Խոզապուխտով աղցան, ծիրանի հացահատիկային խառնուրդներ, Չեդար պանրի մածուկ՝ թերմոսի մեջ, որ ուտում են ձողիկով: Այս և այլ դելիկատեսներ ունենալով ճաշատուփում՝ Նիլ Արմսթրոնգն ու Բազ Ալդինին կարողացան իրականացնել լուսնային ութօրյա էքսկուրսիա Լուսնի վրա, 50 տարի առաջ՝ հուլիսին, երբ Ապոլոն 11-ը վայրէջք կատարեց այնտեղ: Այդքան էլ սննդարար չի հնչում, բայց այսքանը բավական էր նրանց՝ տիեզերքում ութօրյա էքսկուրսիա ունենալու համար:
Հաջորդ մեծ քայլը, որը մարդկությունը կանի տիեզերքում, լինելու է Մարսի նվաճումը, ինչն էլ իր հերթին ենթադրում է ճաշացանկի կազմում և բարդացում: Այս ճանապարհորդությունը տևելու է գրեթե 3 տարի, և տիեզերագնացները ստիպված կլինեն աճեցնել իրենց սեփական սնունդը:
ՆԱՍԱ-ն արդեն մշակել է սննդարար բույսերի աճեցման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան վերջիններին աճել՝ առանց երկրի ձգողականության կամ բնական լույսի: Շուտով հնարավոր կլինի ավելի բարդացնել այս ճաշացանկը՝ ավելացնելով իսպանական կծու պղպեղի տեսակներ, ինչն էլ իր հերթին թույլ կտա տիեզերագնացներին ստանալ վիտամինների անհրաժեշտ պաշար երկարատև ճանապարհորդության ընթացքում: Գիտնականները համոզված են՝ այս նախագծի հաջողությունները թույլ կտան աճեցնել էլ ավելի բարդ մթերքներ, ինչպիսիք են լոլիկը, ելակը և կարտոֆիլը:
«Սա ամենահամակցված բանջարեղենն է, որը մենք կարող ենք առաջարկել ճաշացանկի համար»,- ասում է պղպեղի փորձարկման ղեկավար Մեթյու Ռոմեյնը:
Հետաքրքիր է Սքոթ Քելլիի օրինակը, որը ռեկորդակիր տիեզերագնաց է (տիեզերքում անցկացրել է 340 օր): Որոշ ամիսների պարբերությամբ Միջազգային տիեզերական կայանում նա ստանում էր միրգ և բանջարեղեն՝ վիտամիններ ունենալու նպատակով: «Թարմ մրգերը նպաստավոր են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր առումով»,- ասում է նա: Նույնն անելն ավելի դժվար իրագործելի կլինի Մարսի դեպքում: «Սա խանութ վազելու նման չէ»,- հավելում է Սքոթ Քելլին:
Հազար և տիեզերական այգի
Ժամանակի ընթացքում որոշ վիտամիններ կորցնում են իրենց հատկությունները և տիեզերագնացների համար դառնում ոչ պիտանի: Այդ պատճառով էլ ՆԱՍԱ-ի Սերմերի բաժնի անդամ Ջիոնա Մասսան կարծում է, որ մարսյան այգիները կարող են փրկել իրավիճակը:
Տիեզերքում սննունդ աճեցնելու պրակտիկա գոյություն ունի: Օրինակ՝ ռուսները 2000-ականներին ոլոռ էին աճեցնում Տիեզերական կայնում: Իսկ վերջերս ՆԱՍԱ-ն մանուշակագույն լուսադիոդների ներքո աճեցրեց Վեջի անունը կրող կարմիր հազարը: Հետագայում չինական կաղամբը և ճապոնական Միզունա մանանեխը նույնպես դուրս չեն մնացել ՆԱՍԱ-ի ճաշացանկից:
Այգեգործությունը ոչ միայն ապրելու միջոց է, այլև հոբբի: «Լաբորատոր պայմաններում մարդը մեկուսանում է կյանքից, իսկ այգին կօգնի խուսափել դրանից: Այն կունենա դրական ազդեցութոյւն մարդու հոգեկան վիճակի վրա»,- ասում է Սքոթ Քելլին:
Նյութի աղբյուր՝ https://www.nytimes.com/2019/07/20/science/nasa-food-gardening-mars.html
Թարգմանիչ՝ Դավիթ Մովսիսյան
No Comments