Դավիթ Մովսիսյան Կինո

«Մեկ երեխայի ազգ». վերահսկելով մարդկանց և նրանց ցանկությունները

15.08.2019

«Մեկ երեխայի ազգ» վերնագրով հոգեբանական ֆիլմը խորաքնին հայացք է նետում Չինաստանի ներկային՝ անցյալին անդրադարձի միջոցով ներակայացնելով երկրի 1980-ականներին որդեգրած քաղաքականությունը, որը միտված էր Չինաստանի բնակչության նվազեցմանը:
1982 թվականին Չինաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, որով ամուսնական զույգին պարտադրվում էր ունենալ ոչ ավելի, քան մեկ երեխա: Երկիրն իր վրա էր վերցրել այդ գործընթացի հսկողությունը: Այս քաղաքականությունը կառավարելու համար ստեղծված էր ազգային աշխատանքային խումբ, որը ներառում էր ընտանիքի պլանավորման գործակալների: Վերջիններս քարոզչություն և հսկողություն պետք է իրականացնեին: Այն ընտանիքները, որոնք չէին ենթարկվում որոշմանը, զրկվում էին իրենց տներից և ունեցվածքից: Կանանց դրդում էին արհեստական հարկադիր վիժումների: Մանկաբարձուհիները պատմում էին, որ իրականացնում էին տասնյակ հազարավոր աբորտներ: Սակայն շատ ընտանիքներ տարբեր ելքեր էին որոնում, օրինակ՝ լքում էին մանկահասակ աղջիկներին այն հույսով, որ հաջորդ երեխան տղա կլինի: Սակայն գյուղական ընտանիքները կարող էին երկրորդ երեխան ունենալ, եթե առաջինն աղջիկ էր:
89 րոպեում ռեժիսորներ Նանֆու Վանգը և Լինն Չժանը ցույց են տալիս, թե ինչ էր նշանակում բռնությամբ իրականացված այս ռազմավարությունը բնակիչների և հատկապես կանանց համար:
Վանգը այս ֆիլմում և՛ պատմող է, և՛ մասնակից: Սցենարի նախնական տեքստը կարդալուց հետո կինոռեժիսորները սկսում են խմբագրել այն՝ վերածելով վավերագրական ֆիլմի, որում հետագայում միավորվելու էին մարդու անձնական կյանքը և քաղաքականությունը: Վանգը պատմում է, թե ինչպես իր կրտսեր եղբայրը կարող էր չծնվել, եթե ինքն աղջիկ չլիներ:

«Եթե Նանֆուի եղբայրը աղջիկ լիներ, ես ստիպված կլինեի նրան զամբյուղով դնել փողոցում»,- հիշում է նրա մայրը:


Վանգը բնակվում էր Նյու Յորքում, երբ ծնվում է իր որդին, ինչը և նրան դրդում է մտքով վերադառնալ Չինաստան:

«Մայր դառնալով՝ ես նաև ծնունդ տվեցի հիշողություններիս: Իմ ծնողները միշտ ցանկացել էին տղա ունենալ և այդ պատճառով անվանել էին ինձ Նանֆու (Նան թարգմանաբար նշանակում է տղամարդ, Ֆու՝ հենարան)՝ հույս ունենալով, որ ես կմեծանամ՝ որպես տղամարդ»:


Իսկ հետագայում՝ Արևելյան Չինաստան կատարած ուղևորության ժամանակ, այդ ցավոտ թեմայի մասին նա քննարկումներ է անցկացնում տեղացիների հետ:
Վանգի վրդովմունքը՝ մեկ երեխայի քաղաքականության առնչությամբ, ցնցում է հանդիսատեսին մանավանդ այն ժամանակ, երբ նա ցույց է տալիս անօգնականության ընդհանուր մթնոլորտը, քանի որ թե՛ աղքատները և թե՛ հարուստները չունեին այլընտրանք, քան ենթակրվել երկրի որդեգրած քաղաքականությանը:

Նյութի աղբյուր՝ https://www.nytimes.com/2019/08/08/movies/one-child-nation-review.html

Թարգմանիչ՝ Դավիթ Մովսիսյան

No Comments

Leave a Reply