Օրերս Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի (Ստեփան Շահումյանի տուն-թանգարան) ցուցասրահում կայացավ նկարիչ-քանդակագործ Գայ Ղազանչյանի «Ականատեսը» խորագրով անհատական ցուցահանդեսը, ուր արտացոլված են 44-օրյա պատերազմի հետևանքները:
![](http://ardi.am/wp-content/uploads/2022/09/307867295_644097283762617_8181415632165139791_n-1024x768.jpg)
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի տնօրեն Մարգարիտ Սաքուլյանը շնորհակալագիր հանձնեց նկարչին՝ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի կողմից:
![](http://ardi.am/wp-content/uploads/2022/09/307439506_631322231668562_1130127729150712439_n-1024x768.jpg)
Ցուցահանդեսը խորհրդանշական է ոչ միայն կրակի բովով անցած պատերազմի մասնակիցներին բնորոշող նկարների քանակով՝ 44, այլ նաև խորագրի իմաստով` ինչպես նկարիչն է ներկայացնում՝ ական տեսնողը:
![](http://ardi.am/wp-content/uploads/2022/09/307674205_3302874839926082_7743845417908306017_n-768x1024.jpg)
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 23-ը:
1 Comment
Bellissuimooooo