maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Երաժշտություն

Կփորձեմ ամեն ինչ անել, որ մեր սկսած տասնյակ նախագծերը կյանքի կոչվեն

10.06.2021

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: ardi.am-ը փորձել է պարզել՝ շարունակելո՞ւ է մաեստրո Օրբելյանն իր հայաստանյան գործունեությունը և ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում։

— Մաեստրո, թույլ տվեք շնորհավորել Ձեզ Նյու Յուրքի թատրոնում պատասխանատու պաշտոնի նշանակվելու առթիվ։ Հուսով ենք, որ Ձեր նոր աշխատանքում նույնպես կկարողանաք համատեղել հայրենիքում գործունեությունը և շարունակել նպաստել հայրենի մշակույթի զարգացմանը։

— Շնորհակալ եմ բարի ցանկությունների համար և ուրախ եմ, որ կատարածս աշխատանքը նկատելի է Ձեր կողմից։ Ինչ վերաբերում է նոր աշխատանքում իմ գործունեությանը, ապա դեռևս քննարկումների փուլում են շատ հարցեր, սակայն վստահեցնում եմ, որ  կփորձեմ ամեն ինչ անել, որ մեր սկսած տասնյակ նախագծերը կյանքի կոչվեն։

— Ընթացիկ տարին Ձեզ համար հոբելյանական է։ Ինչպե՞ս եք պատրաստվում նշել հոբելյանը և կա՞ որևէ նվեր, որ կուզենայիք ստանալ։

— Դեռևս մի քանի ամիս կա մինչ այդ և հատուկ միտք դեռևս չկա հոբելյանի հետ կապված։ Այս պահին այնքան շատ անելիք կա, որ այդ ուղղությամբ ժամանակ էլ չկա մտածելու։ Իսկ հատուկ նվեր չեմ ակնկալում, միայն մեծագույն ցանկությունս է, որպեսզի մեր երկիրը խաղաղության մեջ լինի։ Ամենակարևորն այս պահին դա է։

— Երբ Հայաստանում չեք լինում, ամենից շատ ի՞նչն եք կարոտում։

— Ես շատ եմ կապված Հայաստանի հետ և երբ հայրենիքում չեմ լինում ամեն ինչն էլ կարոտում եմ՝ մարդկանց, Հայաստանի ջերմությունը, մի խոսքով իրոք ամեն ինչ։

— Առաջիկայում ի՞նչ նոր նախագծերով կներկայանա մեր օպերային թատրոնը։


— Շատ շուտով  հնարավորություն կունենանք առավել մանրամասն անդրադառնալու առաջիկա ծրագրերին։ Իսկ այս պահին թատրոնը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ռ. Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի պրեմիերան: Շարունակում ենք խաղացանկային ներկայացումներով հանդես գալ, հատուկ կարևորություն ենք տալիս մեր թատրոնի երախտավորների հոբելյաններին։ Աշնանը մեր թատրոնում պատրաստվում ենք նշել նաև ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանը։

Ardi.am

No Comments

Leave a Reply