gaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino siteleriistanbul escort bayancasibomBetofficePusulabetKlasbahismatadorbetmatadorbet girişmatadorbet pinterestmarsbahismarsbahis girişmarsbahis pinterestrestbetrestbet girişrestbet twitterklasbahisklasbahis girişklasbahis twitterbetebetbetebet girişbetebet twitterbelugabahisbelugabahis girişbelugabahis twittertarafbettarafbet giriştarafbet twitterbetistbetist girişbetist twittermarkajbetmarkajbet girişmarkajbet twittergobahisgobahis girişgobahis twitterbetnisbetnis girişbetnis twitterbetsatbetpas girişbetsat twitterbetorspinbetorspin girişbetorspin twitterligobetligobet girişligobet twitterbetkanyonbetkanyon girişbetkanyon twitterbaywinbaywin girişbaywin twitterrokubetrokubet girişrokubet twitterikimisliikimisli girişikimisli twittercratosslotcratosslot girişcratosslot twitterwinxbetwinxbet girişwinxbet twitterbahisalbahisal girişbahisal twittergorabetgorabet girişgorabet twitterelexbetelexbet girişelexbet twitterfunbahisfunbahis girişfunbahis twitterartemisbetartemisbet girişartemisbet twitterbetparkbetpark girişbetpark twitterbetlikebetlike girişbetlike twitterperabetperabet girişperabet twittersavoybettingsavoybetting girişsavoybetting twitterdiscount casinodiscount casino girişdiscount casino twitterpiabetpiabet girişpiabet twitterjasminbetjasminbet girişjasminbet twitterhilbethilbet girişhilbet twittervenüsbetvenüsbet girişvenüsbet twitterasyabahisasyabahis girişasyabahis twitterredwinredwin girişredwin twitterbetkolikbetkolik twitterbetkolik girişdinamobetdinamobet girişdinamobet twittermilanobetmilanobet girişmilanobet twitterelitbahiselitbahis girişelitbahis twitterbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetpasbahis sitelericasino siteleriseobetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetikimislicratos slotwinxbetbahisalgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoy bettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadpiabetjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetfavoribahispolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbahigobetperpoker betalordbahiscasino valebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapoker klasmalt casinocasibomsekabetsekabetcasibomcasibom
Արմինե Սարգսյան Կինո

Մանեն՝ կինոյից երաժշտություն

01.05.2024

Երիտասարդ ռեժիսոր Մանեին ներկայացնելու շատ առիթներ ենք ունեցել։ Նրա «Ադապտացիա», «Ճայը» և «Շապիտո» ֆիլմերը ցուցադրվել են տարբեր երկրներում, արժանացել բազմաթիվ մրցանակների: Այս անգամ Մանեի հետ զրուցելու առիթը երաժշտական ասպարեզում նրա ձեռք բերած հաջողություններն են։ Գրում է կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ։

2023-ին Մանեն՝ իր հեղինակած  թավջութակի սյուիտով (Dialogue between d’Alembert & Diderot) ընդգրկվել է Classic Pure Vienna  կոմպոզիտորների մրցույթի հաղթողների ցանկում։ Վիեննա այցը  առիթ է դարձել գրելու նոր ստեղծագործություններ, որոնցից մեկը «Նուսսբերգյան սերենադն» է՝ գրված դասական կիթառի համար։ Բեթհովենին նվիրված այս ստեղծագործությունը շուտով կձայնագրվի ու կներկայացվի երաժշտասեր հանրությանը։ Վիեննայում նաև հնարավորություն է ընձեռվել տպագրվելու երաժշտական աշխարհում հայտնի Scodo կատալոգում։

Նրա  երաժշտությունը հնչել նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում, Լեհաստանում, որտեղ էլ «Աշխարհի լավագույն երաժիշտներ» մրցույթում զբաղեցրել է  երկրորդ հորիզոնականը։ Այս պահին համագործակցության առաջարկ է ստացել ԱՄՆ-ից, աշխատում է վոկալ-գործիքային կոմպոզիցիայի վրա, որը կկատարի ամերիկացի մեցցոսոպրանո, Կարնեգի հոլլի մենակատար Մեդիսոն Մակինթոշը։ Բանաստեղծության հեղինակն է Արմանդո Մայսոնետը։ Մոտակա ամիսներին ԱՄՆ-ում  նախատեսվում է համերգ, որի շրջանակում էլ կկատարվի նրա ստեղծագործությունը։

-Կինոյից երաժշտություն անցումն ինչո՞վ էր պայմանավորված։  Մի փոքր պատմիր՝  ստեղծագործական ի՞նչ ճանապարհ ես անցել երաժշտության ասպարեզում։

-Արվեստի աշխարհ մուտք եմ գործել իմ ֆիլմերով։ Նրանցից յուրաքանչյուրի հիմքում ի սկզբանե եղել է երաժշտությունը: Իհարկե, կենտրոնանում էի նաև դրամատուրգիայի, մոնտաժի տեսության, այն ամենի վրա, ինչից ծնվում են ֆիլմերը։ Ֆիլմերում ևս օգտագորել եմ իմ սեփական երաժշտությունը։


Ունեմ երաժշտական կրթություն, ստեղծագործում եմ պատանեկան տարիներից, սակայն երաժշտությունը միշտ ինչ-ինչ պատճառներով մնում էր հետին պլանում։ Վերջին տարիներին սկսեցի լրջորեն աշխատել՝ գիտակցելով, որ երաժշտության տեսությունը տիեզերանավաշինության տեսության պես մի բան է։ Նման հումոր կա երաժիշտների շրջանում. հարմոնիայի դասախոսը աշակերտներին ասում է՝ Come on, this is not a rocket science, իսկ ֆիզիկայի ժամին՝ Come on, this is not a music theory. Աշակերտելով ամերիկացի կոմպոզիտոր Բրետ Նյուտոնի և իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Պաոլո Պեսսինայի մոտ՝  կատարելագործեցի երաժշտական գիտելիքներս։ Երաժշտական աշխարհ մուտք գործելու միտքն առաջացավ Եվգենի Կիսինի Հայաստանյան համերգի ժամանակ. այնքան ուժեղ էր նրա արվեստից ստացած ազդեցությունը, որ դահլիճում նստած ես գիտակցեցի՝  այս պահից տեղափոխվում եմ մեկ այլ աշխարհ։

-Կա՞ գիտակցում, որ ներկայանում ես ոչ միայն որպես անհատ, արվեստագետ, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի։  Եվ արդյոք ազգային տարրեր ունի՞ քո ստեղծած երաժշտությունը։

-Այո՛, ես ներկայացնում եմ Հայաստանը, և այո՛, ներկայանում եմ Հայաստանի անունից։ Իմ երաժշտությունը, որպես այդպիսին, չունի ազգային տարրեր։ Ես հետևում եմ Վիեննական դասականների դպրոցին։ Ամեն ոք պետք է անի այն, ինչը իրեն հաջողվում է, ինչին տիրապետում է արհեստավարժորեն։ Չեմ կարծում, թե բոլորը պարտադիր պետք է մոտենան հայ ազգային երաժշտությանը՝ առանց խորապես ուսումնասիրելու այդ հարուստ գիտությունը։

-Մանե, կարո՞ղ ենք ասել, որ ֆիլմերիդ հանրայնացմանը նպաստել են  իրար հաջորդող մրցանակները, մասնագիտական հանրության արձագանքն ու գնահատականը։

-Կինոյում իմ հաջողությունները, կարծում եմ,  պայմանավորված են ոչ թե կինոոլորտի հայտնի ներկայացուցիչների գնահատականներով, լրատվամիջոցների անդրադարձով (օրինակ՝ Կիմ Կի Դուկի կարծիքը, կինոյի ոլորտում հայտնի  «Կայիե Դյու Սինեման» հանդեսի անդրադարձը), այլ անկեղծությամբ։ Ֆիլմը հանդիսատեսին հասցնելու համար պետք  է պարզապես անկեղծ լինել։

-Երաժշտական ստեղծագործություններ հանրայանացնելու ի՞նչ ուղիներ կան։ Ի՞նչ սպասելիքներ ունես այս դեպքում։ Հայ հանդիսատեսին առիթ ունեցե՞լ ես ներկայանալու։  Ըստ քեզ՝ ինչո՞վ կգրավի այն մեր երաժշտասերներին։

-Հայաստանում դեռևս կենդանի հնչողությամբ չի կատարվել  իմ երաժշտությունը, և չեմ կարող ասել՝ ինչով կարող է գրավել։  Երաժշտությանը պետք է նվիրվել։ Եթե քո արվեստը հուզում է մարդկանց, ապա  իր ճանապարհը կհարթի այնպես, որ ինքդ էլ չես հասկանա՝ ինչպես հասար այդ կետին։ Յուրաքանչյուր հաջողված ստեղծագործություն իր հետ բերում է նոր հնարավորություններ, նոր հարթակներ, նոր մարդկանց։ Ըստ իս՝ իմ երաժշտությունը գրավել է միջազգային ժյուրիին դասական ավանդույթների  ոգեշնչմամբ, որոնք գրվել են  ժամանակակից հայացքով։ Իրականում բարդ է գնահատական տալ սեփական ստեղծագործությանը, քանի որ այն հենց դու ես։




-Ինչպե՞ս է ծնվում երաժշտությունը։

-Երաժշտություն գրելիս ամենահաճելին հենց ընթացքն է՝ իր վայրիվերումներով։ Պետք է խոստովանել, որ ստեղծագործելիս ես ամեն նոտա և ամեն պաուզա գրում եմ ինչ-որ երևակայական տեղից այն լսելով։ Երբեք չեմ վերադառնում նախորդ էջեր։ Մոգական հմայք կա դասական երաժշտության մեջ. այն կախվածություն է, որի հետ ապրելը բարդ է, բայց առանց որի չես կարող։


-Իսկ նոր ֆիլմի մտահղացում կա՞։

-Այս պահին չկա  ինձ հուզող թեման, որը կդրդի նոր ֆիլմ սկսելու։ Կարծում եմ՝ հանգել  եմ մի կետի, որտեղ ինձ լիարժեք ազատության թևեր է տալիս երաժշտությունը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը