Դավիթ Մովսիսյան Թանգարան

Մամուլի թանգարան Վիետնամում

10.09.2020


Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բացվել է մամուլի թանգարան: 

9-րդ դարի վիետնամական թերթ 

Այցելուները կարող են տեսնել 19-րդ դարի վիետնամական մամուլին առչվող  ամեն ինչ` թերթեր, տեսախցիկներ, արխիվային կադրեր:

Թանգարանի տնօրեն Չան Թխի Քիմ Խոան անցկացնում է էքսկուրսիա

«Մենք բացել ենք Վիետնամի մեդիա թանգարանը, քանի որ ունենք մեդիա ազատություն»,- այսպիսի մեկնաբանություն է թողել թանգարանի հիմնադիր տնօրեն Չան Թխի Քիմ Խոան:  

19-րդ դարի վիետնամական բարձրախոս

«Երբ այցելում ես թանգարան, զգում ես ցուցադրության անմիջական մթնոլորտը,- ասում է վիետնամցի լրագրող Նգուեն Թխու Խանգը և շարունակում:- Լուրեր լսելիս կամ կարդալիս շատ հաճախ մոռանում ենք, որ մամուլը սոսկ բառերից չէ բաղկացած. դրանց հետևում թաքնված է լրագրողի հսկայական ջանք»:

Կադր 1940-1950-ականների Հնդկաչինական պատերազմներից

Թանգարանում ներկայացված են նաև կադրեր 1940-1950-ականների հնդկաչինական և 1960-1970-ականների ամերիկյան պատերազմներից, որոնց ժամանակ բազմաթիվ լրագրողներ են զոհվել: 

Կադր 1960-1970-ականների ամերիկյան պատերազմներից 

Չնայած այս ամենին` ցուցադրությունը չի անդրադառնում երկրի` մամուլի ազատության սուր հարցերին:

Ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության` Վիետնամը մամուլի ազատության մակարդակով 180 երկրներից զբաղեցնում է 175-րդ հորիզոնականը: 

19-րդ դարի վիետնամական տեսախցիկ

Անգլերենից փոխադրեց Դավիթ Մովսիսյանը

Նյութի աղբյուր` https://bit.ly/321kzn9   
Լուսանկաների աղբյուր` https://bit.ly/2Z9fdEd  

No Comments

Leave a Reply