ԳիտաՆյութ Սէվ

Ինքնաճանաչում-ինքնարտահայտում… ինքնահաստատում (ստեղծագործության գոյաբանություն — ecology of creation անավարտ էսսե)

15.11.2019

Հատված զրույցից

Սէվ (Հենրիկ Խաչատրյան).-  Մարդկանց մեծամասնությունը զբաղված է ինքնահաստատմաբ, իսկ մնացած ինքնահաստատված փոքրամասնությունը զբաղված է մեծամասնության ինքնահաստատման իրավունքը հաստատելով… աշխատանքի ինչպիսի արդար բաժանում:

Հրաչ Գալստյան.- Այսքան որ անկեղծացանք, ասեմ՝ այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչի՞ է պետք այդ ինքնահաստատում ասածը: Էդ ինձ ագրեսիայի պոտենցիալ ունեցող մի բան ա երևում: Իրականում այսպես էլ կա:
Կարող է՝ ինքնաճանաչում ու ինքնարտահայտում, հետո էլ մի ուրիշ բան…



Սէվ. Ինքնաճանաչում-ինքնարտահայտում… ինքնահաստատում

     «Ինքնաճանաչում ու ինքնարտահայտում»-ը բավականին օրինաչափ/բնական է, գիտակցություն/գիտակցման տրամաբանական ընթացք ու ինքնահաստատումը որպես կասկածի հաղթահարում` մի մեթոդ/գործելակերպ, բայց դրա վրա լռվել/կանգնելը պարզ պաթոլոգիա է…

      Ինքդ քո ո՛վ ու ո՛րտեղ լինելը ճշտելը ճանաչողական անհրաժեշտություն է, բայց հանկարծ սկսում է պերմանենտ հաստատման մի գործընթաց՝ իր բոլոր հետևանք side-effect-ներով… ու հայտնագործվում է «նպատակը արդարացնում է միջոցները» գերլոզունգը, ու ինքնահաստատումը դառնում է կյանքի նպատակը և միակ հնարավորը:

      Սեփական թերաժեքություն/անարժեքության գիտակցումը ցիկլիկ կոնվուլսիաներ է հարուցում ու պտտանիվի մեջ հայտնված գերմարդ/սկյուռիկը ադրենալինի կամ էնդորֆինի մշտական անբավարարությունից հայտնվում ա «վեչնի լոմկի» մեջ, ու սկսվում է էս համաշխարհային երջանկությունը, պատմական ցինիզմի իր հարատևությամբ ու “մարդու բնույթի” մասին բանականակերպ ճամարտակություններով…

       Միգուցե ինքնահաստատումը որևէ կապ ունի՛ ինչ-ինչ տիեզերական ճշմարտություններ հաստատելու հետ… եթե ինքնահաստատման չափանիշները իրոք տիեզերական են… բայց հիմնականում, եթե ո՛չ միշտ, ամեն ինչ հանգում է նույն պարզունակ սխեմային` Чурка։ 100 грам пьет – килаграм поет…

       Ինքնաճանաչումն ու ինքնարտահայտումը կրավորական օբյեկտի կարիք չունեն, պրոյեկտվելու հարթության անհրաժեշտություն/պահանջ նույնպես. մարդու գիտակցությունը լիուլի փոխարինում է էդ ամենին…

      Բանականության/գիտակցության օբյկտն էլ սուբյեկտն էլ ինքն է: Երբ դա հասկանալու համար, ճանաչողության հարմարության համար ունիվերսումը բաժանվում է ճանաչողի ու ճանաչվողի — հայտնվում է Բրահամանը` տիեզերական Լոտոսի մեջ, լոտոս դիրքում նստած. ամենազոր, անվերջ, հավերժ ու նախանձախնդիր, բայց գթասիրտ Տեր Յեհովա/Յահվեն, տիեզերական արդարության տիտան Ալլահը ու մյուս ունիվերսալ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՂՆԵՐԸ…

Էսօր անուղղակիորեն պաշտվող Georg Wilhelm Friedrich Hegel-ը, իր իսկապես հանճարեղ տրամաբանությամբ, հընթացս ժխտելով այդ նույն տրամաբանությունը, հանգեց ՄԻԱԿԻ` Համատիեզերական Ոգու գաղափարին ու Deutschraich-ը հայտատարարեց իդելական մոդել մարդկության համար…և հետո off record բարձրաձայնեց` իմ փիլիսոփայությունը մի մարդ է հասկանում ու այն էլ ոչ լրիվ, և էդ մարդը ես ինքս եմ…

            Էս աշխարհը ինքնաճանաչողություն ու ինքնարտահայտում է, ու ինքնահաստատման ամեն դեպք` մեծ կամ փոքր, Մեծ Ներդաշնակության խախտման դրվագներ են, որանք հեզաճկուն թեթևությամբ ուղղվում/սրբագրվում են:

            Երբ Պղատոնը իր Պետությունից վտարում էր պոետներին, նա ոչ թե վհուկներին հալածելու հրովարտակ էր հարպարակում այլ սթափության կոչ էր անում, որը էդպես էլ առկախ մնաց ու ինչպես միշտ օգտագործվեց որպես ինքնահաստատվողների հիմնական արդարացում, երբ ամեն անգամ ձեռները տանում էին ատրճանակին…

            Յուրաքանչյուր ինքնաճանաչում/ինքնարտահայտում խռովություն է` бунт, ինքնահաստատման վրա լռվածների ու էնթրոպիայի դեմ, իսկ էդ խռովությունը հեղափոխության վերածելը՝ ինքնահաստատվողների սրբազան մասնագիտությունը…

           Հեղափոխության հետ չհամաձայնելը հակահեղփոխություն չէ, այլ էդ սև/սպիտակությունից դուրս գալու հնարավորություն, ազդում/հակազդում փակ շրջանից դուրս պրծնելու ճիգ… հարթաչափությունից տարածաչափություն ու բազմաչափություն դուրս գալու փորձ:

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ+ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ=ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ բանձևը թվբանական հավասրում չէ, այլ հիպերբոլիկ ֆունկցիա, էն աշխարհում, որտեղ հանդիպում են եռանկյուններ, որոնց բոլոր երեք անկյունները 0 աստիճան են…

Մարտ 12, 2002 — նոյեմբեր 11, 2010
Franklin Village, Hollywood

Լուսանկարը՝ Անի Խաչատրյանի

No Comments

Leave a Reply