bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Ազդագիր Արմինե Սարգսյան

Գրատոնին ընդառաջ

18.02.2020

Տարվա կարևոր մշակութային իրադարձության մեկնարկին մնաց մեկ օր: 2008 թվականին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, ՀԳՄ երջանկահիշատակ  նախագահ  Լևոն Անանյանի նախաձեռնությամբ հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Խոպան տարի էր, ասում էիր` գրականություն, հակադարձում էին` ունե՞նք գրականություն: Այս հարցը, իհարկե, դուրս չի եկել օրակարգից, բայց հիմա ավելի մեղմ են հարցադրումները` ունե՞նք արդյոք լավ գրականություն: Լավի-վատի հարցը թողնենք ժամանակի քննությանը: Այսօր գոնե քիչ թե շատ ընթերցում են գրողին, քիչ թե շատ գնում գրքեր, գրողի անունն ինչ-որ բան է ասում` որոշ գրողների ու որոշ մարդկանց:  

«Գիրք նվիրելու օրը» նույնիսկ գրողները թերահավատորեն ընդունեցին: 500 տպաքանակը հիշատակեցին, ընթերցանության պակասը, գրողի՝ տեղն ու դերը կորցրած լինելը, գրախանութների փակվելը: Այս նույն թերահավատ մթնոլորտում Երևանը դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գիրք նվիրելը` ավանդույթ: «Գիրք նվիրելու օրը»՝ սպասված ու սիրված տոն:
Զեղչերը, գրքի հերթերը, տարատեսակ ակցիաներն ու միջոցառումները սկսվում են դեռ փետրվարի 19-ի նախօրեին: Այս տարվա միջոցառումներից առանձնացնենք մի քանիսը:

Փետրվարի 18-ին Զավեն Բոյաջյանը, որպես խորհրդատու գրավաճառ, խոստանում է հնարավորինս օգտակար լինել բոլոր նրանց համար, որոնք կուզենան լավ գրականություն (այդ թվում՝ իր նոր թարգմանությունը՝ Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպը) ձեռք բերել զգալի զեղչերով: Վայրը`«Դարան»  (նախկին՝ «Հայ գիրք»)  գրախանութ:

Մեկ օր անց «Դարանը» առաջարկում է օգտվել տոնական բացառիկ՝ 20-70 տոկոս   զեղչից: Ավելին՝ ձեռք բերված յուրաքանչյուր մեկ գրքի հետ ստանալ ևս մեկ գիրք նվեր:

Փետրվարի 19-ին Ազգային_գրադարանը գրքերի նվիրատվություն է կազմակերպելու վարչական մասնաշենքում գործող գրքափոխանակության անկյունում`թամանյանական մասնաշենքի նախամուտքում: Ազգային գրադարանը Հովհաննես Թումանյանի թանգարանին կնվիրի Ամենայն Հայոց

բանաստեղծի գրքերի օտարալեզու թարգմանությունները: Գրադարանի աշխատակիցները կայցելեն Լոռու մարզ և նույն ժամին գրքեր կնվիրեն նաև Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին՝ ի թիվս այլ միջոցառումների:

«Զանգակ» հրատարակչությունը ուշագրավ առաջարկ ունի` «Փետրվարի 19-ին դարձի՛ր Գաղտնի- Թումանյան». տանը, դպրոցում, թե՛ գրադարանում վիճակահանությամբ պարզի՛ր, թե ում Թումանյանն ես 2020-ին և նվիրի՛ր նրան նվերներից լավագույնը՝ գիրքը:

Գրատոնը տարբեր անվանումներով ու ձևերով ժամանակ առ ժամանակ երևակվում է` «Գրքապտույտ», «Գրքախառնություն», «Գրաբուս», «Գրքի փառատոն»… Այս իրարանցման մեջ գուցե նշմարվի «ծառուղում նստած,  գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկա ուրվագիծը»: Որ մեր օրերի գրողը ստիպված չլինի մաթևոսյանական պատասխան տալ «Իսկ ինչո՞ւ չեք գրում հիմա» հարցին. «Որ անկեղծ լինեմ՝ գրիչը ձեռքիցս ընկել է»…

Կարելի է երկար խոսել-քննարկել այս հարցերը: Ասելիք ունեն գրողները, ընթերցողները, հրատարակիչները: Գրահրատարակչական շուկան դեռ կայացման փուլում է: Բայց այս օրերին զրույցներն ավելի շատ գիրք նվիրելու մասին են և գրքի տոնի:
Արմինե Սարգսյան
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

1 Comment

  • Reply Զեմֆիրա 18.02.2020 at 18:27

    Ջերմուկի քաղաքային գրադարանում վաղը նույնպես գրքերի նվիրատվություն կլինի օրվա ընթացքում գրադարան այցելած ընթերցողներին: Քաղաքապետարնը նույնպես գրքերի նվիրատվության միջոցառում կանցկացնի: Այդ նպատակով ձեռք է բերվել «Արևիկ» հրատարակչության կողմից վերջերս հրստարակված՝ մանկագիր Մարիետա Սահակյանի «Հանելուկների զամբյուղ» գրքից 100 օրինակ դպրոցների կրտսեր տարիքի երեխաներին նվիրելու նպատակով:

  • Leave a Reply