ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան Երաժշտություն

Բեմ ու կյանք

19.08.2019

ardi.am-ի զրուցակիցը ռոք երգիչ, Project LA-ի մենակատար Գոռ Սուջյանն է:

-Բեմ և կյանք: Որտե՞ղ եք ավելի շատ «ապրում»:

-Բեմն ու կյանքը սերտորեն կապված են: Կարծում եմ՝ բեմը կյանքն է լրացնում, կյանքը՝ բեմը:

-Ի՞նչ ես կորցնում, ի՞նչ գտնում, երբ բեմում ես:

-Բեմում միայն ձեռք ես բերում:

-Երգեր կան, որ արագ տարածվում են, սիրվում ու նույնքան արագ էլ մոռացվում: Ո՞ր դեպքում են երգը, երաժշտությունը երկար ապրում:

-Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել, չկան հստակ ձևակերպումներ, բոլոր դեպքերում, այն, ինչ անկեղծ ես անում, մնայուն է դառնում:

 -Մարզերում հաճա՞խ եք ելույթներ ունենում, ի՞նչ կարծիք ունեք մարզային հանդիսատեսի մասին:

-Ցավոք՝ ոչ շատ հաճախ, բայց ելույթներ եղել են: Շատ լավ կարծիք ունեմ հանդիսատեսի մասին՝ և՛ մարզերի, և՛ մայրաքաղաքի:

-Քաղաքական ակցիաների մասնակցե՞լ եք: Կամ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ երաժիշտը երաժշտության միջոցով հասարական-քաղաքական հարցեր է բարձրացնում, սատարում քաղաքական այս կամ այն թիմին:

 -Քաղաքականությունից ես չեմ հասկանում և աշխատում եմ չխոսել այն բաների մասին, ինչը հասկանալի չէ ինձ: Իմ բարձրացրած հարցերը հոգևոր են, չեն սահմանափակվում քաղաքական շեշտադրումներով, վերաբերում են ողջ մարդկությանը:

-Ի՞նչ է պետք, որ հայ երաժիշտը ճանաչում ձեռք բերի արտերկրում:

-Դժվարանում եմ ասել. առհասարակ, երաժիշտը՝ հայ , թե արտասահմանցի, պետք է, որքան հանարավոր է, շատ աշխատի իր վրա, նվագի կամ երգի: Մի օր էլ կնկատվի, եթե դա իր կոչումն է:

-Երաժիշտը, որ սիրված է իր երկրում, հնարավո՞ր է՝ ոչինչ չասի իր արվեստով դրսում:

-Ամեն ինչ հնարավոր է:
 

-Ինչո՞վ է առանձնանում Ձեր մատուցած արվեստը:

-Ես չեմ փորձում առանձնանալ: Անում եմ այն, ինչ ինձ տրված է:

-Ինչ-որ ժամանակ ձեր անունը զուգորդվում էր «Դորինասի» հետ: Որքան գիտեմ, դորիանսը երաժշտական լադ է: Մի փոքր կբացե՞ք փակագծերը, ինչո՞ւ այդ լադը, ինչո՞ւ դա դարձավ խմբի անուն: Համահունչ էր ձեր ձայնի՞ն, խառնվածքի՞ն, նախասիրությո՞ւն էր, ո՞ճ:

 -Այդ ժամանակ իմ գրած երգերի մեծ մասը ինքնըստինքյան ստացվում էին դորիական լադի մեջ, և մեր կիթառահար Գագասը (Գագիկ Խոդավիրդի), նկատելով դա, առաջարկեց խումբը անվանել հենց Դորիանս:

-Ձեր երգերի միջոցով կարելի՞ է Ձեզ ճանաչել:

 -Ինչ-որ չափով՝ այո:

-Ի՞նչ գիտենք և ի՞նչ չգիտենք Գոռ Սուջյանի մասին:
 
-Ես էլ չգիտեմ:

-Վերջին շրջանում ներկայանում եք Լևոն Արևշատյանի հիմնած Project LA նախագծում, հայ մեծանուն գրողների ստեղծագործությունները մատուցում երգի տեսքով: Պատասխանատվությունը մեծ չէ՞, երբ սիրված հեղինակի սիրված գործը երգի է վերածվում: Եվ ո՞րն է ամենահաջողված գործը՝ ըստ Ձեզ:

-2015-ից համագործակցում ենք. բնականաբար, ես՝ որպես կատարող, մեծ պատասխանատվություն եմ զգում: Ամենահաջողվածը «Ով կհանդիպի» երգն է: Երկրորդ կարծիք լինել չի կարող:

 -Նոր երգ, նոր տեսահալովակ, մենահամերգ… ի՞նչ նորությունների կարող ենք սպասել առաջիկայում:

-Դեռևս պլանավորված մենահամերգ չկա: Բոլոր տեղեկությունները կարող եք գտնել Project LA-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջում, նաև՝ իմ անձնական էջերում:

Ճեպազրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply