ, Հովնան էֆենդի, Նունուֆարին  ու Խորենին ուզում եմ փախցնել:

Հովնան — Ուզում ես փախցնե՜լ…

Նազե(Բարկացած): Օ՜ֆ ,փախչեն թող, իրենք էլ ազատվեն, մենք էլ: (Դուրս է նայում ձախ դռնից): Խորեն՛, շու՛տ արա…

(Խորենը ներս է մտնում ձախ դռնից: Լռություն):

Հովնան — Հը՛, փախչո՜ւմ ես:

Նազե — Վա՞յ… տղադ, հարսդ իրենց կյանքն են ազատում. ուրախ չե՞ս:

Հովնան — Լա՜վ… (Լռություն): Փախչու՜մ եք, մեզ թողնում կրակի բերա՜նը… (Խորենին) Ո՞վ է կյանքն ազատում, ե՞ս…

Խորեն — Ե՛ս: Ի՞նչ կա: Ամեն մարդ իր կյանքի մասին է մտածում:

Հովնան — Ամեն մարդ իր կյանքի մասի՜ն է մտածում… (Դառն զզվանքով) Հը՛, հը՛, հը՛… տեսա՞ր ինչ աղբ է մարդը…

Խորեն — Տեսա, ի՞նչ կա որ…

Հովնան — Ապա ինձ խաչն էիք հանո՞ւմ… (Սպառնալով) Հը՜, ինձ նայիր, խելքդ գլուխդ հավաքիր: Փախչել չկա՜:

Ֆայիկ — Է՜, Հովնան էֆենդի, նրանց փախչելն էլ մի ազնվություն է, որ պիտի թույլ տանք:

Հովնան — Հազար ազնվության գիրք գրեցեք՝ ես մեռնել չեմ ուզում:

Ֆայիկ(Մի փոքր խիստ): Չեղա՛վ, դա ազնվություն չէ:

Հովնան — Ազնվությո՜ւն… մի կողմ տար այդ փտած լաթն էլ: Մեզ՝ շներիս, գցեք դուրս, իսկ դուք վերը՝ տաք տեղերում, առանց մեզ հեշտ-հեշտ ազնվությո՜ւն անեք: Ապա մենք՝ շներս, չե՞նք ուզում ազնիվ լինել: Ձգիր, ձգիր, հնար ունես՝ ազնիվ ես: Եթե մեկը պիտի մեռնի, որ մյուսը ազնիվ լինի, թքել եմ այդ ազնվության վրա: Փախչել չկա:

Նազե — Ապա ինչպե՞ս պիտի լինի, անխի՛ղճ:

Հովնան — Ամենքս մի-մի քիչ պիտի աղտոտվենք, ամենքս միասին պիտի ազատվենք:

Նազե — Չի՞ լինի, որ դու մեռնես, ջահելներն ազատվեն: Աղբ կյանքը ինչի՞դ է պետք:

Հովնան — Թե այս աղբ կյանքը պետքական է, ամենքի կյանքն էլ պետքական է: Ես էլ պիտի ապրեմ, ճանճն էլ. ամենքն էլ հավասար պիտի ապրեն: (Դուրս գնալով դիմացի դռնից) Փախչել չկա՜:

Նազե — Հա՜, դե է՛դ ասա, միտքդ հասկանանք: Տեսա՞ր, տեսա՞ր մարդը:

Ֆայիկ — Հետևից մի ընկեք: Գնանք Խորենի սենյակը, ես ուրիշ հնար գիտեմ:

Նազե — Ի՜նչ հնար, որդի՜, կմատնե, հնարը դժվարացավ:

Խորեն — Աստված ողորմած է, գնանք: Էլ ձայներդ կտրեցեք՝ կասկած չլինի: Եվ լավ կլինի՝ Նունուֆարը մնա կողքի սենյակում՝ իր աչքի առջև: Մենք գնանք, գնանք. ես դրա մարդ ասողին:

                                            Շարունակելի

No Comments

Leave a Reply