maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonbahsegelsahabetpiabellacasinosahabetbahsegeldeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommariobetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibomsahabetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelimajbet
ԳրաԴաշտ Սահակ Գալոյան

Պոլ Վալերի․ Միտք

09.06.2024

Մարդն ապացուցում է, որ միտք ունի, երբ որոշակի անկախություն է ցուցաբերում այլոց ակնկալիքների նկատմամբ: Նա զարմանք է առաջացնում, և այդ զարմանքը ստիպում է նրան մի պահ ավելի ազատ, ավելի արագաշարժ, ավելի խորաթափանց երևալ նրանցից, ում հետ նա խոսում է: Նրանք մնում են զարմացած և մի փոքր վրդովված, ինչպես չորքոտանիների ոհմակը կդիտեր, թե ինչպես է ոհմակից մեկը՝ մի թաքթաքուր թևավոր, հանկարծ թռչում իրենցից հեռու, թռչում պատերի վրայով, որոնք նրանք համարում էին անհաղթահարելի։ 

Աստված գիտի, թե ինչ աշխատանք է կատարում «միտքն» իր քարանձավում:

Ամեն ինչ կազմվում է, կապակցվում, փոխարին[վ]ում մեկ ուրիշի,  հավասարակշռ[վ]ում, միախառնվում և քանդվում, և դա Միտքն է։

Իմաստությունը իմացություն է, քանի որ այն չափավորում է ամեն բան. մասնավորապես ինքն իրեն:

Նա պատկանում է տղամարդկանց որոշակի տեսակի, որոնց դեմքերն ուշագրավ են իրենց համաչափությամբ և հարթ այտերով։

Ի վերջո, երեսուն ժամ անընդմեջ խոսելով ինձ հետ և հրահանգելով այն ամենը, որն անհրաժեշտ է իմանալ, Իմաստունն ինձ ասում է.

Ես ձեզ համար ամփոփում եմ վարդապետությունը. այն բաղկացած է երկու պատվիրանից.

Ամեն տարբեր նույնօրինակ է։

Ամեն նույնօրինակ տարբեր է։

Մտքումդ հետուառաջ շարժվիր այս երկու առաջարկների միջև և սկզբում կտեսնես, որ նրանք չեն հակասում միմյանց, այնուհետև այդ միտքը կարող է ձևավորել միայն մեկը կամ մյուսը և տեղափոխվել միայն մեկից մյուսը։ 

Կա ժամանակ մեկի համար, և կա ժամանակ մյուսի համար, և նա, ով մտածում է մեկի մասին, կմտածի մյուսի մասին ևս։ Այսքանը։

«Զորեղ միտքը» (esprit fort) և «ազատ խորհրդածությունը» (libre pensée) դարձել են ծաղր։

Ես կշռադատում եմ (réfléchir)…

Արդյոք սա շա՞տ է տարբերվում այն պրակտիկայից, որը բաղկացած էր (և դեռ բաղկացած է) «հոգիներ»-ի հետ խորհրդակցությունից:

Սպասում սեղանի, թղթախաղի, կուռքի առջև կամ քնած ու հառաչող Պյութիայի, կամ այն բանի, որ կոչում ենք ինքզինքը։

Երբեմն հիմարությունը, երբեմն մտքի ուժը համառում են փաստի դեմ:

Միտքն ինչ-որ բան է կերտում ոչնչից  և ոչինչ ինչ-որ բանից։

Նա ավելացնում և պակասեցնում է գոյությունը: Նրա համար ամենից դժվարը ձեռնպահ մնալն է։

Շարունակել հետամուտ լինել ինչ-որ բանի նշանակում է պայքարել ամեն ինչի դեմ։

Տիեզերքն ամեն բան անում է՝ կասեցնելու անհաջող գաղափարի իրականացումը:

Պետք է ինչ-որ կերպ հարգել և ուշադրության առնել ծագող դժվարությունները։

Դժվարությունը լույս է: Անհաղթահարելի դժվարությունն արևն է։

Բոլոր մտքերը գործում են խելագարության և տկարամտության միջև (պատրանքային արժեքներ և թույլ արժեքներ), և յուրաքանչյուր ոք քսանչորս ժամվա ընթացքում թեթևակի դիպչում է այս երկու ծայրահեղություններին:

Մենք պիտի սովորենք չհավատալ մեր մտքերին, քանի որ դրանք մեր մտքերն են:

Ընդհակառակը, մենք պետք է զսպենք դրանք և վերաբերվենք մեծ անվստահությամբ, քանի որ դրանք մեր մտքերն են։

Մերը, բավականաչափ պա՞րզ է։

Մերն այն է, որը հասնում է մեզ ճանապարհներից ամենից մռայլամած այն ճանապարհով, որը լուսավորում և հսկում ենք դժվարությամբ:

Մերը, այսինքն՝ կապված է ինչ-որ մեկի հետ, որը համարձակվում է ամեն բան անել, իրեն թույլ է տալիս ամեն բան մեզ հետ՝ պատճառաբանությամբ, որ նա մեզանում է։

Մոլագար-հետապնդող, որը բացատրում է, որ իր ձայնները գալիս են թունելում գտնվող թշնամիներից, որը վերջիններս փորում են նրա ոտքերի տակ։

Ծարավյալ, որը հարբեցողության հալյուցինացիաներ ունի։

Պարզունակ մարդ, որը խավարումը բացատրում է Արեգակի հրեշավոր թշնամու կողմից. այսպես մտածողները գնում են ամենակարճ ճանապարհով: Այսպես է վարվում երազողը, և այդպես է վարվում յուրաքանչյուր տղամարդ առաջին պահին:

Անմիջական հայտնագործությունն ավելի կարճ ճանապարհ է, որքան էլ այն բարդ լինի. և սա մտքի առաջին ժամանակն է: Նրա համար դա ոչինչ չարժե:

Ահա թե ինչու Ի սկզբանե Առակն էր, որը պետք է հասկանալ հետևյալ կերպ. մենք Առակ ենք անվանում ամենայն սկզբնավորության՝ սկզբնաղբյուրներին, տիեզերածնություններին, դիցաբանություններին…

Ոչինչ ավելի ուշագրավ չէ, քան միամտությունն ու բազմազանության բացակայությունը, որոնք դրսևորում են տարբեր համակարգեր, որոնք սովորեցնում են մեզ կամ «խաղաղության» ձևավորում կամ կյանքի արտադրություն:

Ա՜խ, եթե կարողանայիր տարբերել ամենայն հիմարություն, որ բավականին գեղեցիկ բաներ է ստեղծում մտքում, և բոլոր գեղեցիկ բաները, որոնք այս կամ այն ​​հիմարության մաս են:

Այս անհեթեթությունը, որը դուք ասում եք, ընկե՛ր, ձեզ համար, անկասկած, վառ ապացույց է: Ձեր միտքն ազատորեն հետևում է այս բառերի ընթացքին, որոնք թոթափում են հոգնությունը: Վախենում եմ, դու հենվում ես այս պատճառների դյուրությանը, որոնք այնքան արագ և այնքան լավ են խոսում քո մտքի տեղում, և դու քո բերանից վերցնում ես այն, ինչ նա ասել է և սովորեցրել քեզ կրկնել այն թարմ ուժով քո հրաշքը քո մասին:

Ընկերս, քո գործունեությունն (fonctionnement) է քեզ դյութում: Ձեր փոխարինող մեքենայում դիմադրություններ կամ բախումներ չկան: Գուցե բանն այն է, որ այն աշխատում է դատարկության մեջ… այն, ինչ թույլ է տալիս լեզուն:

ԵԹԵ

Եթե ​​մարդը կարողանար իր կյանքին վերջ տալ այնպես հեշտիվ և հապշտապ, ինչպես փակում է իր աչքերը…

Եթե ​​ամեն բան կատարվեր հենց այն պահին, երբ ձևավորում ենք ցանկությունը, մենք շուտով կվախենայինք ցանկանալուց, ինչպես կրակի մեջ մտնելուց։

«Խոր միտք»-ը նույն ուժգնությամբ միտք է, ինչ կոչնազանգի ձայնը կամարակապ սրահում։ Այն ստիպում է մեզ զգալ այն «տարողությունները», որոնցում, թվում է, զգում ենք գոյությունն իրերի, որոնք չենք տեսնում,  որոնք գուցե բացարձակապես չկան, սակայն ռեզոնանսի (հնչականության) կարևորությունը ստիպում է հավատալ դրանց: Եթե ​​այս (խնդրոառարկա) սենյակը չավարտվեր, զանգը կկորսվեր առանց զրնգալու. հետևաբար խորությունը առնչություն չունի որևէ «անսահմանության» հետ:

Այն, ինչ մենք անվանում ենք աշխարհի առեղծված կամ կյանքի առեղծված, ինքնին այնքան խորունկ չէ, որքան աչքերի անկարությունը տեսնելու թիկունքն այն մարդու, ում պատկանում են:

Ծոծրակն առեղծված է աչքի համար:

Ինչպե՞ս մարդն առանց հայելու կերևակայեր իր սեփական դեմքը։ 

Եվ ինչպես երևակայել սեփական մարմնի ներքին տեսքը, եթե անտեղյակ ենք  կազմախոսությանը (anatomie)։

Անշուշտ… եթե մենք ուսումնասիրել ենք կազմախոսությունը, մեր ներքին օրգանների գաղտնի աշխատանքը մեզնից խուսափում է այնքան, որքան մեզ պակասում են դրանք դիտարկելու կամ պատկերացնելու միջոցները:

Կազմախոսությունը չէ, որ խուսափում է. այն չի ընկրկում մեզնից. մենք ենք, որ չենք կարող ավելի մոտենալ դրան:

Բայց, խոսելով «առեղծված» բառի մասին, մենք ներածում ենք գաղտնիքի տարտամ գաղափարի մասին՝ մեզնից թաքցրած, և ինչ-որ մտադրության կամ մտքի մասին, որը հակադրված է իմանալու մեր ցանկությանը: Համոզված չեմ, որ Լուսինն ինքն իրեն զվարճացրել է՝ մտածելով իր պտույտի և ուղեծրի կապակցման եղանակի մասին, որպեսզի մենք երբևէ  չտեսնենք նրա մյուս կողմը: Դա այդպես է, բայց միայն դա։

Թերևս միակ առեղծվածը մեր հետաքրքրասիրությունն է, որը մեզ ներքաշում է այնպիսի խնդիրների մեջ, որոնց առաջադրումը ենթադրում է մեր գոյությունն ու միտքը, բայց որոնց լուծումը կունենա հենց այս գոյությունը դրա հետևանքներից մեկի համար: Յուրաքանչյուր «ինչո՞ւ» կանխորոշում է մի շարք բաներ, որոնք լավ է, որ չենք դնում նրանից հետո:

Թարգմանությունը՝ Սահակ Գալոյանի