maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalmatadorbetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplusbetist girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingtempobetodeonbetkalebetbahiscasinonakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmobilbahis güncel girişbetebetkalebetkalebetbetebet güncel girişbahsegel güncel girişnakitbahis güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişsekabet güncel girişngsbahisbahigojojobetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisoccired loginbetwoonbetwoonbetwoonbetsmovejojobetMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio güncelmarsbahis girişmatbetjojobetmeritkingjojobetonwin güncel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet onwinmatadorbetbetciojojobet girişholiganbet girişmarsbahisimajbetholiganbetmatbetsekabetsekabetonwinsahabetgrandpashabetmatadorbetmeritkingcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetbaywin girişbaywinEscortmeritkingholiganbetmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
Ալիս Հովհաննիսյան ԳրաԴաշտ

Ալիս Հովհաննիսյան, Բոլորը իրականություն է. հորինվածքը քիչ է այստեղ

14.01.2020

Ասում է. «Տա՛տ, հիմա արդեն տուն ունեմ, կարող ես շուտ-շուտ հյուր գալ ինձ»:

Ասում է. «Եթե էս վարձով խորդանոցը կամրջի տակ ձրի մնալու համեմատությամբ տուն է կոչվում, ուրեմն, հա, դու տուն ունես»:

Ասում է. «Տա՛տ, գոնե էս տեղից էն տեղը չեմ թափառում երեխեքիս հետ, մեզ դուրս չեն շպրտում, արդեն մի ամիս է՝ ապրում ենք հանգիստ, գիտեմ, որ չորս պատի մեջ ենք, տանիք կա գլխներիս»:

Ասում է. «Եթե ապրելը մեռնելու հականիշն է, ուրեմն, հա, ապրում եք՝ դու էլ, քո երեխեքն էլ»:

Տատը հենց միայն խոսքի համար չի ասում «կամրջի տակը»: Նկատի ունի Մարիամի՝ երկու երեխաների հետ մեն-մենակ Զանգվի ձորում՝ կամրջի տակ անցկացրած հինգ օրերը, որոնցից վերջինի առավոտյան, աչքերը բացելով, նա հասկացավ, որ աշխարհում ոչ մի բան էլ սարսափելի չէ, որ միշտ էլ մութ գիշերին հաջորդում է աղջամուղջը՝ օրվա մեծ լույսի սկիզբը:

Ասում է. «Տա՛տ ջան, գիտես որ ես նեղություններից վախեցողը չեմ: Արթուրն էլ արդեն գործ է ճարել Վլադիմիրում, շուտով լավ փող կաշխատի, կուղարկի»:

Ասում է. «Եթե Արթուրիդ նման անճարակ ամուսին ունենալը ինձ նման անմարդ լինելուց լավ համարենք, հա, հույս կա, որ նեղություններդ օրերից մի օր մի՛ քիչ կպակասեն»: «Մի՛ քիչը» հատուկ թատերայնացված ընդգծում է:

«Իր բոլոր բարդույթներով հանդերձ՝ տատս անչափ հետաքրքիր մի երևույթ է,- գրել էր Մարիամը իր օրագրում, երբ դեռ փոքր էր,- հիացմունքի արժանի, ինչպես հորիզոնը այն պահին, երբ արևը գլորվել է սարի ետևը, ինչպես ծովը, երբ հեռվից ալիքները գալիս են, թվում է՝ հիմա քեզ կուլ կտան, բայց մինչև ափ հասնելը փոխում են միտքը և կամ փշրվում, կամ ետ են մղվում»: Ալիքները Մարիամը միայն հեռուստատեսությամբ գիտեր: Կյանքում Հայաստանից դուրս չէր եկել: Իսկ մայրամուտին ու արևածագին հիմա էլ է հետևում, երբ կարողանում է իր անվերջ զբաղվածության մեջ որսալ այդ պահերը:

«Քեզ խունկ ու մոմ եմ բերել», — խոսքը փոխում է տատը ու հանդիսավորություն խաղալով՝ պատուհանի գոգին մեկիկ-մեկիկ պառկեցրած շարում մոմերը: Մարիամը չի հարցնի, թե ինչո՞ւ հատկապես խունկ ու մոմ, որովհետև գիտի՝ դա է ձեռի տակ ընկել, դա է բերել: Եթե հարցնի, մի բան կհորինի: Ուզո՞ւմ եք հարցնի համենայն դեպս, ու կտեսնեք, որ ճիշտ էր:

«Մարդու տանը միշտ պիտի խունկ ու մոմ լինի: Մեկ էլ տեսար քո տուն հյուր եկավ տատդ ու հենց էդ օրը շունչը փչեց, իսկ դու ո՛չ ազգական ունես, ո՛չ հարազատ, հարևաններդ էլ քեզանից վատ վիճակի: Ո՞վ է խունկ ու մոմ բերելու»:

«Տա՛տ, հիմա տեսնում ես, վիճակս վատ չի: Փա՜ռք Աստծո, մեկի տեղ երկու խանութ եմ մաքրում, իրիկունը, բացի փողից, երկու հատ հաց են տալիս: Եղիսաբեթին եմ օգնում տունը մաքրելու, ամեն օր մի բան տալիս է: Վարձս դեռ ոչ մի անգամ չեմ տվել, չի խեղդում: Երեխեքս առավոտը մի բան ուտում, նոր են դպրոց գնում: Էն ի՜նչ էր, մինչև 4-ը սոված նստում էին դասի: Եթե ֆիզկուլտ էլ ունենում էին, լրիվ հալից ընկած էին գալիս: Հիմա հետները նույնիսկ երկուական պեչենի եմ դնում»:

Տատը վաղուց պետք է կորցրած լիներ զարմանալու ունակությունը, բայց ահա նայում է շուրջը ու զարմանալու ճիգ գործադրում. «Էս ի՜նչ աղջիկ եմ դաստիարակել: Թե ո՜նց ոչնչից էսքան կահավորեցիր էս բլած սենյակը: Էն ի՜նչ ճենճահոտ էր: Բա հատա՜կը…Սև էր, էս ո՞նց ես պլպլացրել»:

Աշխարհը Մարիամին են տալիս: Գնահատեց տատը: Ճիգուջանքը զուր չանցավ: Այս մի հատիկ սենյակը աչքին արդեն իսկ դրախտ է երևում: Մի քիչ մգլահոտ է գալիս, բայց ոչինչ: Բարեգործականի տված այս անճաշակ գորգը, որի վրա   երեք աղջիկ են պարում, ստվարաթղթե տուփերի մեջ  երկար է ճամփորդել: Երևի հավերժահարսեր են: Նրանցից մի քիչ ձախ՝ անկյունում, մի սպիտակ նապաստակ նստած՝ ուշադիր դիտում է շուրջը: Մեկը կար, որի վրա պար բռնած հավերժահարսերը վեցն էին, երկու անկյուններում մեկական նապաստակ, բայց այդ մեկն իրեն չհասավ: Ուրեմն ի վերուստ այս փոքրիկ սենյակն էր նախատեսված, որտեղ մեկը մեկից տգեղ վեց հավերժահարսերն իրենց անճոռնի պարով ու նապաստակներն էլ հետը, արդեն մեծ նեղվածք կստեղծեին: Երեխաները կարմիր ջրաներկով մգացրել էին երեք հավերժահարսերի շուրթերը: Գույնները տեղն էր եկել, պարը թեթևացել, աշխուժացել: Ամենակարևորն այն է, որ իրենց թափանցիկ շորերով ու ծածանվող նարնջագույն  վարսերով լրիվ քողարկել են պատի թափված ծեփի ամենամեծ հատվածը: Ամեն ինչից զատ՝այս գորգը նվիրական է: Սա էր, որ Մարիամը կամրջի տակ, մութն ընկնելուց հետո մի կերպ դուրս քաշեց կապոցից, ծածկեց երեխաներին, չմրսեցին:  Հատակի փափուկ գորգն էլ նկատեց տատը.

«Եղիսաբե՞թն է տվել: Ափսոս չի՞, փռել ես ոտքի տակ»:

«Կարծում ես ավելի լավ տո՞ւն ենք ունենալու: Վե՛րջ, էլ ոչ մի լավ բան ապագայի համար չեմ պահելու: Երեխա ժամանակ, երբ կոնֆետ էիր տալիս, կեսը պահում էի, որ հետո ուտեմ, մեկ-մեկ, երբ կշտացած էի լինում քաղցրից, մամայի համար էի պահում»:

«Գիտեիր, որ չի ուտելու, էլի քեզ է մնալու»:

«Եղիսաբեթը ինձ հետ շատ բարի է: Եղբայրը էս պահարանն ուզում էր գյուղ տանել, թույլ չտվեց: Կրակահերթի նման իմ ներկայությամբ վրա տվեց հարազատ եղբորը. «Էս կինը որտե՞ղ է դնելու ամանեղենը, հը՞: Դու ու քո կնիկը սրա՞ն էիք մնացել: Ինչքան էլ ունեցաք, ավելորդը չունեցողներին չկամեցաք, մկան նման էլի ամեն ինչ կրում հա կրում եք: Մի օր էլ թեթևացե՛ք, տեսեք ի՜նչ լավ է տան մեջ ազատ շարժվելը ու հանգիստ շո՛ւնչ քաշեք»: Եղբայրը չարացած նայեց ինձ, կարծես ես էի ասել էդ խոսքերը: Է՛հ, եթե տաներ էլ, տա՛տ, դու լավ գիտես, մի ուրիշ բան կճարվեր: Փա՜ռք Աստծո, տա՛տ, գրեթե միշտ այսպես է՝ ինչ ուզեցել եմ, թեկուզ ուշացումով, թեկուզ քիչ, թեկուզ ոչ իմ պատկերացրածի պես, թեկուզ ոչ իմ Ճաշակով, բայց եղել է: Մի ամբողջ օր մաքրել եմ: Ոնց որ նոր լինի, չէ՞»:

Տատը չհակաճառեց: Այս անգամ հարկ չհամարեց Մարիամի բոլոր ասածներին մեկիկ-մեկիկ իմաստուն պատասխաններ տալ: Նայեց գորգին, հայացքը կանգ առավ նապաստակի վրա:

 «Էս նապաստակը ոնց որ սոված լինի»,- ասաց: 

«Քեզ համար մի լիքը բաժակ մածուն եմ պահել,- իրար անցավ Մարիամը,-  մի քիչ հաց բրդի, կեր: ճնշման համար լավ է»:

Կերավ: Ասաց. «Շնորհակալ եմ, էս ի՜նչ աղջիկ եմ մեծացրել: Ինքը չի ուտում, երեխեքին չի տալիս, տատին է ուտեցնում»:

Ձեռքը երկարեց, որ վերցնի սեղանին դրված մի հատիկ տանձը, բայց իսկույն ետ քաշեց: Երևի մտածեց՝ թոռները դպրոցից կգան, չորս մասի կբաժանեն, մի կտոր, ոնց էլ լինի, իրեն կտան:

Ու սկսե՜ց նույն՝ տրամաբանությունից իսպառ զուրկ, մտասևեռված պատմությունը, որ արդեն երկու շաբաթ է գլխից դուրս չի գալիս.

«Դու, որ ուզես, կգտնես էդ գեներալ-մայորին՝ ինտերնետով, բանով»:

«Տա՛տ, նախ էստեղ ի՞նչ ինտերնետ, և հետո՝ ո՛չ անունը գիտես, ո՛չ գոնե ազգանունը»:

«Բայց գիտեմ, որ փետրվարի 3-ին Երևան-Վորոնեժ ինքնաթիռն է նստել: Ինքն ասաց. «Через час улетаю»: Հարցրի. «Куда?»: Ասաց. «В Воронеж, вот эти цветы Вам»:

Մարիամը չի ուզում ասել.«Տա՛տ ջան, ախր էդ մի ծաղիկը, թեկուզ ծաղկեփունջը ի՞նչ է, որ դարձրել ես ֆանտաստիկ հեքիաթ: Պառավ հալիդ ցնդել ես, ախր: Քո էդ գեներալ-մայորին կարող է դպրոցականներն են նվիրել հանդիպման ժամանակ, չի իմացել ինչ անի, աղբարկղը գցելու փոխարեն քեզ է տվել: Կարծել է՝ լավ բան է անում, բայց իրականում քեզ զրկել է քուն ու դադարից: Ուսադիրներ, քաղաքավարություն ու ժպիտ ունեցող երկրպագու չտեսած տա՛տս, խելքահան ես դառել: Թեև քրիստոնյա ես, բայց հազիվ ես քեզ զսպում, որ չանիծես Վարդուշին»: Տրոլեյբուսի կանգառում՝ հատկապես տրոլեյբուսի (տատը գերադասում է փոխադրամիջոցի այս տեսակից օգտվել, քանի որ վարձը 50 դրամ է, և ոչ թե 100), տատին մոտեցել է անծանոթ գեներալ-մայորն իր չարաբաստիկ ծաղկեփնջով ու ասել այն, ինչ արդեն ասվեց:  Տատին՝ իր ձեռքով ձևափոխած, իր կարծիքով չափից դուրս գեղեցիկ, սև, լուսանի մորթուց մուշտակի մեջ մի կերպ ճանաչելով, որտեղից որտեղ հայտնված Վարդուշը, զարմացած կանգնել, նախ նայել է գեներալ-մայորին, հետո իր մուշտակին, հարցրել է՝ «Ո՞նց ես»: Տատը զայրույթով, բայց իր դերասանական բնածին տաղանդով արդեն քանի՜ անգամ է բերանը ծամածռելով ծաղրում դրա միանգամայն անժամանակ ու անտեղի «Ո՞նց ես»-ը:

Մարիամը ծաղկեփնջի և առհասարակ ծաղիկների դեմ ոչինչ չունի, մանավանդ որ միշտ հատուկ սեր է ունեցել ամեն տեսակի ծաղիկների նկատմամբ: Գյուղում՝ Արթուրի պապական տան պարտեզում, նարգիզներ էր տնկել, թեև հորեղբայրը պարտեզը միայն իրենն էր համարում ու հենց առաջին օրից խոժոռ էր նայում իրենց ամեն մի քայլին և, իհարկե նաև շքեղ նարգիզներին: Բացվել էին կապույտ նարգիզները և տխրությամբ ճանապարհեցին Մարիամին ու երեխաներին՝ հույսով, որ վերադառնալու են, Մարիամը դեռ խնամելու ու բազմացնելու է իրենց:

Շարունակելի

No Comments

Leave a Reply