«Երևանյան ռոքը»՝ «Խաչատրյան» տանիքում

«Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ տանիքը վերածվել էր բացօթյա ռոք բեմի։ «Խաչատրյան» տանիքում (Khachaturian Rooftop) կայացավ Սարգիս Մանուկյանի և բենդի «Երևանյան ռոք» համերգային ծրագիրը։ Օգոստոսի 27-ին հայկական ռոք երաժշտությունը բարձրացավ քաղաքի ամենամշակութային տանիք՝ միավորելով ռոքի էներգիան, Երևանի գիշերային համայնապատկերը և ամառային բացօթյա ազատ մթնոլորտը։

BBC-ն հաղորդում է նվիրել Հայաստանի նոր երաժշտությանը

BBC-ն երկու ժամանոց հաղորդում է նվիրել Հայաստանի նոր երաժշտությանը՝ անդրադառնալով Notations լաբորատորային և փառատոնին: Հայաստանի ժամանակակից երաժշտական ասպարեզը հայտնվել է BBC-ի ուշադրության կենտրոնում․ BBC Radio 3-ի New Music Show-ն շուրջ երկու ժամանոց հատուկ թողարկում է նվիրել Հայաստանի նոր երաժշտությանը՝ ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորների, երաժիշտների և

Վասն երաժշտության և մահվան

Ոսկե քնար, ո՛վ ընդհանուր հարստություն Ապոլլոնի Ու թխահեր մուսաների, քեզ է լսում շարժումը՝                                                  սկիզբն ուրախության, Երգիչները ենթարկվում են քո նշանին,  Երբ, ցնցվելով, դու շուրջպարը ղեկավարող                                    նախերգանքի մուտքն ես հնչում․․․ ․․․զի նետերդ Կախարդում են աստվածների հոգին անգամ՝ ճարտարությամբ Լետոյածնի ու լիակուրծք մուսաների։ Պինդարոս, «Ներբողներ»

Horizon փառատոնը Լոռիում

Հայաստանի ամռանը նոր երաժշտական հնչյուններ ու վառ գույներ է հաղորդել առաջին անգամ անցկացվող Horizon երաժշտական փառատոնը։ Առաջին ակորդից մինչև վերջին ծափահարությունները Horizon-ը ձևավորվեց Լոռվա սրտում՝ COAF SMART կենտրոնում՝ միավորելով երաժշտությունը, բնությունն ու յուրահատուկ մթնոլորտը։ Էլեկտրոնային երաժշտության փառատոնը հյուրընկալեց միջազգային և հայ արտիստների, որոնցից

Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում

Միջազգային հեղինակավոր հարթակներում մեծ հռչակ վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերադառնում են Սյունիք՝ բնության վեհությունը վերածելու հնչյունների սիմֆոնիայի։ Այս շրջագայությունը, որ «Ֆիկհարմոնիկը՝ մարզերում» ծրագրի մաս է կազմում, ոչ միայն մշակութային խոշոր

«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է աննախադեպ հայտեր

Այս տարվա «Նոթեյշնս» (Notations) երաժշտական լաբորատորիան արժանացել է միջազգային աննախադեպ հետաքրքրության․ Հայաստանում երկու շաբաթ ինտենսիվորեն ստեղծագործելու համար դիմել է գրեթե 250 արվեստագետ և հետազոտող աշխարհի ավելի քան 38 երկրներից։ Հայաստանից և տարածաշրջանի երկրներից բացի, հայտեր են ստացվել Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Հարավային Աֆրիկայից,

«Պրիմավերա Ֆաունդեյշն»-ն ընդլայնվում է

«Պրիմավերա Ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամն  արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է իր կրթամշակութային առանցքային նախագծերից մեկը՝ պրոֆեսոր Կրասոտինայի «Կամերային երաժշտության դպրոցը»: Այս տարի նախագիծը նշանավորվում է նոր աշխարհագրությամբ և մասնագիտական կարևոր նվիրատվությամբ։ Այս տարվա գլխավոր նորամուծությունն այն է, որ նախագիծն առաջին անգամ մուտք է

Ձայն, որ սահմաններ չի ճանաչում․Լարա Ֆաբիան

Նա ստեղծում է այն, ինչ չկար, և իր կատարումներով ստիպում հավատալ, որ երաժշտությունը տիեզերական լեզու է։ Նա ոչ միայն ազատ խոսում է մի քանի լեզվով, այլև իր երգացանկում ունի գործեր ավելի քան 12 լեզուներով՝ ֆրանսերենից մինչև եբրայերեն։ Լարա Ֆաբիանը յուրաքանչյուր լեզվի հնչյունաբանությունը դարձնում