maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanseocasibom girişistanbul escortescort bayan ankaragrandpashabetgrandpashabetcasibomjojobetjojobetjojobet girişjojobetjojobetgaziantep escortgaziantep escortjojobet girişjojobethacklinktipobettipobetmilanobetmarsbahisgrandpashabetholiganbetgates of olympushttp://www.robinchase.org/https://www.wcle.org/https://www.birbuketmeyve.com/sweet bonanzacasibomjojobetjojobet girişcasibomgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis sitelericasibomasyabahisjojobet girişgrandpashabetmeritking girişmarsbahis girişmarsbahismatbetbetpark girişonwin girişmatbet girişholiganbet girişjojobetbetciobetkombetebetonwinmeritkingsekabetsahabetmarsbahismatbetholiganbetjojobetdeneme bonusuMarsbahisdumanbetdumanbethacklinkextrabet girişHoliganbet
Աելիտա Դոլուխանյան ԳրաԴաշտ

Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղը»

26.06.2024

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուն (Երևան, «Հայաստան» հրատ․, 2024), որում ընդգրկված «Շավղից դուրս» և «Լռությունից անդին» վիպակներն արժանացել են Հայաստանի գրողների միության անդամների համար հայտարարված «Մարդ Աստծո» և «Դար 21» գրական մրցույթների մրցանակներին։

Երկու վիպակներն էլ հրապարակվել են Ardi.am կայքում և ծանոթ են մեր ընթերցողին։

«Հույսի շավիղ» ժողովածուի խմբագիրն է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, ով նաև գրքի առաջաբանի հեղինակն է։

Ա․ Դոլուխանյանը բարձր է գնահատում Կ․ Ռաֆայելյանի արձակը։ Նրա կարծիքով Ռաֆայելյանի թե՛ «Մենիկ» պատմվածքների ժողովածուն (Երևան, «Նուռ» հրատ․, 2023), թե՛ «Հույսի շավիղը» ճշմարտացիորեն ներկայացնում են մեր ժամանակը, և եթե տարիներ անց որևէ մեկը կարդա այդ գրքերը, լիարժեք պատկերացում կկազմի այն իրականության մասին, որում ապրում է հայ մարդն այսօր։

Նույն կարծիքն են հայտնել նաև «Մենիկ» ժողովածուի մասին գրքի խմբագիր, գրող, գրականագետ Նորայր Ադալյանը և արձակագիր Վահագն Գրիգորյանը։ Վերջինս, պատմվածքներում հեղինակի արծարծած որոշ տեսակետների հետ ունեցած անհամաձայնությամբ հանդերձ, ողջունել է «Մենիկի» ծնունդն ու 2023 թ․ օգոստոսի 31-ին Կարինե Ռաֆայելյանին գրած նամակում մասնավորապես նշել․ «Լիովին համամիտ եմ Նորայր Ադալյանի որակումներին։ Կյանքով լի գործեր են, ուշադրության է արժանի նաև թեմաների ընտրությունը, առօրյա խոսակցական լեզվի հմուտ և տեղին օգտագործումը։ Խորը տպավորել են, հիմա էլ հիշում եմ «Լույսի վրեժը», «Երթուղային վարժանք», «Բումերանգ» գործերը, նաև «Համայնական արտաքնոցների հմայքը» և «Պետպատվերով դրախտը», հատկապես այս վերջին երկուսը …. Մի խոսքով, Կարինե, կարծիքս միանգամայն դրական է, Ձեզ հետ համաձայն չեմ միայն «Արուսի տատն ու մադամ Դընյովի» հարցում։ Մենք Ֆրանսիայի, ֆրանսիացիների վրա մուննաթ գալու ոչ բարոյական, ոչ առարկայական որևէ հիմք չունենք։ Դեռ Րաֆֆին է 19-րդ դարում ասել․ «Եթե խորը քննենք մեր պատմությունը, մեր տխուր անցյալը, կհասկանանք, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը մենք ինքներս ենք»։ Ինչ որ է, Կարինե, «Մենիկի» համար շնորհավորանքներս ձեզ»։

Ստորև կարդացեք Աելիտա Դոլուխանյանի առաջաբանը, որով բացվում է Կարինե Ռաֆայելյանի «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուն։

Ardi.am

Աելիտա Դոլուխանյան

Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը:

«Լռությունից անդին» վիպակը սկսվում է պարզ, սակայն խոսուն նախադասությամբ. «Երևանի ընթերցող չունեցող գրադարաններից մեկում էր աշխատում Մարոն»: Վիպակի գործողությունները սկսվում են Հայաստանի անկախացման տարիներին, երբ վիպակի գլխավոր հերոսուհու «պայուսակն անփող էր» ու «համատարած սով էր»: Այդ պայմաններում կյանքը շարունակում էր ընթացքը: Բարոյական մարդը շարունակում էր ապրել մարդուց պահանջվող կարգ ու կանոնի համաձայն, իսկ ոմանց մեջ ավելի էին խորանում կյանքի ստվերային գծերը: Ընտանիքի սրբությունը, սիրո խնդիրը, ծնողական պարտքի զգացումը, մարդկային կերպարը աղավաղող վարքագիծը վիպակում պատկերված են տպավորիչ ձևով:

Ցավոք, դեռ այսօր էլ, գուցե և հետագայում, մարդիկ շարունակում են հավատալ բախտագուշակներին: Վիպակում համոզիչ են պատկերված գրադարանավար Մարոյի, նրա ամուսնու և տղայի՝ Գարոյի կերպարները: Վիպակի «Իմ տունն Արցախն է, իմ ընտանիքը՝ էս տղերքը» խորագիրը կրող հատվածում հիանալի ձևով պատկերված է, թե իրականում ում համար է թանկ Արցախը, և ովքեր՝ ինչ նպատակով են հայտնվում Արցախում, և արդյոք պետական պաշտոնի բերումով նրանք իրենց տեղո՞ւմ են, թե՝ ոչ:

Կարինե Ռաֆայելյանին հաջողվել է ներկայացնել Արցախի համար մղվող առաջին ու վերջին 44-օրյա պատերազմների տարբերությունը: Սթափության կոչ է վիպակի հետևյալ հատվածը. «Քնել չկա, հայրենիք ենք կորցնում: Դու էստեղ քնած ես, իսկ զինվորներդ մուղամ են զռզռացնում: Հայկական բանակում՝ մուղամ: Հայրենիքն էլ ո՞նց են կորցնում»:

Գրողի կարծիքը բանակի զինվորի դաստիարակության վերաբերյալ հնչում է հրամանատարի խոսքերում, որն իր մոտ է կանչում գաղափարական գծով տեղակալին ու պահանջում, որ Երևանից բերել տան համապատասխան մասնագետներ, որոնք զինվորների համար հայրենասիրական դասախոսություններ կարդան, Կոմիտասի և մեր ազգային երգերը մատուցեն և ոչ թե՝ մուղամ:

Պարզվում է, որ չափազանց սերը սեփական երեխայի նկատմամբ գործում է ի վնաս երեխայի, որովհետև Մարոյի ամուսնուց ծնված ապօրինի զավակը Սաթենի ճիշտ դաստիարակության շնորհիվ ընտանիքի ու հասարակության համար դառնում է իսկական օրինակելի տղամարդ, իսկ սեփական որդին միայն սպառողի հոգեբանություն ուներ:

Վիպակի ավարտը լավատեսական է՝ հայրենիքում կլինի լուսաբաց: Ուշագրավ է, որ Արցախի բնակիչները վիպակում խոսում են իրենց բարբառով, և դա պատումին հաղորդում է առավել կենդանություն:

«Շավղից դուրս» վիպակի հերոսը հրաշամանուկ է, որ բնությունից օժտված է գեղեցիկ արտաքինով, ու նրա արտաքինն ու ներքին մարդը շատ ներդաշն են: Նրա ծանր ճակատագիրն է վիպակի առանցքը: Մարդը և կյանքի դաժանությունները բախվում են. թվում է, թե մարդը պետք է խորտակվի, սակայն նա փյունիկ թռչունի պես վերակենդանանում է և կյանքը գեղեցկացնում իր մարդասիրական առաքելությամբ:

Վիպակում կա այն ճշմարտությունը, թե հաճախ ոչ այնքան ապահով պայմանները արգելք չեն տաղանդավոր մարդուն կյանքում հաջողությունների հասնելու համար: Կարևորն աստվածային օժտվածությունն է ու անսահման եռանդը:

Վիպակը սիրո ոչ սովորական պատմություն է: Դպրոցական սերը Վահեին ու Հասմիկին ուղեկցում է ողջ կյանքում: Այդ սերը դատապարտման մեծ վտանգներ ուներ: Հասմիկի դաժան հայրը, որը դպրոցի տնօրենն էր, պարծենում էր հրաշամանուկ Վահեով, սակայն նա չի էլ պատկերացնում, թե այդ հիանալի տղան անմոռաց սիրահարված է իր աղջկան, մի էակի, որին ինքը զրկել է մորը տեսնելու ու ճանաչելու հնարավորությունից:

Վիպակը քրիստոնեական վարդապետության ոգով է գրված: Վահեն, որն անցնում է կյանքի գողգոթան, շփացած ծնողների զավակներից դաժան, մահացու ծեծի է ենթարկվում մի անտեր ծերունու պաշտպանելու համար, հասնում է իր երազանքին, դառնում է առաջնակարգ բժիշկ, փրկում կյանքեր, անգամ՝ սիրելի աղջկա դաժան հոր կյանքը:

Վիպակում Ռաֆայելյանը Վահեի հոր պատգամով ընթերցողին հաղորդում է կյանքի մի կարևոր նախապայման՝ մարդու մասին չդատել ուրիշների խոսքով, այլ ճանաչել անձամբ: Սա նաև իրավաբանական ոսկի կանոն է:

Վիպակում խիստ քննադատված է այսօրվա որոշ շփացած երիտասարդների գռեհկությունը, որը ներկայացվում է նրանց ժարգոնային բառապաշարով:

Պարզվում է, որ Վահեի սիրելի աղջկա մայրը, որին դաժան հայրը ջնջել էր իր ընտանեկան կյանքից, Արցախյան պատերազմին մասնակցում էր որպես բժիշկ և իր մարմնով փակելով վիրավոր զինվորի մարմինը՝ նրան փրկում է, իսկ ինքը՝ զոհվում:

Վահեի կերպարում համոզիչն այն է, որ այդ գեղեցիկ տղան՝ այդ տաղանդավորը, մանվածապատ չէ իր խոսքով և պարզ ու շիտակ է գործողությունների մեջ: Մարդ, որն իր արած բարեգործությունները երբեք չի ցուցադրում. դրանք առաքինություններ են՝ պարտադիր ամեն մարդու համար:

Վիպակում որոշ դրվագներ ներկայացնում են Արցախի 44-օրյա պատերազմը ու այդ ճակատագրական մաքառման տարբեր հոգեբանական դրվագները:

Վիպակն ավարտվում է Վահեի ու Հասմիկի միասնությամբ: Նրանք հնգամյա տղայի՝ Հակոբի հետ այցելում են Եռաբլուր:

Կարինե Ռաֆայելյանի երկու վիպակներում էլ պատկերված է չարի առավել մեծ ուժը, սակայն հաղթանակը, ինչպես հեքիաթներում, տրվում է բարուն:

Աելիտա Դոլուխանյան