Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Փաստեր արվեստի և նկարիչների մասին

02.08.2024

Նույնիսկ նրանք, ովքեր գլուխ են հանում արվեստից, ոչ միշտ են ունակ առաջին հայացքից ճանաչելու ժամանակակից գլուխգործոցները։ 

1․ Ըստ միջազգային չափանիշների՝ կերպարվեստի առարկա կարելի է համարել այն, ինչը ստեղծագործողն ինքն է համարում, ինչպես նաև, եթե գտնվի ընդամենը մեկ մարդ, որը համաձայն կլինի այդ կարծիքի հետ։ 

2․ Առաջին տեղը, որտեղ դիտորդները տեսան «Մոնա Լիզային», բաղնիքն էր։ Լեոնարդոն մահից առաջ այն 4000 ոսկեդրամով վաճառել էր Ֆրանցիսկոս Առաջինի թագավորական բաղնիքին։ Այդ ժամանակ դա լուրջ գումար էր։ Իսկ բաղնիքը ոչ միայն հանգստի վայր էր, այլև լուրջ պետական հաստատություն, որտեղ միապետը հանդիպում էր դեսպանների հետ ու ճեպազրույցներ կազմակերպում։

3․ Մոնա Լիզայի ժպիտը նկարելու համար տասներկու տարի պահանջվեց։ Հավանաբար դա է պատճառը, որ այն այդքան խորհրդավոր է։

4․ Ռեմբրանդի՝ մեզ հասած միակ ծովանկարը «Փոթորիկը Գալիլեայի ծովում» 1633 թվականի նկարն է։

5․ Հայտնի նկարիչ Կարավաջոյի անունը Միքելանջելո էր։ Բացի անունից՝ նա ոչ մի կապ չունի իսկական Միքելանջելոյի հետ։

6․ «Կարպաչչո» կոչվող ուտեստը (հում մսի կամ ձկան շերտեր) անվանվել է ի պատիվ նկարիչ Վիտտորե Կարպաչչոյի, որը շատ էր սիրում հագեցած կարմիր գույնը։ 

7․ Հին վարպետների գործերում կապիկը խորհրդանշում էր հերետիկոսությունն ու չարը, կատուն՝ դավաճանությունն ու հակամարտությունը, մողեսը՝ վերածնունդը, իսկ ճագարը՝ կրքոտությունն ու պտղաբերությունը։ 

8․ Վան Գոգը, ի հեճուկս ասեկոսեների, չի կտրել իր ամբողջ ականջը։ Նա միայն կտրել է մի փոքր կտոր։

9․ Նկարիչ Վիլեմ դե Կունինգի «Փոխանակում» նկարը հեղինակի կենդանության օրոք վաճառվել է ռեկորդային գնով՝ 20,6 միլիոն դոլարով։

10․ Մալևիչի «Սև քառակուսին» ուներ իր նախորդող՝ Կորնելիս Գեյսբրեխտի «Նկարի հակառակ կողմը» նկարը, որ արվել էր 1672 թվականին։

11․ Սուպրեմատիստ նկարիչ Կազիմիր Մալևիչը նկարել է ոչ միայն «Սև քառակուսին», այլև «Կարմիր քառակուսին», «Սպիտակ քառակուսին», «Սև խաչը» և «Սև շրջանը»։

12․ Ջեքսոն Պոլլոկը՝ աշխարհի ամենաթանկարժեք նկարիչներից մեկը, կտավը հատակին էր դնում ու վրան ներկեր ցողում։ Հետո կտավը ուղղահայաց դնելով՝ նա մի քիչ սև էր ավելացնում, որպեսզի ներքև ծորա, և վերջ։ Գլուխգործոցը պատրաստ էր, և ոչ մի «խարդախություն»։

Թարգմանեց Իսրայել Ասրյանը
Աղբյուր՝․ шедевр74.рф